Թեմաներ
Շաբաթ 12 / 02 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/02/2023   18:27 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի 13 մասնակցի (տեսանյութ) 12/02/2023   18:24 Իսրայելը Կատարից հետ է կանչել բանակցողներին. բանակցությունները մտնում են փակուղի 12/02/2023   18:18 Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Հայաստանի հետ սահմանային դիրքեր ու զորամասեր 12/02/2023   17:05 Հայաստանում սուր շնչառական վարակներով, թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքեր տեղափոխվածների թիվն աճել է 12/02/2023   17:01 Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրին 12/02/2023   16:22 ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը 12/02/2023   16:12 Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընկել ձորը 12/02/2023   16:09 Ջերմաստիճանը կբարձրանա 12/02/2023   16:00 Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից 12/02/2023   15:56 Վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց 12/02/2023   15:52 Աուտիզմով երեխաները կրկնակի խոցելի են դարձել տեղահանությունից հետո․ նրանց պատել է անվստահությունը, ծնողներին՝ անորոշությունը․ 6-ամյա Գոռի պատմությունը 12/02/2023   15:45 ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերության մեջ պահվող Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին․ Զուրաբյան 12/02/2023   15:19 Անահիտ Մինասյանը հանդիպել է Վրաստանի ՄԻՊ-ին 12/02/2023   15:12 8 համարի ավտոբուսում դրամապանակ գողացած երիտասարդները ձերբակալվել են 12/02/2023   15:04 300 հոգի մերկ կանգնել էր. Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել Մոսկվայի ԼԳԲՏ-ի ակումբներում 12/02/2023   14:56 Իշխանությունը չի հանդուրժում որևէ ընդդիմադիր համայնքապետի պաշտոնավորում․ Զուրաբյան 12/02/2023   14:54 Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է 12/02/2023   14:51 Աքորիի 22-ամյա բնակչի մեղադրանքով ավարտվել է 50–ամյա համագյուղացու սպանության դեպքի նախաքննությունը 12/02/2023   14:13 ՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր»-ը հայտարարում են Ալավերդիում վստահության հանրաքվեի կամ նոր ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին 12/02/2023   14:05 Երեւանցիների ընդամենն 9 տոկոսն ընտրեց ՔՊ-ին, բայց ՔՊ-ի խմբակցության ղեկավարը դարձավ քաղաքապետ. Զուրաբյան (տեսանյութ) 12/02/2023   14:00 Հայ ազգը թուլացավ, կորուստներ ունեցավ ոչ թե քրիստոնյա լինելու պատճառով, այլ քրիստոնյա չլինելու պատճառով. Հայր Սուրբ 12/02/2023   13:30 Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մասով վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 12/02/2023   13:16 ԿԸՀ չկա, այլ՝ ռազմապատժիչ ընտրական հանձնաժողով. Սուրեն Պապիկյանն անձամբ է մասնակցում ճնշումներին. Լեւոն Զուրաբյանի աղմկոտ բացահայտումները (տեսանյութ) 12/02/2023   12:55 Դատարանը կքննի ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը՝ առանց Սարգսյանի մասնակցության․ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին 12/02/2023   12:24 Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը 12/02/2023   12:05 Նոր մանրամասներ՝ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին 12/02/2023   11:38 Հայաստանը վերահաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման օրակարգին 12/02/2023   11:32 Փաշինյանին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական քննությունը գտնվում է ավարտական փուլում 12/02/2023   11:22 Տհաճ է հետևել, թե ինչպես է ցեղասպան Թուրքիան տարբեր միջազգային ամբիոններից խոսում մարդասիրության, կյանքի իրավունքի և խաղաղության մասին․ Աբրահամյան 12/02/2023   11:15 Ագարակ բնակավայրում 93-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է. Ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին 12/02/2023   11:01 Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Վրաստան 12/02/2023   10:58 «ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին. մրցանակն ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին 12/02/2023   10:50 Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին և փոխնախագահին 12/02/2023   10:48 Նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից ապօրինի գույք և դրամ են պահանջում հօգուտ ՀՀ-ի 12/02/2023   10:46 Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ․ Sputnik Արմենիա 12/02/2023   10:23 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 12/02/2023   10:17 Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա 12/02/2023   09:01 Չալաբյանին կրկի՞ն կկալանավորեն․ «Հրապարակ» 12/02/2023   08:57 Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. Իշխանությունն ամանորին է պատրաստվում․«Հրապարակ» 12/02/2023   08:53 Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ» 12/02/2023   08:51 Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը․«Հրապարակ» 12/02/2023   08:47 «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում. «Ժողովուրդ» 12/02/2023   08:44 Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել․«Հրապարակ» 12/02/2023   08:40 Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել. «Ժողովուրդ» 12/02/2023   08:34 Նարեկ Մալյանն ու Մամիկոն Ասլանյանը նույն խցում են նստած «Հրապարակ» 12/02/2023   08:30 Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջեն. «Ժողովուրդ» 12/02/2023   08:27 «Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ» 12/02/2023   08:25 Ի՞նչ են քննարկել ՔՊ-ականները. Փաշինյանը մի քանի ժամ թույլ է տվել կարծիք հայտնել․«Հրապարակ» 12/02/2023   08:21 Նիկոլ Փաշինյանի լիազորությունը կավելանա ևս մեկով. նոր որոշում. «Ժողովուրդ» 12/02/2023   08:18 «Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ»
11/30/2023   18:40 Ռուսները ավելի շատ սեքս են ուզել 12/01/2023   15:24 Մոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող շուկայում. կան տուժածներ. (տեսանյութ) 11/30/2023   21:08 Չարենցավան-Երևան երթուղու ГАЗель-ը վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել 12/01/2023   17:44 Հզոր մագնիսական փոթորիկը հարվածել է Մոսկվային 12/01/2023   19:09 ՀՀ զինվորական բաճկոն կրելու համար բռնության ենթարկված հնդիկին նոր բաճկոն են նվիրել. նա հրապարակել է լուսանկար 12/01/2023   23:35 Սեքսապաթոլոգը պատմել է տղամարդու և կնոջ օրգազմի տարբերության մասին 11/30/2023   20:58 7 օր սպասող բացառապես հայ վարորդներին բաժանվեցին մերժման փաստաթղթերը,փչացած ապրանքով բռնում են դեպի Հայաստան դարձի ճամփան. Հակոբյան 12/01/2023   07:55 Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ» 12/01/2023   15:28 Ողբերգական վթար Հոռոմ-Բենիամին ճանապարհին. 2 մարդ տեղում մահացել է, վիրավորներից մեկի վիճակն էլ ծայրահեղ ծանր է 12/01/2023   10:47 Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր. ամսվա եղանակային կանխատեսումները 11/30/2023   19:02 Իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների. Քննարկվում է կոալիցիոն կառավարության հարցը 11/30/2023   23:48 Կինը հասարակաց տնից պահանջել է վերադարձնել ամուսնու ծախսած գումարները 12/01/2023   17:17 Տիգրան Արզաքանցյանից և քաղաքացիներից գումար են շորթել, այդ թվում՝ նախկին սիրեկանից, երեխային վերադարձնել ցանկացող մորից․ նոր մանրամասներ՝ Վանոյի Արտակի գործից 12/01/2023   22:35 Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը 12/01/2023   13:17 Հայկական կողմը տեղյակ է եղել սեպտեմբերին Բաքվի կողմից ձեռնարկված գործողությունների մասին. Բայրամով 11/30/2023   22:53 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 12/01/2023   16:21 Աստղագետները անոմալ մեծ չափերի էկզոմոլորակ են հայտնաբերել գաճաճ աստղի շուրջ 12/01/2023   13:41 Դեկտեմբերի 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և մառախուղ 12/01/2023   17:16 Կառլ 3-րդ թագավորը՝ «թաքնված ռասսիստ» 12/01/2023   11:42 300 000 պարտքի պատճառով առևանգել են պարտապանի խնամուն, ծեծել ու սպառնացել, որ կսպանեն

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ դադարեցնում է արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների վերաբերյալ քննարկումները, սահմանափակում հավաքների ազատությունը 05/23/2023   20:56  |  ԼՐԱՀՈՍ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել՝ առկա արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ։

Ուղերձում մասնավորապես ասվում է․

Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն 163 օր շարունակ Արցախը ապրում է խորացող ադրբեջանական հանցավոր շրջափակման պայմաններում: Մեր շուրջը տեղի են ունենում բովանդակային առումով անընդհատ փոփոխվող իրադարձություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց ազդեցությունն են թողնում տարածաշրջանի և, մասնավորապես, Արցախի Հանրապետության և մեր ժողովրդի վրա: Չնայած ստեղծված իրավիճակին ու օրեցօր ահագնացող մարտահրավերներին՝ Արցախի ժողովուրդը մաքառում է իր սեփական հողում իր հավաքական իրավունքների ու ազատությունների համար՝ շարունակելով նախնիների սուրբ գործը:

Շրջափակմամբ և արտաքին այլ գործոններով պայմանավորված ռիսկերին ավելանում է նաև Արցախի ներքին կյանքի հիմնախնդիրների սրումը և ներքաղաքական ապակայունությունը: Իսկ ահա լայն տարածաշրջանում և Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում նորանոր զարգացումներ են տեղի ունենում, որոնք մեծապես խորացնում են Արցախի մարտահրավերներն ու գոյաբանական վտանգները: Ահա այս ճակատագրական զարգացումները դրդեցին ինձ խոսել Արցախի քաղաքացիների և ամբողջ հայ ժողովրդի հետ՝ ուղերձի ձևաչափով:

Արտաքին քաղաքական և անվտանգային ուղղություններում այժմ առկա են մի շարք գործոններ, որոնք ուղղակիորեն ազդում են Արցախի ժողովրդի ներկայի ու ապագայի վրա: Կուզեի դրանցից առանձնացնել հետևյալները՝

• Արցախի ավելի քան հնգամսյա շրջափակումը՝ փուլ առ փուլ ահագնացող հումանիտար ու քաղաքական մարտահրավերներով և անվտանգային սպառնալիքներով.

• Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների շարունակական խափանման հետևանքով հումանիտար վիճակի վատթարացումը և ռիսկերի մեծացումը.

• Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ ռազմական նոր ագրեսիայի ռիսկի շարունակական աճը և էթնիկ զտման իրականացման անթաքույց նկրտումները.

• 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Արցախի ժողովրդի անվտանգության ռուսական երաշխիքների լրջագույն ճեղքումը.

• Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության և Ադրբեջանի ագրեսիվության աճը.

• Միջազգային իրավակարգի շարունակական թուլացումը և միջազգային հանրության ձախողումը Արցախի ժողովրդի անվտանգության ու հիմնարար իրավունքների ապահովման, ինչպես նաև՝ միջազգային դատարանների որոշումների կատարման հարցում.

• Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերի շարունակական թուլացումը և Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված քայլերը:

Հաշվի առնելով վերոնշյալ և այլ էական գործոնները՝ դիմում եմ՝

• Արցախի իմ հայրենակիցներին՝ չվհատվել և պատրաստ լինել պայքարի շարունակությանը՝ մի կողմ թողնելով ներքին տարաձայնությունները և մեկ բռունցքի պես վճռական կերպով ծառայել նույն նպատակին՝ Արցախի ամրացմանն ու զարգացմանը: Ուրախ եմ, որ այդ հարցում Արցախում առկա է լրիվ միասնական մոտեցում: Այդ առումով, ողջունելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեկվա հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ՝ ընդգծում եմ, որ մեզ համար անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող ցանկացած հայտարարություն և փաստաթուղթ։ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է մեր ժողովրդի կամքը, որն ունի բավարար վճռականություն՝ իր իրավունքների ու շահերի համար պայքարելու: Վստահ եմ, որ պայքարողը միայնակ չի մնում, և ոչ միայն համայն հայությունն է շարունակելու սատարել մեր պայքարին, այլև միջազգային դաշտում նույնպես կգտնվեն արժեքահեն աջակիցներ: Այո՛, իրավիճակը ծանր է, բայց ոչ՝ անելանելի, և Արցախի իշխանությունները կատարում և կատարելու են հնարավոր գործնական քայլերը արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:

• Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ ակտիվ ու վճռական կերպով ապացուցել, որ Արցախը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս և շարունակում եք տեր կանգնել հայոց միասնական հայրենիքի այս կարևորագույն կտորին: Վերջիվերջո, Արցախը բոլոր հայերի հայրենիքն է՝ իր բացառիկ նշանակությամբ թե՛ հայոց պետականության և թե՛ հայ ազգի համար: Հայաստանի ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության տերը, և ինքն էլ պետք է վճռի նման համազգային ու կարևորագույն նշանակության հարցերը:

• Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ թոթափել հիասթափության, անզորության ու անտարբերության զգացողությունը և քաղաքացիության երկրների կառավարություններից ու Հայաստանի Հանրապետությունից պահանջել գործնական քայլեր Արցախի ինքնորոշման իրավունքի և անվտանգության երաշխավորման ուղղությամբ: Ակնկալում ենք, որ յուրաքանչյուր սփյուռքահայ անհատ ու կառույց բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկեն աջակցելու Արցախին և զսպելու ադրբեջանական հանցավոր գործողությունները: Սփյուռքն ունի չիրացված հսկայական ներուժ, որն ի զորու է լրջագույն հաջողություններ ապահովել Հայրենիքի համար ճակատագրական հարցերում:

• Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ձեռնպահ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողությունից ու հայտարարությունից՝ հավատարիմ մնալով ներպետական ու միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին և համազգային իղձերին ու շահերին: Գիտակցելով հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության խոցելի վիճակը՝ մենք ըմբռնումով ենք մոտեցել տարբեր զարգացումների և գիտակցաբար կրել ու կրում ենք բազմաթիվ զրկանքներ՝ չեզոքացնելու համար մեզ ճնշելու միջոցով Հայաստանի Հանրապետությանը զիջումներ պարտադրելու բոլոր փորձերը: Սակայն կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի և անթույլատրելի ենք համարում: Եվ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն այդ կարմիր գծերից է, որը, վստահ ենք, համայն հայության գերակշիռ մասի համար մնում է այդպիսին: Արցախին առնչվող գործողություններում ու դիրքորոշումներում Հայաստանի Հանրապետության համար գլխավոր ուղենիշը պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտությունը, որն աներկբա կերպով դրսևորվել է անկախության և սահմանադրական հանրաքվեներով՝ Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի անվերապահ սատարմամբ: Իսկ Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունից լրիվ անջատ տրամաբանությամբ և Արցախի ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի հաշվին, որոնք, ի դեպ, կազմում են համայն հայ ազգի կենսական իրավունքների ու շահերի անբաժանելի ու կարևոր մասը:

• Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ բացելով Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը, վերացնելով ադրբեջանական բոլոր խոչընդոտները, ազատելով Արցախի 120,000 բնակչությանը ահաբեկչական պատանդառությունից և կանխելով ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի ժողովրդի հանդեպ: Անկախ Եռակողմ հայտարարության մյուս կողմերի գործողություններից՝ Ռուսաստանը ստանձնել է հստակ պարտավորություններ, որոնք լրջագույն հիմք են եղել պատերազմից հետո Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման համար: Ուստի, մենք ակնկալում ենք այդ պարտավորությունների անշեղ ու վճռական կատարում՝ հանուն Արցախի ժողովրդի և Ռուսաստանի դաշնության շահերի, ինչպես նաև՝ հայ ու ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության:

• Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին՝ վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, պատրաստ լինել իրապես ընդունել ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները: Մենք պատրաստ ենք միջազգային ձևաչափով երկխոսության, հակամարտության կարգավորման և խաղաղության, սակայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Մենք որևէ սպառնալիք չենք ներկայացնում Ադրբեջանի հանդեպ, սակայն, մյուս կողմից, Արցախի ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ Արցախի Հանրապետությունը՝ սեփական ժողովրդին պաշտպանելու պարտավորություն: Չնայած Ադրբեջանից եկող մշտական սպառնալիքներին՝ վստահ եմ, որ խաղաղ ու արժանապատիվ միջավայրի կերտումը և դարավոր թշնամության ավարտը բխում են մեր ժողովուրդների շահերից ու ձգտումներից:

• Միջազգային հանրության բոլոր դերակատարներին և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ առաջնահերթորեն ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման պատշաճ կատարումը Ադրբեջանի կողմից, ինչպես նաև անհրաժեշտ գործիքակազմերի կիրառմամբ երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին համապատասխան:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կուզեի անդրադառնալ նաև ներքին կյանքին առնչվող որոշ հարցերի: Պատերազմից հետո Արցախը ժամանակ առ ժամանակ հայտնվում է ներքին վայրիվերումների հորձանուտներում, սակայն այս ընթացքում մեզ հաջողվել է ընդհանուր առմամբ ապահովել ներքին համերաշխության ու կայունության որոշակի մակարդակ: Տարբեր քաղաքական ուժեր ու դերակատարներ տարբեր պահանջներ են ներկայացնում, երբեմն՝ հիմնավոր, երբեմն՝ ոչ: Այս ընթացքում իմ գործունեությունը քննադատվել է ամենատարբեր շրջանակների կողմից՝ մի մասն օբյեկտիվորեն ու անկեղծորեն, մյուս մասը՝ սուբյեկտիվ և ուղղորդված կերպով: Կարևոր է արձանագրել, որ երբեմն արտաքին տարբեր ուժեր ևս փորձում են խթանել ներքին ցնցումներն Արցախում, ինչը լրացուցիչ լարվածության պատճառ է դառնում:

Այնուամենայնիվ, անկախ քննադատությունների ու պահանջների բովանդակությունից ու նպատակներից, ներքին իրավական կարգավորումների շրջանակներում ես կատարել եմ առավելագույնը՝ ապահովելու փոխադարձ հարգանքի ու երկխոսության քաղաքական միջավայր և մեզ համար այնքան անհրաժեշտ ներքին կայունություն: Այո՛, երբեմն դա արել եմ շատերի համար անսպասելի չափի հանդուրժողականությամբ, բայց արդյունքում կարողացել ենք զերծ պահել Հանրապետությունը կործանարար ցնցումներից ու ներքին սուր բևեռացումից:

Վերջին օրերին Արցախում կրկին կատարվել են ներքաղաքական լարվածություն առաջացնելու փորձեր: Տարբեր քաղաքական ուժեր և անհատներ իրենց հայտարարություններով, գործողություններով կամա թե ակամա ստեղծում են ներքին անհամերաշխության ու ապակայունության լրացուցիչ պայմաններ:

Քննարկվել են սահմանադրական փոփոխությունների, ընտրությունների կազմակերպման հետ կապված հարցեր, Ազգային ժողովի նախագահի կողմից հնչել է նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու և պետական կառավարման նոր մարմին ստեղծելու մասին առաջարկ:

Ես ամենևին կառչած չեմ նախագահի պաշտոնից, հանուն Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության՝ պատրաստ եմ համագործակցության ցանկացած կարող ուժի ու անհատի հետ և իմ գործունեության ընթացքում փորձել եմ անել ամենը, որ այդպիսի երևույթները գնահատվեն որպես սովորական, ժողովրդավարական երկրներին բնորոշ գործընթացներ: Բայց, մյուս կողմից, Արցախում սահմանադրական կայուն կարգը, ներհասարակական համերաշխությունն ու պայքարի համընդհանուր ոգին անսակարկելի արժեքներ են, որոնց պաշտպանության թիվ մեկ պատասխանատուն ես եմ:

