Թեմաներ
Երեքշաբթի 06 / 06 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/06/2023   07:56 Ուժային կառույցի պաշտոնյայի որդին թմրանյութ տեղափոխելիս բռնվել է. ուշագրավ բացահայտում. «Ժողովուրդ» 06/06/2023   07:53 Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ» 06/06/2023   07:49 Արտախորհրդարանական ուժերը դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 06/06/2023   07:45 Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ» 06/06/2023   07:42 Արարատ Միրզոյանի ու ՔՊ-ականների հանդիպումը բավականին լարված է անցել. «Ժողովուրդ» 06/06/2023   07:39 Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ» 06/05/2023   23:54 Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին 06/05/2023   23:46 Apple-ը մի քանի նորույթ է ներկայացրել 06/05/2023   23:32 «ԳԱԶ-3110»-ի 66-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է 06/05/2023   23:17 Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան 06/05/2023   22:58 Ո՞վ է նշանակվել Էրդողանական վարչախմբի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար․ Ոսկանյան 06/05/2023   22:39 Սեքսապաթոլոգը նշել է նախկին սիրեցյալների հանդեպ մարդկանց մոտ ծագած հանկարծակի հետաքրքրության պատճառները 06/05/2023   22:15 Սոչիում թաղայինի եւ սպանված 7-ամյա աղջկա մոր դեմ գործ են հարուցել 06/05/2023   21:59 Վրաստանում նախատեսում են Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կառուցել 06/05/2023   21:48 Մենք չգիտենք, թե մեր սահմանն այսինչ թփից քանի մետր այս կամ այն կողմով է անցնում. Հովիկ Աղազարյան 06/05/2023   21:40 Մայր Աթոռում մեկնարկել է միաբանական համագումարը 06/05/2023   21:28 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 06/05/2023   21:16 Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան 06/05/2023   21:10 Ավելի քան 15 նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատոր սարքավորումներ. Գրիգոր Մինասյանը շրջայց է կատարել «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում 06/05/2023   21:04 Ես իմ տնից դուրս չեմ գա, ավելի լավ է՝ իմ հողի վրա ընկնեմ, մեռնեմ․ որ չհուղավորվեմ էլ, գոնե հողիս վրա կլինեմ․ Արտո Հակոբյան 06/05/2023   20:53 Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը 06/05/2023   20:49 Պայմանագիր չի ստորագրվելու․ Ադրբեջանն ունի պլան մաքսիմում՝ ՀՀ-ից պոկել հնարավորինս շատ տարածքներ ու ռազմավարական կետեր․ Արա Պողոսյան 06/05/2023   20:45 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը 06/05/2023   20:38 Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին կմեկնի Սոչի 06/05/2023   20:31 Իրականում այս արարածն ու սրա նմանները ժամանակին իրենց հետաքրքրող իրական «մանդատն» ստացել են Թուրքիայից․ Իշխանյան 06/05/2023   20:18 Այսպիսի պայմաններում ձեռք բերված որևէ պայմանավորվածություն՝ լինի գրավոր կամ բանավոր, չի գործելու, թշնամին այն պարբերաբար խախտելու է. Ոսկանյան 06/05/2023   20:05 Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին Մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով 06/05/2023   19:57 Կեղծ կայքերը փորձում են ձեզանից կորզել բանկային քարտի տվյալները․ Փորձագետ 06/05/2023   19:49 Զոհվածի մոր կալանավորումն ակնհայտ ապօրինի էր. անձը չի կարող կրկին կալանավորվել, եթե չկան նոր հանգամանքներ. փաստաբան (տեսանյութ) 06/05/2023   19:34 Վարդավառի լճում թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար. ՇՄՆ 06/05/2023   19:19 Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը 06/05/2023   19:07 Դատավորը գերլարված էր, դրա մասին էր վկայում նիստի ընդմիջման ժամանակահատվածում Մնացական Մարտիրոսյանի մտահոգ հեռախոսազրույցը Կենտրոն դատարանի բակում.փաստաբան 06/05/2023   19:03 Առավոտից խաղեր էր գնում. վերևից կայացված որոշում էր. փաստաբանը՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորման մասին 06/05/2023   18:51 ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված. Աբրահամյան 06/05/2023   18:12 Հունիսի 5-ին ՀՀ ԶՈՒ-ում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը 06/05/2023   18:02 Պաշտպանի աջակցությամբ սահմանամերձ գյուղի բնակչի բարձրացրած խնդիրը լուծվել է 06/05/2023   17:56 Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը. քաղաքագետ 06/05/2023   17:50 Կաշառք տալու մեջ մեղադրվող՝ Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակցի ու ևս երկու անձի վերաբերյալ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 06/05/2023   17:47 Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարն այդ պաշտոնն զբաղեցնելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 06/05/2023   17:42 Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց 06/05/2023   17:23 Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին 06/05/2023   17:18 «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այլ հիմնարկ տեղափոխվող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված 06/05/2023   17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան 06/05/2023   16:56 Հայ եւ արգենտինացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը 06/05/2023   16:35 Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Չավուշօղլուին փոխարինեց Հաքան Ֆիդանը 06/05/2023   16:23 Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով 06/05/2023   16:15 Ավելի լավ է հայտարարություն չանեն, քան իրենց հայտարարությամբ լեգիտիմացնեն ադրբեջանական խոսույթը. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ- ի մասին 06/05/2023   16:12 «Վանաձոր» ՔԿՀ կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել 06/05/2023   16:07 Արտգործնախարարների քննարկումների հաջորդ փուլը կմեկնարկի հունիսի 12-ին. ՀՀ ԱԳՆ 06/05/2023   15:58 Աշոտ Փաշինյանը դեմ է, որ զոհված զինվորի մայրը լինի ազատության մեջ. ասում է՝ տնային կալանքը եւս մեղմ է (տեսանյութ)
06/05/2023   17:42 Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց 06/04/2023   13:58 Պայմանագրի ստորագրումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Ադրբեջանում. չեն կարող 1975թ. քարտեզով սահմանագծում իրականացնել. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 06/04/2023   19:28 Մեզ համար հպարտություն է օտար երկրներում պատվով ներկայացնել հայկական ազգային պարն ու մշակույթը. Ստրասբուրգում հիմնադրված «Renaissance» պարախմբի ղեկավար 06/04/2023   11:19 Երեկ Սարյան փողոցից կասկածելի ծագումնաբանությամբ մարդիկ են բերման ենթարկվել. ի՞նչ կապ ունեն նրանք իշխանության հետ 06/05/2023   15:58 Աշոտ Փաշինյանը դեմ է, որ զոհված զինվորի մայրը լինի ազատության մեջ. ասում է՝ տնային կալանքը եւս մեղմ է (տեսանյութ) 06/05/2023   14:23 Աշոտ Փաշինյանը մասնակցում է դատական նիստին. նա դատարանում է (տեսանյութ) 06/04/2023   11:10 «18+ գինու փառատոնի անփառունակ էջերից». Ռուբեն Մելիքյան 06/04/2023   16:09 «Նիկոլ դավաճան» վանկարկումների համար սփյուռքահայ երիտասարդին բերման են ենթարկել 06/04/2023   12:57 Չենք ուզում Վահե Ղազարյանի հետ կիսել արժեքային նահանջի պատասխանատվությունը. Դանիել Իոաննիսյան 06/04/2023   19:12 Թմրամոլ սերունդը հայրենիք չի ունենում, եղածը չի պահում, սերունդ չի տալիս.ինչո՞ւ է թմրամոլությունը ՀՀ֊ում բարձր հովանավորության տակ և ում է դա ձեռնտու.Ղևոնդյան 06/05/2023   17:56 Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը. քաղաքագետ 06/04/2023   15:29 Խուլիգանության դեպք Ճարտարում. 7 անձ ձերբակալվել է 06/05/2023   15:37 Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով․ Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ (տեսանյութ) 06/05/2023   21:28 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 06/05/2023   13:32 Արարատ Միրզոյանը պնդում է՝ Թուրքիայում Փաշինյանը երկրորդ շարքում է նստել՝ ըստ արարողակարգի (տեսանյութ) 06/04/2023   14:03 Էրդողանի երդմնակալության արարողակարգը բավականին հետաքրքիր էր սիմվոլիզմի առումով. կարծես թե Փաշինյանին հասկացնում է, թե պետք է իր տեղը ճանաչի. Պողոսյան 06/04/2023   20:30 Էջմիածնի հյուրանոցներից մեկի համարում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխին հրազենային վնասվածքով. shamshyan.com 06/05/2023   15:46 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան 06/05/2023   11:12 Գայանե Մարտիրոսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով 06/05/2023   21:04 Ես իմ տնից դուրս չեմ գա, ավելի լավ է՝ իմ հողի վրա ընկնեմ, մեռնեմ․ որ չհուղավորվեմ էլ, գոնե հողիս վրա կլինեմ․ Արտո Հակոբյան

