ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավարտվել է Արմավիրի մարզում 45-ամյա տղամարդու կողմից կնոջ ծնողների սպանության դեպքի նախաքննությունը 04/05/2023 12:00 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 45-ամյա բնակչի կողմից իր կնոջ ծնողների սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 45-ամյա հիշյալ տղամարդը, իմանալով, որ կնոջ եղբայրը՝ նույն գյուղի 41-ամյա բնակիչը, իր հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, 2022թ ապրիլի 21-ին՝ ժամը 23:30-ից 00:00-ի սահմաններում, իր ավտոմեքենայով գնացել է նույն գյուղում գտնվող՝ կնոջ ծնողների տան մոտ։ Կնոջ հայրը դուրս է եկել տանից, վիճաբանել նրա հետ, հայհոյանքներ հնչեցրել և ձեռքով ու քարերով հարվածել վերջինիս ավտոմեքենային:
Լսելով վիճաբանության ձայները՝ տանից դուրս են եկել նաև 45-ամյա տղամարդու կնոջ մայրն ու եղբայրը: Այդ ընթացքում, տղամարդը, նախապես իր հետ վերցրած, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի, 12 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը ավտոմեքենայում լիցքավորել է 5 փամփուշտով և, հիշյալ անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 5 կրակոց է արձակել՝ սկզբից կնոջ հոր, այնուհետև մոր և եղբոր ուղղությամբ։ Դրա հետևանքով ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից կնոջ հայրը տեղում մահացել է, մայրը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ ապրիլի 23-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, մահացել է։ Իսկ կնոջ եղբոր սպանությունը, իր կամքից անկախ հանգամանքներով, չի իրագործվել, քանի որ վերջինս գտնվել է տան դարպասների դիմաց կայանած «Գազել» մակնիշի ավտոմեքենայի հետնամասում և ստացել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 45-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/12/2024 08:20 Երկու նախագիծ՝ Քյարամյանի թեմայով․ «Հրապարակ»
- 11/12/2024 08:18 Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում «ռազբորկա» էր սարքել ․ «Հրապարակ»
- 11/12/2024 08:14 Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. «Ժողովուրդ»
- 11/12/2024 08:06 Աննա Գրիգորյանի եղբորը ազատել են աշխատանքից ․ «Հրապարակ»
- 11/12/2024 08:03 Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի․ «Հրապարակ»
- 11/12/2024 08:01 ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ»
- 11/12/2024 07:59 Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/12/2024 13:07 Սա որ սենց մեծ- մեծ խոսում է, 2021 թվին վախեցավ թեկնածու առաջադրել. Խաչատրյան
- 11/11/2024 15:12 Կկայանա Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը
- 11/11/2024 12:34 Վերաքննիչ դատարանը մերժեց «քթի գործով» Նարեկ Մանթաշյանի արդարացման վճռի դեմ դատախազի բողոքը
- 11/09/2024 21:32 Ով ջան ջիգյար է անում մեր դեմ պատերազմ անողների հետ ու դրա անունը դնում «խաղաղության օրակարգ» պետք է կանգնի արդար դատավարության առաջ ու պատասխան տա ամեն արածի համար. Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/11/2024 19:45 «Ուսում» դպրոցի 14-ամյա աշակերտը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
- 11/11/2024 14:07 Երասխ գյուղի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և Արարատ-Սուրենավան երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները
- 11/11/2024 00:04 Հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի ռեստորաններից մեկում
- 11/10/2024 21:59 Արևաբույր գյուղում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/10/2024 15:42 Հայտնի է Ալլա Պուգաչովայի գտնվելու վայրը
- 11/09/2024 12:47 «Մանկական Եվրատեսիլ-2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ
- 11/06/2024 23:46 Գինեկոլոգները նախազգուշացրել են սլացիկ կազմվածքով եւ գեր կանանց մոտ դաշտանադադարի տարբեր ընթացքի մասին
- 11/06/2024 23:10 16-ամյա աշակերտուհին որոշել է վրեժ լուծել նախկին սիրեցյալից և թունավորել 5 մարդու
Հետաքրքիր է իմանալ
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