ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեմ բացառում, որ այս Կառավարության թույլտվությամբ մեր պատմական Հայրենքում կարող է ադրբեջանական մզկիթ վեր խոյանալ.Տեր Վրթանես Բաղալյան 05/25/2023 20:13 | ԼՐԱՀՈՍ

«Անելանելի թվացող իրավիճակ է ստեղծվել մեր երկրում, բայց Աստված մեզ փրկելու է։ Պարզապես, ես կցանականայի, որ այդ գործում մեր դերակատարությունն էլ ունենանք, այս իրավիճակից, գոնե, արժանապատիվ դուրս գանք՝ մեր ճիշտ կեցվածքով, ապաշխարությամբ, հավատքով և հայրենասիրությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ ասում է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը։
Վերևներում գտնվողները, ցավոք, իրենց հավելյալ լիազրություններ են վերապահում, քան, իրականում, դրա իրավունքն ունեն, ասում է հոգևոր սպասավորը. «Նայում էի Ազգային Ժողովի երեկ ընթացող նիստը, որտեղ իշխող խմբակցության ներկայացուցիչը վիրավորում է ընդդիմադիր գործիչին։ Մեկ էլ՝ Ազգային Ժողովի անվտանգության աշխատակիցները ներխուժում են նիստերի դահլիճ և այնտեղից դուրս հանում ոչ թե վիրավորողին, այլ` վիրավորվածներին ու նրանց կուսակիցներին։ Ազգային Ժողովի բարձր ամբիոնից իշխանությունները շարունակում խոսել՝ «եթե կովը ցրտադիմացկուն չի, ուրեմն կով չի» թեմայով, այն պարագայում, երբ հայկական երկու պետությունները՝ Հայաստանն ու Արցախը, կանգնած են լինել – չլինելու խնդրի առաջ։ Ի՞նչ է սա, եթե ոչ զավեշտ և ամբարտավան վարք այս երկրի և այստեղ ապրող գոյաբանական պայքար մղող մարդկանց նկատմամբ, որ ցուցաբերում են պետական կառավարման համակարգն իսպառ տապալած իշխանությունների ներկայացուցիչներն ու նրանց առաջնորդ՝ թերուս լրագրողը»։
Եթե այս իշխանությունը կանխամտածված կերպով չի խնայել Հայրենիքի փրկության համար կռվող զինվորին, ինչո՞ւ պետք է խնայի նրա ծնողին
Խոսելով զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ իշխանությունների որդեգրած դատապարտելի վարքի թեմայով, հոգևոր սպասավորը նկատում է՝ պատերազմ հրահրած և այդ պատերազմի ընթացքում պլանավորած պարտություն ապահոված իշխանությունը մտածում էր, որ բազմաթիվ զոհեր տալու գնով կարող է արդարացնել Հայրենիքի կորուստը, իսկ վախ սերմանելով՝ պարպել նահատակված տղաների ծնողների զայրարույթն ու ցասումը. «Մի մարդ, որ Ազգայի Ժողովի ամբիոնից հայտարարում է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը և չի արել դա, որ հնարավոր էր կանխել հազարավոր զոհերը, բայց չի արվել, բայցահայտ խոստովանում է, որ այդ նահատակված երիտասարդ կյանքերն իր համար, ընդամենը, միջոց են եղել՝ կեղտոտ գործարքները կյանքի կոչելու համար։ Այդ տղաները հանձնվող Հայրենիքի դավաճանության գործում Փաշինյանի ալիբին ապահովելու և իր չունացած ռեյտինգը պահելու միջոց էին, ընդամենը, ոչ թե՝ Հայրենիքը կյանքի գնով փրկելու համար ընկած որդիներ։ Հիմա ի՞նչ ենք մենք սպասում մի մարդուց, ով չի խնայել, չի ցավացել հազարավոր երիտասարդ կյանքերի համար՝ մահվան ուղարկելով նրանց, պետք է խնայի այդ տղաների ծնողների՞ն»,- ասում է հոգևորականը։
Տեր Վրթանեսի դիտարկմամբ` զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի կալանավորումը, վերջինիս նկատմամբ իրականացված զանգովի արդարադատությունը մեկ անգամ ևս ցույց տվեց օրվա իշխանությունների իրական «ժողովրդավար» դեմքը. «Եթե, անգամ, այդ արդարադատությունը զանգով պայմանավորված չի եղել, մենք գործ ունենք երիտասարդ, անփորձ, ինչ – որ տեղ նաև՝ շողոքորթ դատավորի հետ, ով փորձում է դուր գալ Փաշինյանին այն պարագայում, երբ կարմիր լույսի տակ թույլատրելի արագությունը գերազանցած վարչապետի ավտոշարասյունը, ինքն էլ մեջը, մահացու ելքով ավտովթարի է ենթարկում հղի կնոջն ու, անգամ, կանգ չի առնում։ Որևէ դատապարտված այդ գործով դեռևս չկա։ Փոխարենը, վարչապետն, ի լուր աշխարհի, հայտարարում է, թե իր հեռախոսահամարը փոխանցել են զոհված կնոջ հորը և ինքը սպասում է նրա զանգին։ Իսկ որևէ մեկը հարցրե՞լ է՝ ինչո՞ւ պետք է Սոնայի հայրը զանգի քեզ։ Ի՞նչ է, դու սպասում ես, որ նա զանգի և գումա՞ր ուզի քեզանից, թե՞ դու ՀՀ-ում Արդարադատություն իրականացնող լիազոր մարմինն ես, և որդեկորույս հայրը պետք է զանգի քեզ ու խնդրի, որ դու, ի վերջո, արդարադատություն իրականացնես կամ թույլ տաս, որպեսզի այն իրականացնեն հղի կնոջը վրաերթի ենթարկելով մահվան դուսռը հասցնելու համար։ Գիտեք, այս ամենը ոչ միայն մեկնաբանելի երևույթներ չեն, այլև դուրս են ամեն տեսակի բանական տրամաբանությունից, սակայն, չգիտես ինչպես, արդեն տարիներ շարունակ, դարձել են մեր առօրյա, բնականոն կյանքի մի մասը և մենք փորձում ենք ինչ -որ կեպ ինչ - որ տեսակի բացատրություններ փնտրել՝հասկանալու համար ո՞ւր են հասցրել մեզ և դեռ ի՞նչ պետք է սպասենք սրանցից»,-ասում է հոգևոր սպասավորը։
Ի՞նչ խաղաղության մասին է խոսում թերուս լրագրողը, երբ պատերազմից երեք տարի անց անգամ մեր գերեվարված զինվորները Հայրենիք չեն վերադարձվել
Առնվազն տարակուսելի է այն, որ անդադար և կասկածելի ինչ – որ խաղաղությունից է խոսում պատերազմի ընթացքում խայտառակ նվաստացուցիչ պարտություն կրած կողմը, նկատում է մեր զրուցակիցն ու ավելացնում, հակառակորդը ոչ միայն դրան միտված քայլեր չի կատարում, այլ ընդհակառակը՝ ամիսներ շարունակ փակ և անմարդկային բլոկադայի մեջ է պահում 120.000-ից ավել մեր հայրենակիցների, սպառնալով , անգամ, էթնիկ զտման ենթարկել նրանց. «Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, այդ ո՞ր խաղաղության, ուզում եմ հասկանալ, երբ թշնամին, չբավարվելով պայմանավորված «հաղթանակի» պտուղներով, անցել է Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ հարձակմանը։ Խայտառակ կապիտուլացիայի փաստաթղթում ինչ – որ տեղ նշված էր, որ Հայաստանը, ռուս խաղաղապահների վերահսկողությամբ, 5 կմ անոց միջանցք պետք է ունենա, ո՞ւր է այդ միջանցքը, ինչո՞ւ են մեր հայրանակիցները կիսասովի մատնված վիճակով փակվել իրենց Հայենիքի ներսում և չեն կարողանում ազատ տեղաշարժվել ու ապահովե իրենց ու իրենց զավակների անվտանգությունը։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսում թերուս լրագրողը, երբ, նույնիսկ, պատերազմից երեք տարի անց, մեր գերեվարված զինվորները Հայրենիք չեն վերադարձվել, այն պարագայում, երբ նրանց վերադարձի դիմաց, հայկական կողմը ականապատ տարածքների քարտեզ նվիրաբերեց մեր թշնամուն։ Նա, նույնիսկ, իր Աշոտիկին էր պատրաստ փոխանակել մեր ռազմագերիների հետ, մինչդեռ, երեկ լսում եմ ազատամարտիկներից մեկի հարցազրույցը, ով պատմում է, թե ինչպես է Ջաբրայիլում պատռվել ռազմաճակատն ու հազարավոր զոհերի գնով, այդ թվում՝ հրամանատարների, սպաների և զինվորների, Աշոտիկին դուրս բերել պատերազմի դաշտից և անվնաս փոխանցել իր ծնողներին։ Հիմա էլ՝ պարզվում է պատերազմի դաշտում հերոսացած Աշոտիկին ինչ – որ միջին տարիքի կին «առևանգել» է և այդ կինը իրական հերոսի մայր է, ով «առևանգման» համար հայտնվել է անազատության մեջ, մինչդեռ, Աշոտիկն իր համաձայնությամբ և իր ոտքով գնաց նստեց կնոջ մեքենքն։ Ի՞նչ ասես…»,- տարակուսում է հոգևորականը։
Ի՞նչ անի եկեղեցականը, ասի՝ չէ, տեսնեմ, թե ինչպես են քանդվում մեր դարեր շարունակ կանգնուն մնացած հոգևոր և պատմամշակությաին արժեք ունեցող եկեղեցիներն ու վանքերը և լռի՞
Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավը վերջերս նոր թափ է հավաքել: Տեր Վրթանսը նկատում է՝ դու ուզում ես քո Հայրենքիը պաշտպանել ոչնչացումից, դուրս է գալիս, որ քաղաքականությամբ ես զբաղվում. «Օրինակ, Արցախի մեր կորսված տարածքներում մենք տասնյակ եկեղեցիներ թողեցինք։ Հիմա ի՞նչ անի եկեղեցականը, ասի՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ ուզում տեսնեմ, աչքերս փակում եմ, թե ինչպես են քանդվում մեր դարեր շարունակ կանգնուն մնացած հոգևոր և պատմամշակությաին արժեք ունեցող եկեղեցիներն ու վանքերը և լռի՞։ Կամ, իր վերջին ասուլիսի ընթացքում, վարչապետ աշխատող անձը, ցանկանում է, որպեսզի եկեղեցու բարձրաստիճան սպասավորները առողջական ինչ – ինչ երաշխավորագրեր ձեռք բերեն, այն պարագայում, երբ ինքը իր իսկ թվարկած բոլոր չափանիշներով իսկ, բավարար ցուցանիշներ չունի, նա, ակնհայտ կերպով, անառողջ մեկն է՝ թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական, թե՛ վարքուբարքի իմաստով։ Եկեղեցու սպասավոր դասին այս մարդը, ժողովրդական լեզվով ասած, իր արշինով է չափում։ Այն բոլոր ախտերը, որոնց մեջ ինքը մեղադրում է Հայ Առաքելական եկեղեցուն և սպասավոր դասին, իր մասին են։ Ի դեպ, նա չի թիրախավորում անձամբ եկեղեցու որևէ սպասավորի կամ, թեկուզ, Հայրապետին։ Նրա վտանգավոր թիրախում ազգային բարձրագույն արժեք հանդիսացող Հայ Առաքելական եկեղեցին է, որի հիմքերի փլուզման հրահանգը նա, հավանաբար, ստացել է իր տերերից և ջանում է ամեն գնով իրականացնել հանձնարարականը»։
Բանը հասել է նրան, որ այս մարդը սկսել է խոսել, իբր, մենք չունենք մեր Հայրենիքում ապրելու կադաստրի վկայական, ասում է Տեր Վրթանեսը և հավելում. «Նրան, նախ պետք է ասել, որ սա մեր պատմական Հայրենիքն է, որտեղ մենք հազարամյակներ շարունակ ապրել ու արարել ենք։ Հետո գոյություն ունի Ազգերի լիգայի Վիլսոնի իրավարար վճիռը, որի համաձայն՝ ոչ միայն մենք մեր երկրի տերն ենք, այլև Արցախը Հայաստանի կազմում է։ Աշխարհի ամենահեղինակավոր ինստիտուտներում ու թանգարաններում պահվող հնագույն քարտեզներ կան, որոնք վկայում են դա։ Այստեղ ես այլ խնդիր եմ տեսնում՝ անհայրենիք վարչապետին հանձնարարված հերթական ուղղորդումը։ Երբ Ադրբեջանի նախագահ Ալիևն այցելում է իր երկրի երկրագիտական ինչ - որ թանգարան և Վանի Արարատյան թագավորության քարտեզի վրա միամիտ հայտնաբերում է, որ իր Ադրբեջանը չկա, գոյություն չունի, պտտվում, պատմաբաններին հանձնարարում է՝ «Հարգելիներս, ավելացրեք, որ այստեղ էլ Ադրբեջանն է»։ Ահա, հավանաբար, այդ ուղղությունցի էլ հրագանգ է իջեցված պատմության քարտեզներից և իրականության մեջ ջնջել դարերի պատմությում ունեցող Հայաստանի հետքը»։
