Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին

Մետամֆետամինը` «Կրիստալ» թմրամիջոցը դարի չարիք է, այն արագ կախվածություն առաջացնող, հոգեմետ խթանիչ է. Մուրադյան 03/23/2023   15:24  |  Մեկնաբանություն

Մետամֆետամինը` «Կրիստալ» թմրամիջոցը դարի չարիք է, այն արագ կախվածություն առաջացնող, հոգեմետ խթանիչ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Ամբողջ աշխարհում թմրամիջոցների օգտագործումը մարդու առողջության 21 սպառնալիքներից մեկն է, իսկ զարգացած երկրներում ամենհահիմնական ռիսկի գործոնների տասնյակում է:

Համաձայն ՀՀ նարկոլոգիական ծառայությունների կողմից իրականացվող հաշվառման տվյաների՝ 2021թ. ՀՀ-ում թմրանյութեր օգտագործող հաշվառված անձանց թիվը եղել է 7570, (2014թ.- 5357), որոնցից 62%-ն օգտագործել են կաննաբինոիդների խմբի թմրամիջոցներ; 38%-ը՝ այսպես կոչված «ծանր» թմրամիջոցներ, ընդ որում նրանց մեծամասնությունը (99.7%) օգտագործել էին օփիոնատիպ նյութեր և ընդամենը 0.3%-ը՝ կոկաին: Հարկ է նշել, որ օփիոնատիպ թմրամիջոցները կախվածության զարգացման ավելի բարձր ռիսկ ունեն և կարող են ավելի արագ առաջացնել կախվածություն, քան այլ խմբերի թմրանյութերը։
ՀՀ-ում օփիոնատիպ նյութերից առավել հաճախ օգտագործվում են օփիոնը, ացետիլացված օփիոնը, հերոինը, դեզոմորֆինը, ինչպես նաև ապօրինի մեթադոնը և բուպրենորֆինը (սուբուտեքսը):

Ներկայումս աշխարհում նոր արհեստական խթանիչներից լայնորեն օգտագործվում է նաև մետամֆետամինը (կրիստալ), որը պատկանում է ամֆետամինային շարքի խթանիչներին:

Սակայն Հայաստանի նարկոլոգիական ծառայությունների կողմից իրականացվող հաշվառման տվյաները չեն տալիս որևէ հստակ տեղեկություն երկրում դրանց օգտագործման տարածվածության վերաբերյալ:
Մետամֆետամինն արագ կախվածություն առաջացնող, հոգեմետ խթանիչ է, որն համարվում է ամենաուժեղ թմրամիջոցներից մեկը։
Կախվածությունն առաջանում է արդեն իսկ ներերակային 3-5-րդ օգտագործման, իսկ ծխելու դեպքում՝ 2-3 շաբաթվա կանոնավոր օգտագործման ժամանակ:

Այն սպիտակ բյուրեղային փոշի է, որը պատրաստվում է ամֆետամիններից, որոնց ավելացվում են նարկոտիկ ազդեցությունը ուժեղացնող լրացուցիչ նյութեր: Շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, մետամֆետամինի արտադրությունն ու բժշկական օգտագործումը խիստ արգելված է։

Սակայն, օրինակ ԱՄՆ-ում այն դեռևս նշանակվում է ճարպակալության և ուշադրության դեֆիցիտի խանգարման բուժման կարճաժամկետ կուրսերի ձևով: Դեղատներում վաճառվող դեղամիջոցը տրվում է միայն դեղատոմսի առկայության դեպքում: Այն երկրներում որտեղ մետամֆետամինի արտադրությունն արգելված է, տարածված է դրա կուստար ձևով պատրաստված տարբերակը, որն ավելի վտանգավոր է, քանզի ամֆետամիններին ավելացվում են առողջության համար վտանգավոր էժան թունավոր նյութեր, օրինակ, ԱՄՆ-ում իզոպրոպիբենզիլամինը:

Մետամֆետամինի օգտագործման հաճախականությունը ոչ բժշկական նպատակներով, համեմատած զարգացող երկրների հետ, շատ ավելի բարձր է զարգացած երկրներում (օրինակ, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Արևմտյան Եվրոպայում):

Ըստ 2019թ. ԱՄՆ-ում իրականացված հետազոտության արդյունքների՝ մետամֆետամին օգտագործող 12 և բարձր տարիքի անձանց թիվը կազմում էր շուրջ 1.9 մլն: Համաձայն նույն թվականին Ավստրալիայում իրակականացված հետազոտության արդյունքրեի՝ 14 և բարձր տարիքային խմբում նրանք կազմում էին ամբողջ բնակչության 1.4%: Զարգացող երկրներից մետամֆետամինն ավելի հաճախ օգտագործվում է Հարավարևելյան Ասիայի երկրներում:

Հաշվառված անձանց շրջանում 2021թ. գերակշռում էին 28-49 տարեկան անձինք (56,78%), 20.30%-ը եղել են 19-27 տարեկանների խմբում, 20.24%-ը ՝ 50-64, 2,50%-ը ՝ 65-ից բարձր, 0,13%-ը՝ 18 տարեկանների և 0,05%-ը ՝ մինչև 18 տարեկանների խմբում: Նույն տարեթվին առաջին անգամ հաշվառված անձանցից 54.3%-ը նույնպես գտնվել են 28-49 տարեկանների խմբում: 2021թ. դրությամբ հաշվառված անձանց ընդհանուր թվի մեջ կանանց մասնաբաժինը կազմել է 2.0%:

Ըստ 2009-2010թթ. մեր երկրում իրականացված դպրոցականների առողջության վարքագծի ուսումնասիրության ծրագրի արդյունքների՝ 15 տարեկան տղաների 7%-ը երբևէ գործածել են կաննաբինոիդային խմբի թմրամիջոց, ընդ որում նույն տարիքային խմբի աղջիկների խմբում թմրամիջոցների գործածման դեպք չի արձանագրվել:

«ՀՀ տարածքում նարկոլոգիական հիվանդությունների բուժման ստանդարտներով» սահմանված են խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ և բուժում: ՀՀ քաղաքացիների համար նարկոլոգիական անվճար բուժօգնության և սպասարկման ամբողջ ծավալը երաշխավորված է պետության կողմից և իրականացվում է պետական պատվերի հիմունքներով:


Հայաստանում թմրամիջոցների օգտագործման մասին համաճարակաբանական և վիճակագրական տվյալները մնում են խիստ աղքատիկ, քանի դեռ թմրամիջոցների վերաբերյալ հետազոտությունների ակտիվությունն անբավարար է, իսկ առկա տվյալներն էլ արտացոլում են միայն իրավիճակի որոշակի, այլ ոչ թե համընդհանուր պատկերը:

Թմրանյութերի շրջանառությունը և դրանց նկատմամբ հսկողությունը Հայաստանի տարածքում իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ և Հայաստանի միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիային, 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիային և 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիային համապատասխան։
Բուժհաստատություններում թմրամիջոցներից կախվածություն ունեցող հիվանդներին տրամադրվում է առանց թմրամիջոցների դետոքսիֆիկացիոն բուժում ինչպես հիվանդանոցային, այնպես էլ արտահիվանդանոցային պայմաններում, որը, նախքան փոխարինող բուժման ներդրումը, բուժման միակ մեթոդն էր և ուներ ցածր արդյունավետություն, քանզի բուժման ավարտից հետո բուժառուները վերսկսում էին թմրամիջոցների օգտագործումը:

2009 թվականից սկսած նախ Երևանում, ապա Գյումրու, Լոռու, Սյունիքի բժշկական հաստատություններում օփիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց տրամադրվում է նաև մեթադոնային փոխարինող բուժում (ՄՓԲ), որը համարվում է առավել արդյունավետ և ժամանկակից բուժման մեթոդ:

Կլինիկական ուղեցույցի համաձայն՝ ՄՓԲ ծրագրում ընդգրկման անհրաժեշտ հիմքերն են.

• ՀՄԴ դասակարգիչի 10-րդ վերանայմամբ սահմանված «Հոգեկան և վարքային խանգարումներ օփիոնատիպ նյութերի գործածման հետևանքով. կախվածության համախտանիշ» ախտորոշումը

• հիվանդի գրավոր համաձայնագիրը

• 18 տարեկանից բարձր տարիքը

• ապօրինի թմրամիջոցների գործածումը դադարեցնելու ինքնուրույն և դետոքսիֆիկացիոն բուժման երկու կամ ավելի անարդյունք փորձերը:

Հարկ է ընդգծել, որ ՄՓԲ ներդրումը ՀՀ-ում մեծապես նպաստել է նարկոլոգիական բուժման արդյունավետության և օփիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց կողմից նարկոլոգիական ծառայության նկատմամբ վստահության բարձրացմանը: Սակայն, այն միևնույն է մնում է ցածր բուժառուներին տրամադրվող ծառայություններում որակյալ հոգեբանական և սոցիալական աջակցության, ինչպես նաև վերականգնողական բուժման բացակայության պատճառով:

Համաշխարհային պրակտիկայում օփիոիդներ օգտագործող անձանց մոտ դրանց ազդեցությունը և հատկապես գերդոզավորման ժամանակ բացասական երևույթները և մահացության մակարդակը նվազեցնելու նպատակով այսօրվա դրությամբ զարգացած երկրներից շատերը իրականացնում են նալոքսոնի տարածման ծրագիր, որն ցույց է տվել բարձր արդյունավետություն: Նալոքսոնը՝ օփիոիդային անտոգոնիստ է, որն օգտագործվում է թմրամիջոցների գերդոզավորումից առաջացած թունավորումների բուժման նպատակով: Այն նվազեցնում է օփիոիդների օգտագործման ժամանակ առաջացող շնչառական դեպրեսիայի ախտանիշները, հիպոթենզիան: Միևնույն ժամանակ դեղորայքն անարդյունավետ է ոչ օփիոիդային նյութերից առաջացած շնչառության ընկճման (հիպովենտիլյացիայի) ախտանիշները բուժելու համար: Չնայած այն հանգամանքին, որ նալոքսոնի օգտագործման ժամանակ որոշ դեպքերում գրանցվել է կողմնակի ազդեցություն (օրինակ՝ հեռացման համախտանիշ՝ դեղամիջոցի ոչ ադեկվատ չափաբաժնի կիրառման դեպքում), այն համարվում է անվտանգ:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանում թմրամիջոցներ օգագործողների ավելի քան մեկ երրորդը կիրառում է օփիոնատիպ թմրամիջոցներ, նալոքսոն դեղամիջոցի ձեռքբերումը և նմանատիպ ծրագրի իրականացումը դրական ազդեցություն կունենար ՀՀ-ում նարկոլոգիական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման վրա:
Նալոքսոնի տարածման ծրագիրն արդեն մի քանի տարի է, ինչ գործում է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, մի շարք այլ Եվրոպական երկրներում, Ավստրալիայում և այլ երկրներում և նպաստել է օփիոիդների գերդոզավորումից մահացության մակարդակի կտրուկ նվազմանը: Օրինակ, ըստ իրականացված հետազոտությունների արդյունքների, ԱՄՆ-ի որոշ նահանգներում այն իջել է ավելի քան 50%-ով, Ավստրալիայում՝ 30-40%-ով: Իրականացված ծրագրերի արդյունավետության գնահատման արդյունքները հաստատում են նալոքսոնի տնային պայմաններում օգտագործման բարձր արդյունավետությունը՝ մահերի դեպքերը կանխելու համար:

Ըստ ԱՀԿ-ի թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների դեմ պայքարի միջոցառումները պետք է լինեն ամբողջական, հավասարակշռված (balanced) և ապացուցողական բժշկության մոտեցումների վրա հիմնված:


ԱՀԿ-ի կողմից 2004թ. առաջարկված և 2014թ. վերանայված թմրամոլության և նրա վնասի կանխարգելման միջոցները ընդգրկում են.

