Թեմաներ
Երեքշաբթի 09 / 26 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/26/2023   12:07 Արցախում պայթյունի ականատեսը դեպքի երկու պատճառ է առանձնացնում. ՍիվիլՆեթ 09/26/2023   12:06 Ի՞նչ նշանակություն ունի Երևանում վերելակը հին է, թե նոր, եթե դրա վրա արկ է ընկնելու, կամ լավ ասֆալտը, երբ թուրքական տակն է անցնելու դրա վրայով. Արեգնազ Մանուկյան 09/26/2023   11:59 Վաղ առավոտյան ոստիկանությունն արդեն 60 քաղաքացու է բերման ենթարկել 09/26/2023   11:52 Արցախից պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան 09/26/2023   11:42 Իրազեկման ակցիաներ բուհերում. Արցախը հայաթվափվում է, Հայաստանը՝ վտանգվում՝ ուղիղ 09/26/2023   11:40 Քիչ առաջ կարմիր բերետավորները բերման ենթարկեցին իրազեկման ակցիա իրականացնող Անդրանիկ Թեւանյանին 09/26/2023   11:39 Ռուսին թշնամի հայտարարած իշխանությունն ի վերջո թուրքի միջոցով ռուսին է հանձնելու Հայաստանն ու անունը դնի ինքնիշխանության համար պայքար. Արա Պողոսյան 09/26/2023   11:31 Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է, մարդիկ օրերով մնում են ճանապարհին, իսկ Օպերատիվ շտաբը և ԱԻ պետական ծառայությունը զբաղված են անհետ կորածների հարցերով 09/26/2023   11:20 Ելքը կարող է հայտնվել այն պահին, երբ ամենաքիչն ենք սպասում․ Կարեն Ջալավյան (Քյոխ) .«Իրավունք» 09/26/2023   11:14 Արցախից բռնի տեղահանվածներին կացարաններ են առաջարկվում Սյունիքում, Վայոց ձորում և Գեղարքունիքում 09/26/2023   11:10 Արցախից տեղահանված կինը ծննդաբերել է Երևանում 09/26/2023   11:05 Գորիսում ամեն կերպ արգելում են միջազգային մեդիայի ներկայացուցիչներին շփվել Արցախից դուրս եկող մեր հայրենակիցների հետ, նաև՝ մտնել հիվանդանոցներ, որտեղ վիրավորներն են. Վրթանեսյան 09/26/2023   10:57 Դատավորների միությունը դիմում է Միջազգաձին կազմակերպություններին՝ տուժած արցախցիների օգնության խնդրանքով 09/26/2023   10:53 Երկրաշարժ Թուրքիայում 09/26/2023   10:47 ՄԻՊ-ը Սյունիքում շարունակում է բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները 09/26/2023   10:44 Այդ կարգի ե՞ք խիղճներդ կորցրել, որ Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով՝ Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել եք. Աբրահամյան 09/26/2023   10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com 09/26/2023   10:28 23 քաղաքացի վերին շնչուղիների այրվածքներով տեղափոխվել է խաղաղապահների բժշկական հատուկ ջոկատ 09/26/2023   10:26 Գորիսի ԲԿ֊ում լույս աշխարհ է եկել արցախցի առաջին փոքրիկը 09/26/2023   10:13 Օգտատերը հրապարակել է Ասկերանում վառելիքի պահեստի պայթյունից տուժած արցախցիների անունները 09/26/2023   09:59 Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ․ ԱՆ 09/26/2023   09:47 ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 13,550 անձ 09/26/2023   09:37 Ասկերանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ․ կան զոհեր եւ անհետ կորածներ 09/26/2023   09:19 Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 09/26/2023   08:53 Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է և երեկվանից դեպի ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա․ Աբրահամյան 09/26/2023   08:46 Արցախին օգնելու համար կամավորները կարող են հերթագրվել 09/26/2023   08:41 Ֆրանսիան պատրաստ է օգնություն ուղարկել պայթյունից տուժած արցախցիներին 09/26/2023   08:39 Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով. ԱՆ 09/26/2023   08:34 Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ» 09/26/2023   08:31 Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ» 09/26/2023   08:27 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ» 09/26/2023   08:24 ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ» 09/26/2023   08:22 ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ» 09/26/2023   08:15 Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ» 09/26/2023   08:08 Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ» 09/26/2023   08:04 ՔՊ պատգամավորներին հրահանգվել է չբացակայել Երեւանից․«Հրապարակ» 09/26/2023   08:00 Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ» 09/26/2023   07:52 Ինչու է Հայոց լեզվի դասագրքի վրա ադրբեջանական դրոշ. աղմուկ է բարձրացել. «Ժողովուրդ» 09/26/2023   07:47 Երբ պարգևավճարը գերակա է Հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրից. «Փաստ» 09/26/2023   07:44 ՔՊ-ում խուճապն անցել է. «Ժողովուրդ» 09/25/2023   23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 09/25/2023   23:46 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 09/25/2023   23:41 Ադրբեջանը լռության պայմաններում ոչ միայն խժռում է Արցախը, այլև տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին․ ԳԱԱ ՀԱԻ 09/25/2023   23:29 Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը․ Արցախի ՄԻՊ 09/25/2023   23:21 Ռուս խաղաղապահների անմիջական մասնակցությամբ տեղի է ունեցել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների երկու փուլ․ ՌԴ ԱԳՆ 09/25/2023   22:51 ՀՀ ԱԳՆ հորդորում է օտարերկրյա լրագրողներին պահպանել երկրում նրանց գործունեության կանոնները 09/25/2023   22:39 Հրատապ, հենց հիմա օդային ճանապարհ պիտի բացվի դեպի Արցախ, մարդիկ են մահանում. Նաիրա Զոհրաբյան 09/25/2023   22:25 Այս երեք պետություններն ամեն ինչ կանեն, որ թույլ չտան չորրորդ պետության մուտքը տարածաշրջան․ Ղազինյան 09/25/2023   22:13 Փաշինյանը որոշել է ողջ երկիրը պլացդարմի վերածել՝ Ռուսաստանի Դաշնության դեմ, Ռուսաստանը լավ բարեկամ չի, բայց սարսափելի թշնամի կարող է լինել. Սուրենյանց 09/25/2023   22:05 Քաղաքացիների նկատմամբ ոստիկանական «ջարդի» հետքերով. 11 քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խոշտանգման հատկանիշներով
09/24/2023   17:38 Ուրվականի վերածված Թաղավարդ առաջին բնակիչներն են վերադառնում. ասում են՝ զոհեր շատ ունենք 09/25/2023   20:11 Ստեփանակերտցի բժիշկը խնդրում է բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ 09/25/2023   13:37 Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ. Սամվել Բաբայան 09/25/2023   10:06 «Գալի՞ս ես մեր հետ». «Ինչ եք պատիվ տալիս, որ գամ». Շարմազանովի ու կարմիր բերետավորների երկխոսությունը (տեսանյութ) 09/26/2023   10:13 Օգտատերը հրապարակել է Ասկերանում վառելիքի պահեստի պայթյունից տուժած արցախցիների անունները 09/25/2023   16:10 Ծանր է, աննկարագրելի ծանր․ երեխաները տան պատերն են պաչում ու անդադար հարցեր տալիս՝ ո՞ւր ենք գնում, ե՞րբ ենք հետ գալու մեր տուն․ հայրական օջախներին հրաժեշտ են տալիս արցախցիները 09/24/2023   18:11 Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, որոնցից երեքը՝ երեխա, 4 հոգի գերեվարվել է. Արցախի ՄԻՊ 09/25/2023   12:56 Արցախցի կինը երեխային գրկին սպառնում էր կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել․ Shamshyan.com 09/24/2023   20:20 Հրապարակը՝ Հանրահավաքի ժամանակ. մասնակցել է մի քանի տասնյակ հազար քաղաքացի 09/24/2023   21:02 Էրդողանը վաղը գնում է Նախիջեւան «Զանգեզուրի միջանցքը արագ բացելու համար». Դանիելյան 09/25/2023   21:27 Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան,բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Հունան Թադևոսյան 09/25/2023   20:16 Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում․ Ապոկալիպսիս բաց երկնքի տակ․ Արցախ 09/24/2023   23:14 Ալեն Սիմոնյանը բացահայտել է, թե որն է եղել Փաշինյանի միակ անհամաձայնությունը՝ Արցախի ԱԽ հայտարարության վերաբերյալ 09/25/2023   13:54 Ադրբեջանը հիմա էլ պատրաստվում է Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով 09/24/2023   19:02 Փոքրիկ Նվերը, որին փնտրում էինք բոլորս, սպանվել է 09/25/2023   15:00 Նրանք ցանկացել են ամուսնանալ Արցախում․ Պսակադրություն՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում 09/25/2023   12:25 Վերջին անգամ գիշերեցի իմ տանը, ավելի ճիշտ լուսացրի, կներես պապ, չկարողացա գալ քեզ հրաժեշտ տալու, պատից կախված լուսանկարդ սրբորեն ինձ հետ վերցնելու. արցախցի 09/24/2023   20:40 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 09/25/2023   16:28 Հայ գործարարը 50 աշխատատեղ է ստեղծել իր ընկերությունում՝ հատուկ արցախցիների համար 09/24/2023   22:38 Մի խոսե՜ք, գործե՛ք, փրկե՛ք ու փրկվե՛ք. Մետաքսե Հակոբյան

«Տյուշի» ու «Քանաքեռցի Տույի» սպանության գործով կրկին կալանավորվել է «Տյուշի» որդին 06/07/2023   18:06  |  Քրեական խրոնիկոն

«Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի և «Տյուշի»՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի աղմկահարույց սպանությունների գործով Արտուշ Սիմոնյանի որդին՝ Հովհաննես Սիմոնյանը, կրկին կալանավորվել է՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ։

Քրեական հեղինակություն համարվող «Քանաքեռցի Տույը», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը և ևս երկու անձ սպանվել են 2021թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02.30-ին։ Քրեական գործն արդեն շուրջ մեկ տարի է, ինչ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթում։ Գործով, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կալանավորված են սպանված Արտուշ Սիմոնյանի որդիները։

Մեզ հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մարտի 9-ին որոշում է կայացրել՝ Սիմոնյանի որդիներից Հովհաննես Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու մասին և Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել՝ գրավը, տնային կալանքը և բացակայելու արգելքը։ Գործն այժմ գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, գործով արդեն հարցաքննվել են տուժողը, երեք վկա։ Հենց նրանց հարցաքննությունից հետո դատարանը որոշել է փոխել Սիմոնյանի խափանման միջոցը։

Դատական ակտի դեմ տուժողների ներկայացուցիչ Աշոտ Ստեփանյանը և հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանը վերաքննիչ բողոքներ են ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ երեք ամիս ժամկետով։ Ըստ բողոքաբերների՝ առաջին ատյանի դատարանը որոշումը բավարար չափով չի պատճառաբանել։ Մասնավորապես, բողոքաբեր կողմը գտել է, որ որոշումը պատճառաբանվել է միայն Հովհաննես Սիմոնյանի կողմից նոր ընտանիք կազմելու, առաջնեկ ունենալու և առանցքային տուժողին և մի քանի վկայի հարցաքննելու հանգամանքներով, մինչդեռ մեղադրող կողմը պնդում է, որ մեղադրյալները, մնալով ազատության մեջ, կարող են ազդեցություն ունենալ չհարցաքննված վկաների նկատմամբ։ Պաշտպանության կողմն առարկել է բողոքների դեմ՝ պահանջելով մերժել դրանք, իսկ առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնել անփոփոխ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարել է բողոքները՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և Հովհաննես Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը՝ երեք ամիս ժամկետով։ Պաշտպանության կողմը վճռաբեկ բողոք արդեն ներկայացրել է։

Հիշեցնենք, որ 2021թ նոյեմբերի 11-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը, քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։ Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 45 պարկուճ և գնդակ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության և ապօրինի կերպով զենք պահելու համար։

Նշենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերի միջեւ առկա տարաձայնությունների քննարկման ժամանակ առաջինը կրակել է քրեական հեղինակությունը՝ Քանաքեռցի Տույը, որն այս ընտրություններում, ըստ շրջանառվող տեղեկությունների, հանդես է եկել որպես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ՝ աշխատելով ՔՊ-ի օգտին։ Իսկ կրակոցներն արձակվել են Արայիկ Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով, ինչին հաջորդել են արդեն Տյուշի կողմի կրակոցները։


Այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմինը որպես մեղադրյալ է ներգրավել նաև մահացած Արտուշ Սիմոնյանին և չի բացառվում, որ Սիմոնյանի հարազատները դեմ են եղել նրա նկատմամբ մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն, ուստի, իր մասով ևս գործն ուղարկվել է դատարան։

Ըստ մեղադրանքի՝ նա, որդիների՝ Վլադիմիր, Հովհաննես, Հակոբ Սիմոնյանների, մտերիմներ Արսեն Ալեքսանյանի և Տիգրան Հարությունյանի հետ, նախնական համաձայնության գալով խմբի կազմում, Արթուր Հայկի Ղազարյանին, Արայիկ Բորիսի Խաչատրյանին, Արթուր Աշոտի Բորյանին, Գևորգ Արթուրի Ջաբուրյանին և Գեղամ Արտուշի Ղազարյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:36-ի սահմաններում, Երևան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16 Ա տան բակում, վերջիններիս հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց մոտ ապօրինի կերպով պահվող հրազեններով, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ ատրճանակներով կրակել և ապօրինաբար կյանքից զրկել են Արթուր Ղազարյանին, Արայիկ Խաչատրյանին և Արթուր Բորյանին, իսկ Գեղամ Ղազարյանին և Գևորգ Ջաբուրյանին պատճառել են հրազենային վնասվածքներ և վերջիններիս սպանությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ՝ Գ.Ղազարյանի և Գ.Ջաբուրյանի փախուստի դիմելու հանգամանքով պայմանավորված:

Մեղադրյալի կարգավիճակում են նաև Արտուշ Սիմոնյանի երեք որդիները։ Վլադիմիր Սիմոնյանը, Հովհաննես Սիմոնյանը մեղադրվում են կազմակերպված խմբի կողմից սպանության և ապօրինի զենք պահելու հատկանիշներով, իսկ Հակոբ Սիմոնյանին մեղսագրվում է սպանության փորձը։ Սպանության հատկանիշներով մեղադրվում է նաև Սիմոնյանների մտերիմ Արսեն Ալեքսանյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]