ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սինանյանն ու իր շեֆը տեղյա՞կ են, որ Ցեղասպանության ճանաչումից ռազմավարական արդյունք գրանցելու իրավական ուժ ունի միայն Պետությունը և նրանք անում են ամեն ինչ, որ այդ Պետությունն այլևս չլինի.Սասունյան 06/02/2023 13:09 | ԼՐԱՀՈՍ

«Լսեցի Զարեհ Սինանյանի տխրահռչակ պատասխանները, որտեղ տասնյակներով ստեր և տգիտություններ կային ու հիմա չգիտեմ՝ որի՞ն անդրադառնամ, ո՞րը բաց թողնեմ», - «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, ով երկար տարիներ նաև Արևմտյան Ամերիկայի՝ «Հայ դատ»-ի հանձնախմբի անդամ էր։
«Ի՞նչ է ասում Սինանյանը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումն ավարտվել է և մենք ռազմավարական արդյուքնների չենք հասել։ Ուզում եմ նրան հարցնել՝ իսկ ի՞նչ է արել անձամբ ինքն այդ ուղղությամբ, որ իրեն իրավունք է վերապահում հայտարարել, թե Ցեղասպանության ճանաչման հարցն ավարտվել է, հետո նաև գնահատական տալ, թե ռազմավարական արդյունքների չենք հասել։ Եթե, անգամ, նա ցանկանար ինչ - որ բան անել, իսկ ես գիտեմ, որ չի ցանկանում, որովհետև անում է այն, ինչ իր շեֆն է իրեն թելադրում՝ քծնել Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին և մուրացկանի նման «խաղաղություն» մուրալ մեր թշնամիներից, նա, միևնույն է, պատկերացում անգամ չունի, թե ի՞նչ է նշանակում՝ ճանաչել Հայոց Ցեղասպսնությունն ու ինչպես ռազմավարական արդյունքներ գրանցել»,- ասում է Հարութ Սասունյանը։
Ապա բացատրում է «ամեն ինչից գլուխ հանող» Սինանյանին, թե ի՞նչ է նշանակում Հայոց Ցեղասպանությունը, ինչպե՞ս պետք է հասնել դրա ճանաչմանը և հետո՝ ինչպե՞ս ռազմավարական արդյունքներ գրանցել դրանից. «Հայոց Ցեղասպանությունից մի քանի տասնամյակ անց, երբ կոտորված և մասնատված հայ ժողովուրդը զբաղված էր վերքերը բուժելով և զուտ գոյաբանական խնդիրներ լուծելով, ոչ ոք չգիտեր, որ ինչ – որ մի տեղ, ինչ – որ արյունախում մի ցեղ կոտորել ու ջարդել է հայերին։ Շնորհիվ սփյուռքահայության և հատկապես «Հայ Դատ»-ի հանձնախմբերի՝ աշխատանքներ սկսվեցին և աստիճանաբար, իրար հետևից երկրները ոչ միայն տեղեկացան այդ ոճրի մասին, այլ սկսեցին ճանաչել և դատապարտել այն կատարողներին։ Շնորհիվ այս աշխատանքի՝ աշխարհում սկսեցին ճանաչել հայերի պատմությունն ու հայերին և դա տեղի ունեցավ ոչ միայն պետությունների մակարդակով, այլ նաև՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, ինչպիսիք՝ Եվրոպական Խորհուրդն է կամ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը և այլն։ Հասանք մինչև նրան, որ 2021 թ. ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը։ Այս ամենն այն աշխատանքի արդյունքն էր, առանց որի ոչ ոք չէր իմանա մեր գոյության, արդար դատի և Թուրքիայի Հանրապետությունից մեր ունեցած պահանջների մասին։ Հատկապես մի երկար ժամանակահատված, երբ Հայաստանը Սովետական Միության կազմի ներքո էր և այդպիսի հարցեր բարձրացնելու իրավասությունից զրկված, ճանաչմանն ուղղված ողջ աշխատանքներն իր ուսերին վերցրեց Սփյուռքն ու այնտեղ ապրող անվանի, նվիրյալ մարդիկ, ինչպես նաև՝ «Հայ Դատ»-ի գրասենյակները, որոնք ամեն գնով ուզում է պառակտել Սինանյանն ու իր շեֆը։