1. Կանխարգելիչ միջոցներ, որոնք պետք է ուղղված լինեն թմրամիջոցների օգտագործման և դրանցից կախվածության զարգացման ռիսկի նվազմանը,

2. Բուժական միջոցներ, որոնց նպատակն է կախվածություն ունեցող անձանց թմրամիջոցից հրաժարվելու նպատակով բժշկական օգնությամբ և վերականգնողական միջոցներով ապահովումը,

3. Թմրամիջոցների օգտագործման հետևանքով առաջացած վնասի նվազման միջոցներ, որոնք պետք է ուղղված լինեն թմրամոլության բացասական հետևանքների նվազմանը, նույնիսկ այն անձանց խմբում, ովքեր պատրաստ չեն հրաժարվելու թմրամիջոցների օգտագործելուց: Վնասի նվազման ծրագրերին են պատկանում ներարկիչներով ապահովումը, գերդոզավորման կանխարգելումը, փոխարինող բուժումը,

4. Իրավապահական միջոցներ՝ ուղղված ապօրինի թմրամիջոցների հասանելիության նվազմանը և մատակարարման շղթայի խախտմանը.

5. Գնահատող միջոցներ՝ ուղղված կանխարգելիչ, բուժական և վնասի նվազման և իրավապահական միջոցների արդյունավետության մոնիթորինգին:

ԱՀԿ-ի կողմից թմրամիջոցների օգտագործման պատճառով առաջացած խանգարումների բուժման առաջարկված սկզբունքները և ստանդարտները՝
• Բուժման առկայության, մատչելիության, գրավչության և համարժեքության ապահովման անհրաժեշտությունը,
• Բուժման ընթացքում էթիկական նորմերի փահպանումը,
• Թմրամիջոցների օգտագործման խանգարումների բուժման խթանում քրեական արդարադատության, առողջապահական և սոցիալական խնամքի համակարգերի միջև արդյունավետ համակարգման (coordination) միջոցով,
• Բուժման հիմնվածությունը գիտական ապացույցների վրա և համապատասխանոթյունը թմրամիջոցների օգտագործման պատճառով առաջացած խանգարումներ ունեցող անձանց սպեցիֆիկ կարիքներին,
• Բնակչության խմբերում բուժման հատուկ կարիքների և խնամքի կարիքներին արձագանքելը,
• Թմրամիջոցների օգտագործման պատճառով առաջացած խանգարումների բուժման ծառայությունների և ծրագրերի կլինիկական կառավարման պատշաճ ապահովում,
• Բուժման ծառայությունները, ռազմավարությունները և գործընթացները պետք է ապահովեն բուժման համալիր մոտեցումը, իսկ լրացուցիչ ծառայությունների հետ համագործակցությունը պահանջում է շարունակական մոնիթորինգ և գնահատում:

Նշենք, որ թմրամիջոցները կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդող և հոգեկան ֆունկցիաների (ընկալման, գիտակցության, ճանաչողության կամ տրամադրության և հույզերի) խանգարում առաջացնող բուսական կամ արհեստական ծագում ունեցող նյութեր, դեղամիջոցներ կամ բույսեր են, որոնք առաջացնում են կախվածության համախտանիշ:
Թմրամիջոցների տարբեր դասակարգումներ կան, այդ թվում, ինչպես առանձին՝ ըստ քիմիական կառուցվածքի կամ կլինիկական ազդեցության, այնպես էլ խառը:

Թմրամիջոցներից առաջացող կախվածությունը հանդիսանում է քրոնիկական ընթացք ունեցող, ռեցիդիվներ առաջացնող, սակայն կանխարգելման և բուժման ենթարկվող բարդ և բազմագործոնային պաթոլոգիա: Որպես հետևանք այն առաջ է բերում ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վիճակի խաթարում։ Ընդ որում, սոցիալական հետևանքները ամենատեսանելի և սովորաբար ամենաշատ խնդիրներ առաջացնող հետևանքներն են․ սոցիալական մեկուսացում, ֆինանսական անկայունություն, հանցավոր վարքագիծ և այլն։
Թմրանյութերի օգտագործման հետևանքով առաջացած խանգարումները բերում են այնպիսի այլ հիվանդությունների ձեռք բերման ռիսկի բարձրացմանը, ինպիսիք են՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, հեպատիտը, տուբերկուլյոզը և սրտանոթային հիվանդությունները, ինչպես նաև այնպիսի երևույթների, ինչպիսիք են ինքնասպանությունները, գերդոզավորումից մահացությունը: Ամբողջ աշխարհում թմրամիջոցների և հոգեմետ միջոցների արտադրությունը, տարածումը, վաճառքը կամ ոչ բժշկական օգտագործումը օրենքով սահմանված ուղիներից դուրս վերահսկվում կամ արգելվում է: Դրանց հասանելիության սահմանափակման աստիճանը կախված է առողջությանը սպառնացող ռիսկերից և թերապևտիկ օգտակարությունից:

]
Համաձայն ԱՀԿ-ի 2022 թվականի «Թմրամիջոցների վերաբերյալ զեկույցի»՝ 2020 թվականի դրությամբ աշխարհում 15-64 տարեկան հասակում գտնվող բնակչության 5,6%-ն օգտագործել են թմրամիջոցներ վերջին 12 ամիսների ընթացքում։ Մտահոգիչ է վերջին տասնամյակների ընթացքում թմրամիջոցների շուկաներում առկա նյութերի բազմազանությունը, այդ թվում նաև նոր վտանգավոր ազդեցություն ունեցող միջոցների, դրանց հնարավոր համակցությունները: Բացի դասական բուսական նյութերից` կանեփից, կոկաինից և հերոինից, վերջին տասնամյակներում դիտվել է նաև սինթետիկ թմրամիջոցների դինամիկ շուկաների ընդլայնում և թմրամիջոցների ոչ բժշկական օգտագործում»,- գրել է Մուրադյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:06 23/03/2023  |  Քրեական խրոնիկոնԿիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո․Քրեական ոստիկանության բացահայտումը
11:43 21/03/2023  |  Քրեական խրոնիկոնՔաղաքացու գրպանում հայտնաբերվել է կալանավորված անձի համար նախատեսված կասկածելի զանգված
11:36 20/03/2023  |  Քրեական խրոնիկոնԻրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ կալանավորվել է
16:34 17/03/2023  |  Քրեական խրոնիկոնՓաստաթղթի կեղծում, թմրամիջոցների իրացում, «Կալաշնիկովի» հայտնաբերում
07:25 17/03/2023  |  ՄամուլՊատգամավոր Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել թմրամիջոցներ օգտագործելու կասկածանքով. «Ժողովուրդ»
12:00 16/03/2023  |  ՄեկնաբանությունԹմրամիջոցների շրջանառությունը հասել է հանրակրթական դպրոցներ. Նարեկ Միրզոյան
14:21 03/03/2023  |  Քրեական խրոնիկոնԵրիտասարդի մոտ թմրանյութ կար
11:34 02/03/2023  |  ԼՐԱՀՈՍUNODC–ն հաստատել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի մասնակցությունը՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հետազոտությունների վարժանքներին
15:49 01/03/2023  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել են թմրամիջոցների խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի շրջանառության նոր դեպքեր. կալանավորվել է երկու անձ
18:29 16/02/2023  |  Քրեական խրոնիկոն«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողների աչալրջության շնորհիվ կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]