ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյանի գործով կհարցաքննվեն ամբաստանյալները. Վկաների հարցաքննությունն ավարտվեց 03/23/2023 20:18 | ԼՐԱՀՈՍ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ այսօր դատարանում ավարտվեց դատակոչված վկաների հարցաքննությունը, եւ հաջորդ նիստին արդեն կսկսվի ամբաստանյալների հարցաքննությունը։
Այսօրվա նիստին հարցաքննվեց «ԿամՕյլ» ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանը, որն իր ցուցմունքում պատմեց, որ Պարսկաստանից վառելիք է ներկրել, մտերիմ հարաբերություններ է ունեցել «Մաքսհուր» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանի հետ եւ մասնակցել են տենդերին: Իրեն Խաչիկ Մանուկյանն ասել է, որ իրենք ( «Մաքսհուր») են շահել դիզվառելիքի մատակարարման տենդերը: Վկան պատմեց, որ այդ ժամանակ ասել է Մանուկյանին, որ իր ներկրած վառելիքը կառավարության նոր հրամանի պահանջներին չի համապատասխանում ծծումբի պարունակության պարամետրերով։ Մասնավորապես, կառավարության որոշման համաձայն՝ ծծմբի պարունակությունը պետք է լինի 10, իսկ Պարսկաստանից բերած վառելիքի դեպքում ծծմբի պարունակությունը հասնում էր 500-1000-ի։
«Խաչիկ Մանուկյանին ասեցի, որ, եթե ես բերեմ էլ՝ Պարսկաստանը 10 PPM չի արտադրում»,- նշեց վկան՝ հավելելով, որ Թուրքմենիայից 30 PPM ապրանք էր բարձել, սակայն օրենքի ընդունումից հետո ապրանքը ամիսներ շարունակ սահմանին կանգնած է եղել, ինչի համար ինքը մեծ տուգանքներ է վճարել, ապրանքի ներկրումը թույլ չեն տվել այնքան ժամանակ, երբ կարողացավ տվյալներ ներկայացնել, որ ապրանքը բարձել է մինչև օրենքի ընդունումը։
«Հետո, կարծեմ, Խաչիկ Մանուկյանը գյուղնախարարի հետ էր հանդիպել, ինչից հետո ասաց, որ տենդերը մենք չենք տարել, այլ «Ֆլեշը»»,- ասաց վկա Կամո Մելքոնյանը:
Պատասխանելով դատախազ Արսեն Մարտիրոսյանի հարցադրումներին՝ վկան հայտնեց, որ ինքը ընկերության կառավարմամբ չի զբաղվել, «Մաքսհուր» ընկերությունում որևէ գրանցում չի ունեցել, ինքը ընկերությունից դիզվառելիք է գնել՝ էժան գնով։ Միևնույն ժամանակ, պարզվեց, որ վկան ևս դիզվառելիք էր ներկրում՝ Պարսկաստանից և Թուրքմենիայից։ Նրա վկայությունների համաձայն՝ Պարսկաստանից ներկրված դիզվառելիքը որակական առումով տարբերվում էր, ծծմբի պարունակությունը մեծ էր, պարսկական դիզվառելիքի որակը զիջում էր։ Վկան հայտնեց, որ Պարսկաստանից առավելագույնը 2000 տ. վառելիք է ներկրել։
Շահույթի և այլ հարցերի վերաբերյալ հարցադրումներին վկան պատասխաններ չուներ, նշեց՝ չի հիշում, թեև, ինչպես պարզվեց, նախաքննության ընթացքում մանրամասն ցուցմունք է տվել, ինչպես նաև՝ հայտնել , որ ինքն է փաստացի իրականացրել «Մաքսհուր» ՍՊԸ-ի կառավարումը, թեև դատարանում պնդեց, որ ՍՊԸ-ի հետ կապ չուներ, միայն Խաչիկ Մանուկյանի հետ լավ հարաբերություններ է ունեցել։ Դատախազը հետաքրքրվեց՝ ինչով է պայմանավորված նախաքննության ընթացքում և դատարանում տված ցուցմունքների 180 աստիճանով տարբերությունը, սակայն վկան պատասխան չուներ, նշեց, թե որևէ պայմանավորվածություն չունի։
Վկայի ցուցմունքներում հակասությունները շատ էին, որոնք ավելի հակասական ու անտրամաբանական էին դառնում, երբ փորձում էր, իբր, պարզաբանել։
Վկայի հարցաքննության ընթացքում նրա պաշտպանը պարբերաբար միջամտում էր՝ պարզաբանումներ պահանջում, ավելին՝ նշեց, թե իր կարծիքով նախագահողը չի հասկանում հարցը։ Նախագահողն էլ հորդորեց փաստաբանին՝ արտահայտություններում և վարքագծում պատշաճ լինել, եթե դատարանի ձեռնհասության հետ կապված կասկածներ կան, երկու տարբերակ կա՝ կամ պետք է ինքնաբացարկ հայտնել, կա՛մ՝ առարկել նրա գործողությունների դեմ, իսկ եթե նշված իրավունքներից չեն օգտվում և շարունակում են նման վարքագիծ ցուցաբերել, դատարանը ստիպված կկիրառի դատական սանկցիա։ Նախագահողը պարզաբանեց, որ, եթե դատարանի համար պարզ չլիներ հարցը, կխնդրեր պարզաբանում ստանալ, ինչին արձագանքելով էլ վկայի փաստաբանը նշեց, որ պետք է պարզաբանում ներկայացվի։
