Թեմաներ
Հինգշաբթի 09 / 21 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/21/2023   11:52 Ստեփանակերտի հարակից տարածքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առնվազն 3 պայթյուն է լսվել․ Թորոսյան 09/21/2023   11:40 Ադրբեջանական զինյալները հենց նոր կրակոցներով ներխուժեցին Ստեփանակերտ քաղաք.Սերգեյ Համբարձումյան 09/21/2023   11:27 Ադրբեջանցիները ցուցակ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ արժանիքներ ունեցող անձանց. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 09/21/2023   11:18 Այո՛, այս ամենը պատահական չէ և չի կարող լինել. սա մեր՝ բոլորիս, առաքելությունն է. Ալեն Սիմոնյան 09/21/2023   11:07 Արցախի բոլոր ճանապարհները, կոմունիկացիաներն ադրբեջանական ու թուրքական հատուկ ջոկատայինների վերահսկողության տակ են․ գյուղերը կտրված են Ստեփանակերտից (տեսանյութ) 09/21/2023   11:05 Հանրապետության Հրապարակից երեկ բերման է ենթարկվել 30 քաղաքացի 09/21/2023   11:02 Հայաստանի մնացած հատվածին մնացել է կարճ կյանք, բայց փրկելու հնարավորություն դեռ կա. թուրքագետ 09/21/2023   10:58 Անկախության օրը նշեցինք հայրենազրկմամբ. ուղիղ եթեր՝ Եռաբլուրից 09/21/2023   10:49 Լակոտներ, ինչու եք դավաճանի կողքին. ընդհարում ԵԿՄ անդամների եւ զոհվածների հարազատների միջեւ (տեսանյութ) 09/21/2023   10:38 Ուժ և տոկունություն հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան 09/21/2023   10:30 Արցախի Հանրապետության պատվիրակությունը արդեն մեկնել է Եվլախ՝ Ադբրեջանի հետ բանակցելու (տեսանյութ) 09/21/2023   10:20 Արցախում հավաքագրվում են տվյալներ՝ զոհված և ճակատագիրն անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ 09/21/2023   10:11 Ռադներդ քաշե՛ք, թուրքեր, սա ձեր տեղը չէ, գնացե՛ք Բաքու․ զոհվածների հարազատները թույլ չտվեցին ՔՊ-ականներին մտնել Եռաբլուր 09/21/2023   10:07 Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. Բլինքեն 09/21/2023   09:20 Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի հետ 09/21/2023   09:15 Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում. Տիգրան Աբրահամյան 09/21/2023   08:29 Snoop Dog-ի Հայաստանում սեպտեմբերի 23-ին սպասվող համերգը հետաձգվեց 09/21/2023   08:20 ՔՊ-ին քվեարկել են միայն իրենց իսկ օգտագործած վարչական ռեսուրսներով բերված մարդիկ. թվեր. «Ժողովուրդ» 09/21/2023   08:17 Ասել է, որ հրաժարական չի տալու․ «Հրապարակ» 09/21/2023   08:14 Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ» 09/21/2023   08:11 Վերահաշվարկն էլ չի փրկում ՔՊ-ին․ «Հրապարակ» 09/21/2023   08:08 Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ գործընթաց է սկսվել․ «Ժողովուրդ» 09/21/2023   08:05 Եռակողմ դավադրություն՝ ընդդեմ արցախցիների․ «Հրապարակ» 09/21/2023   08:03 4-տառանոց բառի մեջ 7 սխալ է անում․ ով է ՏԿԵ նախարարի տեղակալը․ «Ժողովուրդ» 09/21/2023   07:59 Տասնյակ երիտասարդներ են ձերբակալվել․ Արսեն Բաբայան 09/21/2023   07:54 ՔՊ-ականները զգուշացնող SMS են ստացել․ «Ժողովուրդ» 09/21/2023   07:51 Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում 09/21/2023   00:06 Կորել են Արցախի Մարտունու շրջանի բնակիչներ Հայկն ու Աննան 09/20/2023   23:56 Երեկ Սառնաղբյուր գյուղում, ադրբեջանական հրետակոծության ժամանակ, կորել է 8-ամյա Նվեր Ղազարյանը 09/20/2023   23:45 ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Հանրապետության հրապարակում հավաք իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքի շրջանակներում 09/20/2023   23:34 Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ 09/20/2023   23:27 Ինչպես միշտ, հավաքված ժողովուրդն ավելի վճռական է տրամադրված, քան հարթակից ելույթ ունեցողները․ Ավետիք Իշխանյան 09/20/2023   23:16 Ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու համար անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն. Միրզոյանը` Բլինքենին 09/20/2023   23:04 Պուտինի ու Փաշինյանի միջեւ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ 09/20/2023   22:56 Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով մի շարք անձինք ձերբակալվել են. ՔԿ 09/20/2023   22:51 Այս պահին Նարեկը գտնվում է ոստիկանությունում, տեղափոխվելու է Երևան քաղաքի քննչական վարչություն․ փաստաբան 09/20/2023   22:35 Ոստիկանները ծեծելով բերման են ենթարկել քաղաքացուն. ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում (տեսանյութ) 09/20/2023   22:30 Այսօր եւս բողոքի ակցիա է եղել ՌԴ դեսպանատան մոտ, որտեղ ՌԴ քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայերը պատռել են ՌԴ անձնագրերը 09/20/2023   22:27 Ճանապարհային քարտեզը կհրապարակվի վաղը. Ավետիք Չալաբյան 09/20/2023   22:23 ՄԻՊ. Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածների թիրախավորման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հումանիտար աղետ 09/20/2023   22:18 Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր 09/20/2023   22:15 Իտալիայի «Հինգ Աստղ» շարժման խորհրդարանականները վճռական դատապարտում են Բաքվի հարձակմումը Լեռնային Ղարաբաղի վրա 09/20/2023   22:06 Կառավարության մոտ ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ քաղաքացիներին զանգվածաբար բերման են ենթարկում (տեսանյութ) 09/20/2023   22:02 Քաղաքացիները գործողություն են պահանջում ընդդիմությունից. Նրանց զայրացրեց վաղը Եռաբլուր գնալու որոշումը (տեսանյութ) 09/20/2023   21:42 Հանրապետության Հրապարակում իրավիճակը լարվում է. ոստիկանական նոր ուժեր են կենտրոնացվում, կիրառվում են հատուկ միջոցներ 09/20/2023   21:40 Հնչում են բոլոր եկեղեցիների զանգերը և զորակցության կոչում 09/20/2023   21:33 Կառավարության շենքից լուսանկարահանում են քաղաքացիներին 09/20/2023   21:29 Ալիևը հայտարարել է, որ գնահատում է Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը՝ Արցախի հարցում 09/20/2023   21:28 Սյունիքի ժողովրդին կոչ կանեի՝ զինվեք․ Վազգեն Մանուկյանը վաղը կհրապարակի կոմիտեի կազմը (տեսանյութ) 09/20/2023   21:15 Միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում ԼՂ մեր հայրենակիցների Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ. ՆԳՆ
09/20/2023   14:26 Իրանը հայտարարել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ բոլոր չվերթները չեղարկելու մասին 09/20/2023   13:55 Ադրբեջանը ցուցակով պահանջել է հերոսներին հանձնել իրեն. hraparak.am 09/20/2023   13:07 Արցախը գնաց զիջումների. լուծարում են ՊԲ-ն ու կբանակցեն Բաքվի հետ՝ վերաինտեգրվելու հարցի շուրջ 09/20/2023   12:54 Ակնհայտ է, որ այս կեղծիքի՝ հենց այս պահին հայտնվելը կապված է Արցախում ողբերգական իրադարձությունների և ինձ գալիք քաղաքական գործընթացներում չեզոքացնելու հետ. Ռոբերտ Քոչարյան 09/20/2023   10:51 Դադիվանքի նախկին քահանա Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վիրավոր է 09/19/2023   14:55 Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել 09/20/2023   12:40 Խփել են երեխաների տեղափոխող մեքենայի, ընկել է ձորը, երեխաները փախել են անտառ, թուրքը հետևից սկսել է կրակել ու սպանել. Հոխիկյան 09/20/2023   01:12 Զոհվել է Մարտունու քաղաքապետը 09/19/2023   22:38 Արցախ մտնելու համար իրենց դրած ապօրինի անցակետին չենք հասնի, շատ այլ վայրեր կան՝ ճեղքելով Արցախ մտնելու և մեր հայրենակիցներին պաշտպանելու.Սերոբ Գասպարյան 09/20/2023   13:11 Արցախցի եմ, իմ արյունն էլ ձեր արյունից է, աղաչում եմ՝ մի ապրեք այնպես, ասես ոչինչ չի կատարվում, կատարվում է՝ ցեղասպանվում է արցախահայությունը․ հետո երգեր չերգեք՝ վայ, Արցախի ժողովուրդը ցեղասպանվել է 09/20/2023   13:26 Խոսքը դե յուրե Ադրբեջանի տարածքի մասին է. Դմիտրի Պեսկովը՝ Արցախում իրավիճակի մասին 09/20/2023   20:28 Վիրավորներից 12-ի կյանքը փրկել չի հաջողվել, 15 հոգու վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր (տեսանյութ) 09/20/2023   18:03 Ռեպրեսիաների ալիք է սպասվում. իշխանությունները ցուցակ են կազմել 09/20/2023   16:40 Անկախության տոնի ու Սնուփ Դոգի համերգները հետաձգվել են 09/20/2023   21:10 Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցնում. Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, տարհանում չենք կարողանում անել. գյուղապետ 09/20/2023   12:47 Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունը՝ Արցախում. մայր ու մանուկ՝ գաղթի ճանապարհին (տեսանյութ) 09/20/2023   22:27 Ճանապարհային քարտեզը կհրապարակվի վաղը. Ավետիք Չալաբյան 09/20/2023   12:08 Իշխանական ընտանիքները լքել են կառավարական ամառանոցը 09/20/2023   16:06 Ռուսաստանի հաշվարկը վիրավորական աստիճանի պրիմիտիվ է. Դավիթ Անանյան 09/21/2023   11:27 Ադրբեջանցիները ցուցակ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ արժանիքներ ունեցող անձանց. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՆԳՆ Դիլիջանի քրեականի պետը համաձայն չէ իր արարքի իրավական որակման հետ. տուժողի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն է նշանակվել 06/09/2023   21:39  |  ԼՐԱՀՈՍ

Դիլիջանի հյուրանոցներից մեկում 16-ամյա մատուցողին ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք պատճառելու մեղադրանքով կալանավորված ՆԳՆ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթամազյանը համաձայն չէ մեղադրանքի հետ։ Նա ընդունում է, որ հարվածել է տղային, սակայն իրեն ներկայացված մեղադրանքը՝ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու վերաբերյալ,  չի ընդունում՝ գտնելով, որ արարքը ճիշտ որակված չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց  նրա պաշտպան Վահագն Քեշիշյանը՝ նշելով, թե իր պաշտպանյալը  դեպքի ժամանակ չի իմացել, որ իր դիմաց անչափահաս է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ապրիլի 10-ին Դիլիջանի հյուրանոցներից մեկում 16-ամյա մատուցողին ծեծի ենթարկելու համար ՆԳՆ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանին մեղադրանք է ներկայացվել միայն հունիսի 2-ին։ Ղայթմազյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր՝ անչափահասին  ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք պատճառելու մեղադրանքով, թեև ավելի վաղ նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում էր կայացվել՝ գործուն զղջման հիմքով։

 Պաշտպան Վահագն Քեշիշյանը պնդում է, թե Ղայթմազյանին ներկայացված մեղադրանքն ամբողջովին անհիմն է, չի համապատասխանում իրականությանը։

«Մեղադրանքի թե՛ փաստական, թե՛ իրավական կողմը չի համապատասխանում իրականությանը։ Իմ պաշտպանյալը չի հերքում, որ մի քանի հարված է հասցրել, ինչի համար տուժողից և տուժողի ծնողներից ներողություն է խնդրել, սակայն Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մասով որևէ փաստ առկա չէ, հետևաբար, անհիմն մեղադրանք է ներկայացվել, զուտ տեսանյութի հրապարակումից հետո հանրության ճնշման ներքո դատախազությունը, ինչու չէ նաև՝ դատարանը, փորձել է արդարացնել իրենց անհիմն գործողությունները և փաստացի իմ պաշտպանյալը գտնվում է անազատության մեջ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ քրեական վարույթի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ դատահոգեբանական փորձաքննություն է նշանակվել, փաստաբանը հույս ունի, որ փորձաքննության եզրակացությամբ կհիմնավորվի, որ ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան տառապանք չի եղել։  Դիտարկմանը, որ տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է անդադար հարվածներ հասցնում տղային, վերջինս անգամ չէր կարողանում պաշտպանվել, փաստաբանն արձագանքեց. «Նմանատիպ դեպքերի համար ՔՕ-ն նախատեսում է 195-րդ հոդվածը։ Թե՛ ես, թե՛ իմ պաշտպանյալը չենք խրախուսում որևէ բռնություն, ուղղակի նման բան կարող էր լինել բոլորի հետ, որևէ մեկը երաշխավորված չէ, իսկ առհասարակ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանքի համար կարևոր նշանակություն ունի դրա հաճախակիությունը, օրինակ, այսօր՝ ինչ-որ գործողություն է իրականացվում՝ ֆիզիկական միջամտություն, վաղը կամ մեկ ժամից՝ կրկին իրականացնել»։ Բացի այդ, փաստաբանի դիտարկմամբ,  ՔՕ-ն միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու դեպքում որպես պատիժ նախատեսում է 2-5 տարվա ազատազրկում, բայց 3-5 թերի հարված, այն էլ՝ բաց ափով, ինչը մեծ հաշվով, չի էլ դիպչել տուժողին, մեղադրանք են ներկայացրել անձին՝ 3-7 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով, որտեղ փաստաբանը տրամաբանություն չի տեսնում, գտնում է՝ սահմանադրականության խնդիր կա։

Նշենք, որ Ղայթմազյանին այժմ մեղսագրվող արարքի վրա «գործուն զղջման» ինստիտուտը չի տարածվում։ Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալը կալանքի տակ է հայտնվել հանրային ճնշման հետևանքով, հանրությանը հանգստացնելու համար իր պաշտպանյալին կալանավորել են, թեև նա պատերազմի մասնակից է, որևէ կերպ արատավորված չի եղել, ունի անչափահաս երեխաներ։  Դատարանի  որոշմամբ կալանավորման հիմքերից արձանագրվել է խոչընդոտման հավանականությունը, մինչդեռ, պաշտպանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, իսկ իր պաշտպանյալը ձերբակալվել է  հունիսի 2-ին, արդյո՞ք ողջամիտ է դատել, որ այդ ժամանակահատվածում ցանկության դեպքում լիարժեք հնարավորություն չուներ խոչընդոտելու, փաստաբանի հավաստմամբ՝ դրա վերաբերյալ որևէ փաստ չկա, ավելին՝ դեպքի հաջորդ օրը Ղայթմազյան զեկուցագիր է ներկայացրել ՆԳՆ ՆԱՎ՝ խնդրելով գնահատական տալ կատարվածին։ (Նկատենք, որ այդ ընթացքում Տավուշի իրավապահները գործի վարույթը կարճել էին՝ առանց տուժող կողմի համաձայնության ու դեռեւս դատախազությունը պարզաբանում չի տվել, թե ինչու էր դատախազն ի սկզբանե որոշել ներողամիտ լինել քրեականի պետի նկատմամբ-խմբ.)։

«Միջադեպի ժամանակ ցանկացած մարդ կարող է ափերից դուրս գալ և կատարել ինչ-որ արարքներ, ուղղակի պետք չէ ուռճացնել, կապել, որ քրեականի պետ է, անչափահաս է ծեծել։ Ընդ որում, քրեական վարույթով հիմնավորվել և հաստատվել է, որ ո՛չ տուժողն է ճանաչել իմ պաշտպանյալին, ո՛չ իմ պաշտպանյալն է ճանաչել տուժողին՝ նախքան դեպքը։ Գիշերվա այդ ժամին, հանդիպելով հյուրանոցի աշխատակցին, որևէ մեկի մտքով չի կարող անցել, որ անչափահաս է։ Իմ պաշտպանյալն առհասարակ չէր էլ կարող պատկերացնել, որ գործ ունի անչափահասի հետ, հետևաբար, եթե չկա փաստ, որ իմ պաշտպանյալը գիտեր, որ գործ ունի անչափահասի հետ, նման մեղադրանքն անհիմն է»,- նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է քրեական հետապնդում չիրականացնելու որոշման վերացման որոշմանը, փաստաբանը նշեց, որ դրա մեկնաբանությունը երեք տող է. «Նույն դեպքի մասին նախորդ որոշման արտատպված տարբերակն է, վերջում միայն նշվում է, որ տուժող կողմը համաձայն չէ, տուժող կողմը գտնում է, որ արարքը չի համապատասխանում ՔՕ 195-րդ հոդվածին, համապատասխանում է՝ 196-րդ հոդվածին։ Գուցե իրենք էլ գիտեն, որ թերի որոշում է, դրա համար այդպես կիսատ էլ մեկնաբանել են»։

Միջադեպն առաջացել է կենցաղային հարցի շուրջ, մասնավորապես, փաստաբանը հայտնեց, որ տուժողը պահանջել է հյուրանոցի համարի համար ամբողջական գումարը վճարել, բայց մեղադրյալը նշել է, որ ամբողջական գումարը կվճարի համարը հանձնելուց հետո։ Դիտարկմանը, որ տուժողը սեփական նախաձեռնությամբ չէ նման պահանջ ներկայացրել, դա, ամենայն հավանականությամբ, իր վերադասի պահանջն էր, ինչու է բռնություն կիրառել նրա նկատմամբ, փաստաբանն արձագանքեց. «Կրքերի բորբոքման հետևանքով։ Կյանքում շատ դեպքեր են պատահում, որ ինչ-որ բան են ասում, դիմացինին դուր չի գալիս կամ հակառակը, այդտեղից սկսվի կոնֆլիկտային իրավիճակ, օրինակ, խոսակցության ընթացքում ոչ վայելուչ  արտահայտություն, չեմ ասում սեռական հայհոյանք, գործով անգամ հիմնավորվել է, որ որևէ սեռական բնույթի հայհոյանք չի հնչել, իմ վստահորդը չի եղել ալկոհոլի ազդեցության տակ, սթափ դատել է։ Ուղղակի տհաճ խոսակցության հետևանքով առաջացել է «Մի կաթիլ» մեղրի պատմությունը»։

Ղայթմազյանի և տուժողի, ինչպես նաև՝ դեպքին ականատես վկայի մասնակցությամբ առերես հարցաքննություն դեռևս տեղի չի ունեցել, ըստ փաստաբանի՝ հակասություններ էլ, որպես այդպիսին, առկա չեն։

Պաշտպանության կողմը նաև միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ պահանջելով Ղայթմազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով՝ որպես գրավի չափ առաջարկելով 3 մլն ՀՀ դրամը։

Հիշեցնենք, որ դեպքի մասին հայտնի դարձավ օրերս. մամուլում տարածվեց կադրերը, որտեղ տեսանելի էր, թե ինչպես է Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծում 16-ամյա տղային։

Հետագայում պարզվեց, որ միջադեպը գրանցվել է մոտ 1,5 ամիս առաջ՝ ապրիլի 10-ին։ Նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն։ Քրեական վարույթի շրջանակներում 16-ամյա պատանին, որը ռեստրանային համալիրում մատուցող է աշխատում, տուժող է ճանաչվել, սակայն տղային դաժանաբար ծեծի ենթարկելու համար պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում այդպես էլ չէր հարուցվել՝ պաշտոնյայի «զղջման» հիմքով։ Փաստացի գործը փորձ էր արվել ծածկադմփոց արվել և միայն բարձրացված աղմուկից հետո վերադաս դատախազի որոշմամբ վերացվեց քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը։ Ղայթմազյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): Նա ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է։ ՆԳՆ պաշտոնյայի լիազորություններն այս պահին ժամանակավորապես կասեցված են՝ պայմանավորված ծառայողական քննությամբ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:19 07/06/2023  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ականը գազ է փչել հիվանդ երեխայի երեսին, մահակով հարվածել նրան․ արագածավանցիները փակել են ճանապարհը․ Shamshyan.com
21:35 06/06/2023  |  Արտակարգ պատահարներԱնհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային
19:41 06/06/2023  |  Արտակարգ պատահարներ«Նիսան»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղային
22:15 05/06/2023  |  Միջազգային լրահոսՍոչիում թաղայինի եւ սպանված 7-ամյա աղջկա մոր դեմ գործ են հարուցել
17:16 04/06/2023  |  Միջազգային լրահոս2-ամյա երեխան խեղդվել է տրակտորի՝ ջրով լցված անվադողի մեջ. դժբախտ պատահար Օմսկում
11:37 04/06/2023  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈստիկանի և քաղաքացու միջև միջադեպից քիչ անց նշանակվել է ծառայական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են
11:10 04/06/2023  |  Մեկնաբանություն«18+ գինու փառատոնի անփառունակ էջերից». Ռուբեն Մելիքյան
20:41 03/06/2023  |  Հետաքրքիր է իմանալԾննդաբերության ժամանակ մասնագետի սխալ միջամտությունը կարող է երեխայի անխոսության պատճառ դառնալ. Մասնագետը զգուշացնում է (տեսանյութ)
22:20 02/06/2023  |  ԼՐԱՀՈՍԴիլիջանի քրեական հետախուզության պետ Արսեն Ղայթազյանին մեղադրանք է ներկայացվել 16 տարեկան մատուցողին խոշտանգելու համար, նա ձերբակալվել է
19:05 02/06/2023  |  ՔաղաքականԱրգիշտի Քյարամյանը ներողություն խնդրեց ոստիկանի կողմից 16-ամյա պատանուն ծեծելու միջադեպի համար

Արխիվ

[]