Թեմաներ
Ուրբաթ 09 / 22 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/22/2023   13:14 Ոստիկաննրն սկսել են բերման ենթարկել նաեւ Ամիրյան փողոցից. խաղաղ ակցիա իրականացնելու քաղաքացիների իրավունքը խախտված է (տեսանյութ) 09/22/2023   13:12 Սև բերետավորները մի քանի շարքով պատ էին կազմել, որ Փաշինյանի մեքենան կառավարությունից դուրս գա 09/22/2023   13:05 Ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել 09/22/2023   12:54 Կաթվածահար է Հրապարակ-Ամիրյան հատվածի երթեւեկությունը (տեսանյութ) 09/22/2023   12:49 Լևոն Քոչարյանին Շտապ օգնության բրիգադը հոսպիտալացնում է 09/22/2023   12:40 Կապահովվի Շուռնուխի անշարժ գույքը կորցրած ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը 09/22/2023   12:34 Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար 09/22/2023   12:33 Անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Երևանում ՌԴ դեսպանատան ցանկապատին 09/22/2023   12:26 Բաքուն Ակնայի ճանապարհով բեռներ է փոխանցել Արցախ 09/22/2023   12:24 Կարեն Ֆարխոյանը կալանավորեց 18-ամյա արցախցուն 09/22/2023   12:20 Լևոնն Քոչարյանին բերման են ենթարկել. կարմիրբերետավորները նրան ծեծի ենթարկել մեքենայում (տեսանյութ) 09/22/2023   12:18 Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին. իրավիճակը կտրուկ լարվել է (տեսանյութ) 09/22/2023   12:08 Ակցիայի 26 մասնակից է բերման ենթարկվել 09/22/2023   12:06 Անդրանիկ Թևանյանը ՔԿ-ում է, նրան զրկել են իրավաբանական օգնությունից 09/22/2023   12:04 Դաժան ծեծի է ենթարկվել Արցախցի Սլավիկ Աղաբալյանը, ում ընտանիքի անդամները այժմ գտնվում են Արցախում 09/22/2023   11:55 Ակնհայտ սուտ ձևակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ մանիպուլացնելու, պառակտելու, բևեռացնելու նպատակով. վարչապետի մամուլի քարտուղար 09/22/2023   11:47 Շառլ Ազնավուրի անվան պետական քոլեջի ուսանողներին սպառնացել են հեռացնել քոլեջից' հանուն Արցախի ակցիային մասնակցելու համար 09/22/2023   11:43 Երկրորդ նախագահի որդին մասնակցում է բողոքի ակցիաներին. նա այս պահին կառավարության մոտ է (տեսանյութ) 09/22/2023   11:42 Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 09/22/2023   11:32 Վերահաշվարկի ադյունքներով Թեւանյանի ձայներն ավելացել են 67-ով, ՔՊ-ինը՝ 31-ով, Մարությանինը՝ 32-ով 09/22/2023   11:22 Քաղաքացիները փակել են կառավարության մուտքերը. ակցիային միացել են պետական քոլեջի ուսանողները (տեսանյութ) 09/22/2023   11:04 Լուրջ հաքերային հարձակում է իրականացվում «Արմենիա» միջազգային օդանավակայանների ու Հայաստանի պետական ​​հաստատությունների վրա 09/22/2023   10:54 Կոնսերվատորիան միանում է դասադուլին 09/22/2023   10:47 Բռնություն գործադրելու միջոցով ոստիկանության ծառայողի գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակչուհի 09/22/2023   10:42 Նախարարներին ու ԱԱԾ տնօրենին Փաշինյանը հանձնարարել է զբաղվել համահայկական խաղերի կազմակերպմամբ… 09/22/2023   10:27 Դրականի հույսեր կան. չի բացառվում այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ կարող է մտնել ԼՂ. Փաշինյան 09/22/2023   10:26 Շարունակվում է մարդկանց հոսքը Հանրապետության հրապարակ. Փաշինյանը մեկ ժամ շուտ է սկսել Կառավարության նիստը 09/22/2023   10:09 Օգնեք, որ միասին փրկենք մեր պետությունը․ Միացե՛ք պայքարին․ թուրքագետ 09/22/2023   10:01 Արցախահայությունը ցեղասպանվում է, Փաշինյանը կառավարության նիստ է հրավիրել․ ուղիղ 09/22/2023   09:54 Բայրամովի ելույթի ժամանակ Միրզոյանը ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը 09/22/2023   09:50 Արցախում բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ 09/22/2023   09:46 Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ Տիգրան Աբրահամյան 09/22/2023   09:16 Ադրբեջանցիներն ապամոնտաժել են Շուշիի հաղթական տանկը 09/22/2023   09:10 Բերման են ենթարկել Անդրանիկ Թևանյանին (տեսանյութ) 09/22/2023   08:55 Կարմիր բերետավորն ուժ կիրառեց շուշեցի Նարե Սիմոնյանի նկատմամբ ու նրան ադրբեջանցի անվանեց (տեսանյութ) 09/22/2023   08:50 Երեւանի կենտրոնական մի շարք փողոցներ կաթվածահար են. Արցախում ցեղասպանությունը պետք է կանխվի 09/22/2023   08:34 Գնացեք Նիկոլին ասեք՝ Ղարաբաղը պաշտպանի․ «Հրապարակ» 09/22/2023   08:30 Ինչ են քննարկել Եվլախում․ «Հրապարակ» 09/22/2023   08:26 Միրզոյանը 12 կետից բաղկացած պահանջ ներկայացրեց ՄԱԿ-ին ԱԽ-ին 09/22/2023   08:21 Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Հանրապետության հրապարակում 09/22/2023   08:18 Մեկն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու. համար, մյուսները՝ Արցախին օգնելու ․«Հրապարակ» 09/22/2023   08:13 Իրենց թափանցիկ համարող իշխանությունները հակառակ գործելաոճը ունեն. «Ժողովուրդ» 09/22/2023   08:09 ՔՊ-ում հատուկ սադրիչներ են պատրաստել․ «Հրապարակ» 09/22/2023   08:07 Հարուստ կենսագրական տվյալներ ունեցող փոխնախարարը բնակարաններ է գնել. «Ժողովուրդ» 09/22/2023   08:03 Պետք է իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը․ «Հրապարակ» 09/22/2023   07:59 ՔՊ-ականներն ընդհատակ են անցել. ահ ու սարսափ է տիրում. «Ժողովուրդ» 09/22/2023   07:53 Նիկոլ Փաշինյանի սուտը ՌԴ-ի՝ զենք չմատակարարելու մասին. «Ժողովուրդ» 09/21/2023   23:59 ՄԻՊ. Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է 09/21/2023   23:38 Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտնում է Ադրբեջանի ԶՈւ-ի գնդակոծության հետևանքով 6 խաղաղապահի զոհվելու մասին 09/21/2023   23:25 Մենք երբեք չենք ունեցել մեր իրական երկիրը կայացնելու նման հնարավորություն, միակ արգելքը մեր հուսահատությունն է. Խաչիկ Չալիկյան (տեսանյութ)
09/20/2023   14:26 Իրանը հայտարարել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ բոլոր չվերթները չեղարկելու մասին 09/20/2023   20:28 Վիրավորներից 12-ի կյանքը փրկել չի հաջողվել, 15 հոգու վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր (տեսանյութ) 09/20/2023   13:55 Ադրբեջանը ցուցակով պահանջել է հերոսներին հանձնել իրեն. hraparak.am 09/21/2023   13:37 Եվլախում հանդիպումն ավարտվել է. հայտնի է՝ ինչ են քննարկել 09/20/2023   21:10 Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցնում. Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, տարհանում չենք կարողանում անել. գյուղապետ 09/21/2023   16:54 Նայելով Արցախում գտնվող վիրավոր երեխաների լուսանկարներին` ասել, որ սա արվում է ապագայի համար, Հիտլերն անգամ չէր հանդգնի.Խաչիկյան 09/21/2023   11:27 Ադրբեջանցիները ցուցակ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ արժանիքներ ունեցող անձանց. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 09/21/2023   11:18 Այո՛, այս ամենը պատահական չէ և չի կարող լինել. սա մեր՝ բոլորիս, առաքելությունն է. Ալեն Սիմոնյան 09/21/2023   21:17 Զինադադարից 32 ժամ անց Ադրբեջանը թույլ չի տալիս վերցնել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը․ Բեգլարյան 09/20/2023   18:03 Ռեպրեսիաների ալիք է սպասվում. իշխանությունները ցուցակ են կազմել 09/21/2023   16:47 Ամեն ուշացրած ժամ փրկության դռները փակելու է. Բաղդասարյան 09/20/2023   13:26 Խոսքը դե յուրե Ադրբեջանի տարածքի մասին է. Դմիտրի Պեսկովը՝ Արցախում իրավիճակի մասին 09/20/2023   16:40 Անկախության տոնի ու Սնուփ Դոգի համերգները հետաձգվել են 09/20/2023   16:06 Ռուսաստանի հաշվարկը վիրավորական աստիճանի պրիմիտիվ է. Դավիթ Անանյան 09/20/2023   22:27 Ճանապարհային քարտեզը կհրապարակվի վաղը. Ավետիք Չալաբյան 09/21/2023   15:28 Օրվա գերխնդիրը մարդկանց էվակուացումն է, կազմակերպված ու անվտանգ տարհանումը, մարդկանց կյանքերը փրկելը. Գեղամ Բաղդասարյան 09/21/2023   10:49 Լակոտներ, ինչու եք դավաճանի կողքին. ընդհարում ԵԿՄ անդամների եւ զոհվածների հարազատների միջեւ (տեսանյութ) 09/21/2023   10:58 Անկախության օրը նշեցինք հայրենազրկմամբ. ուղիղ եթեր՝ Եռաբլուրից 09/20/2023   21:33 Կառավարության շենքից լուսանկարահանում են քաղաքացիներին 09/21/2023   23:21 Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի գործողությունների մասին. Էրդողան

Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան 06/05/2023   17:06  |  Հարցազրույց

«Կիևում Ռուբեն Հախվերդյանի մասնակցությամբ տեղի ունեցած բարեգործական համերգը շատ լավ անցավ։ Համերգի ընթացքում պատկառելի գումար հավաքվեց, որը ծառայելու է պատերազմի  ընթացքում Ուկրաինայի Զինված Ուժերի վիրավոր զինծառայողների բուժման նպատակով»,- «Փաստինֆո»-ի  հետ զրույցում ասել է Հայաստանի Եվրոպական կուսակցություն ղեկավար Տիգրան Խզմալյանը, ով  վերջերս Ուկրաինայի մայրաքաղաք Կիև կատարած այցի ընթացքում, հարցազրույց է տվել տեղի՝ լիբերալ գաղափարախոսությամբ հայտնի լրատվամիջոցներից մեկին, խոսելով ինչպես բարեգործական համերգի, այնպես նաև՝  աշխարհաքաղաքական և ռազմական զարգացումների  թեմայով։

Վերոհիշյալ հարցազրույցում հնչած թեզերից մի քանիսի վերաբերյալ «Փաստինֆո» լրատվականը փորձել է ստանալ Տիգրան Խզմալյանի մեկնաբանությունները.

-Պարոն Խզմալյան, ի՞նչ նպատակով էր ձեր՝ Ուկրաինա կատարած այցը։

-Նախ, այցի ընթացքում նախատեսված էր բարեգործական համերգ՝ Ռուբեն Հախվերդյանի մասնակցությամբ, հետո այնտեղ ես հանդիպումներ ունեցա Ուկրաինայի և Մոլդովայի խորհդարանների անդամների հետ, կիսվեցի Հայաստանի Եվրոպական կուսակցության մոտեցումներով, քննարկեցինք Եվրոմիության ինտեգրման հեռանկարները։

- «Європейська правда» հեռուստաընկերության եթերում, խոսելով ռուս – ուկրաինական հակամարտության ընկալման թեմաների մասին, մասնավորապես, նշեցինք, թե Հայաստանում մարդիկ աղոթում են, որպեսզի այդ հակամարտությունն ավարտվի Ուկրաինայի հաղթանակով, որովհետև գիտակցում են՝ այդ հաղթանակը վճռորոշ է լինելու նաև ՀՀ -ի համար։ Հետաքրքիր կլիներ իմանալ՝ ի՞նչ ստատիստիկ տվյալների վրա հիմնվելով էիք անում այդ հայտարարությունը, որովհետև Ձեր խոսքից տպավորություն էր, թե մի ողջ ազգ աղոթում է այդ հաղթանակի համար։

-Ստատիստիկ տվյալներ, որպես այդպիսին, ես չունեմ։ Հիմնվել եմ Հայաստանի ազգային շահերի՝ իմ պատկերացումների վրա, ինչպես նաև՝ իմ բազմաթիվ ծանոթների, ընկերների, կուսակիցների հայտնած կարծիքների  և քննարկումների վրա, որոնք ձգվում են, արդեն, մեկ տարուց ավել, այնքան, որքան տևում է այդ պատերազմը։