Պարզ է, որ մեր շուրջը տեղի ունեցող գործընթացներից ամենատեղեկացվածը նույնպես ես եմ, ինչը ինձ տալիս է դրանք բազմակողմանի ու առավել համընդգրկուն գնահատման ենթարկելու համեմատական առավելություն: Հենց այդ հանգամանքն է, որ հաճախ, հանուն երկրի ներքին խաղաղության ու համերաշխության, ինձ դրդում է համագործակցության այնպիսի քայլերի, որոնք շատերի կողմից, կրկնում եմ, անհասկանալի են թվում: Այդուհանդերձ, ոչ մի պարագայում թույլ չեմ տալու ներքին կործանարար իշխանատենչությունը, անձնական նկրտումների բավարարման փորձերը: Այս մոտեցումը որդեգրել եմ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, քաղաքական խորհրդակցությունները, վերջին օրերին հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում նրանց կողմից ներկայացված պահանջները, իմաստուն գնահատականները և ներքին կայունության ու ամրության առանձնահատուկ կարևորումը:

Այդ ամենի առնչությամբ հայտարարում եմ հետևյալը.

• Արցախի Հանրապետությունում կառավարումը կարող է իրականացվել բացառապես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով:

• Պատրաստ եմ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության, որոնք ունեն պետության ներքին ու արտաքին քաղաքականության առնչությամբ տեսակետներ, գաղափարներ ու առաջարկներ: Այդ համագործակցության ինստիտուցիոնալ հիմնական հարթակը Անվտանգության խորհուրդն է, որտեղ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարող են իմ կողմից հրավիրվել բոլոր ուժերի ներկայացուցիչները՝ առանց բացառության:

• Այսպիսի ճգնաժամային ծանր պայմաններում դադարեցնում եմ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները, ինչպես նաև՝ վերջին օրերին Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները: Հորդորում եմ վերջ տալ ներքաղաքական այդօրինակ գործընթացներին, որոնք կարող են վտանգել մեր երկրի ներքին կյանքի կայունությունը, կրկին ձևավորել ճամբարներ, ինչը մերօրյա պայմաններում անընդունելի է: Միաժամանակ վերահաստատում եմ դեռևս 2020թ. դեկտեմբեր ամսում հնչեցրած հրապարակային խոստումս՝ բարենպաստ պայմանների առկայության առաջին իսկ դեպքում հրաժարական տալու և նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին, որին ես չեմ մասնակցելու:

• Սահմանափակելու եմ հավաքների ազատությունը: Անընդունելի եմ համարում հատկապես այսպիսի վտանգների պայմաններում, առանց քաղաքական հավասարակշռման, առանց Արցախի ժողովրդի համար հետևանքներն ու մեր երկրի շահերի վրա ազդեցությունը լիարժեք գնահատելու՝ այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի կողմից գործողությունները՝ ուղղված Արցախի անվտանգության հարցում կարևոր նշանակություն ունեցող սուբյեկտների դեմ: Պետական մարմինները գործում են անկաշկանդ, ղեկավարվում են բացառապես Արցախի Հանրապետության ժողովրդի շահերով և, նման հայտարարությունների, կոչերի անհրաժեշտության դեպքում, պատրաստ են ստանձնել այդ պատասխանատվությունը:

• Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ ազգային անվտանգության ծառայությանն ու ոստիկանությանը հանձնարարում եմ՝ ուժեղացնել հասարակական անվտանգության պահպանությանն ուղղված ջանքերը և ցանկացած օրինախախտման դեպքում ցուցաբերել համարժեք արձագանք՝ խախտում թույլ տված անձանց ենթարկելով պատասխանատվության: Ներքին կարգապահությունը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի վարքագծի անբաժանելի մասը, որի ապահովման պարտականությունը կրում են իրավապահները:
Ապահովե՛ք ռազմական դրության պայմաններում տեղեկությունների հրապարակման հատուկ կարգով սահմանված պայմանները: Իսկ խախտումներ թույլ տվող և երկրի անվտանգությանն առնչվող տեղեկություններ հրապարակող անձանց ենթարկե՛ք պատասխանատվության և ապահովե՛ք այդ գործընթացի անհրաժեշտ հրապարակայնություն, որպեսզի բոլորին պարզ դառնա, որ նման արարքները անթույլատրելի, անօրինական ու դատապարտելի են:

