Թեմաներ
Շաբաթ 12 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/14/2024   10:24 Փրկարարները կցորդիչը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից 12/14/2024   10:10 Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին 12/14/2024   09:33 Իրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրությունների. «Իրավունք» 12/14/2024   08:20 Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ» 12/14/2024   08:18 Հերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր. «Ժողովուրդ» 12/14/2024   08:15 Մատվիենկոն կգա՞ Հայաստան․ «Հրապարակ» 12/14/2024   08:12 ՔՊ-ում ահուսարսափի մեջ են․ «Հրապարակ» 12/14/2024   08:08 ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նոր ղեկավարի քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունից. ինչո՞ւ. «Ժողովուրդ» 12/14/2024   08:06 Պետական ռեկետի «ֆլեշ-մոբը» կասեցրել է ԱՄՆ դեսպանը․ «Հրապարակ» 12/14/2024   08:00 ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» 12/14/2024   07:58 Հովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել. «Ժողովուրդ» 12/14/2024   07:55 Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում. «Փաստ» 12/13/2024   23:54 40-ամյա տղամարդը դանակահարել է 19-ամյա երիտասարդին 12/13/2024   23:40 Դեսպան Արման Խաչատրյանը Ելիսեյան պալատում իր հավատարմագրերն է հանձնել Էմանուել Մակրոնին 12/13/2024   23:23 Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում 12/13/2024   23:12 Չեխիայի նախագահը կենսաթոշակային տարիքը հասցրել է 67-ի 12/13/2024   22:55 Երեւանում կայացել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը 12/13/2024   22:46 Նենսի Փելոսին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 12/13/2024   22:44 Գերմանիան մտադիր է ակտիվորեն պահանջել ԵՄ-ի կողմից Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել 12/13/2024   22:33 Սեքսապաթոլոգը թվարկել է լավ սիրեկանի պարտադիր հատկանիշները 12/13/2024   22:22 Քննարկվել են ուժի կիրառման նոր ստանդարտին վերաբերող հարցեր․ տեղի է ունեցել ԵԽ ծրագրի համակարգող խորհրդի նիստը 12/13/2024   22:16 Ողբերգական ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Porsche Cayenne»-ը բախվել է «BMW»-ին, «ԳԱԶ 3110»-ին, ապա վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին․ վերջինս մահացել է 12/13/2024   22:11 Արգենտինայի նախագահը Իտալիայի քաղաքացիություն է ստացել 12/13/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց վերապատրաստման դասընթացների մասնակից եկեղեցականներին 12/13/2024   21:44 Սուրբծննդյան տոնավաճառում ընկել է կարուսելն ու ճզմել 13 մարդու 12/13/2024   21:30 Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ մահվան և դեպքի հանգամանքները պարզվում են 12/13/2024   21:27 Վանաձոր քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում ծառ է ընկել 12/13/2024   21:17 ԱՄՆ պետքարտուղարը չհայտարարված այց է կատարել Իրաք 12/13/2024   21:14 Քուրդիստան պետության կազմավորումը հնարավոր է. թակարդ Էրդողանի համար. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 12/13/2024   21:12 Ռուսաստանում սահմանափակել է Viber-ի հասանելիությունը 12/13/2024   21:08 Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ բախվել են «Mitsubishi Chariot»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինում հրդեհ է բռնկվել ու այն վերածվել է մոխրակույտի 12/13/2024   20:55 Փակո՞ւմ են, թե՞ խոշորացնում, ԱԺ-ում բուռն քննարկում էին Գեղարքունիքի մարզում ամբուլատորիաների խոշորացման հարցը 12/13/2024   20:49 Սիրիայից ելքը ևս Իրանում համարում են անհաջողություն, սակայն ամենևին ոչ դատավճիռ․ իրանագետ 12/13/2024   20:43 Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ռուսթավելու պողոտան 12/13/2024   20:34 ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա 12/13/2024   20:25 Թույլ չենքտալու, որ մարդկանց սեղաններին հայտնվի չստուգված, անհայտ ծագման, վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ 12/13/2024   20:20 Բժիշկը բացահայտել է մազերի գույնի և ատամների սպիտակեցման միջև կապը 12/13/2024   20:06 Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ մերկասառույց է 12/13/2024   19:58 Ազատավան գյուղում բախվել են «VAZ և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ 12/13/2024   19:44 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի բոլոր անդամների կյանքը 12/13/2024   19:33 Ֆրանսիայում հայտարարել են Մակրոնի ռեժիմի ավարտի մասին 12/13/2024   19:19 ՊՆ-ն՝ ԳՇ պետին ուղղված Բագրատ Սրբազանի հրավերի մասին 12/13/2024   19:09 Դատախազությունը չի տիրապետում իրավիճակին 12/13/2024   18:59 Գեղարքունիքի մարզում շտապօգնության մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել «Mercedes»-ի. երկու վարորդներն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com 12/13/2024   18:40 Կադրային վերադասավորումներ են լինում. Խուդաթյան 12/13/2024   18:38 Լարս տանող ճանապարհը փակվել է նաև մարդատար մեքենաների համար 12/13/2024   18:29 Երեք ռուս նկարիչներ ճանաչվել են օտարերկրյա գործակալներ 12/13/2024   18:20 Անահիտ Մանասյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին 12/13/2024   18:16 Քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք 12/13/2024   18:12 Գոռ Աբրահամյանն ազատվել է ՔԿ մամուլի քարտուղարի պաշտոնից
12/13/2024   11:24 4 անչափահաս երեխա ունեմ, 160 կգ միսը բռնի ուժով տարան վառելու, բերել էի, որ մի հարց լուծեմ, հիմա ինչ անեմ, ում դիմեմ. մսավաճառ 12/13/2024   10:56 Գերլարված իրավիճակ Գումի շուկայում. մսավաճառներից մեկը փորձել է ինքնահրկիզվել 12/12/2024   16:36 Մոսկվայում սպանվել է թևավոր հրթիռների կոնստրուկտոր Միխայիլ Շատսկին 12/12/2024   23:00 Աննա Հակոբյանը TOEFL է պարապում՝ մագիստրատուրա դիմելու համար 12/12/2024   14:13 341 հազար քաղաքացի համարվում է անհուսալի վարկ ունեցող, որոնց վարկային բեռը կազմում է շուրջ 642 մլրդ դրամ. Կառավարությունը որոշեց աջակցել նրանց (տեսանյութ) 12/13/2024   19:19 ՊՆ-ն՝ ԳՇ պետին ուղղված Բագրատ Սրբազանի հրավերի մասին 12/13/2024   19:09 Դատախազությունը չի տիրապետում իրավիճակին 12/13/2024   22:16 Ողբերգական ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Porsche Cayenne»-ը բախվել է «BMW»-ին, «ԳԱԶ 3110»-ին, ապա վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին․ վերջինս մահացել է 12/13/2024   15:08 «Վանաձոր ԲԿ»-ում մահացած 13-ամյա երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից 12/13/2024   19:44 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի բոլոր անդամների կյանքը 12/12/2024   19:31 Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու դեմ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով. Հայտնի է որոշման օրը 12/13/2024   12:47 «Իսկանդեր» արտադրողի մեքենայի տակ ական է տեղադրվել 12/12/2024   18:45 ԱԱԾ-ն հայտնում է հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման փորձի մասին 12/13/2024   12:31 «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել. մահվան հանգամանքները պարզվում են 12/12/2024   19:19 ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ 12/12/2024   20:24 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին բախվել են «BMW»-ն, «Opel Sentra»-ն ու «Opel Astra»-ն․ կա 8 վիրավոր 12/13/2024   08:07 Բարտեր են արել, Գեղամ Նազարյանին ուղարկել ՔՊ-ականների մոտ․ «Հրապարակ» 12/12/2024   15:01 Կրեմլից պատասխանել են՝ Թրամփի երդմնակալությանը մասնակցելու հրավեր Պուտինը ստացել է, թե ոչ 12/14/2024   08:00 ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» 12/13/2024   22:33 Սեքսապաթոլոգը թվարկել է լավ սիրեկանի պարտադիր հատկանիշները

Ալիեւը մեզ սպառնալ չի կարող, կանենք այն, ինչ անհրաժեշտ կլինի, եթե Ալիևն Արցախում իրականություն դարձնի իր սպառնալիք՝ «Վրեժ 3» օպերացիան. Սերոբ Գասպարյան 07/07/2023   21:52  |  ԼՐԱՀՈՍ

«Արդեն 5 տարի շարունակ, հայաստանյան և Արցախի թշնամի իշխանությունները, որևէ հանցագործություն կատարելուց առաջ, նախ այդ մասին լուրեր են դաշտ նետում, փորձում հասկանալ ժողովրդի տրամադրվածությունն ու հնարավոր արձագանքը՝ այս կամ այն դավադիր գործարքի վերաբերյալ, հետո՝ կատարում նախապես պլանավորած իրենց այդ հանցագործությունը։ Արցախի Պաշտպանության բանակի լուրծարման վերաբերյալ լուրը հերթական օվերտոնի պատուհանն է, որ դաշտ է նետվել, այս անգամ Արցախի դավադիր իշխանությունների կողմից՝ նույն նպատակով»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Սև հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն, Արցախի Ազգային Ժողովում հարց ու պատասխանի ընթացքում ասել էր՝ Ադրբեջանի նախագահն իրենց առջև նախապայմաններ է դրել, որոնցից մեկն՝ Արցախի Պաշտպանության բանակի լուծարման պահանջն է, որի բավարարումից հետո, միայն, ինքն արցախյան կողմի հետ բանակցային հարցեր կքննարկի։

Սերոբ Գասպարյանը նկատում է՝ հերթական անգամ մեկնարկել է կեղծ խաղաղության օրակարգը, որով դավադիր իշխանությունները փորձում են կերակրել միամիտ ժողովրդին. «Այս օրակարգին, շուտով, կմիանան նաև իշխանամերձ լրատվամիջոցները և կսկսեն հերթական անգամ վախ ու խուճապ տարածել ժողովրդի մեջ՝ եթե Արցախի Պաշտպանության բանակը չլուծարվի, Ալիևը նորից հարձակվելու է Արցախի և Հայաստանի վրա, կոտորի մեզ, հետևաբար, խաղաղ ապրելու համար պետք է, որպեսզի Արցախն իրեն պաշտպանող բանակ չունենա և այլն, և այլն։ Ավելացնեմ նաև, որ այս ծրագիրը վաղուց է եղել ազգադավ իշխանությունների օրակարգում, դեռևս այն ժամանակ, երբ հայտարարեցին, թե հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից, ինչկ տեղի ունեցավ, իսկ հիմա՝ եկել կոնկրետ Արցախի Պաշտպանության բանակը լուծարելու ժամանակը, սկսել են դրանով «կերակրել» ժողովրդին»,- ասում է ազատամարտիկը։

Հարցին՝ արդյո՞ք, Արցախի պետականությունն, այդ թվում նաև՝ պաշտպանության բանակը տեղի՞ են տալու ագրեսոր Ալիևի հոխորտանքներին և գնալո՞ւ են լուծարման ճանապարհով՝ Սերոբ Գասպարյանը պատասխանում է՝ նախ և առաջ, Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է արագ վերգտնեն իրենց կորցրած ինքնապաշտպանական բնազդը. «Ես բազմիցս ասել եմ՝ եթե մենք հաշվարկել ենք, որ Արցախում հիմա 120.000 բնակիչ կա, որտեղ թուրքը մտել և սովամահի է ենթարկում յուրաքանչյուր ընտանիքի երեխային, հնարավոր ամեն ձևերով փորձելով նսեմացնել և ստրկացնել նրանց, ապա ինչի՞ են սպասում իրենց տներում նստած մեր արցախցի հայրենակիցները, ես սա չեմ հասկանում։ Ռո՞ւսին եք սպասում, ամերիկացո՞ւն…90- ականներին էլ նույն վիճակն էր, եթե չասենք ավելի վատ, բայց արցախցին ոտքի կանգնեց, միացանք իրար, միավորեցինք մեր կամքն ու ուժը և արժանապատիվ հաղթանակներ կերտեցինք։ Ի՞նչ է պատահել ձեզ հետ, սիրելի արցախցիներ, ո՞ւր է կորել, անհետացել ձեր ինքնապաշտպանական բնազդը, այդ ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով են կարողացել բթացնել ձեր կամքն այնպես, որ ինքնակամ բռնել եք ցեղասպանվելու ուղին, չեմ կարողանում հասկանալ։ Ախր, անգամ, կենդանին ինքնապաշտպանական բնազդ ունի, որ երբ տեսնում է իր ձագին վտանգ է սպառնում՝ ոչնչացնում է իր կողքին եղած ամեն սպառնալիք, այս ի՞նչ է կատարվում ձեզ հետ…»,- տարակուսած ասում է Սերոբ Գասպարյանը։

Հարցին՝ ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով Հայաստանում ապրողները կարող են օգնության ձեռք մեկնել արդեն ցեղասպանության վտանգի մեջ հայտնված Արցախի հայրենակիցներին, եթե Արցախն այս վիճակի մեջ դրել է Հայաստանի միանձնյա կառավարիչ՝ բռնակալ Փաշինյանը, Սերոբ Գասպարյանը պատասխանում է՝ Հայաստանի իշխանությունները դեռևս Հայաստան չեն.«Հայաստանում չափից մեծ թվով արժանապատիվ մարդիկ կան՝ լինի կին, թե տղամարդ, ովքեր պատրաստ են ամեն քայլի՝ հանուն Հայրենիքի լինելիության։ Հայաստանյան իշխանություններն այս երկրի հետ ոչ մի կապ չունեն։ Նույնիսկ մարդանման էլ չէ, որ մարդ ասեմ, այսպես ասենք՝ եթե մի արարած կարողանում է Ազգային Ժողովի բարձր ամբիոնից հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախն՝ Ադրբեջանի կազմում և ասում է սա բոլորի անունից, ես հարց եմ տալիս դրան՝ ո՞վ ես դու, որ իմ անունից հայտարարություններ անես, ի՞նչ ունես դու այս երկրի համար արած, բացի թալանից ու Հայրենիք վաճառելուց՝ թիկունքային առնետներից սկսած, չգիտեմ ովքերով ավարտած։ Այս հարցը վերաբերում է վերջին 30 տարիների ընթացքում երկիրը ղեկավարած բոլորին՝ առանց որևէ բացառության»,- ասում է Սերոբ Գասպարյանը։

Հարցին՝ ի՞նչ է սպասվում առաջիկա ապագայում Արցախին և արցախցիներին, հատկապես, եթե Ալիևը սպառնացել է «Վրեժ 3» օպերացիայի իրականացմամբ, «Սև հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը պատասխանում է՝ սպառնում են միայն վախկոտներին, Ալիևը մեզ սպառնալ չի կարող։ Կանենք այն, ինչ անհրաժեշտ կլինի առաջիկա ապագայում, եթե նա իրականություն դարձնի իր սպառնալիք՝ «Վրեժ 3» օպերացիան։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:28 07/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիներն ականանետից կրակ են բացել Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ
16:45 07/07/2023  |  Կյանքն՝ ԱրցախումՎառելիքի սղության պատճառով Արցախում կրճատել են տրանսպորտի շարժը
15:06 07/07/2023  |  ԼՐԱՀՈՍԴժվար կգտնվի այդ մեկը, ով կհամաձայնի պատասխանատվությունն ամբողջությամբ իր վրա վերցնել.փրկություն կարող է լինել լայն կոնսոլիդացիայի դեպքում ․ Արցախի ԱԺ պատգամավոր
14:44 07/07/2023  |  ԼՐԱՀՈՍՀաագայի դատարանը վերահաստատել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երաշխավորելու մասին Ադրբեջանին ուղղված պարտավորությունը
13:43 07/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախից 17 բուժառու «Կարմիր խաչի» ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ ԲԿ-ներ
12:30 07/07/2023  |  ՄամուլԱրցախում անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին շաքարավազի ու ձեթի տրամադրման գործընթացը կիրականացվի նաև շաբաթ օրը
22:39 06/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական ԶՈւ-ն կրակել է Բերդաշենում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
20:51 06/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի պետական կառույցներն ու կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցները լայնածավալ ապատեղեկատվական արշավ են սկսել․ Արցախի ԱԳՆ
19:30 06/07/2023  |  ԼՐԱՀՈՍԿրկնակի շրջափակված Մեծ Շենից Ավանեսյաններն անգամ որդու շիրիմին չեն կարողանում այցի գնալ, բայց իրենց հողում ապրելու պայքարը շարունակում են
15:59 06/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Զախարովա

Արխիվ

[]