ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առուշանյանների բազմազավակ ընտանիքը հասցրել է երեք բնակավայր փոխել․ օկուպացված Ակնայից ու Վազգենաշենից հետո Աշանում են հաստատվել․ այստեղ ծնվել է 6-րդ զավակը 06/07/2023 17:07 | Կյանքն՝ Արցախում

Առուշանյանների ընտանիքը վեց երեխաների հետ Մարտունու շրջանի Աշան գյուղում է ապրում։ Բազմազավակ ընտանիքը արդեն երեք տուն է փոխել։ Ամուսնանալուց հետո մի քանի տարի Ակնայում են ապրել, որտեղ նպաստավոր պայմաններ կային անասնապահությամբ զբաղվելու համար։ Ընտանիքի մայրը՝ Նունեն, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշում է՝ եթե տան պայմանները փոքր-ինչ տանելի լինեին, Ակնայից դուրս չէին գա։
«Տան պատերը քանդված էին, տանիքը կաթում էր, հնարավոր չէր ապրել այնտեղ, բայց անասուն էինք պահում, զբաղմունք կար»,-ասում է Նունեն։
2019 թվականին Առուշանյանները որոշում են Վազգենաշեն տեղափոխվել։ Որպես բազմազավակ ընտանիք՝ Վազգենաշենի գյուղապետը տուն է տրամադրել նրանց։ Այստեղ մեկ տարի հազիվ էին ապրել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։
Ակնայի օկուպացման լուրը շատերի պես ցնցել էր Առուշանյաններին, բայց որ թշնամին Վազգենաշեն էլ կհասնի, ոչ ոք չէր պատկերացնում։
Հազարավոր արցախցիների պես՝ Նունեն էլ ոչինչ չի հանել տնից․ երեխաների հետ հազիվ կարողացել են դուրս գալ․․․
Ադրբեջանցիների կողմից Վազգենաշենն օկուպացնելուց հետո անտուն մնացած բազմազավակ ընտանիքին սիրով ընդունել են հարևան Աշանում։ Այստեղ էլ ծնվել է Առուշանյանների ամենակրտսեր անդամը՝ Մաքսիմը։ Փոքրիկն արդեն երեք ամսական է։
Ընտանիքի մայրն անկեղծանում է՝ վեց երեխայի հետ շատ դժվար է․ սոցիալական ու կենցաղային խնդիրներն անվերջ են՝ առավել ևս շրջափակման պայմաններում։ Ութ հոգանոց ընտանիքի հոգսը ծանրացած է հոր՝ Ռուդիկի ուսերին, ով պայմանագրային զինծառայության է անցել ՊԲ-ում։
«Մաքսիմը դեռ երեք ամսական է, կաթնախառնուրդ է ուտում։ Հազիվ ենք կարողանում նրա կարիքները հոգալ։ Միայն ամուսինս է աշխատում, ոչ սնունդն ենք հասցնում, ոչ առավել ևս՝ հագուստը։ Երեխաներ են, անընդհատ կարիքներ են ունենում, մենք էլ ծայրը ծայրին չենք հասցնում․․․»,-ասում է Նունեն։
Երեխաներից երկուսը դպրոցական են, երեքը մանկապարտեզ են հաճախում, մեկը, ինչպես նշեցինք, երեք ամսական է դեռ։ Ծախսը շատ է, եկամուտը՝ քիչ։ Հոգսը թեթևացնելու համար ամուսիններով նաև փոքրիկ տնամերձ այգին են մշակել․ կարտոֆիլ, կանաչի, լոբի են ցանում։ Այս տարի դեռ բերք չեն ստացել․ ուշ են ցանել, բայց սպասում են։ Նունեն ասում է՝ որ գոնե կարտոֆիլը, լոբին, որոշ բաներ տնից գոյանա, մի քիչ կթեթևանա ծախսը։
Արցախի կառավարությունը որպես տեղահանված, բազմազավակ ընտանիք՝ Առուշանյաններին տուն է հատկացրել։ Այստեղի պայմաններն էլ, Առուշանյանների խոսքով, գովելի չեն, վերանորոգման կարիք կա, բայց գլխներից վերև գոնե տանիք կա․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/24/2023 11:09 «Սա ևս մեկ նշան է Սյունիքի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի»․ Վարուժան Գեղամյան
- 09/23/2023 09:12 Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել. «Ժողովուրդ»
- 09/23/2023 09:10 Սպասում են ներվելու մասին խոստումի․ «Փաստ»
- 09/23/2023 09:08 Ինչու են ՔՊ-ական պատգամավորներն արտոնյալ դարձել. բուռն քննարկումներ են. «Ժողովուրդ»
- 09/23/2023 09:05 Կարմիր բերետավորների հոգսը․ «Հրապարակ»
- 09/23/2023 09:00 Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
- 09/23/2023 08:56 Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/25/2023 17:56 Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ․ Սիրուշո
- 09/25/2023 17:10 Արի հրապարակ, որ Երևանը խրամատ չդառնա.Անդրանիկ Թեւանյան
- 09/25/2023 15:50 Ներում չկա, մինչև ներքին թշնամիները չպատժվեն դաժանագույն եղանակով, մենք ապրելու իրավունք չունենք.Ստեփան Դանիելյան
- 09/25/2023 15:42 Եթե ռուսների ռելոկացիայի ժամանակ վարձի գները բարձարացնելը դիտվում էր բիզնես, ապա արցախցիների դեպքում, երբ գիշերը գլուխներդ դնեք բարձին, իմացեք՝ դուք անսիրտ, անինքնասեր ու անհայրենիք եք. Հայրումյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/25/2023 18:33 Շիրակի մարզում տղամարդը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է. shamshyan.com
- 09/24/2023 09:35 Մետրոպոլիտենի դռները փակ են. այսօր չի աշխատելու
- 09/24/2023 09:07 Երկրաշարժ` Թբիլիսիի մոտ. այն զգացվել է Լոռիում, Տավուշում
- 09/23/2023 14:41 Շինաշխատանքների ժամանակ 30-ամյա տղամարդը նորակառույցի 16-րդ հարկից ընկել է ու մահացել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)