Հայկական կողմի առաջարկներից է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցումը. Արարատ Միրզոյան 03/23/2023   23:03  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին, որը ներկայացված է ստորեւ.

Հարց. Ի՞նչ բնույթ ունեն Եգիպտոսի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները: Ի՞նչ սպասելիքներ կան հայ-եգիպտական համագործակցության հետագա զարգացումից։

Պատասխան. Երկու երկրների հարաբերությունները, իհարկե, հիմնված են հայ եւ եգիպտացի ժողովուրդների միջեւ պատմականորեն բարեկամական կապերի վրա։ Մեր հայրենակիցները միջնադարից սկսած նշանակալի դեր են խաղացել Եգիպտոսի քաղաքական, հասարակական եւ մշակութային կյանքում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, փրկվելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից, հայերը ապահով ապաստան ստացան արաբական երկրներում, այդ թվում՝ Եգիպտոսում, որտեղ նրանք նոր տուն գտան։ Այս վերաբերմունքը հայերը երբեք չեն մոռանա: Եվ ես հպարտությամբ կարող եմ նշել, որ Կահիրե կատարած իմ վերջին այցի ընթացքում Եգիպտոսի եւ՛ քաղաքական գործիչները, եւ՛ կրոնական առաջնորդները եւս մեկ անգամ ընդգծեցին հայ համայնքի մեծ ներդրումը Եգիպտոսի առաջընթացի եւ զարգացման գործում։

Հիմնելով այս կապերի վրա՝ երկու երկրները պատրաստակամություն եւ հանձնառություն են ցուցաբերում պետական մակարդակով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցում։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր, Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ զարգացել են սերտ հարաբերություններ, որոնք մշտապես աճում եւ ընդլայնվում են։

Այս տարին շատ նշանակալից է եղել երկկողմ հարաբերությունների համար եւ մասնավորապես քաղաքական երկխոսության տեսանկյունից՝ սկսելով հունվարին նախագահ Էլ-Սիսիի Հայաստան կատարած պատմական այցից։ Ավելի վաղ, անցյալ տարի Հայաստանի նախագահը այցելել էր Եգիպտոս՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին, իսկ մարտի 8-ին, ինչպես գիտեք, Արաբական պետությունների լիգայի խորհրդի՝ նախարարների մակարդակով նիստի շրջանակներում ես հնարավորություն ունեցա քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր իմ գործընկեր նախարար Սամեհ Շուքրիի հետ։

Առկա է երկուստեք պատրաստակամություն առավել խորացնելու մեր համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։ Առաջիկա ամիսներին գործարար համաժողովին զուգահեռ նախատեսվում է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը, եւ հուսով ենք, որ այն կունենա շոշափելի արդյունքներ։ Փետրվարին Կահիրեում արդեն իսկ կազմակերպվել է գործարար համաժողով հայկական եւ եգիպտական զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների միջեւ, հաջորդը նախատեսվում է անցկացնել Երեւանում։ Մենք համոզված ենք, որ Եգիպտոսի հետ կա չօգտագործված հսկայական ներուժ, որը մենք պետք է ուսումնասիրենք եւ հաստատկամորեն իրացնենք:

Հարց. Ի՞նչ կասեք արաբական աշխարհի հետ քաղաքական համագործակցության մասին:

Պատասխան. Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս արաբական աշխարհի հետ իր հարաբերություններին՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով, պատմամշակութային կապերով, արաբական երկրներում հայկական մեծ համայնքների առկայությամբ, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներով։ Արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունները միշտ հիմնված են եղել փոխադարձ հարգանքի եւ անկեղծ բարեկամության վրա։ Դրա լավ դրսեւորումն էր, ինչպես վերը նշեցի իմ մասնակցությունն ու ելույթը Արաբական պետությունների լիգայի խորհրդի նիստում։ Դա առաջին անգամն էր, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ ունեցավ Արաբական լիգայի նախարարական նստաշրջանում։ Կազմակերպության շրջանակներում որոշումն ընդունվել է անդամ բոլոր երկրների կոնսենսուսով, ինչն արդեն վկայում է Հայաստանի եւ Արաբական լիգայի բոլոր անդամների միջեւ քաղաքական որոշակի փոխըմբռնման մասին։

Հայաստանն մեծապես հանձնառու է բոլոր արաբական պետությունների հետ քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ մշակութային հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մենք տեսնում ենք համանման մոտեցում նաեւ մեր գործընկերների կողմից եւ կարծում ենք, որ այդ ճանապարհին լուրջ խոչընդոտներ չկան։ Մեզ համար կարեւոր է բարեկամ արաբ երկրների հետ լիարժեք փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները, եւ պետք է թույլ չտալ, որ երրորդ երկրների կողմից շահարկումները ստվերեն այդ դարավոր հարաբերությունները։

Հարց. Ի՞նչ ազդեցություն ունի ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի վրա:

Պատասխան. Ուկրաինայում տիրող իրավիճակը հստակորեն ի ցույց է դնում Եվրոպայում անվտանգության ճարտարապետության թուլացումը: Եվ ես կարծում եմ, որ առաջին անգամ դա պարզ դարձավ 2020 թվականին, երբ շատերն անտարբերության մատնեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու փաստը, որով փորձ էր արվում հակամարտությունը լուծել ուժի միջոցով։ Միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերսվում է ամբողջ աշխարհը։

Ավելին, 2022թ. փետրվարից, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա, Ադրբեջանը հաճախակի ուժ է կիրառում։ Դրա ամենավառ օրինակը նախորդ տարվա սեպտեմբերին էր, երբ Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ գրավելով ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ: Ես կարծում եմ, որ որոշակի կանոններ, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալը, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, պետք է պահպանվեն բոլորի կողմից։

Հարց. Ի՞նչ կարող եք ասել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի հետ երկխոսության ակտիվացման վերաբերյալ Հայաստանի պատրաստակամության մասին: Ի՞նչ հարցեր են քննարկվում այս ուղղությամբ:

Պատասխան. 2020թ. պատերազմից հետո վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ունենալով մեր տարածաշրջանում երկարատեւ եւ համապարփակ խաղաղության հասնելու քաղաքական կամք, բարեխղճորեն ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում: Առկա են բանակցությունների առանձին ուղղություններ. առաջինը՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումն է, երկրորդը՝ սահմանազատումն ու սահմանային անվտանգությունը եւ երրորդը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագիրը:

Հաղորդակցությունների հարցի հետ կապված մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է բոլոր կոմունիկացիաների բացմանն այն պահին, երբ Ադրբեջանն ընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են: Սահմանազատման հետ կապված, ցավոք, 2022թ. համապատասխան հանձնաժողովների կազմավորումից ընդամենն ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլ նաեւ եւս մեկ ներխուժում իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ փորձելով արդարացնել իր ագրեսիան սահմանների՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով:

Անդրադառնալով պայմանագրին՝ պետք է նշեմ, որ որ սկսած 2022թ. դեկտեմբերից մենք փոխանակել ենք պայմանագրի նախագծի մի շարք առաջարկներ՝ փորձելով առաջ ընթանալ գործընթացում՝ առանցքային հարցերի շուրջ արդար լուծումներ գտնելու ամար:

Այսպես, հայկական կողմի առաջարկներից է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցումը, քանի որ մեր կարծիքով առանց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական սահմանների սահմանազատման վերաբերյալ հստակորեն համաձայնեցված չափորոշիչների երկու երկրները չեն կարող հստակեցնել, թե որ տարածքային ամբողջականությունն են նրանք փոխադարձաբար ճանաչում, ինչն էլ խաղաղության հաստատման փոխարեն կհանգեցնի մեկ այլ բախման:

Հաջորդը, պետական սահմանից զինված ուժերի հեռացումն է եւ ապառազմականացված գոտու ստեղծումը սահմանագծի երկայնքով՝ որպես վստահության ձեւավորման միջոց եւ անվտնագության մեխանիզմ, ինչը կօգնի ապահովել ցանկացած հնարավոր էսկալացիայի կանխումը:

Անշուշտ, որպես կարեւոր բաղադրիչ, պետք է առկա լինի միջազգային մեխանիզմ, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հարցերը:

Ցավոք, ի պատասխան մեր ջանքերի մենք ականատես ենք լինում ոչ միայն բանակցությունների ժամանակ Ադրբեջանի կողմից մերժողական եւ առավելապաշտական մոտեցմանը, այլ նաեւ ագրեսիվ գործողություններին: Վերջերս, մարտի 2-3-ին տեղի ունեցած հրադարարի խախտումներին հետեւեց մարտի 5-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից նախապես ծրագրավորված դիվերսիոն հարձակում, որի հետեւանքով սպանվեցին Լեռանային Ղարաբաղի ոստիականության երեք ծառայողներ: Այս գործողությունները հերթական անգամ ի ցույց են դնում կարգավորման գործընթացում Ադրբեջանի անկեղծության բացակայությունը, ինչպես նաեւ ուժի կիրառմանը շարունակական ապավինումը:

Այս գործողություններին զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար hետ է կանգնում պայմանավորվածություններից, շարունակում ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաեւ հրաժարվում լուծել հումանիտար խնդիրները, որոնցից է մինչ օրս իր իսկ կողմից հաստաված` 33 հայ ռազմագերիներին պատանդառության մեջ պահելը: Ավելի մեծ թվով հայերի ճակատագիր դեռ մնում է անհայտ, եւ մենք տեղեկացրել ենք մեր գործընկեր կազմակերպություններին այդ բռնի անհետացումների դեպքերի մասին: 2020թ. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական եւ մշակութային ժառանգությունը կանգնած է լիակատար ոչնչացման ահագնացող սպառնալիքի առջեւ: Այս ամենը մարտահրավեր է նետում տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:

Հարց. Ձեր կարծիքով, ո՞րն է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հնարավոր լուծումը։

Պատասխան. Նախ եւ առաջ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, որով նախատեսվում է, որ Ադրբեջանը «երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։

Կարելի էր ենթադրել, որ Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարի 22-ին ընդունած՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կարող է լուծել իրավիճակը, քանի որ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու համար։ Ցավալի է, որ դատարաի այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել։

Ավելին, ուզում եմ ընդգծել, որ Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլեւ 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի։ Այսպիսով, մարտի 5-ին Լաչինի միջանցքում իրականացված ադրբեջանական դիվերսիան, որի մասին արդեն նշեցի, ոտնահարել է ոչ միայն հրադադարի պայմանավորվածությունը, այլ նաեւ խախտել շփման գիծը եւ միջանցքի անվտանգության գոտին։

Ստեղծված պայմաններում ես կցանկանայի ընդգծել միջազգային հանրության ակտիվ ներգրավածության եւ Ադրբեջանի նկատմամբ ճնշման հրամայականը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու եւ արգելափակումը վերացնելու ուղղությամբ: Հայաստանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչով՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։ Գաղտնիք չէ նաեւ, որ նման առաքելության առաջարկը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից՝ ակնհայտորեն ցուցադրելով միջազգային հանրությանը առջեւ թափանցիկ եւ հաշվետու լինելու Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամության բացակայությունը։

Հարց. Արդյո՞ք կա որեւէ երկխոսություն կամ միջազգային ներգրավածություն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ:

Պատասխան. Գրեթե երեք ամիս շարունակ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ եւ վերջնանպատակ ունենալով իրականացնել էթնիկ զտումներ: Մարդասիրական ճգնաժամին զուգահեռ, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հրահրել է նաեւ էներգետիկ ճգնաժամ: Ձմռան ցուրտ պայմաններում, Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խաթարել եւ շարունակում են խաթարել գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաեւ ագրեսիվ եւ առավելապաշտական հռետորաբանությունն ապացուցել են միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրները հասցեագրելու, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ փորձերը կանխելու նպատակով։ Միջազգային հանրության, այդ թվում՝ արաբական աշխարհում մեր գործընկերների եւ բարեկամների դիրքորոշումը պետք է լինի հստակ՝ ընդդեմ եւս մեկ ցեղասպանության նախապատրաստմանն ուղղված ցանկացած գաղափարախոսության եւ գործողության. միջազգային համակարգը չի կարող թույլ տալ նմանատիպ հերթական ձախողումը։

Ամփոփելով նշեմ, որ չնայած բոլոր ռիսկերին եւ իմ երկրի շուրջ ստեղծված փխրուն իրավիճակին, Հայաստանը մնում է վճռական՝ կայուն տարածաշրջանի ստեղծմանն իր նպաստը բերելու հարցում. տարածաշրջան, որտեղ խաղաղ ապրելը չի լինի պարզապես երազանք մեր սերունդների համար:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:40 22/03/2023  |  ՔաղաքականԱրարատ Միրզոյանին բաժին էր հասել միանգամից 4 թխած հարց․ Աշոտյան
18:05 22/03/2023  |  ՔաղաքականՄոսկվայում եռակողմ հանդիպմանը մենք չմասնակցեցինք, քանի որ Լաչինի միջանցքը փակվել էր և առաջին անհրաժեշտության ապրանաքների սուր կարիք կար. Միրզոյան
17:20 22/03/2023  |  ՔաղաքականԱգրեսիայի վտանգ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ կա. Միրզոյան
17:12 22/03/2023  |  ՔաղաքականՀայկական կողմը ԵՄ առաքելության թիկունքում սադրանքներ չի անում. Միրզոյան
16:53 22/03/2023  |  ՔաղաքականՈչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. Միրզոյան
14:42 22/03/2023  |  ԼՐԱՀՈՍՔննարկել ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման ու տարածաշրջանային անվտանգության հարցեր. Կոստանյանը՝ իրանցի գործընկերոջ հետ հանդիպման մասին
17:44 20/03/2023  |  ՔաղաքականՀարցի ձևակերպումը կոռեկտ չի. ՀԱՊԿ-ը ինքը հստակ չէր ընդունում պատասխանատվության գոտին. Միրզոյան
17:35 20/03/2023  |  ՔաղաքականՀայաստանում հակառուսական արշավ չկա, ռուսները հարմարավետ կերպով ապրում են մեր երկրի տարածքում. Միրզոյան
17:13 20/03/2023  |  ՔաղաքականԱդրբեջանը ՀՀ տարածքին է հավակնում` հայտարարելով, որ եթե չանենք պահանջը, հանգիստ չենք ապրի մեր 29800 քառ կմ-ում. Միրզոյան
15:20 20/03/2023  |  ՔաղաքականԻրավիճակը մեր տարածաշրջանում, ցավոք, ավելի է սրվում՝ Ադրբեջանի շարունակական ռազմական սադրանքներով ոչ միայն ԼՂ-ի, այլ նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ. Միրզոյան

Տեսանյութեր

06/03/2023   13:59 Փաշինյանը անխուսափելի է դարձնում պատերազմի վերսկսման վտանգը. Նահապետյան

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]