ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևին կերակրում են, որ տոներին մորթեն, հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կմտնի վճռական և վերջնական մարտի մեջ՝ հետ բերելու կորցրածը. ազատամարտիկ 05/26/2023 14:08 | Քաղաքական

«Ալիևը, հերթական անգամ, միջազգային հարթակում նվաստացրեց Փաշինյանին, ըստ էության, հայտարարելով, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ձեռք բերելու գաղափարն իր սեփական նախաձեռնությունն է, իսկ ինքն իրավունք ունի նախաձեռնելու այն, ինչ ուզում է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ազատամարտիկ Հովհաննես Մուրադյանը` անդրադառնալով նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած ԵԱՏՄ նիստի ընթացքում Ալիև - Փաշինյան լեզվակռվին։
Հովհաննես Մուրադյանը նկատում է՝ ի՞նչն է սխալ ասել Ալիևը.«Այդ բանավեճից տպավորություն ստացա, որ ճղճղան ձայնով Փաշինյանին պատասխանում է բավականին ինքնավստահ, լուրջ և իրավիճակին լիարժեք տիրապետող քաղաքական գործիչ Ալիևը։ Նա ասում է՝ ի՞նչ շրջափակման մասին է խոսքը։ Այո, ես անցակետ եմ տեղադրել Լաչինի միջանցքի հարևանությամբ՝ հայ – ադրբեջանական սահմանին և այդ անցակետը բաց է՝ այնտեղից դուրս գալ ցանկացող, ինչպես նաև՝ շտապ բուժօգնության կարիք ունեցողների համար։ Իսկ, եթե դու ցանկանում ես այդ անցակետով բեռներ և հումանիտար օգնություն ուղարկել Ադրբեջանում ապրող ազգությամբ հայ բնակիչներին, ապա մուծիր անցակետում սահմանված պետական տուրքն ու անցկացրու քո ապրանքը, ինչի՞ ես եկել աղմուկ բարձրացնում, իսկ ավելի հստակ նա ասաց՝ պետք չէ այս հարթակն օգտագործել չհիմնավորված մեղադրանքների համար»։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ալիևի այսօրինակ գերինքնավստահությունը, Հովհաննես Մուրադյանը պատասխանում է՝ նրան կերակրում են, որ տոներին մորթեն. «Ալիևը հավատացած է, որ իր և հոր՝ Հեյդար Ալիևի վաղեմի երազանքի իրականացմանը հինգ է պակաս։ Վստահ եմ, այս խաբկանքի իրականացման գործում զգալի մասնակցություն է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնությունը, ով արդեն, կարելի է ասել, հաջողությամբ ավարտին է հասցրել Ուկրաինայում իր առջև դրած ռազմական խնդիրը։ Բախմուտի գրավումը հենց այդ մասին է վկայում։ Ի՞նչ է կատարվում Ալիևի հետ՝ նա, համարյա, կորցրել է իրականության հետ կապը։ ԵԱՏՄ նիստին մասնակցելու նրա որոշումը հենց այս մասին է վկայում։ Չի բացառվում, որ «հաղթանակի» վերջին ակորդը խբելու համար, նա նախահարձակ լինի Հայաստանի վրա՝ գրավելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի մասին, այսօր տեղի ունեցած լեզվակռվի ընթացքում, հայտարարեց ինքը, թե դա իր սեփական նախաձեռնությունն է։ Բնական է, որ այդ նախաձեռնությունը դեմ է՝ ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես նաև՝ Իրանի Իսլամական Հանրապետության պետական շահերին։ Հետևաբար, եթե Ալիևը գնա այդ քայլին, Իրանն անպատասխան չի թողնելու այդօրինակ սադրանքը և միանալու է Սյունիքում տեղի ունեցող ռազմական գործողութուններին»։
Վերլուծելով թուրքական հնարավոր դերակատարությունը` ազատամարտիկն ընդգծում է՝ այս ամենին, անկասկած, անտարբեր չի կարող նայել Թուրքիան, որտեղ այսօր Արտաքին Գործերի նախարար Չավուշոօղլուն պարզ կերպով հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» թուրքական պատմական հող է և այն վերադառնալու է Թուրքիային. «Հետևաբար, միանալով փոքր եղբայր Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության, տարաշրջանում մեծամասշտաբ պատերազմի ռեալ վտանգ է ստեղծվելու, որի պարագայում, Ռուսաստանի Դաշնությունը ևս անմասն չի մնալու։ Նկատենք, որ ՌԴ-ն երբեք չի հրաժարվել Հարավային Կովկասում իր ազդեցությունը կորցնելու հեռանկարի հետ և հիմա, երբ նա, արդեն, Ուկրաինայում, կարելի է ասել, ավարտել է իր անելիքը, միանաալու է այստեղ տեղի ունեցող ռազմական գործողություններին։ Եթե սրան էլ գումարենք այն քաղաքական իրավիճակը, որ այս պահին տիրում է Թուրքիայում և էլ ավելի է սրվելու մայիսի 28-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո՝ Էրդողանի հավանական հաղթանակով, վերաճելով քաղաքացիական պատերազմի, որովհետև Էրդողանի ամերիկյան ուժերից հովանավորվող մրցակիցն առանց քաղաքացիական բախումների չի ընդունելու իր պարտությունը, ապա պատկերը լիարժեք պարզ է դառնում»։
