Թեմաներ
Հինգշաբթի 09 / 21 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/21/2023   12:37 «1994 թվականին մայրս կաշառք է տվել ձեզ, որ բանակից ազատվեմ». զոհվածի ծնողը մեղադրեց Սեյրան Օհանյանին, վերջինս՝ «սրիկա» անվանեց նրան (տեսանյութ) 09/21/2023   12:31 Պաշտոնական Ստեփանակերտը հաստատում է. կենտրոնում կրակոցներ են լսվում 09/21/2023   12:21 Շառլ Միշելը կոչ է արել Ալիևին ԼՂ հայերի անվտանգության վստահելի երաշխիքներ տրամադրել 09/21/2023   12:16 Քո մեղավորությունն էլ շատ կա. ցավներդ տանեմ, էս երկիրը ֆուտբոլի գնդակ չի. ընդունում ե՞ք ձեր մեղավորությունը. զոհվածի ծնողը՝ Օհանյանին 09/21/2023   12:16 Էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ 09/21/2023   12:12 Եվլախում բանակցություններն արդեն սկսվել են (տեսանյութ) 09/21/2023   12:10 Խաղաղությունը ամենևին չպետք է շփոթենք զինադադարի կամ հրադադարի հետ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը 09/21/2023   11:52 Ստեփանակերտի հարակից տարածքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առնվազն 3 պայթյուն է լսվել․ Թորոսյան 09/21/2023   11:40 Ադրբեջանական զինյալները հենց նոր կրակոցներով ներխուժեցին Ստեփանակերտ քաղաք.Սերգեյ Համբարձումյան 09/21/2023   11:27 Ադրբեջանցիները ցուցակ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ արժանիքներ ունեցող անձանց. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 09/21/2023   11:18 Այո՛, այս ամենը պատահական չէ և չի կարող լինել. սա մեր՝ բոլորիս, առաքելությունն է. Ալեն Սիմոնյան 09/21/2023   11:07 Արցախի բոլոր ճանապարհները, կոմունիկացիաներն ադրբեջանական ու թուրքական հատուկ ջոկատայինների վերահսկողության տակ են․ գյուղերը կտրված են Ստեփանակերտից (տեսանյութ) 09/21/2023   11:05 Հանրապետության Հրապարակից երեկ բերման է ենթարկվել 30 քաղաքացի 09/21/2023   11:02 Հայաստանի մնացած հատվածին մնացել է կարճ կյանք, բայց փրկելու հնարավորություն դեռ կա. թուրքագետ 09/21/2023   10:58 Անկախության օրը նշեցինք հայրենազրկմամբ. ուղիղ եթեր՝ Եռաբլուրից 09/21/2023   10:49 Լակոտներ, ինչու եք դավաճանի կողքին. ընդհարում ԵԿՄ անդամների եւ զոհվածների հարազատների միջեւ (տեսանյութ) 09/21/2023   10:38 Ուժ և տոկունություն հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան 09/21/2023   10:30 Արցախի Հանրապետության պատվիրակությունը արդեն մեկնել է Եվլախ՝ Ադբրեջանի հետ բանակցելու (տեսանյութ) 09/21/2023   10:20 Արցախում հավաքագրվում են տվյալներ՝ զոհված և ճակատագիրն անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ 09/21/2023   10:11 Ռադներդ քաշե՛ք, թուրքեր, սա ձեր տեղը չէ, գնացե՛ք Բաքու․ զոհվածների հարազատները թույլ չտվեցին ՔՊ-ականներին մտնել Եռաբլուր 09/21/2023   10:07 Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. Բլինքեն 09/21/2023   09:20 Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի հետ 09/21/2023   09:15 Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում. Տիգրան Աբրահամյան 09/21/2023   08:29 Snoop Dog-ի Հայաստանում սեպտեմբերի 23-ին սպասվող համերգը հետաձգվեց 09/21/2023   08:20 ՔՊ-ին քվեարկել են միայն իրենց իսկ օգտագործած վարչական ռեսուրսներով բերված մարդիկ. թվեր. «Ժողովուրդ» 09/21/2023   08:17 Ասել է, որ հրաժարական չի տալու․ «Հրապարակ» 09/21/2023   08:14 Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ» 09/21/2023   08:11 Վերահաշվարկն էլ չի փրկում ՔՊ-ին․ «Հրապարակ» 09/21/2023   08:08 Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ գործընթաց է սկսվել․ «Ժողովուրդ» 09/21/2023   08:05 Եռակողմ դավադրություն՝ ընդդեմ արցախցիների․ «Հրապարակ» 09/21/2023   08:03 4-տառանոց բառի մեջ 7 սխալ է անում․ ով է ՏԿԵ նախարարի տեղակալը․ «Ժողովուրդ» 09/21/2023   07:59 Տասնյակ երիտասարդներ են ձերբակալվել․ Արսեն Բաբայան 09/21/2023   07:54 ՔՊ-ականները զգուշացնող SMS են ստացել․ «Ժողովուրդ» 09/21/2023   07:51 Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում 09/21/2023   00:06 Կորել են Արցախի Մարտունու շրջանի բնակիչներ Հայկն ու Աննան 09/20/2023   23:56 Երեկ Սառնաղբյուր գյուղում, ադրբեջանական հրետակոծության ժամանակ, կորել է 8-ամյա Նվեր Ղազարյանը 09/20/2023   23:45 ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Հանրապետության հրապարակում հավաք իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքի շրջանակներում 09/20/2023   23:34 Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ 09/20/2023   23:27 Ինչպես միշտ, հավաքված ժողովուրդն ավելի վճռական է տրամադրված, քան հարթակից ելույթ ունեցողները․ Ավետիք Իշխանյան 09/20/2023   23:16 Ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու համար անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն. Միրզոյանը` Բլինքենին 09/20/2023   23:04 Պուտինի ու Փաշինյանի միջեւ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ 09/20/2023   22:56 Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով մի շարք անձինք ձերբակալվել են. ՔԿ 09/20/2023   22:51 Այս պահին Նարեկը գտնվում է ոստիկանությունում, տեղափոխվելու է Երևան քաղաքի քննչական վարչություն․ փաստաբան 09/20/2023   22:35 Ոստիկանները ծեծելով բերման են ենթարկել քաղաքացուն. ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում (տեսանյութ) 09/20/2023   22:30 Այսօր եւս բողոքի ակցիա է եղել ՌԴ դեսպանատան մոտ, որտեղ ՌԴ քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայերը պատռել են ՌԴ անձնագրերը 09/20/2023   22:27 Ճանապարհային քարտեզը կհրապարակվի վաղը. Ավետիք Չալաբյան 09/20/2023   22:23 ՄԻՊ. Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածների թիրախավորման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հումանիտար աղետ 09/20/2023   22:18 Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր 09/20/2023   22:15 Իտալիայի «Հինգ Աստղ» շարժման խորհրդարանականները վճռական դատապարտում են Բաքվի հարձակմումը Լեռնային Ղարաբաղի վրա 09/20/2023   22:06 Կառավարության մոտ ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ քաղաքացիներին զանգվածաբար բերման են ենթարկում (տեսանյութ)
09/20/2023   14:26 Իրանը հայտարարել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ բոլոր չվերթները չեղարկելու մասին 09/20/2023   13:55 Ադրբեջանը ցուցակով պահանջել է հերոսներին հանձնել իրեն. hraparak.am 09/20/2023   13:07 Արցախը գնաց զիջումների. լուծարում են ՊԲ-ն ու կբանակցեն Բաքվի հետ՝ վերաինտեգրվելու հարցի շուրջ 09/20/2023   12:54 Ակնհայտ է, որ այս կեղծիքի՝ հենց այս պահին հայտնվելը կապված է Արցախում ողբերգական իրադարձությունների և ինձ գալիք քաղաքական գործընթացներում չեզոքացնելու հետ. Ռոբերտ Քոչարյան 09/20/2023   10:51 Դադիվանքի նախկին քահանա Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վիրավոր է 09/19/2023   14:55 Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել 09/20/2023   12:40 Խփել են երեխաների տեղափոխող մեքենայի, ընկել է ձորը, երեխաները փախել են անտառ, թուրքը հետևից սկսել է կրակել ու սպանել. Հոխիկյան 09/20/2023   01:12 Զոհվել է Մարտունու քաղաքապետը 09/19/2023   22:38 Արցախ մտնելու համար իրենց դրած ապօրինի անցակետին չենք հասնի, շատ այլ վայրեր կան՝ ճեղքելով Արցախ մտնելու և մեր հայրենակիցներին պաշտպանելու.Սերոբ Գասպարյան 09/20/2023   13:11 Արցախցի եմ, իմ արյունն էլ ձեր արյունից է, աղաչում եմ՝ մի ապրեք այնպես, ասես ոչինչ չի կատարվում, կատարվում է՝ ցեղասպանվում է արցախահայությունը․ հետո երգեր չերգեք՝ վայ, Արցախի ժողովուրդը ցեղասպանվել է 09/20/2023   13:26 Խոսքը դե յուրե Ադրբեջանի տարածքի մասին է. Դմիտրի Պեսկովը՝ Արցախում իրավիճակի մասին 09/20/2023   20:28 Վիրավորներից 12-ի կյանքը փրկել չի հաջողվել, 15 հոգու վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր (տեսանյութ) 09/21/2023   11:27 Ադրբեջանցիները ցուցակ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ արժանիքներ ունեցող անձանց. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 09/20/2023   18:03 Ռեպրեսիաների ալիք է սպասվում. իշխանությունները ցուցակ են կազմել 09/20/2023   21:10 Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցնում. Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, տարհանում չենք կարողանում անել. գյուղապետ 09/20/2023   16:40 Անկախության տոնի ու Սնուփ Դոգի համերգները հետաձգվել են 09/20/2023   12:47 Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունը՝ Արցախում. մայր ու մանուկ՝ գաղթի ճանապարհին (տեսանյութ) 09/20/2023   22:27 Ճանապարհային քարտեզը կհրապարակվի վաղը. Ավետիք Չալաբյան 09/20/2023   12:08 Իշխանական ընտանիքները լքել են կառավարական ամառանոցը 09/20/2023   16:06 Ռուսաստանի հաշվարկը վիրավորական աստիճանի պրիմիտիվ է. Դավիթ Անանյան

Արեւմուտքը գեղեցիկ խոսում է,բայց նույնքան գեղեցիկ էլ «փուռն է տալիս» հայերիս. Շարմազանով 06/10/2023   13:34  |  Մեկնաբանություն

Կարսի անկման ու 1920-ի հայ-թուրքական կործանարար պատերազմի գլխավոր դասերի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը․

«1920-ի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել Հայաստանի Հանրապետության վրա։

1920-ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի գլխավորած հայկական և Սամի Բեքիրի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ։
Այդ ժամանակ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու գաղափարին դեռեւս չէր սատարում Ռուսաստանը։

Դա ակնհայտ է դառնում Քեմալ-Կարաբեքիր զրույցի ընթացքում,երբ 1920-ի օգոստոսին Մուստաֆա Քեմալը Քյազիմ Կարաբեքիրին ասում է,որ Հայաստանի վրա հարձակմանը դեմ է հանդես գալիս Ռուսաստանը։

Հայաստանի կառավարությունը 1920-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում Սովետական Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր,որի համաձայն Ղարաբաղում,Նախիջեւանում եւ Զանգեզուրում տեղակայվելու էին ռուսական զորքերը՝ ապահովելով հայ բնակչության անվտանգությունը։

Այսինքն ՝Հարավային Կովկասում գլխավոր դերակատարը,հայ բնակչության անվտանգության երաշխավորն ու մեր հիմնական գործընկերը պետք է դառնար Խորհդային Ռուսաստանը։

Բայց Արեւմուտքը չէր ցանկանում դրա հետ հաշտվել ու ծրագրել էր տարածաշրջանից դուրս մղել Խորհրդային Ռուսաստանին։
Այդ պայմաններում Սևրում 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որով Անտանտի երկրները և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։

Դա թղթե վրա շատ հայանպաստ,բայց իրականում՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու պայմանագիր էր։
Մենք ունեինք ընտրություն.կամ Ռուսաստա՞ն,կամ՝ Արեւմու՞տք/Անտանտի երկրներ/:
Ընտրեցինք Արեւմուտքը ,որը մի քանի ամսից հանգեցրեց ՀՀ կործանմանը։
Այդ ամենից օգտվեց Քեմալական Թուրքիան ու սերտացրեց իր հարաբերությունները Սովետական Ռուսաստանի հետ՝ ստանալով վերջինից նույնիսկ ռազմական օգնություն։

1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։

Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։

Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը սեպտեմբերի վերջին դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որևէ օգնություն տրամադրել։

Կրկնում եմ ՝ Հայաստանն օգնության խնդրանքով դիմեց դաշնակից Արեւմուտքին/Անտատի երկրներին/,սակայն ստացավ մերժում։
Սա հատուկ ասում եմ այսօր Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին։

Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։

1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։

Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։
Ալեքսանդրապոլի պայմանագիրը մեր պատմության ամենախայտառակ պայմնագրերից էր.այդ պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։

Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։

Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։

Այս աղետալի պայմանագիրը կյանքի չկոչվեց,քանի նոյեմբերի29-ից-դեկտեմբերի 2-3-ը Հայաստանում ձեւավորվեց նոր՝Խորհրդային Հայաստանի իշխանություն։

Սա է իրական պատմությունը Կարսի անկման վերաբերյալ։
Հետագայում 1921-ի մարտի 16-ի եւ 1921-ի հոկտեմբերի 13-ի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով Կարսի մարզն անցավ Թուրքիային։

Մոսկվայի ու Կարսի պայմանագրերն Ալեքսանդրապոլի պայմանագրի համեմատ կործանարար չէին,բայց այնուամենայնիվ հայանպաստ չէին։

1920-ականներին Քեմալական Թուրքիան աստիճանաբար սառեցնում էր իր հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ ու դառնում է հստակ դեպի Արեւմուտք կողմնորոշում ունեցող պետություն։

Արեւմուտքը «քցեց» Հայաստանին,իսկ Թուրքիան՝ Խորհրդային Ռուսաստանին՝ հետագայում դառնալով ՆԱՏՕ-ի անդամ։
Իսկ որո՞նք են Կարսի անկման եւ 1920-ի հայ-թուրքական պատերազմի գլխավոր դասերը։

1. Արեւմուտքը գեղեցիկ խոսում է,բայց նույնքան գեղեցիկ էլ «փուռն է տալիս» հայերիս։
2. Թուրքիան նույնքան գեղեցիկ խոստումներ է տալիս Ռուսաատանին ու հետո «քցում» վերջինիս՝ դաշնակցելով Արեւմուտքի հետ»,-նշել է Շարմազանովը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:01 05/06/2023  |  ՄեկնաբանությունԱԽՔ-ին ասեք թող քիչ Հ1- ում «բլբլա»,քանի որ տարվա վերջին ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի կնքվելու․ Շարմազանով
15:51 04/06/2023  |  ՄեկնաբանությունԲա ասում էիր՝ զոհված տղաներն իմ երեխաներն են. երեխաներիդ մորթողի հետ գնացել զվարճանու՞մ ես Անկարայում. Շարմազանով
10:22 04/06/2023  |  ՄեկնաբանությունՔա՞ղցր էր, Նիկոլ, թուրքական հյուրասիրությունը. Շարմազանով
16:47 03/06/2023  |  ՄեկնաբանությունՆիկոլ,Աթաթուրքի գերեզման էլ գնա ու զեկուցի,որ ծրագիրն իրագործում ես. Շարմազանով
11:22 02/06/2023  |  ՄեկնաբանությունԵթե դու ընտրել ես ստրուկի ու կապիտուլյանտի խայտառակ ճամփան,մի փաթաթի դա ազգիս վզին. Շարմազանով
11:34 01/06/2023  |  ՄեկնաբանությունՆիկոլը թռավ Արեւմուտքի գիրկը,հրաժարվեց Արցախից,ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում ,որպեսզի տարածաշրջանից հեռացնի Ռուսաստանին.Շարմազանով
19:00 30/05/2023  |  ՄեկնաբանությունԵթե նա Արցախն ադրբեջանական է համարում,Շառլ Միշելն էլ Արցախը՝ԼՂԻՄ է համարելու. Շարմազանով
11:34 29/05/2023  |  ՄեկնաբանությունԱրամ Զավենի Սարգսյան…Սպարապետ Վազգենն Արցախի հայկական լինելու,Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու համար է պայքարել,ոչ թե անվտանգային ու ինչ-որ իրավունքների համար. Շարմազանով
13:47 28/05/2023  |  ՄեկնաբանությունՆիկոլը ջնջում ու վերախմբագրում է Հայոց Պատմության Հերոսական էջերը՝ շողոքորթելով Թուրքիային. Շարմազանով
23:31 24/05/2023  |  ԼՐԱՀՈՍ«ԵԿՄ, Սասուն Միքայելյան, Արամ Սարգսյան, Սպարապետի զինակիցներ, սպաներ, գեներալներ, ձայն հանեք, ու՞ր եք» Շարմազանով

Արխիվ

[]