- Դուք պատմեցիք նաև, որ ամիսը մեկ անգամ, արտախորհրդարանական ուժերի ձևաչափով, հանդիպումներ եք ունենում ՀՀ վարչապետի հետ և մեկ ամբողջ օր, միասին անցկացնելով, քննարկում եք ներքաղաքական և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։ Կկիսվե՞ք մեզ հետ՝ ի՞նչ խնդիրներ են վերհանվում այդ հանդիպումների ընթացքում, եթե դրանք հանրայնացման ենթակա թեմաներ են։

-Վեջին հանդիպումը՝ Ուկրաինա կատարած այցով պայմանավորված, ես բաց եմ թողել։ Ինչ վերաբերում է բարձրացվող խնդիրներին՝ կա ներքին  պայմանավորվածություն՝ չբարձրաձայնել այդ մասին։ Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ՝ լինելով արտախորհրդարանական ընդդիմադիր ուժի ղեկավար, իմ կողմից բարձրացվում են աշխարհաքաղաքական խնդիրներին, երկրի արտաքին ու ներքին հացերին առնչվող խնդրահարույց հարցեր, դրանք քննարկվում են, տրվում են դրանց լուծման բանալիները։ Որպես սեփական առաջնահերթություն, վարչապետի հետ քննարկում եմ Հայաստանի՝ Եվրոինտեգրման գաղափարը, որը խիստ կարևոր լուծվելիք  հարց է՝ մոտ առաջիկայում։  

- Ձեր կողմից  հնչեցվեցին ընդգծված հակառուսական դիրքորոշումներ, օրինակ, այն, որ ՀՀ-ն տասնամյակներ շարունակ գտնվում է ՌԴ-ի քայքայիչ լծի ներքո կամ ասել, թե ՀՀ-ն և ՌԴ-ն դաշնակիցներ են, այդքան ծիծաղելի չէր հնչի, եթե չլիներ այդքան ողբերգական։ ՀՀ վարչապետի հետ հանդիպումների ձեր հաճախականությունն ու տևականությունը հաշվի առնելով, կարելի՞ է ենթադրել, որ այս հարցերը նրա հետ ևս քննարկվում են և արդյո՞ք նա, նույնպես, համակարծիք է ձեր այս դիրքորոշումների հետ։

- Ես ՀՀ վարչապետի խոսնակը չեմ, այդ հարցերը նրան ուղղեք, միգուցե՝ պատասխանի։ Ինչ վերաբերում է ձեր կողմից որակավորված հակառուսական եզրույթին, ուզում եմ այստեղ մի ճշտում մտցնել՝ լինել պուտինյան ռեժիմի ընդդիմադիր, դեռևս չի նշանակում՝ լինել հակառուսական գաղափարների կրող։  Սրանք, բացարձակապես, տարբեր բաներ են։ Ինչ վերաբերում է իմ ընդգծված ընդդիմադիր կեցվածքին՝ պուտինյան ռեժիմի նկատմամբ, դուք, երևի, ծանոթ պետք է լինեք Հաագայի միջազգային դատարանի որոշմանը, համաձայն որի՝ Պուտինը միջազգային դատարանի կողմից ճանաչվել է որպես ռազմական հանցագործ։ Սա իմ սեփական կարծիքը կամ դիրքորոշումը չէ։

- Այդ հարցազրույցում դուք հանդես եկաք հայտարարությամբ, ասելով, որ ՀՀ-ն, այս պահի դրությամբ, իր առջև դրված առաջնահերթություններ ունի՝ Արցախից դուրս բերելու ռուս խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամիավորմանը, ինչպես նաև՝ Գյումրու 102-րդ ռազմաբազան։ Այսօրինակ զարգացումների պարագայում՝ ի՞նչ այլընտրանք եք առաջարկում դուք։

 - Երբ  ասեցի, որ ռուս խաղաղպահները պետք է դուրս բերվեն Արցախից, չասեցի, թե այնտեղ, անվտանգային հարցերով պայմանավորված, որևէ այլընտրանք չեմ տեսնում։ Դա կարող են լինել միջազգային խաղաղապահ առաքելութուն իրականացնող ուժերը, որովհետև այն, ինչ անում է այնտեղ ռուսական զորամիավորումը, այլ բան չէ, քան սադրանք և, հենց, իրենք են փակ պահում Արցախի հետ ՀՀ սահմանը։ Ինչ վերաբերում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի առկայությանը, ընդհուպ մինչև՝ Զվարթնոց օդանավակայանում իրենց ներկայությունն ապահովող ռուսական ФСБ-ի զորքերին, այս ամենին մեկ անուն կարելի է տալ՝ աշխարհում ոչ մի երկիր նման խայտառակություն չունի, ինչպիսին սա է, երբ քո երկրի սահմանները վերահսկում է երրորդ պետության զորքը։