Եթե մենք ազգային շահով առաջնորդվող իշխանություն ունենայինք, ահա թե ինչ պետք է անեին նրանք, որ չեն անում, իսկ իրենց հանցավոր անգործությունը արդարացնում՝ «ռազմավարական արդյունքների չհասած» հիմարությամբ։ Պետք էր հավաքել և իմի բերել այն ողջ ահռելի աշխատանքը, որ այս տարիների ընթացում կատարել և որին հասել էր Սփյուռքն ու «Հայ դատ»-ը՝ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, և, որպես պետական միավոր՝ որպես Պետություն, դիմեր Համաշխարհային դատարանին՝ պահանջելով իրավական պատասխանատվության կանչել Թուրքիային, դարասկբին իրենց կատարած ոճրի համար։ Սա մի կառույց է, որին դիմել կարող են միայն ՄԱԿ-ի անդամ երկրները, այսինքն՝ պետությունը։ Որևէ կուսակցություն, կազմակերպություն կամ անհատ լիազորված չէ դիմելու Համաշխարհային դատարանին, Պետությունից բացի։
Ահա սա է, որ չեն անում այդ իշխանությունները և սա դեռ բավարար չէ, հակահայկական շահերից բխող վտանգավոր և դատապարտելի հայտարարություններով են հանդես գալիս, ճիշտ այնպիսին, ինչպիսին երեկ լսում էինք ՀՀ Սփյուռքի հանձնակատարի բերանից։ Մինչդեռ, այս աշխատանքը, որ քիչ առաջ նկարագրեցի, հենց իր գործառույթների տիրույթում է, որն անելու փոխարեն, նա թուրքական պատվերով փորձում է ջնջել ոչ միայն տասնամյակների կատարածը, այլ նաև՝ հայ ժողովրդի հիշողությունն ու արդար դատը։ Իսկ միգուցե՞ Սինանյանն ու իր շեֆը տեղյա՞կ են, որ Ցեղասպանության ճանաչումից ռազմավարական արդյունքներ գրանցելու իրավական ուժ ունի միայն պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը և, ահա, նրանք անում են ամեն ինչ, որպեսզի այդ պետությունն այլևս չլինի և Թուրքիան հանգիստ շունչ քաշի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 11/29/2023 08:18 Ավագանու հերթական ստուգարքը․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:15 Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ ․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:12 Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը․«Հրապարակ»
- 11/29/2023 08:09 Քպ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում , եթե ապհովեն անվտանգություն․ «Հրապարակ».
- 11/29/2023 08:00 Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:48 Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:45 ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 11/29/2023 16:10 Փաշինյանի թիմակիցներն անցել են «Արևմտյան Ադրբեջան»-ի մատուցմանը՝ կաթեցնում են, թե ադրբեջանցիները մի օր պետք է գան ու «կտեր տալիս», թե մենք էլ հետ կգնանք Բաքու. Հայրապետյան
- 11/29/2023 14:30 Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին. խոսնակ
- 11/29/2023 12:54 Որքան շքեղ են հայհոյանքերը, այնքան հեռու են ապրում նրանք Հայաստանից. Ալեն Սիմոնյան
- 11/29/2023 12:20 Թուրք հաքերները դասագրքի QR կոդով կոտրել են հրատարակչության էջը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2023 20:55 Ավտոմեքենան բախվել է տներից մեկի պարսպին. կան տուժածներ
- 11/29/2023 19:56 Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. վիրավորներից 2–ը ծայրահեղ ծանր վիճակում են
- 11/29/2023 18:51 Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին բախվել են երկու բեռնատար
- 11/29/2023 10:57 Ինքնաձիգից կրակոցներ, սպանություն Վանաձորում. սպանվածի կնոջ վրա էլ սեպտեմբեին էին կրակոցներ արձակել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 11/29/2023 22:49 Որսորդին և նրա որդուն գտել են անտառում՝ նրանց անհետանալուց 23 օր անց
- 11/29/2023 18:53 Կինը հրաժարվել է մասնակցել 100-ամյա հոր հարսանիքին հարսնացուի հանդեպ հակակրանքի պատճառով
- 11/29/2023 16:38 Նեյմարը բաժանվել է մոդել Բյանկարդիից դստեր ծնվելուց հետո
- 11/25/2023 17:37 Շիրակում անցկացվել է «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային պլեները
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը