ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ոչ մի իշխանություն վերջնագրային պայմաններով փաստաթուղթ ստորագրելու իրավունք չունի, դա դատավճիռ կլինի ամբողջ ժողովրդի համար. Դավիթ Կարապետյան 03/20/2023 18:20 | ԼՐԱՀՈՍ

«Խաղաղության պայմանագիր» կոչվածը երևակայական, գոյություն չունեցող մի բան է, որի բովանդակության մասին հանրությունը ոչինչ չգիտի։ Գործող իշխանությունն ընդհանրապես չի անդրադառնում այն հարցին, թե ինչ է հասկացվում հայ-ադրբեջանական սահման ասելով, ի վերջո, Արցախին վերաբերող դրույթ լինելու է, թե չէ... Հուսով եմ՝ ՀՀ ներկա ղեկավարությունը հասկացել է, որ նման փաստաթղթի ստորագրումը թե՛ իր, թե՛ ամբողջ ժողովրդի համար դատավճիռ կլինի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ,քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։
«Ադրբեջանը հասկանում է, որ ՀՀ-ն ծանր վիճակում է. մեր երկրի ամենաբարձր պաշտոնյաների շուրթերով բազմիցս ասվել է, թե լուրջ խնդիրներ ունենք բանակում, չենք կարող պատերազմել, անգամ՝ պաշտպանական համակարգը կենսունակ չէ։ Ադրբեջանն էլ շատ լավ հասկանալով, որ հարմար առիթ է ճնշումներ գործադրելու և իր ուզած պայմաններով ՀՀ-ին փաստաթուղթ ստորագրել տալու համար, փորձում է ստանալ առավելագույնը։ Ավելի քան վստահ եմ, որ, եթե հանկարծ նման փաստաթուղթ ստորագրվի, ապա այն կենսունակի լինել չի կարող. դա ընդամենը թղթի կտոր է լինելու , որը որևէ հարց չի կարգավորելու»,-ասաց միջազգայնագետը։
Կարապետյանը վստահեցնում է՝ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, ավելին՝ նոր պահանջներ է ներկայացնելու ՀՀ-ին, օրինակ, այսպես կոչված, փախստականների վերադարձ՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի և մի շարք այլ մարզերի բնակավայրեր, ինչի համար տևական ժամանակ է՝ հող է նախապատրաստում։
«Այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածը լակմուսի թուղթ է լինելու ընդամենը։ Չկա որևէ երաշխիք, որ այն կծառայի իր նպատակին։ Մանավանդ, որ կողմերի՝ միմյանց հանդեպ անտագոնիզմը, հակասությունը, ատելությունը թույլ չի տալիս դրական որևէ բան ակնկալել: 30 տարուց ի վեր շարունակվում է այս կոնֆլիկտը, բայց այդպես էլ լուծումներ չեն գտնվում: Ըստ այդմ՝ վստահ եմ, որ պայմանագիր ստորագրելով ոչ միայն հարաբերությունները չեն կարգավորվելու, այլև հակասություններն ավելի են խորանալու, Ադրբեջանն էլ անդադար նոր պահանջներով է հանդես գալու՝ ինչպես 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի դեպքում է անում։ Այնտեղ խոսք չկա ադրբեջանական անցակետ կամ սքանավորման սարք դնելու մասին, բայց նման պահանջներ է առաջ քաշում, որտեղի՞ց երաշխիք, որ մի օր էլ չի պարտադրելու, որ հազարավոր ադրբեջանցիներ, իբր, վերադառնան «իրենց տները»՝ նկատի ունենալով ՀՀ ներկա տարածքը, որի նկատմամբ ծավալապաշտական նկրտումները չի թաքցնում ալիևյան ռեժիմը։ Թե՛ թյուրքական երկրների ղեկավարների՝ վերջերս կայացած գաագթնաժողովին, թե Թալիշում երեկ ունեցած ելույթում Ալիևը բացեիբաց ցույց է տվել այդ նկրտումները՝ ՀՀ ինքնիշխան տարածքը դիտարկելով որպես «արևմտյան Ադրբեջան»»,-նշեց միջազգայնագետը։
Վերահաստատելով, որ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» չի կարող կենսունակ լինել, նախ և առաջ, նրա համար, որ հակասությունները դրանով չեն վերանալու, երկրորդն էլ՝ որ սահմանազատում արված չէ, ինչն իր հերթին տասնամյակների գործընթաց է, Կարապետյանը կարծում է, որ ՀՀ իշխանություններին նման շտապողականության դրդողն Ալիևն է, ում 44-օրյայում ունեցած հաղթանակն էյֆորիայի մեջ է գցել։
«Ալիևը կարծում է, որ Հայաստանն այնպիսի վիճակում է, որ ուզածին կարող է հասնել՝ դեմ տալով ցանկացած պայմաններով փաստաթուղթ։ Բայց ՀՀ ոչ մի իշխանություն նման ուլտիմատումային պայմաններով փաստաթուղթ ստորագրելու իրավունք չունի։ Այդ թղթի կտորը մեզ ոչինչ չի տալու։ Չմոռանանք նաև, որ նման փաստաթղթերը իրավական որևէ ուժ չեն ունենում, եթե վավերացված չեն կողմերի կառավարությունների, օրենսդիր մարմինների կողմից»,-ասաց Դավիթ Կարապետյանը՝ հույս հայտնելով, որ դրա անդառնալի հետևանքների մասին ՀՀ ներկա իշխանությունը գոնե պատկերացում ունի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/07/2023 08:39 Նախարարությունում թափուր հաստիքներ են. «Ժողովուրդ»
- 06/07/2023 08:20 Մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման․ «Հրապարակ»
- 06/07/2023 08:17 Փորձում են աչք փակել Փարաքար գյուղապետի մասնակցությամբ միջադեպի վրա. «Ժողովուրդ»
- 06/07/2023 08:14 Ինչ են գնում հայերը ՝ Wildberries-ից․ «Հրապարակ»
- 06/07/2023 08:11 Սյունիքի խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովն այլեւս չի գործի․«Հրապարակ»
- 06/07/2023 08:03 ՔՊ-ականները փակ հանդիպում կունենան կառավարության անդամների հետ․«Հրապարակ»
- 06/07/2023 07:59 Ծովինար Վարդանյանը հունիս ամիսը նվիրում է շրջագայությունների. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
Մեկնաբանություն
- 06/07/2023 11:16 Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Կամո Ցուցուլյանին
- 06/06/2023 18:09 Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը իրավաչափ չէ.իրավապաշտպան
- 06/06/2023 12:15 Ամեն ինչ դեռ կորսված չէ, ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք միասին պետք է փորձենք անել հնարավորն ու անհնարինը՝ կասեցնելու համար այս ամոթալի ընթացքը. Վարդանյան
- 06/06/2023 10:51 Մամ ջան, շնորհավոր տարեդարձդ, շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/07/2023 11:03 Հիվանդանոց տեղափոխված զինծառայողը մահացել է. նա հայելին կոտրել ու պարանոցին ինքնավնասում էր արել. shamshyan.com
- 06/07/2023 10:35 Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ վաղը իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
- 06/07/2023 10:25 Գյումրիում՝ Խրիմյան Հայրիկ փողոցում ծառը կոտրվել է և վնասելով էլեկտրական լարեր՝ ընկել ճանապարհին
- 06/06/2023 23:44 Սանահին-Հաղպատ հատվածում էլեկտրաքարշը դուրս է եկել երկաթգծի ուղիներից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/06/2023 23:28 85-ամյա տղամարդը եւ պատահական անցորդուհին հրդեհից փրկել են բազմազավակ ընտանիքին
- 06/06/2023 14:48 Մեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում
- 06/06/2023 13:51 Ամերիկուհին իսկական «ջարդ է սկսել», երբ պարզել է ապագա երեխայի սեռը (տեսանյութ)
- 06/05/2023 22:39 Սեքսապաթոլոգը նշել է նախկին սիրեցյալների հանդեպ մարդկանց մոտ ծագած հանկարծակի հետաքրքրության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 06/03/2023 20:41 Ծննդաբերության ժամանակ մասնագետի սխալ միջամտությունը կարող է երեխայի անխոսության պատճառ դառնալ. Մասնագետը զգուշացնում է (տեսանյութ)
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը