Թեմաներ
Երկուշաբթի 09 / 25 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/25/2023   21:13 եռնային Ղարաբաղում զինված ուժի կիրառումն անընդունելի է՝ այդ ուժը կիրառվել է, և ԱՄՆ-ն դիտարկում է, թե ինչը կարող է պատշաճ արձագանք լինել դրան. Փաուեր 09/25/2023   21:10 Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է. Արտակ Զաքարյանը դիմել է դեսպանատներին 09/25/2023   21:07 Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել․ Աբրահամյան 09/25/2023   20:57 Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել․ Աբրահամյան 09/25/2023   20:56 Երևանում կայացել է ՌԴ և ՀՀ ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը 09/25/2023   20:54 Խաղաղապահների բուժանձնակազմը ներգրավվել է պայթյունից տուժածներին ցուցաբերվող օգնությանը 09/25/2023   20:44 Էրդողանը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքի հարցով իրենց մտահոգում է Իրանի դիրքորոշումը, իսկ Հայաստանի իշխանությունների մասով՝ հարցը լուծված է...Հակոբյան 09/25/2023   20:38 Փաշինյանն ընդունել է ՌԴ Ներքին գործերի նախարարին 09/25/2023   20:35 Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել ձեր կառավարության հետ` հասցեագրելու վերջին բռնություններից բխող մարդասիրական կարիքները. Բայդենի նամակը՝ Փաշինյանին 09/25/2023   20:29 Բենզինի պահեստում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ ԱԻՊԾ 09/25/2023   20:16 Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում․ Ապոկալիպսիս բաց երկնքի տակ․ Արցախ 09/25/2023   20:11 Ստեփանակերտցի բժիշկը խնդրում է բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ 09/25/2023   19:59 Հազարավոր մարդիկ են եղել խմբված, որոնք սպասում էին բենզին ստանան. Կրակ է, որ թափվում է էս ժողովրդի գլխին. ականատես 09/25/2023   19:49 Բայդենն ինձ գործուղել է՝ ընդգծելու ԱՄՆ խորը նվիրվածությունը ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ․ Սամանթա Փաուերը՝ Փաշինյանին 09/25/2023   19:32 Ինչ են քննարկել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները Իվանյանում. մանրամասներ 09/25/2023   19:19 Դավիթ Սարգսյանին բերման ենթարկող ոստիկանը մի քանի անգամ փոխել է զեկուցագիրը, կեղծել փաստաթղթեր․ ՀԺՄ հայտարարությունը 09/25/2023   19:11 ՔՊ-ին էլ չեն խնայի. ՔՊ-ից եթե ձեռք չտան, 2-3 հոգու, մնացածը թող հույս չփայփայի. Վահագն Չախալյան 09/25/2023   19:05 Բենզինի չաներ են պայթել, որտեղ շատ մարդիկ էին հավաքված. արցախցի 09/25/2023   18:54 Չեմ կարծում, որ այսքանից հետո Հայաստանը կարողանա ընդդիմանալ Զանգեզուրի միջանք նախագծի իրագործմանը, սակայն, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը բռնի ուժով կբացի այն.թուրք ռազմական փորձագետ 09/25/2023   18:35 Արցախը հայաթափվում է. ակցիա կառավարության մոտ՝ ուղիղ 09/25/2023   18:33 Շիրակի մարզում տղամարդը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է. shamshyan.com 09/25/2023   18:25 Քննարկվել է 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը 09/25/2023   18:22 Դավիթ Սարգսյանը ու ևս մեկ անձ ձերբակալվել են ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ 09/25/2023   18:01 Ըստ ամենայնի, ռուս-ադրբեջանական համատեղ վերահսկողության տակ կմնա Ստեփանակերտ-Իվանյան-Ասկերան նեղ շերտը, իսկ մնացյալ տարածքները անցնում են Ադրբեջանին. Թաթուլ Հակոբյան 09/25/2023   17:56 Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ․ Սիրուշո 09/25/2023   17:50 Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը հնարավորություն է բացում կարգավորելու իրավիճակը տարածաշրջանում. Էրդողան 09/25/2023   17:47 Սամանթա Փաուերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 09/25/2023   17:44 Այս պահին ցուցարարները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղու Աշտարակի հատվածը 09/25/2023   17:42 Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ 09/25/2023   17:28 Իրանի դեսպանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ իրանական կողմի հստակ դիրքորոշումը 09/25/2023   17:23 Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց․ Բաբայան 09/25/2023   17:21 Բժշկական կենտրոնների դռները փակ են լրագրողների առաջ. վիրավորների մասին տեղեկություններ չեն տրամադրվում (տեսանյութ) 09/25/2023   17:21 Ինձ համար ակնհայտ է, որ այս էթնիկ զտումը տեղի է ունենում ոչ միայն ՌԴ–ի օգնությամբ, այլև հենց Արևմուտքի՝ մեղմ ասած՝ անգործությամբ. Հայրապետյան 09/25/2023   17:15 Ի՞ նչ պետք է զգա մի մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել է Արցախին, չորս անգամ վիրավորվել է, եղբայրներ ու ընկերներ է կորցրել Արցախում, հիմա էլ՝ Արցախն է կորցնում…Մովսես Հակոբյան 09/25/2023   17:10 Արի հրապարակ, որ Երևանը խրամատ չդառնա.Անդրանիկ Թեւանյան 09/25/2023   17:07 ՌԴ-ն կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. ՌԴ ԱԳՆ 09/25/2023   17:00 Արցախում ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները ՀՀ տեղափոխելու հարց ԿԽՄԿ-ն չի քննարկել 09/25/2023   16:40 «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Տաշիր համայնքում 09/25/2023   16:37 ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ 09/25/2023   16:34 Ես այստեղ եմ, Արցախում եմ․ Արկադի Ղուկասյան factor.am 09/25/2023   16:32 ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար գործարկվում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»՝ map.socservice.am 09/25/2023   16:28 Հայ գործարարը 50 աշխատատեղ է ստեղծել իր ընկերությունում՝ հատուկ արցախցիների համար 09/25/2023   16:28 Հատկապես այս օրերին շատ են թիրախավորվում Արցախի մեր հայրենակիցները, կարևոր է, որ ապապետական գործողությունների պատճառով լարվածություն չառաջանա մեր հայրենակիցների նկատմամբ. Արշակյան 09/25/2023   16:10 Ծանր է, աննկարագրելի ծանր․ երեխաները տան պատերն են պաչում ու անդադար հարցեր տալիս՝ ո՞ւր ենք գնում, ե՞րբ ենք հետ գալու մեր տուն․ հայրական օջախներին հրաժեշտ են տալիս արցախցիները 09/25/2023   16:08 Արցախում երեկ ականի պայթյունից մահացած ադրբեջանցիներից մեկը եղել է ԶՈւ գնդապետ 09/25/2023   16:02 Չնայած մարդիկ իրենք են դուրս եկել իրենց տներից, բայց ակնհայտորեն գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ. ՄԻՊ 09/25/2023   15:54 Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին 09/25/2023   15:50 Ներում չկա, մինչև ներքին թշնամիները չպատժվեն դաժանագույն եղանակով, մենք ապրելու իրավունք չունենք.Ստեփան Դանիելյան 09/25/2023   15:48 Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը ժամանել է Երևան 09/25/2023   15:42 Եթե ռուսների ռելոկացիայի ժամանակ վարձի գները բարձարացնելը դիտվում էր բիզնես, ապա արցախցիների դեպքում, երբ գիշերը գլուխներդ դնեք բարձին, իմացեք՝ դուք անսիրտ, անինքնասեր ու անհայրենիք եք. Հայրումյան
09/24/2023   17:38 Ուրվականի վերածված Թաղավարդ առաջին բնակիչներն են վերադառնում. ասում են՝ զոհեր շատ ունենք 09/24/2023   10:35 Ես գերի եմ, միջոցներ ձեռնարկեք իմ կյանքը փրկելու համար. արցախցի կին 09/25/2023   13:37 Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ. Սամվել Բաբայան 09/25/2023   10:06 «Գալի՞ս ես մեր հետ». «Ինչ եք պատիվ տալիս, որ գամ». Շարմազանովի ու կարմիր բերետավորների երկխոսությունը (տեսանյութ) 09/24/2023   18:11 Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, որոնցից երեքը՝ երեխա, 4 հոգի գերեվարվել է. Արցախի ՄԻՊ 09/24/2023   21:02 Էրդողանը վաղը գնում է Նախիջեւան «Զանգեզուրի միջանցքը արագ բացելու համար». Դանիելյան 09/24/2023   20:20 Հրապարակը՝ Հանրահավաքի ժամանակ. մասնակցել է մի քանի տասնյակ հազար քաղաքացի 09/24/2023   09:35 Մետրոպոլիտենի դռները փակ են. այսօր չի աշխատելու 09/24/2023   09:07 Երկրաշարժ` Թբիլիսիի մոտ. այն զգացվել է Լոռիում, Տավուշում 09/25/2023   12:56 Արցախցի կինը երեխային գրկին սպառնում էր կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել․ Shamshyan.com 09/24/2023   23:14 Ալեն Սիմոնյանը բացահայտել է, թե որն է եղել Փաշինյանի միակ անհամաձայնությունը՝ Արցախի ԱԽ հայտարարության վերաբերյալ 09/24/2023   11:03 Մետրոպոլիտենը նոր հաղորդագրությամբ է հանդես եկել ու այդպես էլ չի ասել, թե մետրոն փակելու որոշումը երբ է կայացվել 09/24/2023   11:09 «Սա ևս մեկ նշան է Սյունիքի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի»․ Վարուժան Գեղամյան 09/24/2023   20:40 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 09/24/2023   19:02 Փոքրիկ Նվերը, որին փնտրում էինք բոլորս, սպանվել է 09/25/2023   13:54 Ադրբեջանը հիմա էլ պատրաստվում է Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով 09/24/2023   22:38 Մի խոսե՜ք, գործե՛ք, փրկե՛ք ու փրկվե՛ք. Մետաքսե Հակոբյան 09/25/2023   08:05 Երեւանում սկսվել են ահնազանդության ակցիաները. Սարյան փողոցը փակ է 09/25/2023   15:00 Նրանք ցանկացել են ամուսնանալ Արցախում․ Պսակադրություն՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում 09/24/2023   21:34 Իշխան Սաղաթելյանը հատուկ ջոկատայիններին խոստացավ՝ նրանց ազատել Նիկոլից (տեսանյութ)

Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը. monumentwatch.org 06/03/2023   21:31  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից տեղեկանում ենք․

«2023 թվականի մայիսի 18-ին «Կովկասի ժառանգության մշտադիտարկման կենտրոնը»  արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող «ճանապարհաշինարարական աշխատանքների» պատճառով վնասվել է  Լաչինի պատմական  գերեզմանոցը։ Ճանապարհաշինարարությունը, որը մեկնարկել է  ադրբեջանական իշխանությունների կողմից  2022 թվականի հոկտեմբերի 15-ից,  վնասել է Լաչինի գերեզմանոցի հյուսիսարևելյան և հարավային տարածքները։

Կովկասի մշակութային ժառանգության մշտադիտարկման կենտրոնը արբանյակային պատկերների միջոցով արձանագրել է այնտեղ տեղադրված 14-րդ դարի եզակի խաչքարի, ինչպես նաև 15-16-րդ դարերով թվագրվող մի շարք խաչքարերի ոչնչացումը:  Հարկ է նշել, որ  խաչքարերի մեծ մասի հստակ ոչնչացումը հնարավոր չի եղել փաստացիորեն վավերացնել՝ տեղադրության հետ կապված տեսանելիության խնդիրների պատճառով։

Լաչինի գերեզմանոցի ավերումը և խաչքարերի ոչնչացումը նմանօրինակ բարաբրոսության առաջին դեպքը չէ։ 44 օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային էթնոցիդի քաղաքականության արդյունքում թիրախավորվեցին  նաև ճանապարհների մոտ գտնվող հայկական պատմական մի շարք բնակավայրեր և գերեզմանոցներ։ Դրանք ավերվեցին կամ անհետ ոչնչացվեցին գլոբալ ճանապարհաշինարարական աշխատանքների քողի ներքո, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու պատճառաբանությամբ։  Այս գործընթացի հետևանքով ավերվել է ինչպես Լաչինի, այնպես էլ Շուշիի պատմական գերեզմանոցը, Հադրութի գերեզմանոցը, անհետ ոչնչացվել են Ասկերանի շրջանի Շոշ համայնքի Սղնախի 18-րդ դարի հայկական գերեզմանոցը և  այլ գերեզմանոցներ։

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման և յուրացման ցանկացած գործողություն արգելված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի ընդունած բազմաթիվ կոնվենցիաներով, Արդարադատության միջազգային դատարանի դրույթներով և այլ փաստաթղթերով։

Լաչինի գերեզմանոցի տարածքի  14-րդ դարի եզակի խաչքարի ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ միջազգայնորեն արգելված է հատկապես խաչքարերի թիրախավորումը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թվականին ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»։  Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանության կարիք, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային մշակութային գանձարանում։ Բացի այդ՝ խաչքարային արվեստը ճանաչված է որպես հայկական և, անկախ այս կամ այն պետության ցանկությունից, պետք է պահպանվի։

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց:

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դեպքերն ակնհայտորեն խախտում են արցախահայության՝ իրենց անցյալի ժառանգությանը  հաղորդակից լինելու իրավունքը, որը հաստատված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից։ Իրավական տեսանկյունից Ադրբեջանը խախում է նաև 1966 թ. «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածը, որը երաշխավորում է յուրաքանչյուրի` մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը, և «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 27-րդ հոդվածը։ Հիշեցնենք, որ մարդու իրավունքների միջազգային օրենսդրությունը զինված հակամարտությունների ժամանակ չի դադարում կիրառվելուց:

Օկուպացիայի ընթացքում տեղի ունեղող ամենատարբեր  հարաբերություններն ու գործընթացները  կարգավորվում են Միջազգային հումանիտար (մարդասիրական) իրավունքով  ։ Մարդասիրական իրավունքի դրույթները կիրառելի են  թշնամական զորքերի կողմից ռազմական գործողությունների սկսվելու կամ  ներխուժման պահից, երբ տարածքը հայտնվում է թշնամական օտարերկրյա զինված ուժերի վերահսկողության տակ, նույնիսկ այն դեպքում, եթե օկուպացիան չի հանդիպում զինված դիմադրության և չկան  մարտեր : Մշակութային արժեքների պաշտապնությանն են վերաբերում միջազգային մարդասիրական կրավունքի 38-րդ , 39-րդ  40-րդ և  41-րդ կանոնները։

Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ  Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները,  ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են  բոլոր պետությունների համար։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:01 28/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱլիեւը խոստովանել է` Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ գոյություն չունի. այն ամբողջությամբ վերահսկվում է
22:30 26/05/2023  |  Միջազգային լրահոսՊետերբուրգում ձերբակալել են թուրք և ադրբեջանցի «միսիոներների»՝ երեխաներին խոշտանգելու համար․ նրանց կարտաքսեն ՌԴ-ից
23:32 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի արձագանքը Ադրբեջանի նախագահի «միջանցքային» խոսույթին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
22:58 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍՊուտինը վերահաստատել է հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածություններին
22:01 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ. Պուտին
12:54 22/05/2023  |  ԼՐԱՀՈՍԼաչինի միջանցքում անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից ապօրինի է ՌԴ-ի պարտավորության խախտումով, ՌԴ-ն պետք է պահեր այդ միջանցն իր վերահսկողության ներքո. Փաշինյան
10:49 22/05/2023  |  ՔաղաքականԼաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով ՀՀ-ն 2-րդ անգամ է դիմել Հաագայի դատարան
15:15 21/05/2023  |  ԼՐԱՀՈՍՄարդկանց տեղափոխման հետ կապված դեռևս երկխոսությունների մեջ ենք․ Զառա Ամատունի
15:29 18/05/2023  |  ԼՐԱՀՈՍԼաչինի միջանցքի շրջափակման պատճառով հումանիտար օգնության մատակարարումն Արցախ խիստ սահմանափակ է. ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավար
18:27 17/05/2023  |  ՔաղաքականՄիրզոյանը Դունյա Միյատովիչին ներկայացրել է շրջափակված Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Արխիվ

[]