ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ է իրականում տեղի ունեցել վաշտի կացարանում. բաց, թեժացած կրակի պայմաններում որտեղից է առաջացել շմոլ գազը. քննությունը բացարձակ ցանկություն չունի պարզելու 15 զինվորի մահվան իրական հանգամանքները 03/29/2023 21:19 | ԼՐԱՀՈՍ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով քննության ընթացքում նոր հարցեր են առաջանում՝ առկա հարցերը փարատելու փոխարեն։ Նման իրավիճակ է ստեղծվել հատկապես՝ դիակներից 10-ի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո։ Նշենք, որ եզրակացությունների համաձայն՝ զինծառայողների մահը վրա է հասել ածխածնի մոնոքսիդով՝ շմոլ գազ և այրվածքային շոկից։ Եզրակացությամբ արձանագրվել է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք, բարձր ջերմային գործոնի՝ բոցի ներգործության հետևանքով այրվածքները և շմոլ գազով թունավորումն առողջությանը պատճառել են ծանր վնաս, ինչը հանգեցրել է զինծառայողների մահվանը։ Եզրակացությունը նոր հարցերի տեղիք է տվել ինչպես տուժող, այնպես էլ՝ պաշտպանության կողմի մոտ, չի բացառվում՝ առաջիկայում բարձրացվի կրկնակի փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության հարցը։
Կացարանի վառարանը բենզինով վառելու մեջ մեղադրվող կապիտան Եղիշե Հակոբյանը, որը բոլորովին վերջերս է կալանավորվել, շմոլ գազից թունավորում չի ունեցել, ինչպես՝ ողջ մնացած մյուս զինծառայողները։ Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց՝ դատաբժշկական փորձագետի եզրակացության մեջ հակասություններ կան, մարդը կա՛մ շմոլ գազից է մահանում, կամ այրվածքներից, փորձագետները պատասխան չեն տվել՝ առաջինը շմոլ գազն է եղել, թե՝ այրվածքները, ավելին, պաշտպանը գտնում է, որ շմոլ գազ ընդհանրապես չէր կարող լինել։
«Շմոլ գազ չէր կարող լինել, քանի որ ըստ բոլոր ականատեսների, այդ թվում՝ Եղիշե Հակոբյանի ցուցմունքի՝ բաց կրակը եղել է թեժացած, իսկ թեժացված կրակի դեպքում շմոլ գազի մասին խոսք լինել չի կարող, հետևաբար, շմոլ գազ այդտեղ լինել չէր կարող։ Եթե անգամ շմոլ գազ լիներ, մինչև դրա առաջանալը պետք է լիներ կրակը, այսինքն, պետք է լիներ ջերմությունը, այն վիճակը, որ մարդիկ կարողանային դուրս գալ, ինչպես է ստացվել, որ 15 զինծառայող չի կարողացել դուրս գալ»,- նշեց Սարգսյանը։
Անդրադառնալով Եղիշե Հակոբյանի կալանավորմանը՝ պաշտպանը նշեց, որ դատարանի որոշումը բողոքարկվել է, վիճարկվել է ինչպես հիմնավոր կասկածի առկայությունը, այնպես էլ՝ հիմքը։ Առաջին ատյանի դատարանը կալանավորման որոշումը կայացնելիս արձանագրել է միայն գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը՝ նկատի ունենալով, որ Եղիշե Հակոբյանի մասնակցությամբ դեռևս առերեսումներ պետք է իրականացվեն, Հակոբյանը պետք է առերես հարցաքննվի նրա համածառայակիցների հետ, միևնույն ժամանակ, դատարանը սահմանափակել է Հակոբյանի հեռախոսազանգերը՝ բացի հարազատներից։ Ըստ պաշտպանի՝ Հակոբյանի դեմ ցուցմունքներ չկան, հակասությունները վերաբերում են միայն դեպքից առաջ և դեպքից հետո առկա հանգամանքներին, դուռը բաց կամ փակ լինելու, գոռալու և այլ հանգամանքներին, անվտանգային պայմաններին, հերթապահության պատասխանատու լինելու հանգամանքներին։ Դիտարկմանը, որ Հակոբյանն ավելի քան երկու ամիս ազատության մեջ է եղել, ինչու հենց այս փուլում որոշեցին կալանավորման սանկցիա կիրառել, արդյո՞ք ավելի վաղ հայտնի չէին այն հագնամանքները, որոնց շուրջ պետք է առերեսումներ իրականացվեն, պաշտպանը հայտնեց, որ հանգամանքներն, ի սկզբանե, հայտնի էին՝ դեռևս Հակոբյանի հիվանդանոցում գտնվելու ժամանակահատվածում։
Նշենք, որ թեև պաշտպանության կողմն ավելի վաղ պնդում էր, որ Հակոբյանը զինծառայողների հետ որևէ միջանձնային խնդիր չի ունեցել, զորամասի հրամանատարը բացասական բնութագիր է ներկայացրել նրա վերաբերյալ։
«Բացասական բնութագիր է ներկայացվել այն պայմաններում, երբ նույն զորամասի հրամանատարի կողմից մի քանի ամիս առաջ Եղիշե Հակոբյանը ներկայացվել էր Պաշտպանության նախարարի խրախուսանքին՝ Անբասիր ծառայության համար առաջին աստիճանի շքանշանի, մինչ այդ՝ վեց ամիս առաջ պարգևատրվել է ՌԴ ՊՆ նախարարի մեդալով, որը կրկին զորամասի հրամանատարն է ներկայացրել։ Այսինքն՝ չի կարող նույն զորամասի հրամանատարը ներկայացնի, որ անձն անբասիր ծառայություն է իրականացնում, մյուս կողմից՝ բացասական ծառայողական բնութագիր ներկայացնի։ Այսինքն՝ իրենք իրենց հակասում են, չգիտեն էլ ինչ անեն, որ Եղիշե Հակոբյանի գլխին ջարդեն 15 հոգու մահը։ Բայց ինչ էլ անեն, ինչպես ժողովուրդն է ասում՝ «մաղաթը պարկում չի մնալու, դուրս է գալու»։ 15 հոգի չէր կարող մահանալ հրդեհի հետևանքով՝ շմոլ գազից։ Եթե շմոլ գազ լիներ, առաջին մահացողը պետք է Եղիշե Հակոբյանը լիներ» ,- նշեց Հովսեփ Սարգսյանը։
Զորամասի հրամանատարը պաշտոնից ազատվել է, գործով՝ կարգավիճակ չունի։
Գործում հակասությունները շատ են, պաշտպանը նշում է՝ ինչու՞ պետք է Հակոբյանը մնա կալանքի տակ, վարույթն իրականացնող մարմնի տրամաբանությունն ընկալելի չէ։
«Այսինքն՝ հիմա վարույթն իրականացնող մարմինն ինքն իրեն զբաղեցնում է այն հանգամանքով, որ պետք է կալանքի տակ մնա, որ որ հանգամանքը պարզեն, այն դեպքում, երբ Եղիշե Հակոբյանն ի սկզբանե, երբ ի վիճակի է եղել բերանը շարժելու, պատրաստակամություն է հայտնել համագործակցելու վարույթն իրականացնող մարմնի հետ, մինչև այսօր կիսատ ցուցմունք են վերցրել։ Ինչո՞վ է պայմանավորված։ 20 քննիչ է ներգրավված, առերեսումներ դեռ չեն իրականացվել՝ 2.5 ամսում, անգամ՝ Հակոբյանին կալանավորելուց հետո»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ իր մոտ տպավորություն է, որ դեպքի իրական հանգամանքները բացահայտելու բացարձակ ցանկություն չունեն, նախաքննական մարմինն ավելի միտված է ասելու, որ Եղիշե Հակոբյանի մեղքով է եղել, այդքանով ավարտեն. «Թե ո՞վ ի՞նչ է արել, թե անվտանգային ի՞նչ պայմաններ են եղել, եղե՞լ են ընդհանրապես, թե ոչ, ի՞նչ փաստաթղթեր են կեղծել հրամանատարները, ինչո՞ւ են կեղծել, ե՞րբ, ո՞ր ամսաթվով, ի՞նչ միջանձնային հարաբերություններ են եղել, դասակի և վաշտի հրամանատարությունը զինծառայողների հետ ի՞նչ հակասություններ են ունեցել, կռվել են, թե ոչ, կանոնակարգային հարաբերություններն ինչպիսին են եղել՝ ոչ մեկին չի հետաքրքրում։ Ընդհանրապես Եղիշե Հակոբյանն այդ օրվա պատասխանատուն եղե՞լ է, թե ոչ, որևէ փաստաթուղթ չկա, գործով նշված է, որ վաշտի պատասխանատուն ինքն էր, բայց ինքը վաշտի պատասխանատու չէր։ Հարցերը բազմաթիվ են։ Ինչպե՞ս ստացվեց 15 առողջ զինծառայող չի կարողացել դուրս գալ, արդյոք դեպքից առաջ զինծառայողներն ի վիճակի՞ են եղել շարժվելու, թե՞ ոչ։ Ընդհանրապես ֆիզիկական ի՞նչ վիճակում են եղել»։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից կալանքի տակ են եղել ի սկզբանե երկուսը։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու գտնվում է հիվանդանոցում, 2.5 ամիս ազատության մեջ մնալուց հետո նա կալանավորվել է։ Տուժող կողմը հայտարարել է, որ չի վստահում պաշտոնական վարկածին ու սկսել են սեփական հետաքննությունն իրականացնել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/01/2023 08:38 Արդեն իսկ մոտ 400 հազար ստորագրություն է հավաքվել. «Փաստ»
- 06/01/2023 08:35 Արցախի հարցն ու Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը. «Ժողովուրդ»
- 06/01/2023 08:32 Հիմա էլ Սերգեյ Մարաբյանին են թիրախավորել․ «Հրապարակ»
- 06/01/2023 08:28 Թաղապետն ու տեղակալը քաղաքացուն դրդել են հանցանքի. «Ժողովուրդ»
- 06/01/2023 08:26 Փոխվարչապետերի հանդիպմանը քննարկվելո՞ւ է միջանցքի հարցը․«Հրապարակ»
- 06/01/2023 08:22 Հայկ Մարությանը սիրված է՝ որպես դերասան, մերժված՝ որպես քաղաքական գործիչ. «Ժողովուրդ»
- 06/01/2023 08:20 Անահիտ Ավանեսյանն ամենուր է. ինչու է միշտ առաջին շարքերում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 06/01/2023 17:54 Այսպիսի բարենպաստ դատավարական ակտը նիկոլական իշխանության նվերն է իրեն հլու-հնազանդ ենթարկվող հերթական ոստիկանին.փաստաբան
- 06/01/2023 17:32 Կփորձենք հասկանալ, թե ինչու է մատուցող անչափահասին ծեծող ոստիկանը ազատվել քրեական հետապնդումից. ԻՔՄ-ն գրություններ է պատրաստում
- 06/01/2023 17:24 Դիլիջանի քրեականի պետը տեսախցիկի առջև անկաշկանդ ծեծում ու նվաստացնում էր անչափահաս երեխային, ամբողջական պատասխանատուն նիկոլական ռեժիմն է. իրավապաշտպան
- 06/01/2023 15:44 Արցախցի երեխաները պետք է օգտվեն նույն իրավունքներից և հնարավորություններից, ինչպես աշխարհի բոլոր երեխաները. Գեղամ Ստեփանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/01/2023 21:46 Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել քաղաքացու դին
- 06/01/2023 21:26 Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է․ ԲԿ
- 06/01/2023 15:11 11 ամսական երեխան ընկել է բարձր հարկից ու ժամեր անց հիվանդանոցում մահացել
- 06/01/2023 14:04 Երևանում բարձրահարկ շենքի 1-ին հարկի տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1-ամյա երեխան էլ հիվանդանոցում մահացել է․ Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/01/2023 18:42 Շվեդիայում սեքսի առաջնությունը չեղարկվել է
- 06/01/2023 17:55 Ալեն Սիմոնյանը կնոջ ու երեխաների հետ՝ ԱԺ այգում. (լուսանկար)
- 06/01/2023 13:02 83-ամյա Ալ Պաչինոն հայր է դառնալու. 29-ամյա սիրելիի հղիության լուրը նրան ցնցել է
- 05/30/2023 18:31 Հայտնի Mars շոկոլադե սալիկները փոփոխել են երկիր մոլորակը փրկելու համար
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)