ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել. «Ժողովուրդ» 03/30/2023 07:37 | Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չինական Zhongtong մակնիշի ավտոբուսների ձեռք բերման գործով, որի շուրջ նախաքննություն է ընթանում Հակակոռուպցիոն կոմիտեում, նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Չինական Zhongtong Bus ընկերությունից ավտոբուսներ ձեռք բերելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը մրցույթ էր անցկացրել դեռ 2021թ.։
Արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ընտրությունից հետո մրցույթը չեղարկվել էր։ Հայտարարվել էր նոր մրցույթ, որը կրկին նույն հաղթողն էր ունեցել։ Հատկանշական է, որ երկու պայմանագրերը ունեցել են գրեթե նույն բովանդակությունը եւ ավտոբուսների նույն տեխբնութագրերը։ Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների՝ մրցույթը չեղարկվել էր Հրաչյա Սարգսյանի անմիջական հրահանգով։ Ավելին՝ Հրաչյա Սարգսյանը այդ ժամանակ Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակում իր մտերիմ Հայկ Հովհաննիսյանին, որը կապի է դուրս գալիս չինական ընկերության հետ ու լծվում Երեւանի տրանսպորտային համակարգը համալրելու «հայրենանվեր» գործին։
«Հայրենանվիրությունը» կատարյալ չէր լինի, եթե հանրությանը մատուցած իրենց ծառայությունների համար պաշտոնյաները կանխավ իրենց «պարգեւատրումը» չկազմակերպեին։ Այդ «պարգեւատրումը» կազմակերպվել է արտարժույթի տատանումից օգտվելու միջոցով։ 150 ավտոբուսներից յուրաքանչյուրի համար վճարվել է 44.249.499 ՀՀ դրամ։ Հասկանալի է, որ չինացիներին ոչ թե հայկական դրամ է վճարվել, այլ ԱՄՆ դոլար։ 2021թ. յուրաքանչյուր ավտոբուսի գինը կազմել էր շուրջ 86 հազար ԱՄՆ դոլար՝ հաշվարկված 518 դրամ 1 դոլարի դիմաց կուրսով։ 2022թ., երբ 1 դոլարի փոխարժեքը հավասար է եղել 405 դրամի, պայմանագրով նույն ավտոբուսի գինը կազմել է շուրջ 109 հազար ԱՄՆ դոլար։ Չեղարկված մրցույթի հետեւանքով եւ նույն պայմաններով նոր մրցույթի անցկացման արդյունքում յուրաքանչյուր ավտոբուսի գինը ավելացել է ավելի քան 22 հազար ԱՄՆ դոլարով։
Ընդհանուր առմամբ՝ 150 ավտոբուսները 2022թ. գնվել է մոտ 3.4 մլն ԱՄՆ դոլար ավել գումարով։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ չինական ընկերությունը վերը նշված գումարի չափով թանկացրել էր իր ապրանքը, սակայն դա այդպես չէ։ Պարզվում է՝ գնումը իրականացվել է Zhongtong Bus ընկերությունից, իսկ փոխանցումը կատարվել է վերջինիս դուստր՝ Beijing Strong Company ընկերությունից միջնորդ օֆշորային կազմակերպությանը, որը ստեղծվել է Արաբական Միացյալ Էմիրություններում հենց այդ նպատակով։
Ըստ իրավապահ աղբյուրներից ստացված տեղեկության՝ առաջացած «միջնորդավճարը» կազմել է մոտ 30 տոկոս, որի մի մասը ստացվել է Դուբայում, իսկ տեղում գործերը «կարգի է բերել» վերը հիշատակված Հայկ Հովհաննիսյանը նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ Դուբայում ապրող եղբոր հետ միասին։ Ներկայումս գործի նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է, եւ չի բացառվում, որ առաջիկայում նոր կալանավորումների ականատես լինենք։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 30․ 03․ 23 թ համարում։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/07/2023 08:39 Նախարարությունում թափուր հաստիքներ են. «Ժողովուրդ»
- 06/07/2023 08:20 Մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման․ «Հրապարակ»
- 06/07/2023 08:17 Փորձում են աչք փակել Փարաքար գյուղապետի մասնակցությամբ միջադեպի վրա. «Ժողովուրդ»
- 06/07/2023 08:14 Ինչ են գնում հայերը ՝ Wildberries-ից․ «Հրապարակ»
- 06/07/2023 08:11 Սյունիքի խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովն այլեւս չի գործի․«Հրապարակ»
- 06/07/2023 08:03 ՔՊ-ականները փակ հանդիպում կունենան կառավարության անդամների հետ․«Հրապարակ»
- 06/07/2023 07:59 Ծովինար Վարդանյանը հունիս ամիսը նվիրում է շրջագայությունների. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
Մեկնաբանություն
- 06/07/2023 11:16 Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Կամո Ցուցուլյանին
- 06/06/2023 18:09 Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը իրավաչափ չէ.իրավապաշտպան
- 06/06/2023 12:15 Ամեն ինչ դեռ կորսված չէ, ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք միասին պետք է փորձենք անել հնարավորն ու անհնարինը՝ կասեցնելու համար այս ամոթալի ընթացքը. Վարդանյան
- 06/06/2023 10:51 Մամ ջան, շնորհավոր տարեդարձդ, շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/07/2023 11:03 Հիվանդանոց տեղափոխված զինծառայողը մահացել է. նա հայելին կոտրել ու պարանոցին ինքնավնասում էր արել. shamshyan.com
- 06/07/2023 10:35 Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ վաղը իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
- 06/07/2023 10:25 Գյումրիում՝ Խրիմյան Հայրիկ փողոցում ծառը կոտրվել է և վնասելով էլեկտրական լարեր՝ ընկել ճանապարհին
- 06/06/2023 23:44 Սանահին-Հաղպատ հատվածում էլեկտրաքարշը դուրս է եկել երկաթգծի ուղիներից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/06/2023 23:28 85-ամյա տղամարդը եւ պատահական անցորդուհին հրդեհից փրկել են բազմազավակ ընտանիքին
- 06/06/2023 14:48 Մեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում
- 06/06/2023 13:51 Ամերիկուհին իսկական «ջարդ է սկսել», երբ պարզել է ապագա երեխայի սեռը (տեսանյութ)
- 06/05/2023 22:39 Սեքսապաթոլոգը նշել է նախկին սիրեցյալների հանդեպ մարդկանց մոտ ծագած հանկարծակի հետաքրքրության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 06/03/2023 20:41 Ծննդաբերության ժամանակ մասնագետի սխալ միջամտությունը կարող է երեխայի անխոսության պատճառ դառնալ. Մասնագետը զգուշացնում է (տեսանյութ)
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը