ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի է ունենում օրը ցերեկով՝ շուրջ 15-20 հոգու ներկայությամբ․ Միհրան Պողոսյանը թմրանյութի գործով 6 փաստ է հրապարակել (տեսանյութ) 05/27/2023 19:40 | ԼՐԱՀՈՍ

Հայաստանի և Արցախի համար այս ծանրագույն ժամանակաշրջանում ստիպված եմ անդրադառնալ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Մրգենի» ՍՊԸ-ին, որի իրական շահառուն, սեփականատերը հանդիսանում եմ ես։ Այս կազմակերպության գործունեությունը կայանում է Էկվադորից բանանի ներմուծում Հայաստան և Վրաստան։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնում է ԱՆ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը։
«Կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 2019 թ-ից։ Այդ ժամանակ խնդրել եմ իմ բարեկամին՝ Լևոն Աթաջանյանին, իր անունով բացել կազմակերպություն, անձամբ լինել տնօրեն, քանի որ ես ֆիզիկապես հնարավորություն չեմ ունեցել այդ ամենը կազմակերպել իմ անունով։ Ուզում եմ նշել, որ Լևոն Աթաջանյանը ոչ մի ֆունկցիոնալ պարտականություն կազմակերպությանում չի ունեցել և չի կատարել։ «Մրգենի» կազմակերպության գործունեությունը ամբողջությամբ կազմակերպվում և վերահսկվում է իմ կողմից ամենօրյա ռեժիմով։
Կազմակերպությունում աշխատում մի շարք աշխատակիցներ, որոնք մասնագիտացված են ամենքը իր նեղ բնագավառում ՝ բանվորներ, առաքիչներ, պահեստապետներ, ներմուծման բաժնի աշխատակից, շուկայի վերահսկողության պատասխանատու և տնօրեն։
Ս․ թ․ մայիսի 2-ին «Մրգենի» ՍՊԸ-ն ստանում է բանանի հերթական խմբաքանակը, որի դատարկման ժամանակ պահեստի աշխատակիցները հայտնաբերում են բանանի արկղերի մեջ տարօրինակ փաթեթներ, ինչն առաջացնում է բանվորների, վարորդների և այլ ներկա անձանց մոտ տարակուսանք։ Բոլորը՝ շուրջ 20 հոգի, մոտենում են և սկսում են ուսումնասիրել, քննարկել , թէ ինչ է փաթեթների մեջ։
Կարճ ժամանակ անց արկղերը տարօրինակ փաթեթներով թողնվում են մի անկյունում՝ ռամպայի վրա, անգամ պահեստ չտանելով, և շարունակվում է բանանի դատարկումը։
Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի է ունենում օրը ցերեկով շուրջ 15-20 հոգու ներկայությամբ։
Տարօրինակ պարունակությամբ արկղերը որոշ ժամանակ անց տեղափոխվում են պահեստ և տեղեկացվում է ինձ։
Սկզբում, անհանգստանալով իմ հարազատների և աշխատակիցների կյանքի և ազատության համար, որոշեցի ոչնչացնել տարօրինակ արկղերի զանգվածը։ Հետագայում, մտափոխվելով և հասկանալով, որ սա կարող է լավ առիթ հանդիսանալ իրավապահների համար օպերատիվ միջացառում իրականացնել թմրանյութի ապօրինի շրջանառության մասով, որոշեցի զանգահարել ԱԱԾ տնօրենին և դեպքի մասին հայտնել։
Ս․թ․ մայիսի 13-ին զանգահարել եմ ԱԱԾ տնօրենի ընդունարան, օգնականին խնդրել եմ ապահովել իմ և ԱԱԾ տնօրենի կապը, որը մնացել է անարդյունք։ Կարճ ժամանակ անց զանգահարել եմ ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որը ևս անարդյունք է մնացել։ Այնուհետև ձայնային հաղորդակցություն եմ ուղարկել, որում բացատրել եմ ստեղծված իրավիճակը և խնդրել եմ անհապաղ իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ պահպանելով մեր աշխատակիցների անվտանգությունը և գաղտնիությունը:
Ձայնային հաղորդակցությունը ուղարկելուց քիչ անց ԱԱԾ տնօրենը զանգահարել է ինձ։ Զրույցի ընթացքում մեկ անգամ ևս հանգամանորեն ներկայացրել եմ իրավիճակը և իմ պատրաստակամությունը տրամադրել ամբողջ ինֆորմացիան, որին տիրապետում եմ։ Կարճ ժամանակ անց ԱԱԾ աշխատակիցները արդեն պահեստում առգրավում են տարօրինակ զանգվածով թվով 42 բանանի արկղերը։ Այդ ամենը կշռվում և ֆիքսվում է ԱԱԾ աշխատակիցների կոցմից։ Դա լինում է 1004 կգ։
Եթե հանենք արկղերի և պալետի քաշը ստացվում է 926 կգ զանգված։ Ամբողջ զանգվածը տեղափոխվում է ԱԱԾ։
Հաջորդ իսկ օրը ես ձեռնամուխ եմ լինում, որ ներմուծման բաժնի պետը, պահեստապետը և տնօրենը գնան ԱԱԾ և մանրամասն ներկայացնի ամբողջ իրենց հայտնի ինֆորմացիան։
Նշենք մի քանի կարևոր փաստարկներ․
Փաստ 1
Թմրանյութը «Մրգենի» ընկերության և դրա աշխատակիցների համար տարօրինակ հանգամանքների արդյունքում հայտնվել է պատվիրված բանանի կոնտեյների մեջ, ապա նաև կազմակերպության պահեստում։
Փաստ 2
Դրա մասին որևէ իրավապահ մարմին չի իմացել։
Փաստ 3
Այդ թմրանյութի մասին անձամբ եմ հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության տնօրենին, որը իր համար շոկային է եղել։
Փաստ 4
Կազմակերպության աշխատակիցները բոլոր հնարավոր եղանակներով օժանդակել են այդ թմրանյութը իրենց պահեստում հայտնվելու հանգամանքների բացահայտման համար։
Փաստ 5
Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի այդ թմրանյութի հայտնաբերման փաստի մասին որևէ այլ իրավապահ մարմին, բացի ԱԱԾ-ից չիմանա։ Ավելին, որպեսզի ԱԱԾ-ում այդ մասին նախապես տեղեկանա միայն ղեկավար կազմը, անհրաժեշտության դեպքում գաղտնի միջոցառումներ իրականացնելու համար, ինչպես նաև աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։
Փաստ 6
Մինչև ս․ թ․ մայիսի 24-ը ԱԱԾ-ն տնտեսվարողի մասով գաղտնիությունը պահել է, սակայն մայիս 24-ին հրապարակվել է ընկերության անունը և դրան հետևել են բոլորիս հայտնի հրապարակային հայտարարությունները, որը լուրջ վտանգի տակ է դրել աշխատակիցների և թմրանյութի մասին հայտնած անձանց անվտանգությունը։
Այս ամենից հետո, ցավոք սրտի, կազմակերպության պահեստապետը, ներմուծման բաժնի պետը և տնօրենը կալանավորվում են։ Նման գործելաոճով պետությունը կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ վստահությունը։
Հատուկ ծառայությունների այսպիսի գործունեությունը հղի է բազում բացասական հետևանքներով։ Հորդորում եմ, որպեսզի քննություն իրականացնող մարմինները զերծ մնան մարդկանց քաշքշուկից և վերջապես հասկանան, որ այսօրինակ անհեթեթ դեպքերում քաղաքացին պետք է պաշտպանություն գտնի հենց իր երկրի իշխանություններից։
Այսպիսով, իմ այս հայտարարությունը կարող եք համարել որպես հաղորդում և օգտագործել բացված քրեական գործում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/30/2023 08:42 Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:38 Վահագն Խաչատուրյանը կորել է. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:33 Տարօրինակ «զուգադիպություն»․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:30 ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:26 Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:23 Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:07 Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/30/2023 14:04 Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ․ Շարմազանով
- 09/30/2023 12:49 Հայությունը կրկին բռունցքվելու, միմյանց թիկունք դառնալու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է․ Զաքարյան
- 09/30/2023 12:40 Ալե՛ն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան
- 09/30/2023 12:10 Մեղավորներ մի փնտրեք, սա էլ կանցնենք. Ալեն Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/30/2023 00:23 ՃՏՊ՝ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ
- 09/29/2023 23:59 Սյունիքում վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են. shamshyan.com
- 09/29/2023 22:18 Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
- 09/29/2023 17:03 15-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)