ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս քրեական գործը դատարան հասցնելը ՀՀ արդարադատության գերագույն փորձաքննությունն է հանդիսանալու. Հայկ Դեմոյան 04/07/2023 20:10 | Հարցազրույց

2020 թվականից «Փաստինֆո»-ն իր ուշադրության կենտրոնում է պահում Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն Ազգային Ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց, թե թանգարան – ինստիտուտի փակ ֆոնդերից արժեքավոր և հազվագյուտ նմուշներ են անհետացել։
Ինչպես ցույց տվեց լրատվամիջոցի իրականացրած հետաքննական շարքը, արժեքավոր նմուշների անհետացման փաստով, դեռևս 2007 թվականին, քրեական գործ էր հարուցվել, հարցաքննության էին ենթարկվել թանգարանի նախկին ասպիրանտներ, այսօր, արդեն՝ ՀՀ Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանն ու Ազգային Ժողովի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Հետագայում վերոհիշյալ քրեական գործը կարճվել էր, որի պատճառների վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով, օրերս «Փաստինֆո» լրատվականը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե։
Սակայն, նախօրեին հայտնի դարձավ, որ Հայոց Ցեղասպանության թանգարան -ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հայտարարության հիման վրա, 2022 թվականի գարնանը, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՑԹԻ-ից թանգարանային առարկաների հափշտակության գործով նոր քրեական գործ է հարուցվել։
Գործի մանրամասներին ծանոթանալու նպատակով, «Փաստինֆո»-ն զրուցել է Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ.
- Պարոն Դեմոյան, Հայոց Ցեցասպանության թանգարան – ինստիտուտում ձեր պաշտոնավարման առաջին իսկ տարում, ձեր կողմից հայտնաբերվեց թանգարան – ինստիտուտի ֆոնդերից անհետացած արժեքավոր նմուշների փաստ։ Ի՞նչ ընթացք ստացավ այդ միջադեպը, ինչո՞ւ կասեցվեց հարուցված քրեական գործը և, եթե տեղյակ եք, ի՞նչ փուլում է այսօր այս գործը։
- 2006 թ․ հոկտեմբերին ստանձնելով ԳԱԱ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնը, ընդունված կարգի համաձայն 2007թ․ սկզբին նախաձեռնեցի ընդունման-հանձման գործընթաց։ Ի զարմանս ինձ, նախկին տնօրինությունը հրաժարվեց մասնակցել այդ գործընթացին՝ գրավոր մերժելով մեր հրավերը, սակայն հետագայում պարզ դարձավ նման որոշման շարժառիթը։ Խնդիրներն ու մութ պատմությունները շատ էին և ես առաջին իսկ շաբաթներին տեղեկացա ՀՑԹԻ ֆոնդերից մոտ քսան միավոր խիստ արժեքավոր ու հազվագյուտ գրքերի կորստի մասին։ Այս դեպքում միակ ճիշտ որոշումը քրեական գործ հարուցելն էր, քանի որ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանը հրաժարվել էր հետաքննել դեպքը և հասկանալի պատճառով հրաժարվել էր մասնակցել ընդունման-հանձման օրինական գործընթացին։
Տեղեկանալով քրեական գործ հարուցելու իմ որոշման մասին՝ Լավրենտի Բարսեղյանը (այդ պահին նա տնօրենի խորհրդական էր) զանգահարեց ինձ և սպառնալից տոնով հարցրեց, թե ինչո՞ւ եմ քրեական գործ հարուցել։ Ես իրեն հիշեցրի, որ նա, ընդամենը, խորհրդական է, այլ ոչ թե վերադաս և հարցրեցի, թե ինչո՞ւ գրքերի կորստի փաստով քրեական գործ չի հարուցել։ Պատասխանը հետևյալն էր․ «Այդ գրքերը ասպիրանտներն են գողացել»։
Գողության դեպքն արձանագրվել էր 2004 թ․ իսկ այդ տարում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտներն էին հանդիսանում Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը, որոնց ես բնավ չէի ճանաչում։ Ավելի ուշ տեղեկացա, որ գործը քննելիս ոստիկանության 6-բաժնի կողմից հարցաքննվել են վերոնշյալ անձինք ևս, սակայն, գողոնն այդպես էլ չհայտնաբերվեց ու գործը կարճվեց։
Ներկա պահին նոր քրեական գործ կա հարուցված՝ այս անգամ ՀՑԹԻ նոր տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ, որի շրջանակում նախաքննություն իրականացնող մարմինները խոստացել են վերաբացել 2007 թ․ քրեական գործը։ Որպես վկա-հարցաքննվող, այդ գործի շրջանակներում պահանջել եմ առերեսում Արարատ Միրզոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Հարություն Մարությանի և մի քանի այլ անձանց հետ՝ թանգարանի ներսում և դրա շուրջ տեղի ունեցած խայտառակ զարգացումների մասին հանրային իրազեկում ապահովելու, հանրությանը ճշմարտացի տեղեկատվություն տալու համար։
Կարծում եմ, որ մենք մեծ ու ամոթալի բացահայտումների, այդ թվում համակարգային կոռուպցիայի հերթական դրսևորման ականատեսը կլինենք, որտեղ մեկտեղված են ներկա ու նախկին պետական պաշտոնյաններ, Գիտությունների ակադեմիայի գիտաշխատողներ և այլն։ Կարճ ասած, այս երկու քրեական գործերով հանրությունը հնարավորություն կունենա ներկա լինել կեղծ հերոսների ու արդարության մարտիկների դիմակի տակ հանդես եկեղ որոշ անձանց դիմակազերձման գորընթացին։
- 2018 թվականին՝ Թավշա «հեղափոխությունից» անմիջապես հետո, օրվա իշխանությունների նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության թանգարան -ինստիտուտում նոր տնօրենի ընտրություններ կատարվեցին, որին, անմիջապես, հաջորդեց թանգարան – ինստիտուտի ֆոնդերի վերաձևման անհասկանալի գործընթացը։ ԿԳՄՍ-ն թանգարանում ստուգումներ նախաձեռնեց և մինչ արդյունքների ամփոփումը, Ազգային Ժողովի բարձր ամբիոնից ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց թանգարան - ինստիտուտի ֆոնդերից արժեքավոր կորուստների մասին։ Տեղյակ եք արդյո՞ք, ի՞նչ ճակատագիր ունեցավ այս հայտարարությունը, վերականգնվեցի՞ն կամ հայտնաբերվեցին կորսված ցուցանմուշները, թե՞ հայտարարությունը մնաց անհետևանք։
- Հինգ տարի առաջ՝ 2018 թ․ հունիսի 15-ին, N 765-Ա որոշումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմը։ Հունիսի 2-ին ես վերադարձել էի ԱՄՆ գործուղումից և ապարդյուն փորձում էի հանդիպել ԿԳՄՍ պաշտոնյաների հետ՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից օրինական կարգով ազատման հարցը քննարկելու համար։ Հոգաբարձուների խորհրդի կազմում ես չընդգրկվեցի, ինձ չառաջարկվեց, նույնիսկ, տնօրենի խորհրդականի խորհրդանշական պաշտոնը, ինչպես ընդունված է անել մեր օրերում։
Կարևոր եմ համարում նշել, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ ներխուժումը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի այս որոշումից երկու շաբաթ անց և արժանացավ իմ կոշտ արձագանքին։ Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Հոգաբարձուների խորհրդի կազմի հաստատման պահին որևէ կոնֆլիկտ կամ վեճ չէր եղել նոր իշխանությունների հետ, սակայն, ակնհայտ էր, որ հստակորեն իրականացվում էր կարևոր մի հանձնառություն՝ ամեն կերպ ինձ Ծիծեռնակաբերդից մեկուսացնելու ուղղությամբ։
- Ինչո՞ւ էին ցանկանում ձեզ մեկուսացնել Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտից և ովքե՞ր էին պարտադրել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս հաստատի Հոգաբարձուների խորհրդի նման կազմը։
- Սա հարցերի հարցն է... Կարծում եմ, որ այդպիսի որոշումը պայմանավորված էր երկու հիմնական հանգամանքով. առաջինը՝ ԱՄՆ-ում գործուղման մեջ գտնվելու ընթացքում վաղաժամկետ փակվել էր ՀՑԹԻ-ին կցված բանկային մի հաշվեհամար, որը Հայաստան Համահայկական հիմնադրամի հետ կնքված պայմանագրով, հինգ տարի ժամկետով, ծառայելու էր թանգարանի կարիքներին։ Խոսքը գնում է ավելի քան 700.000 ԱՄՆ դոլարի մասին։ Այս գումարը տնտեսվել էր Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների ժամանակ՝ Հայոց Ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրությունը առանց որևէ հավելյալ գումարի իրագործելու իմ կամային որոշման արդյունքում։
Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալուց երկու շաբաթ առաջ, անանուն էլեկտրոնային նամակներ էի ստանում, որով սպառնում էին վերադառնալու դեպքում ինձ քրեական պատասխանատվության ենթարկել։ Հասկանալի է, որ գումարը յուրացրած և դրա հետքերը մաքրած ուժերը վախենում էին, որ շատ արագ կտեղեկանամ ու կբարձրաձայնեմ այդ մասին, ուստի, իմ Հայաստան վերադառնալը դիտվում էր, մեղմ ասած, խիստ անցանկալի։
Կեղտոտ ու քստմնելի այս հանձնառությունը պետք է իրականացվեր նորաթուխ թավշյա իշխանավորների և նրանց կամակտարների միջոցով։ Այս գործին լծվեցին մայր և որդի Խառատյանները, ովքեր էլ անփառունակ ու խայտառակ ոճով ՀՑԹԻ տնօրենի պաշտոնում անցկացրին ազգագրագետ իրենց կոլեգա Հարություն Մարությանին։ Այս և մյուս գործաղությունների արդյունքում, ես ինձ իրավունք եմ վերապահել քրեական գործի շրջանակներում հստակ և փաստերով ամրագրված մեղադրանքներ ներկայացնել ՀՑԹԻ նոր տնօրենին և Հոգաբարձուների խորհրդի անդամներին, ովքեր, կամա թե ակամա, ներքաշվել են այդ հանցավոր շղթայի մեջ։ Կարևոր եմ համարում ևս մեկ անգամ կրկնել, որ վերջին մի քանի տարիների ընթցքում իմ կողմից հանրայնացված հանցավոր գործելաոճի դրվագների մասով ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի ոչ մի անդամ չի հետաքրքրվել կամ չի փորձել հետաքննել իմ հայտարարությունների հիմքերի իսկությունը, հետևաբար, այդ լռությունը ես դիտարկում եմ որպես ուղղակի հանցակցություն։ Հոգաբարձուների խորհրդի անդամների անվանացանկը հրապարակել եմ, այն հասանելի է նաև Համացանցի միջոցով։
- Պարոն Դեմոյան, ձեր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում տեղեկացրիք, որ ՀՑԹԻ-ի տնօրեն Հարություն Մարությանի հայտարարության հիման վրա, 2022 թվականին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՑԹԻ-ից թանգարանային առարկաների հափշտակության գործով քրեական գործ է հարուցվել։ Հնարավորության սահմաններում՝ չխոչընդոտելով քննության ընթացքին, կարո՞ղ եք որոշակի տեղեկություն տրամադրել՝ ի՞նչ կորուստների մասին է խոսքը, ո՞ւմ կամ ինչո՞ւմ է մեղադրում Հարություն Մարությանն այս անգամ։
- Այո, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի հայտարարության հիման վրա, անցյալ տարվա գարնանը քրեական գործ է հարուցվել։ Ստանալով գրավոր ծանուցագիր, ըստ կարգի, ես ներկայացել և նախաքննությանը տվել եմ անհրաժեշտ ցուցմունքներ։ Ասեմ ավելին, շատ դեպքերում հարցաքննությունների նախաձեռնողը եղել եմ ինքս և քննչական մարմիններին հայտնել եմ, որ պատրաստ եմ տրամադրելու այս գործի հետ կապված ցանկացած տեղեկություն ու փաստական նյութ։
Այս քրեական գործի շրջանակում, ծանոթանալով Հարություն Մարությանի հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործին կցված և որպես հափշտակված ներկայացված թանգարանային արժեքների ցանկին, այն համարեցի ոչ լիարժեք և շինծու, հաշվի առնելով 2020 թ․ մեկ այլ կեղծ ցուցակի տրամադրման փաստն ու նախադեպը, երբ Հարություն Մարությանի կողմից իր վերադասին՝ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, տված ցանկի հիման վրա վերջինս նույն տարվա մայիս ամսին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՑԹԻ-ից արժեքավոր իրերի անհայտացման մասին, հայտարարության պահին ձեռքի տակ չունենալով այդ փաստը հաստատող որևէ վավերացված փաստաթուղթ։
Նախաքննության ընթացքում ծանոթանալով ներկայացված իրերի ցանկին, տեղում իմ կասկածներն ու մտավախությունը հայտնեցի ավագ քննիչին, առ այն, որ թերևս գործ ունենք Հարություն Մարությանի կողմից պատրաստված հերթական կեղծ ցանկի հետ, որն, արդեն, դառնում է նախադեպային։ Որպես հափշտակված թանգարանային միավորներ ներկայացված իրերի ու առարկաների մեծ մասը նախաքննության փուլում հայտնաբերվեց հենց թանգարանում, իսկ սա նշանակում է՝ նախաքննությանը կեղծ տվյալների տրամադրում և դրանց հիման վրա քրեական գործի հարուցմանն ուղղված նպատակ, որն, ի դեպ, քրեորեն հետապնդելի արարք է։ Փնթի ու իմիջիայլոց պատրաստված այդ ցանկի ու հետագա հետևանքների հիմնական պատասխանատու պետք է համարել ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանին։
Իմ խորին համոզմամբ, Հարություն Մարությանի հայտարության հիման վրա հարուցված քրեական գործը ոչ այնքան չհայտնաբերված իրերի գտնվելու վայրի ու կարգավիճակի ճշգրտման նպատակ է հետապնդում, որքան այս կերպ ՀՑԹԻ տնօրենը ցանկացել է հերթական անգամ վարկաբեկել հաստատության հեղինակությունը, ինչը լիովին համապատասխանում է վերջին տարիների ընթացքում իր արատավոր գործունեությանն ու մի շարք սկանդալային հանրային հայտարարությունների տրամաբանությանը։
- Պարոն Դեմոյան, մտավախություն չունե՞ք արդյոք, որ այս քրեական գործը, նույնպես, դատապարտված է լինելու կոծկման, այլ կերպ ասած՝ հերթական ծածկադմփոցի բախտին արժանանալու։ Ի վերջո, այդ պատմությունների մեջ Հարություն Մարությանի թեթև ձեռքով անցնում են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաններ, հանրությանը գիտնական-մտավորականներ ներկայացող անձինք և, վերջապես, գործ ունենք խոշոր գումարների անհայտացման փաստի հետ, որին, ինչպես տեսնում ենք, սպասարկում են բավական պատկառելի թվով մարդիկ։
- Այո, ազնվորեն պետք է խոստովանեմ, որ նման մտավախություն ունեմ, քանզի այսօր տեսնում ենք, թե ի՞նչ է կատարվում մեր շուրջը և ինչի՞ է վերածվել «արդարադատություն» հասկացությունը։ Ամեն ոլորտ ու ամեն ինչ վերածվել է զավեշտի։ Այսօր չկա, գոյություն չունի «կարմիր գիծ» հասկացությունը։ Ամեն ինչ, արդեն, կարելի է թույլ տալ Ծիծեռնակաբերդում, Եռաբլուրում, Մատենադարանում կամ Մայր Աթոռում։ Ընդ որում, ամեն ինչ թույլ տալ ու դրա համար չպատժվել։ Այդուհանդերձ հույս եմ տածում, որ կցուցաբերվի անհրաժեշտ սկզբունքայինություն և հանցավոր այս շղթայի մեջ ներքաշված բոլոր անձինք կդիմակազերծվեն ու կստանան օրենքի խստությամբ նախատեսված իրենց պատիժը։
Հավելեմ, որ նախաքննությանը երկրորդ անգամ կեղծ ցանկ տրամադրելուց զատ, Հարություն Մարությանին իմ ցուցմունքներում մեղադրել եմ ՀՀ աշխատանքային օրենսգրքին հակասող, հետևաբար, անօրինական փաստաթուղթ ստորագրելու, առանձնապես խոշոր չափի գումարների անհայտացման ու դրա հետ առնչվող և իմ ստորագրությունը կրող ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստերի կոծկման մեջ։ Այս քրեական գործը դատարան հասցնելը ՀՀ արդարադատության գերագույն փորձաքննությունն է հանդիսանալու ...
Կարծում եմ՝ մեր ապակողմնոոշված հասարակությունը վերջապես պետք է հասկնա, թե ով՝ ով է, տեղյակ լինի այս քստմնելի գործարքի բոլոր մանրամասնություններին, որի հիմնական գործող անձինք, ի դեպ, խուսափում են ընդունել հանրային բանավեճի մասնակցելու իմ հրավերը՝ դեպքերի մանրամասնություններին չանդրադառնալու համար։ Նրանց անունները ես բազմաթիվ առիթներով հնչեցրել եմ, բայց չեմ զլանա ևս մեկ անգամ դնել շրջանառության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/30/2023 08:44 Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան․«Հրապարակ»
- 05/30/2023 08:41 Փնտրվում է ընդդիմություն. «Հրապարակ»
- 05/30/2023 08:22 Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ.«Հրապարակ»
- 05/30/2023 08:11 ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է․ «Հրապարակ»
- 05/30/2023 08:04 Գերադասելով հեծանվավազքն անվտանգային հարցերից. «Ժողովուրդ»
- 05/30/2023 08:00 Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
- 05/30/2023 07:56 Ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 05/30/2023 19:00 Եթե նա Արցախն ադրբեջանական է համարում,Շառլ Միշելն էլ Արցախը՝ԼՂԻՄ է համարելու. Շարմազանով
- 05/30/2023 18:46 Ցավոք, ադրբեջանական դիրքերից տեսանելի են ոչ միայն արցախյան, այլև արդեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը. Դանիելյան
- 05/30/2023 15:23 Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհը 2 տարի անընդմեջ «հիմնանորոգում» են ու ամեն անգամ անելուց հետո խայտառակ վիճակ է.Աբրահամյան
- 05/30/2023 14:35 Հետաքրքիր է՝ Բերձորում հուշարձանի ոչնչացմանը արձագանք կլինի՞. Ալեն Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/30/2023 23:55 Հրդեհ՝ Նոր Արեշի բնակարանններից մեկում․ Տարհանվել է 4 քաղաքացի
- 05/30/2023 23:39 Ավտովթար՝ Երասխ-Երևան ճանապարհին. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 05/30/2023 21:45 Դիլիջանում 30-ամյա վարորդը Lada-ով բախվել է ավտոմեքենա տեղափոխող ավտոքարշակին. կա վիրավոր. Shamshyan.com
- 05/30/2023 20:45 Արարատի մարզում 26-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր. Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/30/2023 18:31 Հայտնի Mars շոկոլադե սալիկները փոփոխել են երկիր մոլորակը փրկելու համար
- 05/30/2023 16:12 Շվեդիան սեքսը գրանցեց որպես սպորտաձև. այդ երկրում սեքսի առաջին առաջնությունը կանցկացվի
- 05/29/2023 23:47 Անասնաբույժները նշել են շների համար ամենավտանգավոր վեց մթերքները
- 05/23/2023 14:35 Խոստացա իրենց հյուր գնալ. Ալեն Սիմոնյանը Շիրակի երկու դպրոցների աշակերտների հետ սելֆի է հրապարակել
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)