ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարությունների միջև 03/27/2023 17:19 | Քաղաքական

Մարտի 27-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Ինչպես հայտնում են ԱԳ նախարարությունից՝ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, չեխականը՝ ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստը:
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակի։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և այն պահպանելու անհրաժեշտությունը։ Քննարկվել են տնտեսական համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել գործարարկապերի, ինչպես նաև մշակութային, կրթական և գիտական ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, ինչպես նաև քննարկել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորությունները։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը։ Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը, համաձայն որի, ի թիվս այլնի, Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Խորհրդակցությունների ավարտին Յարոսլավ Կուրֆյուրստին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ քաղաքական երկխոսությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ շարունակվող բանակցություններին, Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը չեն սպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/27/2023 08:35 Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:30 «Սրբագրվելու» փորձեր են անում. «Փաստ»
- 05/27/2023 08:28 Կենտրոնի թաղապետը մա՞րդ է ծեծել․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:24 Շտաբի պետի նախկին տեղակալը հարցաքննվել է. «Ժողովուրդ»
- 05/27/2023 08:21 Իշխանական վերնախավը կայցելի Սարդարապատի հուշահամալիր․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:18 Ինչո՞ւ է Արևմուտքն այսպես հետաքրքրված Սյունիքով. «Փաստ»
- 05/27/2023 08:16 Արսեն Թորոսյանը՝ թիմակիցների թիրախում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 05/28/2023 17:52 Ինչպես 105 տարի առաջ և ինչպես 35 տարի առաջ, մենք պետք է պաշտպանենք մեզ, և պետք է կարողանանք պաշտպանվել ոչ միայն սահմաններին, այլև դիվանագիտական ասպարեզում․ Ռուբեն Վարդանյան
- 05/28/2023 17:26 Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ․ Ֆրանսիայի նախկին դեսպան
- 05/28/2023 16:56 Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ, որ բոլորիս արժանապատվության ու անվտանգ կյանքի իրական երաշխավորն է․ Թաթոյան
- 05/28/2023 13:47 Նիկոլը ջնջում ու վերախմբագրում է Հայոց Պատմության Հերոսական էջերը՝ շողոքորթելով Թուրքիային. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/27/2023 21:45 Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
- 05/27/2023 21:02 Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/27/2023 20:15 Էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ Երևանի Աճառյան փողոցում
- 05/27/2023 20:08 Կոտայքում վթարի տուժածներից չորսը վերակենդանացման բաժանմունքում են․ 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2023 14:35 Խոստացա իրենց հյուր գնալ. Ալեն Սիմոնյանը Շիրակի երկու դպրոցների աշակերտների հետ սելֆի է հրապարակել
- 05/22/2023 18:16 Հայտնի բլոգերի ցանկությունն իրականացավ՝ նա ժենգյալով հաց է պատրաստում Ռոզա Ծառուկյանի հետ (տեսանյութ)
- 05/15/2023 23:00 Առավել վտանգավոր շրջանը կսկսվի մայիսի 19-ից հետո. Աստղաբան (տեսանյութ)
- 05/14/2023 09:06 «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում հաղթեց Շվեդիան. Հայաստանը զբաղեցրեց 14- րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)