ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներողություն խնդրելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները պետք է մտածեն, թե ինչպես են պատասխան տալու իրենց սերունդներին․ Աբրահամյան 05/26/2023 19:40 | ԼՐԱՀՈՍ

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր արձագանքել է ԱԺ ճեպազրույցների ժամանակ մինչև 2018 թվականը ՀՀ ունեցած սպառազինությանը վերաբերող մեկնաբանությանս, որտեղ նաև մեջբերել էի պաշտոնական Բաքվի այն հայտարարությունը, թե պատերազմի ընթացքում, ըստ Ալիևի, խոցվել կամ առգրավել են մեծ քանակությամբ զինատեսակներ, որով պատճառվել է 5 մլրդ դոլարի վնաս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Դրանց ցուցանմուշների մի մասը ներկայացված էր Բաքվի «ավարների պուրակում», իսկ մի մասը համալրել է ադրբեջանական բանակը:
Այդ պուրակում հիմնականում ներկայացված էին խոցված զինտեխնիկան, իսկ այն տեխնիկան, որը վերանորոգման ենթակա էր կամ վնասված չէր, ընդգրկել էին Ադրբեջանի սպառազինության կազմում:
Ավելին՝ մինչև այդ անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ եթե այսօր էլ ՀՀ-ն ունենար շահարկված 70-80-ականների զինատեսակները՝ զրահատեխնիկայից մինչև հրթիռահրետանային համակարգերը, ՀՕՊ, որոնք ունեինք մինչև պատերազմ, ապա արդյունավետ պաշտպանության խնդիր կլուծեինք:
Ինչ վերաբերվում է գործող իշխանությանը, ապա այս նրանց ձեռբերած ՍՈՒ-30-ները պարզվեց առանց զինամթերքի էին և բնականաբար խնդիր չլուծեցին, իսկ ՀՕՊ ՕՍԱ ԱԿ համակարգերը, որոնք ձեռք էին բերվել Հորդանանից, մի մասի արդիականացումը չէր իրականացվել:
2018-20 թվականներին եղել էին որոշ զինատեսակների մատակարարարումներ, սակայն դրանց ճնշող մեծամասնությունը մինչև 2018 թվականի կնքված պայմանագրերի արդյունքն էին:
Ի դեպ, Ալեքսանյանի ղեկավարն ինքն էր ԱԺ-ում՝ հենց իր հարցին ի պատասխան ասում, որ պատերազմի ժամանակ բանակը զենքի պակաս չի ունեցել, իսկ եղած զինատեսակների, սպառազինության ճնշող մեծամասնությունը, ինչպես ընդգծեցի, ՀՀ-ն ունեցել է մինչև 2018 թվականը:
Ադրբեջանական հարձակման հետևանքով՝ մինչև 2020-ի նոյեմբեր, Ադրբեջանի վերահսկողության տակ էին անցել Մատաղիսի, Ջեբրայիլի, Արա Լեռան, Հադրութի, Վարանդայի, Շուշիի զորամասերը (մեծ զորամասերի մասին եմ գրում, այլ ռազմական օբյեկտներ չեմ հաշվում), որտեղ տեխնիկա կար, որ նույնիսկ պարկից չէր հանվել, դեռ չեմ խոսում տարբեր օպերացիայիների մասին, ինչպիսին «Լելե Թեփե» անունը կրողն էր, երբ տեխնիկայի մի մասը թողնվել էր մարտադաշտում:
Իսկ խոցվածների մասին պատկերացում կազմելու համար, եթե նույնիսկ վերցնենք Արցախից պաշտոնատար անձանց կողմից հնչեցրած հայտարարությունը, ապա ըստ դրա, պատերազմի առաջին օրերին ադրբեջանական կողմը խոցել էր ՀՕՊ համակարգերի 50-ից 60, հրետանու շուրջ 40 տոկոսը, ՀՀ ՊՆ կորուստների մասին դեռ չեն խոսում: Ավտոմոբիլային պարկին իմաստ էլ չկա անդրադառնալու: Դե հաշվեք, ըստ զորամասերի, ըստ սպառազինության ու տեխնիկական միջոցների:
Հայաստանի խոցված անվտանգության համակարգին անդրադառնալու շատ բան կա՝ հայրենիքի կորստից մինչև շարունակական հանձնում, սակայն այսքանով կեզրափակվեմ:
Հ.Գ. Ներողություն խնդրելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները պետք է մտածեն, թե ինչպես են պատասխան տալու իրենց սերունդներին՝ Արցախը հանձնելու մտադրության և այդ գաղափարի պաշտպանությանը նետվելու համար, որովհետև պատմությունը սրբագրել չի ստացվի, իսկ հայ ժողովուրդը դա երբեք չի ների»,- գրել է Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/10/2023 08:22 Տեսչական մարմինը պարապուրդի է մատնված. «Ժողովուրդ»
- 06/10/2023 08:19 Ղեկավարությունն է որոշելու․ «Հրապարակ»
- 06/10/2023 08:13 Իշխանությունում չեն կողմնորոշվում․ «Հրապարակ»
- 06/10/2023 08:09 Գևորգ Պապոյանի նախագիծը բունտ է հասունացրել կառուցապատողների մոտ․«Հրապարակ»
- 06/10/2023 08:05 Կարծիք հայտնելը մե՞ղք է․ «Հրապարակ»
- 06/10/2023 08:01 Կարևոր կառույցը ղեկավար չունի. «Ժողովուրդ»
- 06/10/2023 07:57 Անդրանիկ Թևանյանը ցանկանում է քաղաքապետի թեկնածու լինել. ում հետ է բանակցում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
Մեկնաբանություն
- 06/10/2023 21:02 Հորդանան` հայկական ինքնությանն ու հայ համայնքին առնչվող կարևոր հարցերով․ Արման Թաթյան
- 06/10/2023 19:46 Հիշեք Դիլիջանի այն վայրենի ոստիկանին. Աշոտին ասեք հոր գլուխը քիչ տանի անհեթեթ հեքիաթներով. Արսեն Բաբայան
- 06/10/2023 18:51 Սեղանին դրված է մի շատ վտանգավոր օրենսդրական նախաձեռնություն, որ չարամիտ նպատակներ ունի. վաղը կանդրադառնամ դրան. Մելիքյան
- 06/10/2023 17:12 Իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում. Անդրանիկ Թևանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/10/2023 21:24 Արարատի մարզում՝ Toyota-ի մեջ հայտնաբերվել է մարզում հայտնի 37- ամյա առևտրականի դին. shamshyan.com
- 06/10/2023 18:06 Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
- 06/10/2023 15:54 Փրկարարներն իրականացրել են ամրացման աշխատանքներ
- 06/10/2023 14:24 63-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/08/2023 23:31 Կանայք նշել են իրենց գլխավոր երազանքները
- 06/08/2023 15:40 Զազրելի պատմություն Կանադայում, որը ցնցել է բոլորին. վհուկնե՞ր են, թե՞ աղանդավորներ՝ հայտնի չէ
- 06/07/2023 18:12 Աննա Հակոբյանը Բրյուսելում էր, Փաշինյանը Սոչի է գնացել Արփիի հետ (լուսանկար)
- 06/07/2023 17:36 Բրիտանուհին աղջկա հետ սեքսի համար տղամարդ է ձևացել ու հայտնվել բանտում
Հետաքրքիր է իմանալ
- 06/03/2023 20:41 Ծննդաբերության ժամանակ մասնագետի սխալ միջամտությունը կարող է երեխայի անխոսության պատճառ դառնալ. Մասնագետը զգուշացնում է (տեսանյութ)
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը