ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրեն Պապիկյանի կողմից ինքնարժեքից ավելի քան երկու անգամ ցածր գնով բնակարան ձեռքբերելու գործարքում իրավապահները կոռուպցիա չեն տեսել.քրեական վարույթ չի նախաձեռնվել 04/04/2023 14:31 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից Երևանի կենտրոնում ինքնարժեքից ավելի քան երկու անգամ ցածր արժեքով բնակարան ձեռք բերելու գործընթացում իրավապահները կոռուցպիոն դրսևորումներ չեն տեսել։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝առ այն, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում հիփոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել, որի համար վճարել է 168 հազար դոլար, սակայն բնակարանի իրական արժեքը 412 հազար դոլար է։ Կառուցապատող ընկերությունը նախկին հանրապետական Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպն» է, սակայն և՛ Արսենյանը, և՛ Պապիկյանն այդպես էլ չեն պարզաբանել, թե ինչպես է բնակարանը մոտ 100 մլն-ով էժան ձեռք բերել բնակարանը։
Գործարքում, սակայն, կոռուպցիոն դրսևորումներ իրավապահները, ինչպես և սպասվում էր, չեն տեսել։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
«Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, գնահատելով հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, 22.03.2023 թվականին վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմել, քանի որ հրապարակմամբ մատնանշված հանգամանքներով չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Քննիչն այդ մասին գրավոր տեղեկացրել է հսկող դատախազին: Հսկող դատախազը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում, հաստատել է քրեական վարույթ չնախաձեռնելու իրավաչափությունը և վարույթի նյութերը վերադարձրել է քննիչին»,- նշել են դատախազությունից։
Ի դեպ, իրավապահները փաստացի ուսումնասիրել են հրապարակումը և որոշել քրեական վարույթ չնախաձեռնել Փաշինյանի հայտարարությունից օրեր անց, երբ մարտի 14-ին հրավիրված ասուլիսին, պատասխանելով իշխանական ներկայացուցիչների կողմից կոռուպցիոն դրսևորումների մասին հարցադրմանը, առաջարկել էր լրագրողին բանկի հետ բանակցել, տունը գնել ՝300.000 դոլարով գնել և վաճառել 400.000 դոլարով։
«Երբ 400.000 դոլարով վաճառեք, մենք բոլորս կիմանանք, որ Դուք ճիշտ եք։ Ընդ որում, դրա արդյունքում 100.000 դոլար մաքուր շահույթ կունենաք, եթե բանկին նման գործարք առաջարկեք, բանկը պետք է երջանիկ լինի, որովհետև իր շահույթի մասն ունի։ Բոլոր այդ դեպքերում առաջարկում եմ լրագրողներին, ՀԿ-ներին գնալ այդ ճանապարհով։ Ես կպնդեմ, որ պարոն Պապիկյանը 300.000 դոլարով այդ տունը վաճառի
Ձեզ և հետո կհետևենք՝ Դուք 400.000 դոլարով կվաճառեք, թե՝ ոչ։ Ես, օրինակ, մի տարի է, իմ տունը ցանկանում եմ վաճառել, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել»,- հայտարարել էր Փաշինյանը, ինչին արձագանքելով լրագրողն է փաստացի դեպքի վրա հրավիրել իրավապահների ուշադրությունը, քանի որ Փաշինյանի կողմից պատասխանի ընթացքում իրավապահներին դեպքն ուսումնասիրելու առաջարկություն չի եղել։
Թերեւս գործադիրի ղեկավարի հայտարարությունը ուղենիշային է եղել իրավապահների համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/17/2023 11:17
Ադրբեջանում քաղաքացիական բողոք է հասունանում
Տեսադարան
Մամուլ
- 09/28/2023 08:23 Ովքեր են մնացել Արցախում․ «Հրապարակ»
- 09/28/2023 08:19 Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ ԱԳՆ-ն՝ Ռուբեն Վարդանյանի հարցով․«Հրապարակ»
- 09/28/2023 08:15 ՌԴ-ն որոշել է պատասխանել ՀՀ իշխանություններին․ «Հրապարակ»
- 09/28/2023 08:12 Ինչ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից. «Ժողովուրդ»
- 09/28/2023 08:07 Ինչ կարգավիճակով են արցախցիներն ապրելու Ստեփանակերտում․ «Հրապարակ»
- 09/28/2023 08:04 «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»
- 09/28/2023 07:59 Հռոմի ստատուտի վերաբերյալ միանձնյա որոշում կա․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/28/2023 16:48 Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել է Ռուբեն Վարդանյանի կալանավորման հնարավոր վտանգների մասին
- 09/28/2023 14:41 Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի վերադարձը. Օսկանյան
- 09/27/2023 17:54 Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN-ին՝ ԼՂ-ում կատարվողը լուսաբանելու համար
- 09/27/2023 16:27 Ոնց կարա՞ գիտակցություն ունեցող մարդը, ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից. ադրբեջանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/28/2023 16:07 Ինքնասպանության փորձից հետո 18-ամյա աղջիկը շեղել է ոստիկաններին ու փախչելով՝ նետվել կամրջից. shamshyan.com
- 09/28/2023 15:18 Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան հանկարծամահ է եղել. shamshyan.com
- 09/28/2023 11:50 Շուշի-Բերձոր ճանապարհին վթարվել է խաղաղապահների բենզատարը. երկու արցախցու մարդատար մեքենա այրվել է
- 09/27/2023 18:52 Վայոց ձորում տրակտորը մոտ 70 մ գլորվել է ձորը. վարորդը վիրավոր է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)
