ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության, ազգային ինքնության պահպանման, հայոց ամուր պետականության ապագայի համար․ Արայիկ Հարությունյան 05/28/2023 10:18 | ԼՐԱՀՈՍ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
105 տարի է անցել այն օրից, երբ, շուրջ վեց դար մնալով առանց պետականության, հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետությունը, վերականգնեց սեփական հողում ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ Մայիսյան փառավոր հաղթանակների արգասիքը: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար: Շատ-շատերի, բայց ոչ մեզ համար:
Իր բազմադարյա պատմության ողջ ընթացքում հայ ժողովուրդը բազում անգամներ է հայտնվել անդունդի եզրին, կանգնել անելանելի թվացող փակուղու առջև, երբ փրկության նշույլ անգամ չէր ուրվագծվում: Սակայն, իր քաջազուն զավակների խիզախության ու սխրանքի, անձնուրացության ու իմաստնության շնորհիվ կարողացել է դիմակայել ճակատագրի հարվածներին, հաղթահարել բոլոր փորձություններն ու շարունակել կառուցել իր ապագան:
Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության, ազգային ինքնության պահպանման, հայոց ամուր պետականության ապագայի համար: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետականության համար և պետք է աչքի լույսի պես պահենք ու փայփայենք այն և փոխանցենք հետագա սերունդներին։
Ուրեմն, եկեք անհրաժեշտ դասեր քաղենք անցյալից, բոլորս միասին տեր կանգնենք մեր Հայրենիքին, զարգացնենք ու զորացնենք այն, քանի դեռ կարող ենք, քանի դեռ չենք կորցրել մեր սուրբ նահատակներին արժանի լինելու, աշխարհի հնագույն քաղաքակրթությունը կերտողների ժառանգորդը լինելու հնարավորությունը։
Փա՜ռք հայոց պետականությունը կերտած քաջ հայորդիներին։
Փա՜ռք հերոսական հայ ժողովրդին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/26/2023 08:34 Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:31 Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:27 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:24 ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:22 ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ»
- 09/26/2023 08:15 Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»
- 09/26/2023 08:08 Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/26/2023 13:55 Նարես մնացել է Ճարտար բենզին չկա ու բերող չկա. արցախցի
- 09/26/2023 13:41 Գնդապետ Ջալավյանը, նույն ինքը բոլորիդ հայտնի Քյոխը, խնդրել է ձեզ փոխանցել, որ ինքը հարցազրույցներ չի տվել, կոչեր չի հղել. Դավիթ Թորոսյան
- 09/26/2023 13:28 25 հոգով՝ մի ուրալի մեջ, 25 ժամ ճանապարհին՝ Ստեփանակերտից մինչև Կոռնիձոր (տեսանյութ)
- 09/26/2023 13:14 Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը խնդրեցին փոխանցել, որ իրենց բանտով կամ ճնշումներով ահաբեկել չի ստացվելու և ակտիվորեն շարունակելու են իրենց պայքարը. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/26/2023 10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com
- 09/25/2023 23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
- 09/25/2023 18:33 Շիրակի մարզում տղամարդը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է. shamshyan.com
- 09/24/2023 09:35 Մետրոպոլիտենի դռները փակ են. այսօր չի աշխատելու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)