Թեմաներ
Երեքշաբթի 06 / 06 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/05/2023   23:54 Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին 06/05/2023   23:46 Apple-ը մի քանի նորույթ է ներկայացրել 06/05/2023   23:32 «ԳԱԶ-3110»-ի 66-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է 06/05/2023   23:17 Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան 06/05/2023   22:58 Ո՞վ է նշանակվել Էրդողանական վարչախմբի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար․ Ոսկանյան 06/05/2023   22:39 Սեքսապաթոլոգը նշել է նախկին սիրեցյալների հանդեպ մարդկանց մոտ ծագած հանկարծակի հետաքրքրության պատճառները 06/05/2023   22:15 Սոչիում թաղայինի եւ սպանված 7-ամյա աղջկա մոր դեմ գործ են հարուցել 06/05/2023   21:59 Վրաստանում նախատեսում են Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կառուցել 06/05/2023   21:48 Մենք չգիտենք, թե մեր սահմանն այսինչ թփից քանի մետր այս կամ այն կողմով է անցնում. Հովիկ Աղազարյան 06/05/2023   21:40 Մայր Աթոռում մեկնարկել է միաբանական համագումարը 06/05/2023   21:28 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 06/05/2023   21:16 Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան 06/05/2023   21:10 Ավելի քան 15 նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատոր սարքավորումներ. Գրիգոր Մինասյանը շրջայց է կատարել «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում 06/05/2023   21:04 Ես իմ տնից դուրս չեմ գա, ավելի լավ է՝ իմ հողի վրա ընկնեմ, մեռնեմ․ որ չհուղավորվեմ էլ, գոնե հողիս վրա կլինեմ․ Արտո Հակոբյան 06/05/2023   20:53 Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը 06/05/2023   20:49 Պայմանագիր չի ստորագրվելու․ Ադրբեջանն ունի պլան մաքսիմում՝ ՀՀ-ից պոկել հնարավորինս շատ տարածքներ ու ռազմավարական կետեր․ Արա Պողոսյան 06/05/2023   20:45 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը 06/05/2023   20:38 Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին կմեկնի Սոչի 06/05/2023   20:31 Իրականում այս արարածն ու սրա նմանները ժամանակին իրենց հետաքրքրող իրական «մանդատն» ստացել են Թուրքիայից․ Իշխանյան 06/05/2023   20:18 Այսպիսի պայմաններում ձեռք բերված որևէ պայմանավորվածություն՝ լինի գրավոր կամ բանավոր, չի գործելու, թշնամին այն պարբերաբար խախտելու է. Ոսկանյան 06/05/2023   20:05 Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին Մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով 06/05/2023   19:57 Կեղծ կայքերը փորձում են ձեզանից կորզել բանկային քարտի տվյալները․ Փորձագետ 06/05/2023   19:49 Զոհվածի մոր կալանավորումն ակնհայտ ապօրինի էր. անձը չի կարող կրկին կալանավորվել, եթե չկան նոր հանգամանքներ. փաստաբան (տեսանյութ) 06/05/2023   19:34 Վարդավառի լճում թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար. ՇՄՆ 06/05/2023   19:19 Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը 06/05/2023   19:07 Դատավորը գերլարված էր, դրա մասին էր վկայում նիստի ընդմիջման ժամանակահատվածում Մնացական Մարտիրոսյանի մտահոգ հեռախոսազրույցը Կենտրոն դատարանի բակում.փաստաբան 06/05/2023   19:03 Առավոտից խաղեր էր գնում. վերևից կայացված որոշում էր. փաստաբանը՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորման մասին 06/05/2023   18:51 ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված. Աբրահամյան 06/05/2023   18:12 Հունիսի 5-ին ՀՀ ԶՈՒ-ում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը 06/05/2023   18:02 Պաշտպանի աջակցությամբ սահմանամերձ գյուղի բնակչի բարձրացրած խնդիրը լուծվել է 06/05/2023   17:56 Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը. քաղաքագետ 06/05/2023   17:50 Կաշառք տալու մեջ մեղադրվող՝ Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակցի ու ևս երկու անձի վերաբերյալ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 06/05/2023   17:47 Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարն այդ պաշտոնն զբաղեցնելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 06/05/2023   17:42 Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց 06/05/2023   17:23 Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին 06/05/2023   17:18 «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այլ հիմնարկ տեղափոխվող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված 06/05/2023   17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան 06/05/2023   16:56 Հայ եւ արգենտինացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը 06/05/2023   16:35 Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Չավուշօղլուին փոխարինեց Հաքան Ֆիդանը 06/05/2023   16:23 Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով 06/05/2023   16:15 Ավելի լավ է հայտարարություն չանեն, քան իրենց հայտարարությամբ լեգիտիմացնեն ադրբեջանական խոսույթը. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ- ի մասին 06/05/2023   16:12 «Վանաձոր» ՔԿՀ կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել 06/05/2023   16:07 Արտգործնախարարների քննարկումների հաջորդ փուլը կմեկնարկի հունիսի 12-ին. ՀՀ ԱԳՆ 06/05/2023   15:58 Աշոտ Փաշինյանը դեմ է, որ զոհված զինվորի մայրը լինի ազատության մեջ. ասում է՝ տնային կալանքը եւս մեղմ է (տեսանյութ) 06/05/2023   15:46 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան 06/05/2023   15:37 Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով․ Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ (տեսանյութ) 06/05/2023   15:27 Արարատ Միրզոյանը հակասեց Փաշինյանին. Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզների հիման վրա պետք է արվի սահմանազատումը 06/05/2023   15:08 Հայաստանում հնարավոր են համարում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում 06/05/2023   15:07 Փաշինյանը հաստատեց՝ իր կամքով է նստել մեքենան, բայց չի ցանկացել Եռաբլուր գնալ (տեսանյութ) 06/05/2023   15:06 9 տարի ազատազրկում՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար
06/05/2023   17:42 Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց 06/04/2023   13:58 Պայմանագրի ստորագրումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Ադրբեջանում. չեն կարող 1975թ. քարտեզով սահմանագծում իրականացնել. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 06/04/2023   19:28 Մեզ համար հպարտություն է օտար երկրներում պատվով ներկայացնել հայկական ազգային պարն ու մշակույթը. Ստրասբուրգում հիմնադրված «Renaissance» պարախմբի ղեկավար 06/04/2023   11:19 Երեկ Սարյան փողոցից կասկածելի ծագումնաբանությամբ մարդիկ են բերման ենթարկվել. ի՞նչ կապ ունեն նրանք իշխանության հետ 06/05/2023   15:58 Աշոտ Փաշինյանը դեմ է, որ զոհված զինվորի մայրը լինի ազատության մեջ. ասում է՝ տնային կալանքը եւս մեղմ է (տեսանյութ) 06/05/2023   14:23 Աշոտ Փաշինյանը մասնակցում է դատական նիստին. նա դատարանում է (տեսանյութ) 06/04/2023   11:10 «18+ գինու փառատոնի անփառունակ էջերից». Ռուբեն Մելիքյան 06/04/2023   16:09 «Նիկոլ դավաճան» վանկարկումների համար սփյուռքահայ երիտասարդին բերման են ենթարկել 06/04/2023   12:57 Չենք ուզում Վահե Ղազարյանի հետ կիսել արժեքային նահանջի պատասխանատվությունը. Դանիել Իոաննիսյան 06/04/2023   19:12 Թմրամոլ սերունդը հայրենիք չի ունենում, եղածը չի պահում, սերունդ չի տալիս.ինչո՞ւ է թմրամոլությունը ՀՀ֊ում բարձր հովանավորության տակ և ում է դա ձեռնտու.Ղևոնդյան 06/05/2023   17:56 Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը. քաղաքագետ 06/04/2023   15:29 Խուլիգանության դեպք Ճարտարում. 7 անձ ձերբակալվել է 06/05/2023   15:37 Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով․ Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ (տեսանյութ) 06/05/2023   21:28 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 06/05/2023   13:32 Արարատ Միրզոյանը պնդում է՝ Թուրքիայում Փաշինյանը երկրորդ շարքում է նստել՝ ըստ արարողակարգի (տեսանյութ) 06/04/2023   14:03 Էրդողանի երդմնակալության արարողակարգը բավականին հետաքրքիր էր սիմվոլիզմի առումով. կարծես թե Փաշինյանին հասկացնում է, թե պետք է իր տեղը ճանաչի. Պողոսյան 06/04/2023   20:30 Էջմիածնի հյուրանոցներից մեկի համարում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխին հրազենային վնասվածքով. shamshyan.com 06/05/2023   15:46 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան 06/05/2023   21:04 Ես իմ տնից դուրս չեմ գա, ավելի լավ է՝ իմ հողի վրա ընկնեմ, մեռնեմ․ որ չհուղավորվեմ էլ, գոնե հողիս վրա կլինեմ․ Արտո Հակոբյան 06/05/2023   11:12 Գայանե Մարտիրոսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Լեդի Հակոբի եղբորորդին կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության գործով. բացահայտվել է հանցավոր խմբի 9 անդամ 03/25/2023   15:41  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից իրականացված քննչական և օպերատիվ համակարգված և պլանավորված գործողությունների, արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների առուվաճառքով, իրացմամբ զբաղվող հանցավոր մեծ խումբ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Վ․ Հ․-ն 2023թ․ փետրվար֊մարտ ամիսներին, հանցավոր համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող օֆիսային տարածքում ապօրինի ձեռք են բերել, պահել և իրացրել «Աեթամֆետամին», «Մեթաղոն», «Ելեզդե», «Անտրոցեն», «Կրիստալ», «Հերոյին», «Աեֆեդրոն», և նմանատիպ այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ։

Քրեական վարույթով պարզվել է, որ հանցավոր խմբի առանձին անդամներ պարբերաբար տարբեր չափի գումարներով Վ․ Հ․-ից ձեռք են բերել թմրամիջոցներ՝ ձեռնամուխ լինելով դրանք քննությամբ դեռևս չպարզված անձանց իրացնելուն, իսկ խմբի անդամներից ոմանք մեքենայով ապահովել է խմբի անդամների տեղաշարժը՝ այդ կերպ օժանդակելով հանցավոր գործողություններին:

Իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են խմբի 9 անդամներ, այդ թվում՝ Վ․ Հ․-ն։ Նրանցից ոմանց անձնական խուզարկությամբ, ինչպես նաև բնակարաններում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են «կրիստալ», «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։

Վ․ Հ․-ի կողմից փաստացի շահագործվող Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող նշված օֆիսային տարածքում կատարված համաժամանակյա խուզարկությամբ հայտնաբերվել է 500 հատ «էքստզի», 6 հատ «հաշիշի» յուղի սրվակներ, 40 փաթեթ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ ընդհանուր 739 գրամ քաշով, 3 փաթեթ բյուրեղանման զանգված՝ 588 գրամ քաշով և այլն, որոնց մեծամասնությունը՝ զիպ փաթեթների մեջ:

Խոհանոցում առկա գազօջախի միջից  հայտնաբերվել է նաև 187.700 եվրո գումար և 46.500 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև՝ բազմաթիվ նոթատետրեր, մատյաններ, տարբեր չափերի թղթի կտորներ, որոնց վրա առկա են եղել ակնհայտ թմրանյութերի առուվաճառքի վերաբերյալ հիմնավոր ձեռագիր գրառումներ, որոնք վկայում են Վ․Հ․-ի կողմից նախնական համաձայնությամբ խմբի կազմում ապօրինի տարբեր տեսակի առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցների առուվաճառքով զբաղվելու, դրա արդյունքում ապօրինի հարստանալու մասին:

Վարույթի ընթացքում խուզարկության ենթակա բոլոր տրանսպորտային միջոցները հայտնաբերվել են Սեբաստիա փողոցի՝ նշված օֆիսային տարածքի բակում, որոնք փաստացի շահագործվում են Վ․Հ․-ի կողմից:

Խուզարկությամբ նշված տարածքում հայտնաբերվել է նաև «Detective Speo» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուտներով, որոնք կտորով փաթաթված վիճակում թաքցված է եղել կոնյակի տուփի մեջ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջիններիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատախազին, որոնք բավարարվել են:

2023թ-ի մարտի 23-ին Վ․ Հ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, խմբի անդամներից 4-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 1-ին՝ 46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 3-ին՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է նրանցից 8-ի վերաբերյալ միջնորդությունները, 1-ի մասով՝ մերժել, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, հանցավոր խմբում ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Նշենք, որ հաղորդագրության մեջ հիշատակվող Վ.Հ-ն հանդիսանում է ԱԺ նախկին պատգամավոր, 2008 թվականին Երեւանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվ աջակից Հակոբ Հակոբյանի, նույն ինքը՝ «Լեդի Հակոբի» եղբորորդին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:20 20/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդն այցելել է ՀՀ քննչական կոմիտե
20:03 20/03/2023  |  ՄեկնաբանությունՔննչական կոմիտեն հերքում է, բայց ինչը՞. Ըստ ՔԿ-ի՝ Իշխան Սաղաթելյանը տուժող է ճանաչվել ոստիկանության մեքենան վնասելու գործո՞վ
19:28 10/03/2023  |  ԼՐԱՀՈՍՔյարամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին
22:22 07/03/2023  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի մարտական դիրքում ստացած այրվածքներից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի գործով մեղադրյալ չկա. 7 ամսվա ընթացքում ՔԿ-ն չի կարողացել պարզել անգամ հրդեհի պատճառը
15:42 07/03/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ քննչական կոմիտեն միանում է 24/7 կոնտակտային կետերի միջազգային ցանցին (տեսանյութ)
17:49 02/03/2023  |  ԼՐԱՀՈՍԿապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսին ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը
15:17 02/03/2023  |  Քրեական խրոնիկոնԲազմադրվագ խարդախություններ՝ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
17:50 28/02/2023  |  ԼՐԱՀՈՍՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
18:14 27/02/2023  |  ԼՐԱՀՈՍՆշանակումներ ՀՀ քննչական կոմիտեում
15:39 27/02/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ

Արխիվ

[]