Ամփոփելով զրույցը, Տեր Վրթանես Բաղալյանը նկատում է՝ բոլորովին չի բացառում, որ մի գեղեցիկ օր, կադաստրի վկայական չունեցող մեր քաղաքում մզկիթ վեր խոյանա. «Աստված չանի, եթե, հանկարծ, մի որոշ ժամանակ անց, այս վարչապետի հարաբերություններեն էլ ավելի լավանան թուրք - ադրբեջանական տանդեմի հետ։ Նա կարող է պետության բալանսի վրա գտնվող եկեղեցիներից մեկը Կառավարության որոշումով նվիրել Ադրբեջանին, նրանք էլ՝ կադաստրային օրինական թույլտվությամբ, եկեղեցու կողքին մինարեթ կառուցեն և պատմական Հայաստանի տարածքում վեր խոյանա ադրբեջանկան մզկիթը։ Մեզ էլ կասեն՝ դե լավ, ձայն մի հանեք, տեսեք, ադրբեջանցիները կադաստրի վկայական ունեն։ Ձեր ապօրինի կառույցն էլ, որ կադաստրային թույլտվույուն չուներ, որի համար դուք պետք է տուգանվեինք, ահա, ադրբեջանցիները եկել են, մետրը՝ 1960 դրամով, որպես բնակելի տարածք, օրինականացրել և շահագործման են հանձնել, ինչի՞ց եք դժգոհ։ Ահա, հենց այս տրամաբանության մեջ են օրվա իշխանությունները փորձում ջանասիրաբար պղծել ազգային, հոգևոր և բարոյական նշանակության մեր բոլոր արժեքները»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/30/2023 08:44 Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան․«Հրապարակ»
- 05/30/2023 08:41 Փնտրվում է ընդդիմություն. «Հրապարակ»
- 05/30/2023 08:22 Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ.«Հրապարակ»
- 05/30/2023 08:11 ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է․ «Հրապարակ»
- 05/30/2023 08:04 Գերադասելով հեծանվավազքն անվտանգային հարցերից. «Ժողովուրդ»
- 05/30/2023 08:00 Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
- 05/30/2023 07:56 Ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 05/30/2023 19:00 Եթե նա Արցախն ադրբեջանական է համարում,Շառլ Միշելն էլ Արցախը՝ԼՂԻՄ է համարելու. Շարմազանով
- 05/30/2023 18:46 Ցավոք, ադրբեջանական դիրքերից տեսանելի են ոչ միայն արցախյան, այլև արդեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը. Դանիելյան
- 05/30/2023 15:23 Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհը 2 տարի անընդմեջ «հիմնանորոգում» են ու ամեն անգամ անելուց հետո խայտառակ վիճակ է.Աբրահամյան
- 05/30/2023 14:35 Հետաքրքիր է՝ Բերձորում հուշարձանի ոչնչացմանը արձագանք կլինի՞. Ալեն Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/30/2023 23:55 Հրդեհ՝ Նոր Արեշի բնակարանններից մեկում․ Տարհանվել է 4 քաղաքացի
- 05/30/2023 23:39 Ավտովթար՝ Երասխ-Երևան ճանապարհին. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 05/30/2023 21:45 Դիլիջանում 30-ամյա վարորդը Lada-ով բախվել է ավտոմեքենա տեղափոխող ավտոքարշակին. կա վիրավոր. Shamshyan.com
- 05/30/2023 20:45 Արարատի մարզում 26-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր. Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/30/2023 18:31 Հայտնի Mars շոկոլադե սալիկները փոփոխել են երկիր մոլորակը փրկելու համար
- 05/30/2023 16:12 Շվեդիան սեքսը գրանցեց որպես սպորտաձև. այդ երկրում սեքսի առաջին առաջնությունը կանցկացվի
- 05/29/2023 23:47 Անասնաբույժները նշել են շների համար ամենավտանգավոր վեց մթերքները
- 05/23/2023 14:35 Խոստացա իրենց հյուր գնալ. Ալեն Սիմոնյանը Շիրակի երկու դպրոցների աշակերտների հետ սելֆի է հրապարակել
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)