Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ 03/18/2023   00:00  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նախագահ Վահագն Խաչատուրյան: Նախ շնորհակալություն հանդիպման համար: Իրականում կուտակվում են հարցեր, որ այսպես առանձին քննարկման կարիք ունեն: Ինչո՞վ էի ուզում զրույցն սկսել: Նայում եմ աշխարհում ինչ է տեղի ունենում, Դուք ևս հետևում եք, տարբեր գնահատականներ կան, բայց բոլորի կողմից մեկ ընդհանուր գնահատական կա, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհն այսպես ծայրահեղ լարված վիճակում չի եղել և ուզենք, թե ոչ՝ այս խնդիրները մեզ ևս անդրադառնալու են: Դրա հետ կապված, ցանկանում էի նաև Ձեր ներկայությամբ ասել, որ ես գնահատում եմ այն աշխատանքը, որ կառավարությունն է տանում, Դուք անձամբ եք տանում, մեր դիվանագետներն են տանում: Ես հասկանում եմ, թե ինչ դժվար է այսօր դիմակայել այն բոլոր դժվարություններին, որոնց առջև մենք կանգնած են: Իսկ այդ դժվարությունները հիմնականում մեր անվտանգության հետ են կապված: Դուք այդ հնարավորությունը տվեցիք մեր հասարակությանը լրագրողների միջոցով՝ Ձեր մամուլի ասուլիսի, կառավարության Ձեր ելույթի ժամանակ:

Մի կարևոր հանգամանքի վրա եմ ցանկանում ուշադրություն դարձնել: Այն ինչ Դուք բաց հասարակությանը ներկայացնում եք, ոնց որ հասարակությունը դրան պատրաստ չէ: Ինչով է պայմանավորված ընկալման այս մոտեցումը, ձևը, մեկնաբանությունները: Կարծում եմ, որ մենք դեռևս Խորհրդային Միության հին ստերեոտիպի մեջ ենք, որ ինչպե՞ս կարող է կառավարությունը կամ իշխանությունը բաց լինի հասարակության հետ: Այն ժամանակ ամեն ինչ փակ էր, լավագույն դեպքում մենք ենթադրությունների հիման վրա էինք մեր կարծիքները կազմում կամ փորձում հասկանալ՝ երկրում ինչ է կատարվել: Հիմա այս ոճը, որը ժողովրդավարության արդյունք է, հնարավորություն է տալիս բոլորին, որ իրենք ևս մասնակից դառնան պետության մեջ տեղի ունեցող իրադարձություններին: Սակայն դժվար է մարսվում, որովհետև երբ սկսում եք այդ ուղղությամբ մտածել՝ նաև որոշակի պատասխանատվության տակ եք ընկնում, իսկ այսօր ժողովրդավարության ամենամեծ խնդիրը պատասխանատվությունն է աշխարհում: Շատերը նույնիսկ հրաժարվում են իրենց որոշակի իրավունքներից և պետությանն են նորից ասում՝ դուք զբաղվեք: Այսինքն՝ պետությունն իրեն հնարավորություն է տվել և ինքը ասում է՝ ոչ, դուք արեք, մենք չենք կարող: Ուզում եմ ասել, որ սա միայն Հայաստանին բնորոշ չէ, բայց կարծում եմ, որ այս ոճը, նաև հանրությանը տեղեկացնելու ձևը ճիշտ է և հուսով եմ, որ շարունակվելու է սա, և դրանով նաև մեր երկրի առջև կանգնած ինչ-որ խնդիրներ՝ լավ կամ վատ: Նույն 2021-2026 թվականի կառավարության ծրագրերի հետ կապված գտնում եմ, որ մի փոքր ավելի պետք է հրապարակայնացնել, թե ինչ է կատարվել: Օրինակ, երբ նայում եմ հարավում կառուցվող հանգույցը Մեղրու, Ագարակի մասում, շատ տպավորիչ է, թե ինչ է պատրաստվում այնտեղ արվել, արդյունքում ինչպիսի տրանսպորտային հանգույց է լինելու: Սրա կարիքն էլ կա, որովհետև շատ դեպքերում մենք մտածում ենք, որ կարևորն անելն է, բայց պետք է նաև մարդկանց ներկայացնել այդ ամենը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան: Շնորհակալ եմ, պարոն նախագահ, հրավերի և գնահատականի համար:

Ընդհանրապես, կարծում եմ՝ թեման, որի մասին խոսեցիք, շատ կարևոր է, որովհետև մեր կառավարության և ինձ համար անձամբ շատ կարևոր է շարունակել լինել հաղորդակցության մեջ հանրության հետ: Պիտի նաև նշեմ՝ ինչ-որ մի ժամանակ ես արձանագրեցի, որ շատ պրոցեսներ կան, որոնց նպատակը հենց այդ հաղորդակցությունը թույլ չտալն է: Այսինքն՝ այնպես անել, որ կառավարությունը փակվի իր պատյանի մեջ, տվյալ դեպքում կաբինետներում և հանրության հետ հաղորդակցության դուրս չգա, և կար պահ, որ ինձ համար էլ հարց էր, թե ինչքանով պետք է հաղորդակցվենք հանրության հետ: Որովհետև կառավարությունների մեր ընկալումն այն է, որ մենք հանրությանը պետք է հաղորդենք միայն լավ լուրեր կամ ամեն ինչին նայենք միայն լավ դիտանկյունից:

Այդ պրոբլեմը, այդ դիլեման, իմիջիայլոց, ուզում եմ ասել, որ նաև երկար ժամանակ հետապնդել է, այդ թվում՝ ինձ, մինչև 2020 թվականի պատերազմը, որովհետև այն իրականությունը, որ 2018 թվականի դրությամբ մենք ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում, այդ բովանդակությունը, որն ունեցել ենք, ընդհանրապես որևէ ընդհանուր հաղորդակցություն չի ունեցել հանրային ընկալումների հետ, այն ընկալումների հետ, որոնք մենք ունեցել ենք Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի և բովանդակության հետ կապված: Ըստ էության, այո՛, դա ռազմավարական որոշում է, որ մենք պետք է հանրության հետ հաղորդակցվենք: Անկախ ամեն ինչից՝ հանրության հետ հաղորդակցությունն ամենակարևորն է, որովհետև դա ունի ռազմավարական նշանակություն, այդ թվում՝ անվտանգային տեսակետից:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրի կատարման ընթացքին, պետք է ընդգծեմ, որ Սահմանադրության համաձայն՝ մենք մինչև մարտի 1-ը Ազգային ժողով ենք ներկայացրել ծրագրի իրականացման զեկույցը, թե ինչպես է իրականանում ծրագիրը: Ես կարծում եմ, որ շատ բովանդակային փաստաթուղթ ենք ստացել, բայց նաև ամեն ինչ չէ, որ հասցրել ենք այնտեղ ներառել՝ այն իմաստով, որ փորձել ենք փաստաթուղթը համառոտ պատրաստել: Ես կարող եմ այդ փաստաթղթից 2 շատ կարևոր ընդգծում անել, Ազգային ժողովում, իհարկե, մանրամասն քննարկելու ենք:

Առաջին թվարկումը, հիշատակումը, որ շատ կարևոր է ինձ համար, վերաբերում է առողջապահության ոլորտին: 2017 թվականի համեմատ՝ 2022 թվականի արդյունքներով մենք պետպատվերով առողջապահական ծառայությունների ծավալը կրկնապատիկից ավելացրել ենք, այսինքն՝ 125 տոկոս աճ ենք ունեցել 2017 թվականի համեմատ. 2017 թվականին քանի դեպք Հայաստանի Հանրապետության քաղաքացին սպասարկվել է պետպատվերով, 2022 թվականին այդ թիվը 125 տոկոսով աճել է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի աճ է ունեցել: Դա մեր քաղաքացիների առողջության հարցն է, ամենատարբեր դեպքերում, առիթներում: Աստված բոլորին առողջություն տա, բայց, իհարկե, կառավարությունն էլ Աստծուն պետք է այդ հարցում օգնի, որպեսզի առողջապահական հարցերը լուծվեն:

Հաջորդ վիճակագրական տվյալը, որն ինձ համար կրկին շատ կարևոր է, հետևյալն է. 2022 թվականի ընթացքում հայկական ավիաընկերությունները 900 000-ից ավելի ուղևորի փոխադրում են իրականացրել: Սա շատ կարևոր է, որովհետև մեր քաղաքական հանձնառությունն է եղել նաև, որ մենք պետք է հայաստանյան ավիաընկերություններ ունենանք, և ըստ էության՝ շուկայի շուրջ 25 տոկոսը հենց հայկական ավիաընկերություններն են: Սա շատ կարևոր է նաև հայրենադարձության իմաստով, որովհետև 2022 թվականի ընթացքում ավիացիայի ոլորտում շուրջ 200 աշխատատեղ է ստեղծվել, և շատ բարձրակարգ օդաչուներ՝ Հայաստանում ծնված, մեծացած, ովքեր Հայաստանում աշխատանք չեն ունեցել և միայն արձակուրդներին են եկել, հիմա աշխատում են Հայաստանում և նաև կարող են արձակուրդն անցկացնել Հայաստանում:

Էլի տվյալներ կան: Շնորհակալ եմ, որ հետևում եք կառավարության գործունեությանը, և եթե հետևում եք, ենթադրում եմ, որ Ազգային ժողովի քննարկումներին էլ կհետևեք:

Նախագահ Վահագն Խաչատուրյան: Անպայման: Ես մի թիվ ասեմ: Ես դա որպես մասնագետ միշտ եմ նայել, դա ամենամեծ ձեռքբերումն է իմ տեսակետից: Խոսքը գործազրկության խնդրի մասին է: Միշտ մեզ մոտ, տարիներ շարունակ եղել է 25-30 տոկոս: Այսպես է լինում՝ պաշտոնական վիճակագրություն և ուսումնասիրություն: Պաշտոնական վիճակագրությունն ըստ զբաղվածության մասին օրենքի լինում էր մինչև 10 տոկոս, իսկ իրական գործազրկությունը 25-30 տոկոս: Եվ մեր բոլոր միջազգային համեմատությունների մեջ դա ամենաբասականն էր: Հիմա դարձել է 11,5 տոկոս: Ես մասնագիտական իմ գնահատականների մեջ դա գտնում եմ՝ ամենամեծ ձեռքբերումը: Ի վերջո ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի քաղաքականության մեջ երկու կարևոր գործոն կա՝ ինֆլյացիա և գործազրկություն: Մեզ մոտ միայն ինֆլյացիան է, որովհետև շատ դեպքերում ինֆլյացիան կարող է գործազրկության հաշվին էլ պահեն, բայց այնտեղ երկու գործոնն էլ շատ կարևոր է: Այսինքն՝ տնտեսական քաղաքականության իմաստը՝ աշխատատեղեր ապահովելը կամ նվազ գործազրկություն ունենալն է, և նվազ ինֆլյացիան: Հիմա կառավարության գործունեության մեջ այս հանգամանքը ես շատ կարևոր եմ գնահատում և իհարկե, նորից վերցրել եմ հաշվետվությունը, մինչև վերջ կնայեմ, կհետևեմ, բայց ես նաև գնահատում եմ այն աշխատանքը որ տարվում է: Մի հանգամանք ևս կցանկանայի նշել: Հաշվետվություններին անձամբ Ձեր մասնակցությունը: Գտնում եմ, որ դա մեր գերատեսչությունների պատասխանատվությունը բարձրացնելու կարևորագույն գործոն է: Երբ վարչապետը բավականին ներկայացուցչական թիմով ներկա է լինում ամեն մի գերատեսչությունում և մանրամասն հաշվետվություններ էր լսում: Դա իրականում գնահատելի է, որովհետև նախկինում ընդունված տարբերակ կար, երբ վարչապետը չէր գնում, գնում էր փոխվարչապետը կամ մեկ նախարար գնում ներկայանում էր, այսինքն՝ դա ֆորմալ էր: Սա ևս կառավարման արդյունավետության բարձրացման լավ ձև է, և մեզ մնում է միայն մեր կարևորագույն խնդիրները լուծել, որոնց մասին Դուք ևս անընդհատ ասում եք: Գիտեք, որ ես ևս իմ գործունեությամբ նվիրված եմ այդ գաղափարի իրականացմանը, որը երկու կարևոր կոմպոնենտ ունի՝ տարածաշրջանում լիարժեք խաղաղության հաստատում, մեր տարածաշրջանը դարձնել միջազգային համագործակցության կենտրոն և երկրորդը՝ իհարկե ժողովրդավարություն, հետնահանջ չունենք այն սկզբունքներից, որոնք ընտրել ենք: Կառավարությունը դա է իրականացնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան: Այո, ակնհայտորեն, անվտանգությունը, արտաքին անվտանգության և խաղաղության ապահովումը բացարձակ առաջնահերթություն են, և նաև դա է պատճառը, որ մեր համատեղ աշխատանքը, ըստ էության, մեր օրակարգի մեծ մասը նվիրված է դրան: Բայց ինձ համար կարևոր է նաև, որ չնայած այդ ամենին՝ մենք բարեփոխումների օրակարգը ոչ միայն չենք ձախողել, այլև, ընդհակառակը, հենց կառավարության հաշվետվության զեկույցի առանցքային միտքը դա է, որ այս ամեն ինչին մեր արձագանքը ինչ-որ առումով պետք է լինի ասիմետրիկ: Ի՞նչ նկատի ունեմ՝ մենք զարգացման օրակարգից, բարեփոխումների օրակարգից ոչ մի վայրկյան չպետք է շեղվենք՝ իհարկե, շարունակելով ավելի ու ավելի կենտրոնացած մնալ անվտանգային օրակարգի վրա:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:00 17/03/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են փոխգործակցության օրակարգի հարցեր
16:42 17/03/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
15:14 17/03/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին ներկայացվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2022թ. կատարողականը
11:37 17/03/2023  |  ՄեկնաբանությունՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետին
22:05 16/03/2023  |  ՀարցազրույցՎարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
20:36 16/03/2023  |  ԼՐԱՀՈՍԹողնում ենք ՀՀ ղեկավարության խղճի վրա ԼՂ-ի ճակատագրի պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը․ Զախարովա (տեսանյութ)
20:00 16/03/2023  |  ԼՐԱՀՈՍՍա բառերի ինչ-որ անհավանական էկվիլիբրիստիկա է․ Ես չեմ ցանկանում բացատրել անբացատրելին․ Զախարովան՝ Փաշինյանի խոսքերի մասին
16:07 16/03/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի մոտ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումները
12:57 16/03/2023  |  ՔաղաքականԿիսվեմ ձեզ հետ. զանգել էր մի քաղաքացի առաջարկում էր «նիվայի» ու «հուսահատության գազել»-ի արձան դնել
12:46 16/03/2023  |  ԼՐԱՀՈՍԵրեւանցիներն այսօր կասեն, որ վատթարացել է տրանսպորտային վիճակը. ավտոբուսների քանակը բավարար չէ. Ավինյան (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]