ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպասվող զարգացումների մասին. Վահե Հովհաննիսյան 06/09/2023 11:31 | Վերլուծություններ

Հայաստանը, իրականում, մի մեծ Արագածավան է։ Մասշտաբների տարբերություն է, և ոչ՝ բովանդակության։ Ողջ երկրով այլ «սուրոներ», կապել են «գալստուկները» ու փչան Սուրոյից դարձել պարոններ, մեծարգոներ։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Գյուղի Սուրոն մի գյուղում մի տղայի հանդեպ իրեն պահում է անասունի պես։ Մասշտաբային այլ «Սուրոներ»՝ երկրի մակարդակով 5000, 10 000 տղերքի հանդեպ նույնը չե՞ն արել. պատերազմ հրահրելով, պատերազմը շուտ չկանգնեցնելով։
Մեր կյանքի ամեն քայլին մի ՔՊ-ական «Սուրո» է՝ անգրագետ, անպիտան, մատնիչ ու անհայրենիք։ Արդեն ունեն գալստուկ, ստանում են պրեմիա, անգիր արած 4-5 նախադասություն՝ տանք պրծնենք, Նիկոլը ի՞նչ անի, Ղարաբաղը միշտ էլ մերը չի եղել, նորմալ առևտուր կանենք թուրքերի հետ և այլն։
Շատ հստակ ձևավորվել է «Սուրոների կաստան», որը վատ դերձակի նման մկրատն առած ձևում է մեր հայրենիքը, ու կտոր-կտոր դեն շպրտում։
Կա ենթասուրոների մեծ զանգված, որը հորինած ինքնաարդարացմամբ սպասարկում է «Սուրոների կաստային»՝ հիմնականում քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների մեջ։ Սրանք սուրոներին ուժ են տալիս, թույլ են տալիս մարդ զգալ։ Եվ «սուրոները», շրջապատված ոստիկան, քննիչ, դատախազ, դատավոր շքախմբով, իրենց զգում են անվտանգ ու հարատև։
Բայց Արագածավանի ժողովուրդը ցույց տվեց այն ընթացքը, որը սպասում է Հայաստանին։ Իսկ հրապարակայնորեն խոսող արագածավանցիները ցույց տվեցին, թե ինչպիսի պիտի լինի Հայաստանում սպասվող փոփոխությունների առաջնորդությունը՝ պարզ, շիտակ, տրամաբանված, մարդկային դեմքով, մարդկային ցավով։ Այս արագածավանցի լիդերները շատ ավելի արժեքավոր են, քան՝ երևաններում, դուբայներում, լոսերում, միկոնոսներում, վիեննաներում և այլուր իրենց գույքերին գերի լիդերները։
Չի կարելի քաղաքացու վրա թքող «սուրոյին» հետո դիմել պարոնով ու նրա ղեկավարած պատվիրակության մեջ գնալ գործուղման։ Ու ժամանակն է նաև, որ ենթասուրոները անհատական որոշումներ կայացնեն՝ «լիարժեք սուրո՞» են, թե՞ մարդ։ Կարևոր է նաև, որ բուն «սուրոների կաստայում» ճիշտ հասկանան պրոցեսները։ Լինեն մարդիկ, ովքեր գոնե իրենց անձնական շահերից ելնելով կհասկանան, որ ընթացքը տանում է պայթյունի։
Հայաստանում անկասկած լինելու են լուրջ փոփոխություններ, ու կարևոր է թե´ ժամանակը, թե´ սահունությունը, խաղաղ ընթացքը։ Այս մի պրոցեսը նախորդ բոլորից պետք է տարբերվի. այն պետք է լինի վստահության վրա հիմնված, իրար աչքերի մեջ նայելով, այն պետք է լինի նոր մարդկանցով, նոր գաղափարներով, նոր անկեղծ խոսքով, նոր շարժումներով ու իրար լսելու, իրար հարգելու նոր մշակույթով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/30/2023 08:42 Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:38 Վահագն Խաչատուրյանը կորել է. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:33 Տարօրինակ «զուգադիպություն»․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:30 ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:26 Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:23 Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:07 Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/30/2023 12:49 Հայությունը կրկին բռունցքվելու, միմյանց թիկունք դառնալու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է․ Զաքարյան
- 09/30/2023 12:40 Ալե՛ն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան
- 09/30/2023 12:10 Մեղավորներ մի փնտրեք, սա էլ կանցնենք. Ալեն Սիմոնյան
- 09/30/2023 11:18 Այսօր «հայ» սպաների հրամանով մեծ հավանականությամբ կձերբակալվեն, կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող մի շարք քաղաքացիներ․ Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/30/2023 00:23 ՃՏՊ՝ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ
- 09/29/2023 23:59 Սյունիքում վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են. shamshyan.com
- 09/29/2023 22:18 Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
- 09/29/2023 17:03 15-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)