ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապարանում թափառող շները հարձակվել են 12-ամյա երեխայի վրա, նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց. Դեպքը արձանագրվել է երկրորդ անգամ 06/02/2023 14:44 | ԼՐԱՀՈՍ

Ապարան քաղաքում ուշագրավ դեպք է տեղի ունեցել։ Մի քանի օր առաջ տեղի թափառող շները կատաղած հարձակվել են քաղաքի բնակիչ, 12-ամյա տղա երեխայի վրա ու մեծաթիվ վնասվածքներ հասցրել մարմնի տարբեր հատվածներում։ Շների հարձակումը կրկնվել է նաև երեկ՝ նույն վայրում։ Երեխայի հոր՝ Վահագն Հակոբյանի, խոսքով՝ այս անգամ երեխայի վրա կատաղած 7 շուն է հարձակվել։ Երկու անգամ էլ երեխային շներից մեծ դժվարությամբ կարողացել են ազատել մոտակայքում գտնվող բնակիչներն ու տեղափոխել Ապարանի բուժհաստատություն։
Վահագն Հակոբյանը, «Փաստինֆո»-ին հայտնեց, որ երեխային բուժհաստատություն տեղափոխել են բավականին ծանր վիճակում։ Շները վնասել են երեխայի գրեթե ամբողջ մարմինը։ Կան ինչպես քերծվածքներ, այնպես էլ խորը վերքեր։
Դեպքի մասին տեղեկանալուց հետո մեր խմբագրությունը կապվեց Ապարանի ԲԿ տնօրենի հետ։ Հայկ Շմավոնյանը հաստատեց, որ նման վնասվածքներով երեխա տեղափոխվել է իրենց մոտ։ Ավելին՝ նշեց, որ երեկ նույն խնդրով, երեխայից բացի, իրենց դիմել է ևս մեկ չափահաս քաղաքացի։ Երկուսին էլ ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն ու ճանապարհել տուն։
Այդուհանդերձ, տղայի հոր խոսքով՝ Ապարանի Գայի փողոցի հատվածում, այս պահին էլ 3 տասնյակ շուն է թափառում։ Նրանցից, որևէ մեկն, ըստ նրա, պատվաստված չէ կատաղության դեմ։
«Երեխան ամբողջությամբ ճղրտված է։ Ահավոր վախեցած է, խոսելիս կակազում է։ Ես չգիտեմ, թե էլ ինչ կարող է լինել։ Այդ պահին այդտեղ մարդ է եղել, որ բահով փորձել է հեռացնել շներին երեխայիցս։ Պատմում են, երեխաս գետնին ընկած, շները ատամներով քաշելիս են եղել։ Անցած օրերի ընթացքում նա շների կատաղության դեմ 3-րդ պատվաստումն էր ստացել, երբ երկրորդ դեպքը տեղի ունեցավ։ Մենք արդեն վախենում ենք դուրս գալ փողոց»,- ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ անցած օրերի ընթացքում ինքն այս խնդրով դիմել է տեղի ոստիկանական ծառայություն։ Կառույցից հայտնել են, որ իրավասություն չունեն որևէ քայլ ձեռնարկելու այդ ուղղությամբ։ Քաղաքացու խոսքով՝ շների հարձակման դեպքերը քաղաքում բազմաթիվ են։ Հարձակումները լինում են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների վրա՝ խմբերով։
«Ասում են, որ եթե այդ շներին կերակրենք գուցե այլևս չհարձակվեն մարդկանց վրա։ Ես բոլոր շներին նկարել եt։ Եթե այդ շներին տեսնեք, ինքներդ էլ չեք համարձակվի մոտենալ նրանց»,- ասաց նա։
Վահագն Հակոբյանի խոսքով՝ շների հարձակումների խնդիրը քաղաքում առկա է արդեն շուրջ 2 տարի։ Կենդանիների թիվն այս ամբողջ ընթացքում գնալով ավելանում է։ Իսկ վերջին շրջանում շները մեծաթիվ ձագեր են ունեցել, ինչը, որոշ ժամանակ տեղի բնակիչներին կարող է բացարձակ անկառավարելի իրավիճակի առաջ կանգնեցնել։ Հակոբյանի խոսքով՝ իր կինը ևս այս հարցով դիմել է մի քանի կառույցների, սակայն, խնդրին որևէ լուծում չի տրվել։ Ինքն էլ իրենց շենքում ստորագրահավաք է իրականացրել։ Ստորագրություններով դիմումն առաջիկայում պատրաստվում են հանձնել պատկան մարմիններին՝ խնդրին հնարավորինս շուտ լուծում տալու պահանջով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/24/2023 11:09 «Սա ևս մեկ նշան է Սյունիքի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի»․ Վարուժան Գեղամյան
- 09/23/2023 09:12 Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել. «Ժողովուրդ»
- 09/23/2023 09:10 Սպասում են ներվելու մասին խոստումի․ «Փաստ»
- 09/23/2023 09:08 Ինչու են ՔՊ-ական պատգամավորներն արտոնյալ դարձել. բուռն քննարկումներ են. «Ժողովուրդ»
- 09/23/2023 09:05 Կարմիր բերետավորների հոգսը․ «Հրապարակ»
- 09/23/2023 09:00 Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
- 09/23/2023 08:56 Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/25/2023 17:56 Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ․ Սիրուշո
- 09/25/2023 17:10 Արի հրապարակ, որ Երևանը խրամատ չդառնա.Անդրանիկ Թեւանյան
- 09/25/2023 15:50 Ներում չկա, մինչև ներքին թշնամիները չպատժվեն դաժանագույն եղանակով, մենք ապրելու իրավունք չունենք.Ստեփան Դանիելյան
- 09/25/2023 15:42 Եթե ռուսների ռելոկացիայի ժամանակ վարձի գները բարձարացնելը դիտվում էր բիզնես, ապա արցախցիների դեպքում, երբ գիշերը գլուխներդ դնեք բարձին, իմացեք՝ դուք անսիրտ, անինքնասեր ու անհայրենիք եք. Հայրումյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/25/2023 18:33 Շիրակի մարզում տղամարդը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է. shamshyan.com
- 09/24/2023 09:35 Մետրոպոլիտենի դռները փակ են. այսօր չի աշխատելու
- 09/24/2023 09:07 Երկրաշարժ` Թբիլիսիի մոտ. այն զգացվել է Լոռիում, Տավուշում
- 09/23/2023 14:41 Շինաշխատանքների ժամանակ 30-ամյա տղամարդը նորակառույցի 16-րդ հարկից ընկել է ու մահացել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)