ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեծ Բրիտանիան օգնել է Ադրբեջանին, որից ունեն տնտեսական մեծ ակնկալիք. Ն. Սարգսյան (Տեսանյութ) 06/06/2023 21:02 | Քաղաքական

Սոթքի հանքավայրը 2021թ. տվյալներով ՀՀ-ի համար 10-րդ խոշոր հարկատուն էր: Եվ հանքավայրի փակումը երկու հիմնական ազդեցություն կարող է ունենալ: Առաջին ազդեցությունը հարկային մուտքերի կրճատումն է, հետևաբար այդ բեռը պետք է սպասարկի բիզնեսի այլ շերտը կամ ֆիզիկական անձանց այլ շերտ՝ հետագայում հարկերի բարձրացման տեսքով: Բնականաբար, այն շեշտակի աճ կունենա գործազրկության վրա: «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:
Բանախոսի դիտարկմամբ, թշնամու կրակոցները անընդհատ հետապնդում են հայաթափման և Հայաստանը զավթելու նպատակ: Սոթքի հանքավայրը նպատակներից մեկն է, բայց վերջնանպատակ չէ:
Սոթքի բաց հանքավայրի փակման մասին պաշտոնապես հայտարարեց «Գեոպրոմայնինգը», որի հիմնական բաժնետեր Ռոման Տրոցենկոն ձեռք է բերել նաեւ ԶՄՊԿ-ն, որն այս տարվա առաջին եռամսյակում կտրուկ նվազեցրել է վճարվող հարկերի ծավալը։ Բանախոսը նկատեց, որ 2022թ. տվյալներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ամենախոշոր հարկատուն էր համարվում և վճարել է մոտ 143.5 միլիարդ դրամ հարկ, որից 98 միլիարդ դրամը բաժին էր ընկնում ռոյալթիին և արտահանման տուրքին, որոնց դրույքաչափերը բարձրացվեցին 2022թ. սկզբին, ապա կառավարության հետ գործարքից հետո տուրքերը նվազեցրեցին: 98 միլիարդ դոլարը փոխարինել բաժնեմասով՝ ինքնին կոռուպցիոն ռիսկ է: Եվ սա ազդակ է միջազգային պոտենցիալ ներդրողներին և կազմակերպություններին, որ ՀՀ-ում որևէ օրինականություն չի գործում: «Ես միշտ կողմ եմ արտահայտվել Հայաստանի ընդերքը հայ ժողովդրին պատկանելու վերաբերյալ: Կողմ եմ, որ այն, ինչը ժամանակին սխալմամբ թե դիտավորյալ հանձնվել է մասնավոր ընկերություններին՝ ՀՀ-ն օրինական ճանապարհով հետ բերի»,- ասել է Ն. Սարգսյանը:
Խոսելով Հայաստանի և Արցախի որոշ հանքավայրերի նկատմամբ բրիտանական հետաքրքրության մասին, բանախոսը նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ լուռ էր ամբողջ աշխարհը և պատերազմի ավարտից հետո անգամ շնորհավորում էին Ադրբեջանին: Յուրաքանչյուր պատերազմի հիմքում ռեսուրսներ են: Եթե հաշվի առնենք, թե աշխարհին ինչ էր տալիս Ադրբեջանը և ինչ է տալիս Հայաստանը՝ նաև այս տեսանկյունից վերլուծության արդյունքում հանգում ենք այն եզրակացությանը, որ Մեծ Բրիտանիան օգնել է Ադրբեջանին: Ադրբեջանից ունեն տնտեսական մեծ ակնկալիք:
Անդրադառնալով Արևմուտքի և Հայաստանի միջև տնտեսական հնարավոր համագործակցությանը, փորձագետը նշեց, որ ՀՀ-ից արտահանումների 45%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, կեսից ավելին՝ ԵԱՏՄ երկրներին և ՀՀ փողի ներհոսքի մեծ մասը ապահովվում է Ռուսաստանի հաշվին: Չեք կարող բերել որևէ երկրի օրինակ, որտեղ Արևմուտքը իր փողերով բարենպաստ տնտեսական դաշտ է ստեղծել:
ՀԱՊԿ-ից հրաժարվելու և դեպի Արևմուտք թեքվելու հետևանքով մենք կունենանք Թուրքիայի հետ սահմանների բացում և կունենանք թուքերին սպասարկող անձնակազմ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/26/2023 08:34 Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:31 Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:27 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:24 ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:22 ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ»
- 09/26/2023 08:15 Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»
- 09/26/2023 08:08 Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/25/2023 17:56 Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ․ Սիրուշո
- 09/25/2023 17:10 Արի հրապարակ, որ Երևանը խրամատ չդառնա.Անդրանիկ Թեւանյան
- 09/25/2023 15:50 Ներում չկա, մինչև ներքին թշնամիները չպատժվեն դաժանագույն եղանակով, մենք ապրելու իրավունք չունենք.Ստեփան Դանիելյան
- 09/25/2023 15:42 Եթե ռուսների ռելոկացիայի ժամանակ վարձի գները բարձարացնելը դիտվում էր բիզնես, ապա արցախցիների դեպքում, երբ գիշերը գլուխներդ դնեք բարձին, իմացեք՝ դուք անսիրտ, անինքնասեր ու անհայրենիք եք. Հայրումյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/26/2023 10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com
- 09/25/2023 23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
- 09/25/2023 18:33 Շիրակի մարզում տղամարդը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է. shamshyan.com
- 09/24/2023 09:35 Մետրոպոլիտենի դռները փակ են. այսօր չի աշխատելու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)