Թեմաներ
Ուրբաթ 09 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/20/2024   18:10 Ամերիկահայ կինոռեժիսոր Մայքլ Գյուրջյանը ցանկանում է Հայաստանում ևս մեկ ֆիլմ նկարել 09/20/2024   18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ 09/20/2024   18:03 ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ 09/20/2024   17:57 ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին 09/20/2024   17:54 Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է 09/20/2024   17:48 Տղամարդը ծեծել է կնոջն ու իրենց երեխայի աչքի առաջ հինգերորդ հարկի պատուհանից դուրս նետել նրան. դաժան դեպք Ուֆայում 09/20/2024   17:42 Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի հիմնական կասկածյալին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 09/20/2024   17:34 Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվել 09/20/2024   17:28 Իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Բեյրութին 09/20/2024   17:23 Քարացած խնձոր՝ Անահիտի դիմանկարով 09/20/2024   17:21 Ահաբեկիչները Ուկրաինայում կարող էին հայտնվել Թուրքիայի միջոցով. ՌԴ-ն դա քննարկո՞ւմ է Անկարայի հետ. հարց՝ Զախարովային 09/20/2024   17:19 Հայաստանն ԱՄՆ-ում ռազմական կցորդ կունենա 09/20/2024   17:16 Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի անդամ 09/20/2024   17:13 Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից 09/20/2024   17:05 Զախարովային դուր չեկավ Ադրբեջանի կողմից իրականացվող հակառուսական քաղաքականության մասին հարցը 09/20/2024   17:05 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը 09/20/2024   17:03 Նման վոյաժները չեն նպաստում Հարավային Կովկասի կայունությանը. Զախարովայի արձագանքը արեւմտամետ գործիչների Բաքու կատարած այցերին 09/20/2024   16:37 Ուկրաինայում մի շարք պաշտոնյաների ու զինվորականների արգելվել է օգտվել Telegram-ից 09/20/2024   16:35 Փաշինյանի օրոք հարամ են եղել բոլոր սգո և տոնական օրերը․ Աշոտյան 09/20/2024   16:14 ԵՄ-ն փորձում է «պատժել» Վրաստանին. քննարկվում է երկրի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը 09/20/2024   16:01 «Ռադիոլուր»-ի պատասխանը. Բաքվի փոխարեն՝ Ստեփանակերտ 09/20/2024   15:52 Դատավճիռն այս պահին հետևանք չունի, օրինական ուժ ստանալուց հետո կարող է քննարկվել Հրայր Թովմասյանի՝ պաշտոնավարման շարունակությունը․ փաստաբան 09/20/2024   15:50 Բացահայտվել է շինարարական ընկերության տնօրենի կողմից պաշտոնատար անձանց 80 մլն ՀՀ դրամ կաշառք տալու փորձ 09/20/2024   15:49 Երկրին աստերոիդ է մոտենում 09/20/2024   15:44 ԿԸՀ-ն հերթական նիստում ավագանու անդամ է գրանցել 09/20/2024   15:36 Արցախցիները պետք է վերադառնան իրենց տուն, ու բոլորս պետք է կանգնենք նրանց կողքին․ Սերժ Թանկյան 09/20/2024   15:25 Բացահայտվել է շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք. մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել (տեսանյութ) 09/20/2024   15:13 Բժիշկը սրտի կաթվածից պաշտպանվելու անսպասելի միջոց է նշել 09/20/2024   15:11 Վատ բան է սպասվում Հայաստանին, ինչին մասնակից պետք է լինի Սահմանադրական դատարանը. Հրայր Թովմասյան 09/20/2024   15:03 Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց ու ազատվեց պատժից 09/20/2024   14:58 Դատարանը հրապարակում է Հրայր Թովմասյանի վճիռը՝ ուղիղ 09/20/2024   14:55 Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ 09/20/2024   14:48 Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro 09/20/2024   14:36 Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ 09/20/2024   14:34 Զախարովային հարցրել են՝ ինչու Ադրբեջանը դեռ պատասխանատվության չի ենթարկել ռուս խաղաղապահների սպանության մեղավորներին 09/20/2024   14:19 «Մարիամ». Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել 09/20/2024   14:17 Եվրահանձնաժողովը Ուկրաինային կտրամադրի 35 մլրդ եվրոյի վարկ 09/20/2024   14:16 Ինչու է պարբերաբար հետաձգվում «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն փոխանցումը ՀՀ կառավարությանը 09/20/2024   14:03 Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները զոհվել Ադրբեջանի ավիահարվածներից. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետ 09/20/2024   14:00 Մոսկվայում տղամարդը ծեծել է աղջկան, ով հրաժարվել է իր հետ ծանոթանալ 09/20/2024   13:55 ՖԻԴԵ-ն շախմատի տղամարդկանց հայկական թիմը ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ 09/20/2024   13:47 Զախարովան արձագանքել է ՀԱՊԿ-ից Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի խոսքերին 09/20/2024   13:31 «BMW X5»-ը «Չայնիի ոլորանների» սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջվել 09/20/2024   13:22 Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ 09/20/2024   13:17 Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին 09/20/2024   13:05 Պետք է հանգիստ հեռանալ. Զախարովան մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանում արված հայտարարությունը 09/20/2024   13:03 Մորս հետ պայման եմ կապել․ անպայման վերադառնալու ենք մեր Մեծշեն. Անանյան 09/20/2024   12:56 Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում. Հետք 09/20/2024   12:52 Հաշտության 8 համաձայնություն, դատարանի կողմից կայացված 3 վճիռ՝ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում 09/20/2024   12:28 Թբիլիսիում ցույց է տեղի ունեցել՝ ի հիշատակ դաժանաբար սպանված տրանսգենդերի
09/19/2024   18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար 09/19/2024   22:53 Սեռական օրգաններում քորը կարող է ծանր հիվանդության ախտանիշ լինել 09/19/2024   17:07 Վրաստանում սպանել են հայտնի տրանսգենդեր մոդելի. կասկածյալը ձերբակալվել է 09/20/2024   11:30 Երգչուհի Շպռոտն ամուսնացել է 09/19/2024   15:33 Երևանում ոստիկաններն իրականացրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել 09/20/2024   14:19 «Մարիամ». Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել 09/19/2024   23:55 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/19/2024   08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ» 09/20/2024   10:32 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը 09/18/2024   19:56 ԱԱԾ-ն հայտարարություն է անում, որը այլ երկրում լուրջ քաղաքական ալիք կառաջացներ, բայց Հայաստանում մարդիկ մտածում են՝ այն իրականության համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ. Արմեն Բաղդասարյան 09/18/2024   21:47 Ականատեսների գնահատականներով՝ հարձակվողները 30-40 հոգի էին․ Wildberries-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Մոսկվայի գրասենյակում տեղի ունեցած կրակոցների մասին 09/20/2024   14:55 Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ 09/20/2024   08:10 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» 09/20/2024   11:34 Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է (տեսանյութ) 09/20/2024   11:00 Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախում վերջին ագրեսիայի 265 զոհերի անունները, ինչը ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չարեց 09/18/2024   18:29 «Գայլ» անունով ներկայացող հաքերը սքրինշոթեր է հրապարակել կառավարության բաց ftp սերվերից ու փրկագին պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի, ապա 30 հազար. Արթուր Պապյան 09/18/2024   21:30 ԲԴԽ-ն հարցեր է հղել դատավոր Դավիթ Հարությունյանին՝ առաջարկելով գրավոր պատասխան ներկայացնել 09/20/2024   11:40 Եկել է բռունցքվելու ժամանակը. «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը 09/18/2024   18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել 09/19/2024   16:18 Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերութան երկու աշխատակցի միջև. 3 անձ ձերբակալվել է

«Դոգի» ու «Վանոյի Արտակի» հանցակիցը ձերբակալվել է 05/04/2023   12:34  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ անձի կողմից «Հանրային ձայն» կուսակցության նախագահի միջոցով այլ անձի արատավորելու և ներդրված գումարները վերադարձնելուն հարկադրելու պատրվակով առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու, ինչպես նաև՝ նույն անձի կողմից մի շարք քաղաքացիների գումարները խարդախությամբ հափշտակելու դեպքերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Մասնավորապես, Երևան քաղաքի բնակիչ, 09.04.1980թ. ծնված Հայկ Խաչատրյանը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում խարդախություն կատարելու դիտավորությամբ, նշված կուսակցության գրասենյակում Կ․Ա․-ին կեղծ խոստումներ են տվել առ այն, որ 8.000.000 ՀՀ դրամ գումար Արտակ Գալստյանին փոխանցելու դեպքում վերջինս «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի միջոցով համացանցում կհանրայնացնի Կ․Ա․-ի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում սննդի կետ հիմնելու համար ներդրած 34.000 ԱՄՆ դոլար գումարը վարձատուի կողմից չվերադարձնելու դեպքը, վարձատուի մասին կտարածի արատավորող տեղեկություններ, որի արդյունքում կապահովվի ինչպես ներդրված 34.000 ԱՄՆ դոլարի, այնպես էլ՝ իրենց տրամադրվելիք 8.000.000 ՀՀ դրամի վերադարձը Կ․Ա․-ին: Վերջինս վերոնշյալ խոսակցության բովանդակության մասին տեղեկացրել է իր մտերիմ Շ․Ա․-ին ու նրան ծանոթացրել Հայկ Խաչատրյանի հետ:

Դրանից հետո՝ 2022թ․ հունիսի 23-ին, Հայկ Խաչատրյանը, խմբի կողմից պլանավորած հանցագործությունը քողարկելու և դրան քաղաքացիաիրավական բնույթ հաղորդելու նպատակով, Շ.Ա․-ի հետ կնքել է 8.000.000 ՀՀ դրամ գումարը երկու ամսից վերադարձնելու վերաբերյալ փոխառության պայմանագիր, իսկ հաջորդ օրը՝ 2022թ․ հունիսի 24-ին, Շ․Ա․-ից առձեռն ստանալով հափշտակության առարկան՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը, Կ․Ա․-ի հետ գնացել է «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակ: Գրասենյակում Արտակ Գալստյանի ցուցումով Հայկ Խաչատրյանը հափշտակված գումարի մի մասը՝ 6.000.000 ՀՀ դրամը, փոխանցել է տեղում փաստաբանական գործունեությամբ զբաղվող անձին, իսկ մնացած 2.000.000 ՀՀ դրամը պահել է իր մոտ՝ դրանից 1.000.000 ՀՀ դրամը Վարդան Ղուկասյանին փոխանցելու նպատակով, ապա կրկին հաստատել, որ շատ կարճ ժամանակահատվածում Վարդան Ղուկասյանի կողմից վարձատուի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելու եղանակով կապահովվի սննդի կետի գործունեության համար ներդրված 34.000 ԱՄՆ դոլար գումարի և իրենց տրամադրված 8.000.000 ՀՀ դրամի վերադարձը Կ.Ա.-ին:

Հետագա օրերի ընթացքում, տուժողին տված խոստումների կատարման պատրանք ստեղծելու նպատակով, թեև Վարդան Ղուկասյանն իր եթերներում անդրադարձել է վերոնշյալ խնդրին ու վարձատուի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու միջոցով նրան գույքային պարտավորություններ ստանձնելու ապարդյուն պահանջներ ներկայացրել, սակայն հանցավոր խմբի անդամները Կ.Ա-ի գույքային խնդիրները լուծելուն ուղղված որևէ գործընթաց չեն ձեռնարկել ու այդ կերպ խարդախությամբ հափշտակել են վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը:

Բացի վերոնշյալը, Հայկ Խաչատրյանը, ներկայանալով ՌԴ իրավապահ համակարգում մեծ կապեր և հնարավորություններ, գործարար համբավ ունեցող անձնավորություն, քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնող անձին արգելանքից ազատելու, Երևանում տաքսի ծառայության գրասենյակ հիմնելու, այն վերանորոգելու, գովազդելու, Արաբական Միացյալ Էմիրություններից ավտոմեքենաներ գնելու և ՀՀ տեղափոխելու, Իրանի Իսլամական Հանրապետությունից բժշկական դիմակներ ձեռք բերելու և ՀՀ դրանց ներմուծումը կազմակերպելու պատրվակներով, չարաշահելով իր նկատմամբ ունեցած վստահությունը, մի խումբ անձանցից խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 102.473.316 ՀՀ դրամ գումարներ։

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին` Հ․Խաչատրյանի նկատմամբ ընդհանուր 8 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին) և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Հայկ Խաչատրյանը ձերբակալվել է՝ կալանավորման նպատակով դատարան ներկայացելու համար։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ խարդախության վերոնշյալ դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, դրանցում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու, ինչպես նաև՝ Հայկ Խաչատրյանի կողմից այլ նմանատիպ հանցագործություններ կատարած լինելու հանգամանքը պարզելու ուղությամբ։

Հաշվի առնելով, որ Հայկ Խաչատրյանի հանցավոր գործողություններից կարող են տուժած լինել նաև այլ անձինք՝ վերջիններիս հորդորում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:17 28/04/2023  |  ՄեկնաբանությունՏեղեկացել եմ Արտակ Գալստյանի նկատմամբ ՔԿ-ում տեղի ունեցած խոշտանգման փաստերի մասին. Մելիքյան
13:06 18/04/2023  |  ԼՐԱՀՈՍ«Վանոյի Արտակ»-ը՝ Արտակ Գալստյանը կկալանավորվի
17:48 17/04/2023  |  Քրեական խրոնիկոն«Դոգ»-ը և «Վանոյի Արտակը» գումար են շորթել քաղաքացուց. «Դոգ»-ը քաղաքացուց պահանջել է 110.000 ԱՄՆ դոլար՝ սպառնալով. «Վանոյի Արտակը» ձերբակալվել է
16:57 17/04/2023  |  Քրեական խրոնիկոն«Վանոյի Արտակ»-ը՝ Արտակ Գալստյանը ձերբակալվել է
11:04 08/04/2023  |  ԼՐԱՀՈՍՆոր Հաճնում այրել են Վարդան Ղուկասյանի նկարով գովազդային վահանակը. Shamshyan.com
15:37 28/03/2023  |  Դատական ռեպորտաժներՄի երևույթ կա ԱՄՆ-ում նստած՝ «Դոգ» մականունով, որն իմ աշխատողն է եղել, վռնդել եմ արվամոլության համար, գործը նրա հայտարարությունների ֆոնին է հարուցվել. Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում մեղադրանքը
16:02 18/11/2022  |  Քրեական խրոնիկոնԵրևանում հարձակվել են «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի՝ Գայի պողոտայում գտնվող կենտրոնական գրասենյակի վրա
22:33 22/06/2022  |  Քրեական խրոնիկոնՊարզվել է՝ «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի հայտնած տեղեկությունը հավաստի է. «Պռոշյանցի Մուլտոն» Արմավիրի բանտում փորձել է կախվել․ shamshyan.com
17:33 06/08/2021  |  ԼՐԱՀՈՍ«Դոգի» գործով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը տուժող է ճանաչվել
18:08 31/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազության երկակի ստանդարտը. ինչո՞ւ է Վանոյի Արտակի գրառմանը ընթացք տրվում, իսկ Քոչարյանի փաստաբանների կասկածը համարվում վերացական

Արխիվ

[]