Սիրելի՛ հայրենակիցներ,

բոլորին հայտնի է ու անհերքելի, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ես ունեցել եմ ամենամեծ պատասխանատվությունը, սակայն, այդքանով հանդերձ, երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից և շարունակաբար աշխատել եմ պետականապահպանության ուղղությամբ: Այսօր ևս շարունակում եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը՝ ստանձնած ժողովրդի բարձր քվեով, նպատակ չունեմ խուսափել դրանից և բաց եմ համագործակցության ցանկություն ունեցող բոլոր ուժերի ու անձանց համար, ովքեր պատրաստ և կարող են ստանձնել ու կրել իրենց բաժին պատասխանատվությունը:

Այս ծանր պայմաններում մենք բոլորս պետք է մեր ուշադրությունը սևեռենք բացառապես արտաքին մարտահրավերների հաղթահարման ջանքերի վրա, և ներքին որևէ գործընթացով չպետք է նպաստենք մեր հակառակորդների նպատակների կյանքի կոչմանը: Հավաստիացնում եմ, որ մեզնից կախված հնարավորինս կատարում ենք շրջափակման վերացման և դրա հետևանքների մեղմացման ուղղությամբ, և այդ ջանքերի մասին պետական լիազոր մարմինները հնարավորության սահմաններում պարբերաբար իրազեկում են հասարակությանը:

Վստահ եմ, որ մենք կկարողանանք միասնականությամբ, ներքին համերաշխությամբ ու քրտնաջան աշխատանքով, մեր թիկունքին ունենալով Հայաստանի Հանրապետության ու համայն հայության սատարումը, կանխել արտաքին ու ներքին սպառնալից զարգացումները և ապահովել Արցախի հայկական, ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապագան:

Արցախի ժողովրդի ուժն իր կամքի, միասնականության և իմաստնության մեջ է:

Լինե՛նք արժանի մեր սուրբ նախնիներին:
Լինե՛նք պատասխանատու մեր հաջորդ սերունդների առջև:
Ամրություն և խոհեմություն մեր ժողովրդին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:45 23/05/2023  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՄայիսի 24 -ին Արցախն ամբողջությամբ հոսանքազրկվելու է
16:46 23/05/2023  |  ՄեկնաբանությունՄիթե՞ բոլորս հաշտվել ենք հայրենիքի կորստի հետ. Ավետիք Իշխանյան
15:55 23/05/2023  |  ՔաղաքականԼՂՀ անկախության օգտին քվեարկել է ընտրողների 99,89 տոկոսը. Արցախում ռուսական համայնքի հայտարարությունը
15:13 23/05/2023  |  ՄեկնաբանությունՄեր պատմության ներկա ճակատագրական հանգրվանին, կոչ ենք ուղղում մեր ժողովրդի զավակներին համախմբվելու եւ զորակցելու Արցախին. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն
14:59 23/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը հանդես կգա ուղերձով
14:25 23/05/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին եւ աշխարհասփյուռ հայությանը կոչ ենք անում՝ բռունցքվել եւ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ, եւ վե՛րջ. «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»
13:16 23/05/2023  |  ԼՐԱՀՈՍՁեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության.Ռոբերտ Քոչարյան
07:56 23/05/2023  |  ՄամուլԱրցախում ճնշումները շարունակվում են․ «Փաստ»
00:29 23/05/2023  |  ԼՐԱՀՈՍԿտրեք այդ դավադիր ձեռքը․ հակառակ դեպքում չենք ունենա ո՛չ Արցախ, ո՛չ Հայաստան ․ Արթուր Մոսիյան
00:23 23/05/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանին միայն թվում է՝ դավաճանաբար փաստաթղթեր ստորագրելով՝ կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին, Արցախի սահմաններն արյունով են գծված, արյան հիշողությունն անջնջելի է. պատգամավոր

Տեսանյութեր

11/29/2023   17:12 Գինու գետ էր հոսում մեր բակում. թափել եմ բոլորը, որ թուրքը իր հաղթանակը չխմի իմ գինով. արցախցի

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]