-Պարոն Խզմալյան, եթե դուք ջատագով եք ՀՀ-ից ռուսական ներկայության հեռացմանը, ապա պե՞տք է լինի որևէ այլընտրանք, որը, գոնե, կկատարի այն նույն գործառույթները, որն իրականացնում է այդ զորքն, արդեն, տարիներ շարունակ այստեղ՝ ՀՀ-ում։

-Մեր առաջարկը հետևյալն է՝ ՀՀ-ն պետք է դառնա Եվրոմիության և ՆԱՏՕ-ի անդամ։ Դրա անդամակցության հայտը վաղուց պետք է տրվեր։ Այդ առաջարկը մեզ արդեն արվել է։ Հույս ունեմ, մինչև տարեվերջ՝ հարցը լուծված կլինի։

-Չկա՞ մտավախություն, որ հայտնվելով ՆԱՏՕ-ի կազմում, մենք կարող ենք, մեխանիկորեն, հայտնվել այդ կառույցին անդամագրված՝ թվով առաջին կամ երկրորդ հզորությամբ բանակն ունեցող՝ Թուրքիայի անմիջական ռազմական թիրախում։  

-Ձեր ունեցած տեղեկությունները, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին կամ երկրորդ հզորությամբ բանակ ունեցող պետությունն է՝ հնացել են։ Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրոպան, Թուրքիային չեն դիտում, որպես իրենց դաշնակից անդամ։ Բացի այդ, ինտեգրվելով ՆԱՏՕ-ին, կարծում եմ, տեղի կունենա ճիշտ հակառակը։ Սա կարող է մեզ համար անվտանգային մեծ երաշխիք ապահովել՝ ապավինել ՆԱՏՕ-ի իրական առաջնորդների՝ ԱՄՆ-ի՝ Թուրքիայի նկատմամբ  դրսևորած զսպողական քաղաքականությանը։ Սա այնքան տրամաբանական է, որ չեմ կարողանում հասկանալ ձեր երկմտանքների իրական պատճառները։  

Հ.Գ.Փորձում էինք կապ հաստատել երգիչ - երգահան Ռուբեն  Հախվերդյանի հետ՝ պարզելու, ինչ զգացում էր ունենում բարեգործական  համերգ տալով այն երկրի զինվորների համար, որի տրամադրած  հատուկ զենքը  Ադրբեջանը կիրառում էր 44 օրյա պատերազմի ժամանակ արցախահայության դեմ, սակայն զանգերին, ցավոք, չպատասխանեց։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:07 01/03/2023  |  ՄամուլԱրդշինբանկը Խզմալյանից 6 մլն է պահանջում․ «Հրապարակ»
13:13 23/11/2022  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Խզմալյանը բերման է ենթարկվել
15:59 21/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի վերաբերյալ որոշումն ընդունված է․ սա կարող է լինել ՌԴ նախագահի վերջին այցը Հայաստան. Խզմալյան
17:42 12/09/2022  |  ԼՐԱՀՈՍԵս ոչ թե համեմատություն կանեի Մարությանի օրինակով, այլ, օրինակ, միջին կարգի ուկրաինացի դերասան Զելենսկու օրինակով.Տիգրան Խզմալյանը՝ Հախվերդյանի թեկնածությունն առաջադրելու մասին
14:30 11/09/2022  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Հախվերդյանը՝ քաղաքապետի թեկնածու
21:12 23/05/2022  |  ԼՐԱՀՈՍ«Շառլ Միշելի խոսքը սխալ են թարգմանել, նա խոսել է ֆրանսերեն և չի ասել էթնիկ, այլ ասել է ազգային». Տիգրան Խզմալյան
21:21 21/04/2022  |  ԼՐԱՀՈՍԼարված իրավիճակ՝ ՌԴ դեսպանատան մոտ, Խզմալյանին ուղղված հայհոյանքներ հնչեցին (տեսանյութ)
16:35 02/03/2022  |  Հարցազրույց«44 օրյա պատերազմում ադրբեջանական կողմին ահաբեկիչներ մատակարարելու գործում պատասխանատվություն ունի Ռուսաստանը». Համացանցը քննարկում է այս խոսքերի հեղինակի՝ Խզմալյանի ազգանվան ծագումնաբանությունը
21:22 23/06/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին
21:01 26/05/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Ընտրություններին առաջադրվել է նաեւ Ռուբեն Հախվերդյանը

Արխիվ

[]