ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձեր կնոջ մայրը Հրանուշ Խառատյանն է, եղբայրը՝ Արսեն Խառատյանը, Դուք չեք կարող բացասական վերաբերմունք չունենալ Սերժ Սարգսյանի նկատմամբ.փաստաբանը՝ դատավոր Բադալյանին 06/06/2023 15:41 | Դատական ռեպորտաժներ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող ենթադրյալ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով պատասխանող կողմը կասկածներ ունի՝ գործը քննող դատավոր Կարապետ Բադալյանի անաչառության վերաբերյալ և պահանջում է ինքնաբացարկ հայտնել։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած դատական նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց՝ հայտարարելով, որ իրեն հայտնի են դարձել փաստեր, որոնք կասկածի տակ են դնում դատարանի անաչառությունը և, որ դատավորն ակնհայտ բացասական վերաբերմունք ունի պատասխանող կողմի նկատմամբ։
«Դուք հանդիսանում եք Լուսինե Խառաթյանի ամուսինը, ում մայրը Հրանուշ Խառատյանն է, եղբայրը՝ Արսեն Խառատյանը։ Բաց աղբյուրներից վերցված տեղեկությունների համաձայն՝ նախագահող դատավորը դատավորի պաշտոնին հավակնել է 2018-ի հայտնի իրադարձություններից հետո։ Անաչառ դիտորդի մոտ հարց է առաջանում, թե ինչ կապ ունի, թե երբ է դատավորը որոշել հավակնելու դատավորի պաշտոնում և ինչ կապ ունի դա նրա անաչառության հետ»,-ասաց Ամրամ Մակինյանը՝ հիշեցնելով, որ բաց աղբյուրների համաձայն՝ Արսեն Խառատյանը 2008թ. մեկնել է ՀՀ-ից, արտերկրում բնակվել 10 տարի՝ մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։
«Նույն աղբյուրները Արսեն Խառատյանի՝ ՀՀ-ից մեկնելը կապել են 2008թ մարտի 1-ի իրադարձություններից հետո քաղաքացիական ակտիվիստ լինելու հետ։ Այսինքն՝ Արսեն Խառատյանը ՀՀ-ից մեկնելը նա պայմանավորել էր այդ ժամանակ գործող իշխանությունների դեմ լինելով և որպես Արսեն Խառատյանի քրոջ ամուսին՝ դատավոր Կարապետ Բադալյանը չէր կարող չիմանալ Արսեն Խառատյանի նման ընկալումների մասին և չէր կարող բացասաբար չվերաբերեր այդ ժամանակվա իշխանությունների, մասնավորապես, սույն գործով պատասխանող Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Բացի այդ, բաց աղբյուրների համաձայն՝ Ձեր կնոջ եղբայր Արսեն Խառատյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Սերժ Սարգսյանին հրաժարականին պարտադրելուն ուղղված գործողությունների համակարգմանը, 2018թ իրադարձություններից անմիջապես հետո վերադարձել ՀՀ և նշանակվել Փաշինյանի՝ արտաքին քաղաքական հարցերով խորհրդական»,- նշեց փաստաբանը՝ արձանագրելով, որ դատավորի կնոջ եղբայրը մտերիմ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, որն էլ բացասական վերաբերմունք ունի գործով պատասխանող Սերժ Սարգսյանի նկատմամբ։
«Բացի այդ, դատավորի կնոջ մայր Հրանուշ Խառատյանը ևս բացասական վերաբերմունք է դրսևորել պատասխանող Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Ավելին՝ բացասական վերաբերմունք է դրսևորել մինչև 2018թ գոյություն ունեցող դատական համակարգի նկատմամբ և դատական համակարգի առողջացումը տեսել դատավորների կազմի փոփոխության մեջ, որի ցանկությունը տվյալ դեպքում արտահայտվել է՝ նախագահող Կարապետ Բադալյանի՝ որպես դատավոր նշանակվելով»,- նշեց փաստաբանը՝ արձանագրելով, որ ներկայացվածն ակնհայտ ապացուցում է, որ դատավորի մերձավոր հարազատներն ընդգծված բացասական վերաբերմունք ունեն սույն գործով պատասխանողի նկատմամբ։
Բացի այդ, նախագահողը նաև տնտեսական շահ ունի, քանի որ նրա կինը՝ Լուսինե Խառատյանը, գումար է ստացել Արսեն Խառատյանին պատկանող «Ալիք մեդիա»-ից։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ դատավորն անաչառ չէ նաև իր նկատմամբ, իր նկատմամբ ևս ունի բացասական վերաբերմունք, քանի որ մեկ այլ գործով կայացված որոշումը գնահատել էր ապօրինի և հաղորդում ներկայացրել ԱԱԾ, իսկ փաստաբանի՝ իր իրավունքներն իրացնելը դատարանը գնահատել էր որպես անհարգալից վերաբերմունք։
Դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ գտնելով, որ այն ենթակա է մերժման։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/30/2023 08:42 Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:38 Վահագն Խաչատուրյանը կորել է. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:33 Տարօրինակ «զուգադիպություն»․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:30 ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:26 Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:23 Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:07 Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/30/2023 14:04 Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ․ Շարմազանով
- 09/30/2023 12:49 Հայությունը կրկին բռունցքվելու, միմյանց թիկունք դառնալու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է․ Զաքարյան
- 09/30/2023 12:40 Ալե՛ն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան
- 09/30/2023 12:10 Մեղավորներ մի փնտրեք, սա էլ կանցնենք. Ալեն Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/30/2023 00:23 ՃՏՊ՝ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ
- 09/29/2023 23:59 Սյունիքում վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են. shamshyan.com
- 09/29/2023 22:18 Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
- 09/29/2023 17:03 15-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)