ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը շարունակելու է ռուս խաղաղապահների ներկայությամբ Արցախում էթնիկ զտում անել․ գյուղ առ գյուղ վերցնելու է. քաղաքագետ 05/30/2023 15:05 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը չի բավարարվել Արցախի, անկլավների հանձնմամբ, նրա ախորժակը հետզհետե աճում է։Արցախի հանձնումը հայկական պետությունը վերացնելու ծրագրի մի փուլն է ընդամենը, իսկ խաղաղություն առհասարակ չի լինելու, քանի որ խաղաղության ցանկություն եթե լինում է, ապա փոխզիջումներ են լինում, իսկ Ադրբեջանի կողմից որևէ զիջում չի եղել, ավելին՝ ուժով փորձում է ստանալ հնարավոր ամեն ինչ։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
«Ալիևին չի բավարարվում Արցախով ․ նա մեծ պլաններ ունի ու կանգ չի առնելու ոչ Արցախը, ոչ էլ Զանգեզուրով միջանցք ստանալուց հետո։ Այսպես շարունակվելու դեպքում մենք կդառնանք անկլավ Ադրբեջանի կամ Թուրքիայի կազմում, իսկ հետո այնպես կանեն, որ ամբողջությամբ դուրս կգանք մեր երկրից ու էլ Հայաստան չի լինի»,-ահազանգում է Խաչիկյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Վաշինգտոնում ու Մոսկվայում տեղի ունեցած հանդիումներում անհամաձայնությունը եղել է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի շուրջ, գուցե նաև՝ ադրբեջանցիների «վերադարձի»։
Այն, որ ամեն գնով Ադրբեջանը քայլ առ քայլ իրագործելու է Հայաստան-Արցախը ոչնչացնելու իր ծրագիրը, Խաչիկյանը չի կասկածում։ Նկատում է՝ մենք՝ հայերս, իրական ու վստահելի դաշնակից չունենք ներկա պահին․ Ռուսաստանն ու Արևմուտքը պատերազմի մեջ են և ամեն մեկն իր հերթին ձգտում է ինքը դառնալ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի «քավորը»։
«Ռուսաստանը որոշ դեպքերում աջակցում է մեզ, որոշ դեպքերում՝ ոչ։ Նրա նպատակը տարածաշրջանում մնալն է՝ Հայաստանի ու Ադրբեջանի վրա ազդեցություն պահպանելով։ Արևմուտքը ցանկանում է, որ Հայաստանը զիջումներ անի, հայերը հանձնվեն, ՌԴ-ն դուրս գա այս տարածաշրջանից, բայց զավեշտալին այն է, որ ոչ մեկը չի խոսում Արցախում էթնիկ զտման մասին»,-ասում է քաղաքագետը։
Խաչիկյանը նշում է՝ Ադրբեջանը շարունակելու է ռուս խաղաղապահների ներկայությամբ Արցախում էթնիկ զտում անել․ գյուղ առ գյուղ վերցնելու է ու հայերին ստիպի դուրս գալ իրենց հայյրենի հողից։
«Ռուսներն ուժ չեն կիրառելու, քանի որ չեն ցանկանում առճակատում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ըստ այդմ՝ էթնիկ զտումը խաղաղապահների ներկայությամբ շարունակվելու է»,-նկատում է քաղաքագետը։
Ստեղծված իրավիճակում հայկական պետությունը փրկելու միակ ելքը, ըստ մեր զրուցակցի, ՀՀ-ում իշխանափոխությունն է։
«Արդեն քաղաքականության հարց չէ, այլ պետությունը փրկելու։ Ներկա իշխանությունը ցույց տվեց, որ չի կարող ապահովել մեր անվտանգությունը, երկիրը հասցրեցին ռազմական ու դիվանագիտական պարտության։ Արդեն հինգ տարի է՝ բան չի փոխվում։ Նոր մարդիկ պետք է գան, որպեսզի փորձեն հանել երկիրն այս վիճակից ու վերականգնել դիվանագիտությունը։ Նախկինում բոլոր թերություններով հանդերձ՝ հաջողվում էր արդյունավետ դիվանագիտություն վարել և լծակներ ունենալ թե՛ Արևմուտքում, թե Ռուսաստանում, իսկ հիմա բացարձակ տապալված ենք, որևէ լծակ չունենք»,-ընդգծում է Արթուր Խաչիկյանը և ավելացնում՝ կան դիվանագետներ, որոնց հնարավարություն պետք է տալ գալ ու փորձել շտկել ներկա անմեղսունակ, անկարող իշխանավորների թույլ տված սխալները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