ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրում. փորձագետը նշում է երկու պատճառ 06/09/2023 14:15 | Քաղաքական

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետաձգմամբ Ադրբեջանը ստեղծված իրավիճակում փորձում է ստանալ հնարավոր առավելագույնը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։ Իր խոսքով՝ այդ երկիրը հասկանալով, որ ամեն անգամ կարողանում է ճնշման շնորհիվ հասնել իրեն ցանկալի զիջումների՝ չի ցանկանում որևէ ձևով դադարեցնել իր այդ քաղաքականությունը։ Այս համատեքստում, ըստ նրա, Ադրբեջանը հույս ունի հասնել իր ցանկացածին անգամ այն դեպքում, երբ հայկական կողմը հստակորեն դեմ է դրան։ Այդ դեպքում Ադրբեջանը դրան փորձում է հասնել ուժի ու սպառնալիքի կիրառման միջոցով։
«Ներկայիս միջազգային իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծում եւ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքն այս պահին չեն գնա կոշտ քայլերի՝ զսպելու իր այսպիսի ագրեսիվ քաղաքականությունը»,- ասաց նա։
Փաստաթղթի ստորագրման ձգձգման երկրորդ պատճառն, ըստ Հայկ Խալաթյանի, Ռուսաստան- Արևմուտք «հակամարտությունն» է։ Այս ֆոնին, մեր զրուցակցի խոսքով, Հայաստանի իշխանությունները վերջին մի քանի ամիսներին բացահայտորեն նախընտրությունը տալիս են արևմտյան նախագծին։ Սա ձեռնտու է նաև Ադրբեջանին, քանի որ, ի տարբերություն արևմտյանի՝ ռուսական կողմն առաջարկում է Արցախի կարգավիճակն անորոշ ժամանակով առկախված թողնել ու անցնել այլ հարցերի, ինչը նրանց սրտով չէ։
«Արևմտյան պլանը նախատեսում է վերջնական փակել Արցախի հարցը՝ նույնիսկ այն փոխանցելով Ադրբեջանին, որպեսզի, իրենց պատկերացմամբ, զրկեն Ռուսաստանին ազդեցության լծակներից՝ Հայաստանի և հատկապես Ադրբեջանի վրա։ Այս ֆոնին, չնայած, ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանությունները որոշակի նախապատվություն տալիս են արևմտյան տարբերակին, չի կարելի բացառել, որ ռուսական կողմը դեռ ունի որոշ լծակներ։ Փորձում է ազդել և թույլ չտալ, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքվի այս տարբերակով»,- ասաց նա։
Քաղաքական մեկնաբանի խոսքով, փաստաթղթի արևմտյան տարբերակի ստորագրումը կհանգեցնի Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը, որն էլ կբերի հայ- ռուսական դաշնակցային հարաբերությունների վերանայման։ Այս դեպքում, մեր զրուցակիցը չբացառեց նաև ռուս սահմանապահների ու ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանից դուրս բերելու սցենարը։ Այս ֆոնին, ըստ Խալաթյանի, հատկանշական է, որ հայկական կողմն Արցախի հետ կապված զարգացումների ամբողջ մեղքը փորձում է բարդել Ռուսաստանի վրա։ Արևմուտքն էլ փորձում է իր տարբերակի ստորագրման գործընթացն իրականացնել՝ հետ մղելով Ռուսաստանին։
«Ես նույնիսկ չեմ բացառում, որ անգամ խաղաղության պայմանագրի այդ տարբերակի ստորագրման դեպքում Ռուսատսանը փորձելու է այնպես անել, որ այդ փաստաթուղթն իր մոտ ստորագրվի։ Այդպիսով նա կփորձի ցույց տալ, որ շարունակում է լուրջ խաղացող մնալ տարածաշրջանում։ Չեմ բացառում, որ Արևմուտքը կարող է դրան էլ համաձայնել, եթե հասկանա, որ իր պայմաններով է ստորագրվում և դա, միևնույնն է, խաղալու է Ռուսաստանի դեմ»,- ասաց նա։
Անդրադառնալով հայ- ադրբեջանական սահմանագոտու սահմանագծման ու սահմանազատման գործընթացում Ադրբեջանի կողմից որևէ քարտեզի տարբերակին չհամաձայնելու խնդրին՝ Խալաթյանն ասաց, որ բացի Արցախից, Ադրբեջանի հավակնությունները տարածվում են նաև Հայաստանի տարածքների վրա։ Այդ պատճառով, Ադրբեջանը չի ցանկանում իր հնարավորությունները սահմանափակել սահմանազատման համար որևէ քարտեզ ընտրելով։
«Երբ ես բանակում ծառայում էի, մենք ամեն օր կարդում էինք Գարեգին Նժդեհի խոսքերը, որ «Ուժն է ծնում իրավունք»։ Ալիևը բացահայտ է ասել, որ իրենք գծելու են սահմանն այնպես, ինչպես ուզում են։ Դա նշանակում է, որ նրանց պատկերացմամբ Հայաստանը պետք է, օրինակ՝ նույն ադրբեջանական անկլավները վերադարձնի, բայց Ադրբեջանը պետք է իր վերահսկողության տակ պահի 2021-2022 թվականների բոլոր գրաված տարածքները, իսկ դրանք ռազմավարական նշանակություն ունեն։ Տեսնում ենք, թե ռազմավարական ինչպիսի նշանակության դիրքեր ու բարձունքներ են նրանք գրավել»,- ասաց նա։
Այս առումով, ըստ Խալաթյանի, Հայաստանի իշխանությունները շատ մեծ սխալ են թույլ տվել՝ պատերազմից հետո տարվող բանակցային գործընթացում. հայկական կողմը թե՛ Բաքվին, թե՛ միջնորդներին ներշնչեցին, որ պատրաստ են միակողմանի լուրջ զիջումների։ Հենց դա էլ, ըստ վերլուծաբանի, որոշակի նպաստ ունեցավ ադրբեջանական ճնշման քաղաքականության բանեցման հարցում։
Ստեղծված իրավիճակի լուծումը, մեր զրուցակիցը տեսնում է միայն իշխանափոխության դեպքում։ Իր խոսքով՝ մեր երկրի ներկա իշխանություններն ապացուցել են, որ չեն կարողանում ճիշտ գնահատել միջազգային իրավիճակը, դրա ֆոնին վարել ճիշտ արտաքին քաղաքականություն, ապահովել Հայաստանի ու արցախի անվտանգությունը։ Այս առումով, ըստ նրա, պետք է երկրի ղեկին կանգնի ավելի փորձառու և կարող ուժ, որը կփորձի լուծել առկա խնդիրները՝ հօգուտ հայկական կողմի։
«Մենք հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ խաղաղությունը պետք է բավարարի 3 կողմերին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Արցախին։ Մենք տեսնում ենք, որ այս պահին կարգավորումները բավարարում են միայն մի երկրի՝ Ադրբեջանի շահերը։ Դա պետք է փոխել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/27/2023 08:33 Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:31 ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ. «Հրապարակ»
- 09/27/2023 08:27 Ոստիկանները զբաղված են բերման ենթարկելով. իրավապահ համակարգում խառնաշփոթ է. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:20 Մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք․ «Հրապարակ»
- 09/27/2023 08:18 Կնյազ Հասանովը տուն ունի, բայց բնակվարձ է ստանում ԱԺ-ից. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:15 ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ․ «Հրապարակ»
- 09/27/2023 08:11 Երևանի անհայտ ճակատագիրը. Ինչ են որոշել քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/26/2023 18:28 Անկեղծ ասած չհասկացա Հրապարակի երեկոյան ցույցը չեղարկելը. չի կարելի այսպես կտրուկ բաներ անել. Վրթանեսյան
- 09/26/2023 17:59 Էրդողանի ուղերձները պարզ լեզվով մոտավորապես հետևյալն էին՝ ամեն դեպքում միջանցքը պետք է լինի՝ Իրանը կտա, թե Հայաստանը, թող իրենք որոշեն. արևելագետ
- 09/26/2023 16:35 Արևմուտքը շատ լավ տեղյակ է եղել սպասվող աղետից. ադրբեջանագետ
- 09/26/2023 13:55 Նարես մնացել է Ճարտար բենզին չկա ու բերող չկա. արցախցի
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/26/2023 23:39 Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան հանկարծամահ է եղել
- 09/26/2023 19:48 «Նիսան Տիանա» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան
- 09/26/2023 10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com
- 09/25/2023 23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)