Բանախոսը նկատում է՝ բոլորովին հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կմտնի վճռական և վերջնական մարտի մեջ՝ հետ բերելու կորցրածը. «Չեմ կարող ասել, թե այս պատերազմը հեշտ է անցնելու մեզ համար։ Բայց դրանից հաղթանակով և արժանապատիվ դուրս գալու միակ ելքը՝ անցյալի սխալներից դասեր քաղելն է։ Այստեղ՝ Հայաստանում, իսկ ավելի կոնկրետ՝ հենց Սյունիքում, բախվելու են գերտերությունների շահերը։ Մի կողմից՝ Թուրքիան և Ադրբեջանը, մյուս կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը, որպես տարածաշրջանային ակտիվ խաղացողներ, պայքարելու են աշխարհաքաղաքական այս կարևոր խաչմերուկում իրենց ազդեցության գոտիները չկորցնելու և ամրապնդելու համար։ Այստեղ իրենց շահերն են փորձում պաշտպանել նաև հավաքական Արևմուտքն ու նրան սպասարկող երկրները։ Չեմ խոսում այն մասին, որ հայաստանյան օրվա իշխանություններն առ ոչինչ են այս մեծ խաղում։ Նրանք ի վիճակի չեն պաշտպանելու Հայաստանի ազգային և պետական շահը։ Հետևաբար, չեմ բացառում, որ ամենավճռական պահին այստեղ՝ Հայաստանում, ներքաղաքական անսպասելի զարգացումներ տեղի ունենան, օրինակ՝ Ազգային ժողովի ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորները, մեկ մարդու նման, վայր դնեն իրենց մանդատները՝ ներքաղաքական ճգնաժամ ստեղծելով օրվա ապաշնորհ իշխանության համար։ Այստեղ է, որ կարող է իրականություն դառնալ գերինքնավստահ Ալիևի ամենավատ երազը՝ հայկական ռևանշը։ Եվ, եթե, Հայաստանում լավ են սերտել անցյալի դառը դասը, իրավիճակը կարող է, նույնիսկ, անակնկալ մատուցել մեզ… Մնացածը՝ սպասենք և հուսանք»,- ամփոփելով զրույցն, ասում է մահապարտ ազատամարտիկ Հովհաննես Մուրադյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/26/2023 08:34 Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:31 Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:27 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:24 ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:22 ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ»
- 09/26/2023 08:15 Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»
- 09/26/2023 08:08 Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/26/2023 12:40 Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ կարդում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց պատմությունները. Հենրիխ Մխիթարյան
- 09/25/2023 17:56 Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ․ Սիրուշո
- 09/25/2023 17:10 Արի հրապարակ, որ Երևանը խրամատ չդառնա.Անդրանիկ Թեւանյան
- 09/25/2023 15:50 Ներում չկա, մինչև ներքին թշնամիները չպատժվեն դաժանագույն եղանակով, մենք ապրելու իրավունք չունենք.Ստեփան Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/26/2023 10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com
- 09/25/2023 23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
- 09/25/2023 18:33 Շիրակի մարզում տղամարդը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է. shamshyan.com
- 09/24/2023 09:35 Մետրոպոլիտենի դռները փակ են. այսօր չի աշխատելու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)