ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարեկային ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու վերաբերյալ ևս 3 վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան 06/05/2023 15:02 | Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ավարտվել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների ծառայողական գործունեությանը խոչընդոտելու մի քանի դեպքերի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Մասնավորապես` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ․ հունվարի 11-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները նկատել են, որ BMW մակնիշի ավտոմեքենան առանց լուսաթարթիչը միացնելու շրջադարձ է կատարել՝ թույլ տալով ՃԵ կանոնների խախտում: Ոստիկանները, ծառայողական ավտոմեքենայով, լուսաձայնային ազդանշան տալով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան, վարորդից պահանջել փաստաթղթերը՝ միաժամանակ պարզաբանելով, որ ավտոմեքենան կանգնեցնելու մասին հրահանգ ստանալիս անհրաժեշտ է նույն պահին կանգնեցնել և չշարունակել երթևեկելը:
Ի պատասխան պարեկների պարզաբանմանը՝ վարորդը՝ 36-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է դրսևորել ագրեսիվ վարքագիծ։ Նա ավտոմեքենան կանգնեցնելու հարցի շուրջ վիճաբանել է ոստիկանության ծառայողների հետ, ապա, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ ագրեսիվ վարքագիծ չցուցաբերելու օրինական պահանջներին և ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել նրանց հասցեին՝ սպառնալով հարվածել։ Ապա նա քաշքշել և ձեռքով հարվածել է ոստիկանի կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և միայն ոստիկանների կողմից հատուկ միջոց կիրառելու արդյունքում է հնարավոր դարձել կանխել վարորդի հակաիրավական գործողությունները:
36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:
Քննչական նույն բաժնում մեկ այլ վարույթով կատարված քննությամբ էլ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկային գումարտակի երկու ծառայողներ, 2022թ․ հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս, ակումբի դիմաց նկատել են, որ մի խումբ անձինք աղմկում են: Պարզաբանումներ ստանալու նպատակով մոտեցել են, որի ժամանակ հավաքվածներից մեկը՝ Երևան քաղաքի 24-ամյա բնակիչը, չենթարկվելով ոստիկանության ծառայողների՝ հանգիստ վարքագիծ դրսևորելու ու պարզաբանումներ տալու օրինական պահանջներին, իրավապահների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել վերջիններիս հասցեին՝ սպառնալով մոտենալու դեպքում դանակով հարվածել: Ոստիկանության ծառայողների բազմաթիվ հորդորների և հակաիրավական գործողությունները դադարեցնելու կոչերի արդյունքում երիտասարդը, դանակը գցելով գետնին, դիմել է փախուստի, սակայն ոստիկանության ծառայողներին հաջողվել է վերջինիս բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Իսկ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ. մայիսի 15-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի 39-ամյա բնակիչը Քասախի կիրճում գտնվող «Ծիծեռնակ» ռեստորանային համալիրի դիմաց վիճաբանել է ՀՀ ՆԳՆ ՊԾ Արագածոտնի մարզի երկու ծառայողների հետ, իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերել շրջապատի նկատմամբ։ Իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված՝ հայհոյախառն և ստորացուցիչ արտահայտություններ է թույլ տվել պարեկային ծառայողների հասցեին, քաշքշել է նրանց, որի ընթացքում հարվածել է ոստիկաններից մեկի կրծքավանդակի և ճակատի հատվածներին, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք, պոկվել է համազգեստին ամրացված տեսախցիկը։ Ապա 39-ամյա բնակիչը փորձել է դիմել փախուստի, սակայն Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված անհրաժեշտ գործողությունների արդյունքում օրինազանց քաղաքացու գործողությունները հնարավոր է եղել կանխել:
Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշված 3 քրեական դեպքերի նախաքննությունն ավարտվել է և վարույթների նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/30/2023 08:42 Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:38 Վահագն Խաչատուրյանը կորել է. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:33 Տարօրինակ «զուգադիպություն»․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:30 ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:26 Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:23 Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:07 Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/30/2023 18:07 Արցախից բռնագաղթած ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը մահացել է Հայաստանում
- 09/30/2023 17:41 Դեմ եմ այս ծանր իրավիճակում հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն, այն բողոքին, որով ոչնչով մեկս մյուսիս չենք օգնում․ Սուրենավանի վարչական ղեկավարը ներողություն է խնդրել
- 09/30/2023 16:42 Հավատում եմ, որ մեր նահատակների զորեղ բարեխոսությամբ վերականգնելու ենք մեր հզորությունը և նորեն վերատիրելու ենք մեր Հայկական լեռնաշխարհին. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան
- 09/30/2023 14:04 Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ․ Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/30/2023 00:23 ՃՏՊ՝ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ
- 09/29/2023 23:59 Սյունիքում վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են. shamshyan.com
- 09/29/2023 22:18 Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
- 09/29/2023 17:03 15-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)