ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինձ արգելվում է բացակայել երկրից՝ Արցախի հարցը միջազգային հարթակներում չբարձրաձայնելու համար. Արմեն Աշոտյան 06/06/2023 13:25 | ԼՐԱՀՈՍ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրաժարվում է մեկնաբանել իր հնարավոր ձերբակալության մասին մամուլում տարածված տեղեկությունը։
Հայաստանի Հանրապետության Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում, հայրենիքի ապագայով մտահոգությունների ֆոնին, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց Ա.Աշոտյանը, սեփական ճակատագիրը կամ կարիերան երկրորդային են դառնում։
Կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ իրավապահները կալանավորեցին բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, 70-ն անց Միքայել Նարիմանյանին՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Մամուլի տեղեկություններով՝ Նարիմանյանին արգելանքի վերցնելու հիմնական նպատակն էր՝ ցուցմունք ստանալ Արմեն Աշոտյանի դեմ։ Վերջինիս մեղադրանք առաջադրելու մասին պաշտոնական հայտարարություն առ այս պահը չի եղել, սակայն իրավապահները թույլ չեն տալիս, որ նա մեկնի երկրից։
«Այս գործը հենց ամենասկզբից անհեթեթ էր, ամբողջությամբ քաղաքականացված։ Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ իմ հանդեպ այս պահին կիրառվող խափանման միջոցը երկրից չբացակայելը չարաշահվում է իրավապահ համակարգի կողմից»,- ասաց նա։
ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ այդ չարաշահումները վերաբերում են ոչ միայն վերջին դեպքին։ Վերջին 5 ամիսների ընթացքում ինքը 4 անգամ մերժում է ստեցել՝ արտերկիր մեկնելու հարցում։ Այդ բոլոր այցերի ընթացքում, իր խոսքով, ինքը նախատեսում էր մասնակցել միջազգային խոշոր քաղաքական հավաքների։
«Այսինքն, զրկվել եմ հնարավորությունից՝ բարձրաձայնելու Հայաստանի և Արցախի ժողովրդի իրական օրակարգը, ճշմարտությունը հասցնելու այնտեղ, հանդիպումներ ունենալու եվրոպական և միջազգային գործընկերների հետ։ Այս ամենն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահը»,- ասաց նա։
Արմեն Աշոտյանն իր դեմ կիրառվող խափանման միջոցը գնահատում է որպես խախտում։ Իր խոսքով՝ այդ երևույթն անթույլատրելի է համարվել նաև միջազգային ու եվրոպական կառույցների կողմից։ Այդ քայլերը որակվել են որպես անթույլատրելի չարաշահում՝ քաղաքական մրցակիցների նկատմամբ, և անընդունելի երևույթ՝ ժողովրդավարական հասարակության համար։
Նշենք, որ Արմեն Աշոտյանն օրերս հրավիրված էր Ավստրիա՝ Արցախի հարցով փակ քննարկման, սակայն Աշոտյանի համար ՍԵԿՏ-ը փակել ու թույլ չեն տվել, որ մեկնի ՀՀ-ից, ուստի նրա փոխարեն Հայկ Մամիջանյանին է ՀՀԿ-ն գործուղել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/27/2023 08:33 Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:31 ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ. «Հրապարակ»
- 09/27/2023 08:27 Ոստիկանները զբաղված են բերման ենթարկելով. իրավապահ համակարգում խառնաշփոթ է. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:20 Մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք․ «Հրապարակ»
- 09/27/2023 08:18 Կնյազ Հասանովը տուն ունի, բայց բնակվարձ է ստանում ԱԺ-ից. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:15 ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ․ «Հրապարակ»
- 09/27/2023 08:11 Երևանի անհայտ ճակատագիրը. Ինչ են որոշել քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/26/2023 18:28 Անկեղծ ասած չհասկացա Հրապարակի երեկոյան ցույցը չեղարկելը. չի կարելի այսպես կտրուկ բաներ անել. Վրթանեսյան
- 09/26/2023 17:59 Էրդողանի ուղերձները պարզ լեզվով մոտավորապես հետևյալն էին՝ ամեն դեպքում միջանցքը պետք է լինի՝ Իրանը կտա, թե Հայաստանը, թող իրենք որոշեն. արևելագետ
- 09/26/2023 16:35 Արևմուտքը շատ լավ տեղյակ է եղել սպասվող աղետից. ադրբեջանագետ
- 09/26/2023 13:55 Նարես մնացել է Ճարտար բենզին չկա ու բերող չկա. արցախցի
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/26/2023 23:39 Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան հանկարծամահ է եղել
- 09/26/2023 19:48 «Նիսան Տիանա» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան
- 09/26/2023 10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com
- 09/25/2023 23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)