ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դառը պարտությանը հաջորդում է փաշինյանական «խաղաղությունը»՝ իբրև «շաքարաքլոր»․․․ 03/31/2023 21:40 | Վերլուծություններ

ՀՀ վարչապետ, այսինքն՝ խորհրդարանական պետության թիվ մեկ պաշտոնյա Նիկոլ Փաշինյանն երեկ կառավարության նիստն սկսել է հերթական ահազանգը հնչեցնելով առ այն, որ ալիևյան իշխանությունը հերթական անգամ ներխուժել է Արցախի Հանրապետության տարածք։ Կարդում է՝ «հարևան՝ Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակիերտը՝ Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը։ Այսինքն՝ նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, այլև հերթական ներխուժումն է արել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պաատսխանատվության գոտի։ Ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ ՊՆ-ն»։
Եվ ի՞նչ։ Երևի մտածեցիք, թե՝ պետության ղեկավարը կոնկրետ հանձնարարականնե՞ր է տվել կառավարության նիստին մասնակցող պատասխանատուներին և կամ այս համատեքստում արդեն իսկ տրված հանձնարարականների ընթացքի մասին տեղեկատվությու՞ն պահանջել։ Բնավ՝ ոչ։ Իրական վարչապետը, բնականաբար, այդպես կաներ, իսկ այ, պոպուլիստական վարչապետը / նախորդ կյանքում լրագրող/ ուղղակի ահազանգում է․․․
Եվ ահա՝ հաջորդիվ նրա փոխանցած տեղեկատվության մեջ շեշտադրումներն ուղղակիորեն ՌԴ-ին են վերաբերվում։ Ըստ այդմ՝ «շաբաթվա ընթացքում Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, այլև հերթական ներխուժումն է արել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատսխանատվության գոտի։ Ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ ՊՆ-ն»։
Այս արձանագրումը, որ պատասխանատուն ոչ թե ՀՀ-Ն է, այլ՝ՌԴ-ն, այսինքն, ոչ թե՝ ինքն է, այլ՝ Պուտինը և ՌԴ խաղաղապահները, ինքը պիտի բարձր ձայնով ասի, լսելի պիտի դարձնի։
Բայց սրան հաջորդում է հաջորդ քայլը՝ վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին առնչվող հարցերի շուրջ։ Է՛լ քննարկում, է՛լ մտքերի փոխանակում՝ վերջին զարգացումների՜, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի՜․․․ ի վերջո, խաղաղությա՜ն օրակարգի շուրջ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:
Ասում է՝ խաղաղության օրակարգից, ինքը երբեքուերբեք չի հրաժարվի։ Մինչ ի մահ, կախաղան պիտի գոռա ու կրկնի անդադար՝ «խաղաղություն»։
Կարևորը հենց գոռալն ու շարունակ կրկնելն է, այն, որ ինքը խաղաղության, նախանձախնդիր է, խաղաղության ասպետ, հո պատահական չի՞ Գանդիի արձանը բերել-տեղադրել Երևանում։ Հիմա՝ պիտի հասնի նրան, որ Գանդիի, Աթաթուրքի, Մանդելայի կողքին իր տիկնիկն էլ հայտնվի։ Էլ չասած, որ անցյալ տարի Թուրքիայի խորհրդարանն Էրդողանի թեկնածությունն է առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Մոտիվն էլ՝ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործում ունեցած ավանդն է։ Հիմա, հո Էրդողանից հետ չի՞ մնալու սույնը։ Կամ՝ իր ավանդը՝ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության օրակարգում» հո չի՞ գնալու-կորչի․․․
Իսկ ընդհանրապես՝ փաշինյանական «խաղաղության օրակարգը» չի ասում ու պնդում հայության խաղաղ ապրելու մասին, ասում է, որ «խաղաղության ապահովման ուղղությամբ ջանքերը հետևողական են լինելու»։ Այդպես է ասում նաև Շառլ Միշելը։
Բնականաբար, նրանք չեն ասում, թե՝ ադրբեջանը չի հարձակվի և պատերազմ չի սկսվի, մշտապես ճիշտ հակառակն է ասում ինքը՝ Փաշինյանը։ ՈՒղղակի՝ այս անգամ հայությանն իր բերած պատերազմը ներկայացնում է որպես «շաքարաքլոր»՝ շարունակ կրկնելով այդ քաղցր բառը՝ «խաղաղություն»․․․
Կարևորը, խաղաղության թեմայով շարադրությունն է, այսինքն, բառերն են, մտքերը, քննարկումները, ջանքերը․․․Ի վերջո՝ կարևոր է խաղաղության օրակարգը, որ ծամոնի պես ծամում են շատերը․․․
Իսկ Արցախը՞, իսկ Հայաստանը՞ ․․․Ա՛յս շարադրությունը նա գրել է դեռ 2 տարի առաջ․ «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և ինչ էլ լինի՝ մենք չենք դադարի քայլել, չենք դադարի ընթանալ, չենք դադարի պայքարել՝ հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի հաղթանակի, հանուն Արցախի հաղթանակի, հանուն հայ ժողովրդի հաղթանակի»:
Երկար դարեր առանց պետականության ապրելուց հետո՝ իր գլխին ընկած անկախությունը այնքան հեշտ ու թեթև ինչ-որ «մոդերատորի» նվիրած և փոխարենը՝ մահ, կորուստ ու պարտություն ստացած, պարտությունից դաս չքաղած հա՛յ ժողովուրդ, փաշինյանական այս՝ «շաքարաքլոր» խաղաղությունը ծուղակ է, թակարդ, խաբեություն․․․ի վերջո, խաղաղության վարկաբեկում:
Իսկ Խաղաղությունը հայրենիքի համար նվաճում են ճիշտ առաջնորդով՝ազգովի բոլոր ճակատներով համառ պայքարի գնով, այլ ոչ՝ հեռադիտակով՝ իմիջիայլոց, իրենց համար հերթական «թատերաբեմը» դիտարկող եվրոպական դիտորդներով․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/03/2023 11:10 Վահագն Խաչատուրյանը մեկ տարի միայն ստորագրել է ու մեկնել գործուղումների. «Ժողովուրդ»
- 06/03/2023 11:04 Նե վինավատայա յա. «Հրապարակ»
- 06/03/2023 10:59 Պետբյուջեի հաշվին շրջագայողը. «Ժողովուրդ»
- 06/03/2023 10:53 Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների». «Փաստ»
- 06/03/2023 10:51 Արայիկ Հարությունյանը սկսել է տեղից տեղ շարժվել. «Հրապարակ»
- 06/03/2023 10:47 Բաբկեն Թունյանը՝ խայտառակ իրավիճակում. «Ժողովուրդ»
- 06/03/2023 10:42 Փաշինյանը նոր ապաստան ունի. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 06/03/2023 21:48 Նիկոլը, որն, ըստ օդում կախված լուրերի, մի կլորիկ գումարի դիմաց «հղիացել» է մեր ավանդական թշնամուց, այլևս ակնհայտ է․ Հասրաթյան
- 06/03/2023 21:38 Ազգային խայտառակությունն հենց այս տեսքն ունի.Աշոտյան
- 06/03/2023 21:06 Տիգրանաշենն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է և ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մաս․ Թաթոյան
- 06/03/2023 20:47 ՄԻՊ-ը հրապարակել է ապրիլ-մայիս ամիսներին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/03/2023 17:19 Նոր Հաճնի կամրջի տակ՝ ճահճուտի մեջ, բերանքսիվայր, հայտնաբերվել է տղամարդու դի, կամրջի վրա էլ նրա կողմից կայանված ավտոմեքենան. shamshyan.com
- 06/03/2023 16:33 ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
- 06/03/2023 15:49 Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
- 06/03/2023 12:40 ՈՒժգին քամու և տեղումների հետևանքով Ասկերանի շրջանում պտղատու ծառեր ու ջերմոցներ են վնասվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/02/2023 17:54 Վրաստանում մահացել է իրեն Պուտինի մայր անվանող կինը
- 06/01/2023 18:42 Շվեդիայում սեքսի առաջնությունը չեղարկվել է
- 06/01/2023 17:55 Ալեն Սիմոնյանը կնոջ ու երեխաների հետ՝ ԱԺ այգում. (լուսանկար)
- 06/01/2023 13:02 83-ամյա Ալ Պաչինոն հայր է դառնալու. 29-ամյա սիրելիի հղիության լուրը նրան ցնցել է
Հետաքրքիր է իմանալ
- 06/03/2023 20:41 Ծննդաբերության ժամանակ մասնագետի սխալ միջամտությունը կարող է երեխայի անխոսության պատճառ դառնալ. Մասնագետը զգուշացնում է (տեսանյութ)
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը