ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բերձորը հանձնելուց հետո գյուղի հարակից բոլոր բարձունքներում ադրբեջանցիներն են. 200-300 մետր են հեռու․ իրավիճակը՝ արդեն 3,5 ամիս Արցախից կտրված Եղցահողում 03/28/2023 12:37 | ԼՐԱՀՈՍ

Շուշիի շրջանի Եղցահող գյուղն արդեն չորրորդ ամիսն է, որ կտրված է Արցախից։ Մեծ Շեն, ՀԻն Շեն և Լիսագոր գյուղերի հետ միասին՝ Եղցահողը ևս դեկտեմբերի 12-ից, երբ ադրբեջանցիներն ապօրինաբար փակեցին Լաչինի միջանցքը, մնաց շրջափակման մյուս կողմում։ Այդ օրվանից առայսօր կենսական անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար եղցահողցիները ստիպված Գորիս են հասնում։
«Եղած հնարավորություններով յոլա ենք գնում, անգամ չեղածից ենք փորձում ինչ-որ բան ստեղծել․․․Գյուղացիները մեկը մյուսին հասնում են, ով ում ինչով կարողանում է՝ օգնում է։ Գնումներ անելու համար բնակիչները Գորիս պիտի գնան, ով էլ մեքենա չունի, հավաքվում են, համայնքապետարանի մեքենայով տանում-բերում ենք։ Այդպես նաև վառելիքն ենք տնտեսում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում ՝ Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը։
Խիստ անհրաժեշտության դեպքում Արցախի հետ ֆիզիկապես կապը, մինչև մարտի 25-ը՝ Արցախի տարածք ադրբեջանցիների հերթական ներխուժումը, գրունտային ճանապարհով գոնե հնարավոր էր լինում, ապա արդեն 3 օր է՝ լրիվությամբ խաթարված է։
«Վարչական բազմաթիվ հարցեր են լինում, բնականաբար։ Քանի որ հնարավորություն չունենք Ստեփանակերտ հասնելու, որոշներն օնլայն ենք կարգավորում, որոշներն էլ ընթացքի մեջ են»,-ասում է Հակոբյանը։
Եղցահողը թշնամու անմիջական նշանառության տակ հայտնվեց Բերձորը հանձնելուց հետո։ Քաշաթաղը Եղցահողի ու Շուշշի շրջանի մնացյալ գյուղերի թիկունքն ամուր էր պահում՝ այնպես, ինչպես Քարվաճառը՝ Գեղարքունիքինը։
«Բերձորը հանձնելուց հետո ադրբեջանցիներն ամրացան հարակից բարձունքներում։ Հիմա ամենաբարձր տեղերում իրենք են։ Հենց հիմա էլ ամրաշինական աշխատանքներ են անում, գյուղից պարզ երևում է․ բլինդաժ են կառուցում, ճանապարհներ բացում․․․․Գյուղի խոտհարքերն ամբողջությամբ նրանց դիտարկման տակ են։ 200-300 մետր հեռավորության վրա դիրքեր են դրել»,-իրավիճակը ներկայացնում է Հակոբյանը։
Զարգացած անասնապահություն ունեցող այս փոքրիկ գյուղում ներկա դրությամբ շատ քիչ անասուն է մնացել։ Անգամ 44-օրյա պատերազմից հետո նոր թափ էր ստացել անասնապահությունը․ մարդիկ ֆերմաներ էին հիմնել, անասնագլխաքանակն ավելացրել, իսկ Բերձորը հաձնելուց հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։
«Բերձորը որ հանձնեցին, կարճ ժամանակում մի քանի տասնյակ անասուն կորցրեցինք։ Սովոր էին՝ արածելով գնում էին, անցնում ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած տարածք, նրանք էլ չէին վերադարձնում։ Էդպես 15 ձի, 17 կով գողացան ադրբեջանցիները, մարդիկ էլ կտրուկ կրճատեցին գլխաքանակը, պահում էին, որ մի դարդի դարման անեն, էն էլ թշնամին գողանում էր։ 350 կովից հիմա գյուղում հազիվ 140-150-ը մնացած լինի»,-նշում է մեր զրուցակիցը։
Ներկա դրությամբ եղցհողցիները զբաղմունքի ու եկամտի միակ վայրն ու աղբյուրը տնամերձ հողատարածքներն են։ Համայնքապետի խոսքով՝ բանջարաբոստանային մշակաբույսերի սերմերի խնդիր չկա․ Արցախի կառավարությունն անհատույց սերմեր է տրամադրել գյուղի բոլոր բնակիչներին։
«Տարբեր մշակաբույսերի սերմեր ենք ստացել, մի մասն արդեն ցանել ենք։ Սեփականաշնորհած վարելահողեր էլ ունենք, բայց Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում են։ Այնտեղ խաչմաչցիները ցորեն, գարի են ցանում, մենք էլ այստեղ տնամերձներն ենք մշակում․ անմշակ հողակտոր չենք թողնի։ Նույնիսկ այս տարի ավել շատ ենք ցանել, քան անցած տարիներին»,-ասում է Եղցահողի համայնքի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/01/2023 08:38 Արդեն իսկ մոտ 400 հազար ստորագրություն է հավաքվել. «Փաստ»
- 06/01/2023 08:35 Արցախի հարցն ու Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը. «Ժողովուրդ»
- 06/01/2023 08:32 Հիմա էլ Սերգեյ Մարաբյանին են թիրախավորել․ «Հրապարակ»
- 06/01/2023 08:28 Թաղապետն ու տեղակալը քաղաքացուն դրդել են հանցանքի. «Ժողովուրդ»
- 06/01/2023 08:26 Փոխվարչապետերի հանդիպմանը քննարկվելո՞ւ է միջանցքի հարցը․«Հրապարակ»
- 06/01/2023 08:22 Հայկ Մարությանը սիրված է՝ որպես դերասան, մերժված՝ որպես քաղաքական գործիչ. «Ժողովուրդ»
- 06/01/2023 08:20 Անահիտ Ավանեսյանն ամենուր է. ինչու է միշտ առաջին շարքերում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 06/01/2023 17:54 Այսպիսի բարենպաստ դատավարական ակտը նիկոլական իշխանության նվերն է իրեն հլու-հնազանդ ենթարկվող հերթական ոստիկանին.փաստաբան
- 06/01/2023 17:32 Կփորձենք հասկանալ, թե ինչու է մատուցող անչափահասին ծեծող ոստիկանը ազատվել քրեական հետապնդումից. ԻՔՄ-ն գրություններ է պատրաստում
- 06/01/2023 17:24 Դիլիջանի քրեականի պետը տեսախցիկի առջև անկաշկանդ ծեծում ու նվաստացնում էր անչափահաս երեխային, ամբողջական պատասխանատուն նիկոլական ռեժիմն է. իրավապաշտպան
- 06/01/2023 15:44 Արցախցի երեխաները պետք է օգտվեն նույն իրավունքներից և հնարավորություններից, ինչպես աշխարհի բոլոր երեխաները. Գեղամ Ստեփանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/01/2023 21:46 Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել քաղաքացու դին
- 06/01/2023 21:26 Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է․ ԲԿ
- 06/01/2023 15:11 11 ամսական երեխան ընկել է բարձր հարկից ու ժամեր անց հիվանդանոցում մահացել
- 06/01/2023 14:04 Երևանում բարձրահարկ շենքի 1-ին հարկի տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1-ամյա երեխան էլ հիվանդանոցում մահացել է․ Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/01/2023 18:42 Շվեդիայում սեքսի առաջնությունը չեղարկվել է
- 06/01/2023 17:55 Ալեն Սիմոնյանը կնոջ ու երեխաների հետ՝ ԱԺ այգում. (լուսանկար)
- 06/01/2023 13:02 83-ամյա Ալ Պաչինոն հայր է դառնալու. 29-ամյա սիրելիի հղիության լուրը նրան ցնցել է
- 05/30/2023 18:31 Հայտնի Mars շոկոլադե սալիկները փոփոխել են երկիր մոլորակը փրկելու համար
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)