«Հարցերը տրվում են վկային, պատասխանները դատարանի համար են։ Եթե դա Ձեզ համար ընկալելի չէ, բովանդակային առումով ատրամաբանական է, դա արդեն դատարանի խնդիրը չէ գուցե։ Հարցը եթե տրվում է, եթե դատարանը չի հանում այն, ապա այն ընդունելի է։ Ձեր հայտարարությունները ես ընդունում եմ որպես առարկություն, որն արձանագրված է»,- նշեց նախագահողը։
Դատախազը միջնորդեց դատական սանկցիա կիրառել պաշտպանի նկատմամբ, քանի որ նա ակնհայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատավարության մասնակիցների և դատարանի նկատմամբ, փաստացի պաշտպանը դատարանին և դատավարության մասնակիցներին մեղադրել է հարցերը չընկալելու և դատարանի կողմնակալության մեջ, ինչն ակնհայտ անհարգալից վերաբերմունք է։ Դատարանը, սակայն, միջնորդությունը քննարկման առարկա չդարձրեց, քանի որ արդեն արձանագրում արել է և պարզաբանել նման գործողությունները շարունակելու հետևանքները, այս պահին սանկցիա կիրառելու անհրաժեշտություն չկա։
Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 13-ին՝ 14:00-ին:
Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/04/2023 23:28 Ադրբեջանի կեղծ տեղեկատվական գրոհները շարունակվում են
- 06/03/2023 11:10 Վահագն Խաչատուրյանը մեկ տարի միայն ստորագրել է ու մեկնել գործուղումների. «Ժողովուրդ»
- 06/03/2023 11:04 Նե վինավատայա յա. «Հրապարակ»
- 06/03/2023 10:59 Պետբյուջեի հաշվին շրջագայողը. «Ժողովուրդ»
- 06/03/2023 10:53 Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների». «Փաստ»
- 06/03/2023 10:51 Արայիկ Հարությունյանը սկսել է տեղից տեղ շարժվել. «Հրապարակ»
- 06/03/2023 10:47 Բաբկեն Թունյանը՝ խայտառակ իրավիճակում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
Մեկնաբանություն
- 06/05/2023 18:51 ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված. Աբրահամյան
- 06/05/2023 17:56 Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը. քաղաքագետ
- 06/05/2023 15:46 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան
- 06/05/2023 12:56 Վարկածի իրավունքով. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/05/2023 23:32 «ԳԱԶ-3110»-ի 66-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
- 06/05/2023 11:35 Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
- 06/04/2023 20:39 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը, որի 40 ուղևորներից 20-ը երեխաներ էին
- 06/04/2023 13:20 Հրդեհ՝ Արշակունյացի «ՍԱՍ ֆուդ կորտում». «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/05/2023 22:39 Սեքսապաթոլոգը նշել է նախկին սիրեցյալների հանդեպ մարդկանց մոտ ծագած հանկարծակի հետաքրքրության պատճառները
- 06/04/2023 19:39 Կինը ամուսնալուծությունից հետո ամուսնուն մեղադրել է տարիքային խտրականության մեջ և սխալվել
- 06/04/2023 19:28 Մեզ համար հպարտություն է օտար երկրներում պատվով ներկայացնել հայկական ազգային պարն ու մշակույթը. Ստրասբուրգում հիմնադրված «Renaissance» պարախմբի ղեկավար
- 06/02/2023 17:54 Վրաստանում մահացել է իրեն Պուտինի մայր անվանող կինը
Հետաքրքիր է իմանալ
- 06/03/2023 20:41 Ծննդաբերության ժամանակ մասնագետի սխալ միջամտությունը կարող է երեխայի անխոսության պատճառ դառնալ. Մասնագետը զգուշացնում է (տեսանյութ)
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը