ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետմահու պետական պարգևներ հանձնվեցին սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Գեղարքունիքի մարզից զոհված զինծառայողներին 03/18/2023 16:48 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ 2023 թվականի մարտի 18-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման արարողությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետ Կարեն Սարգսյանը։
Արարողությանը ներկա էր Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը, ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի զինվորականներ, մարզի համայնքների և վարչական տարածքների ղեկավարներ, զոհվածների հարազատներ:
Ողջունելով ներկաներին՝ իմ, ընտանիքիս և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անունից երախտագիտությունս հայտնեցի հերոսածին ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար, ուժ և համբերություն մաղթելով նրանց ընտանիքներին։
Ցավ և ափսոսանք եմ զգում, որ այսօր, այս պարգևները չենք փակցնում մեր հերոսների կրծքերին, այլ դրանք շնորհում ենք հետմահու։ Տղաները հերոսացել են հայրենիքի պաշտպանության գործում անձնուրաց ծառայություն մատուցելով։ Հանուն մեր հերոսների չապրած կյանքերի՝ այսօր շատ անելիքներ ունենք մեր երկիրը պահպանելու, շենացնելու, հզորացնելու համար, և շարունակելով նրանց գործը՝ սերունդների համար կերտելու իրենց երազած հզոր ու անառիկ հայրենիքը։ Հայոց բանակն օր օրի զարգացում է ապրում, և ես վստահ եմ, որ, որքան էլ նենգ է թշնամին, այդուհանդերձ, մեր բանակն իր առջև դրված խնդիրները կատարում է հերոսաբար և պատասխանատվության բարձր զգացումով։
Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր քաջ տղաների անմար հիշատակի առջև։ Փառք ու պատիվ Հայոց բանակի հերոսներին։
Հայրենիքին մատուցած ծառայության համար Գեղարքունիքի մարզից տարբեր աստիճանի մեդալներով հետմահու պարգևատրված հերոս զինծառայողներն են․
Ավագ լեյտենանտ Գնել Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ախպրաձոր
Ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Մեծ Մասրիկ
Ենթասպա Արման Գրիգորյան- «Մարտական ծառայություն» մեդալ, ք․ Մարտունի
Շարքային Գարիկ Թադևոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ծովինար
Շարքային Ալիսա Մելքոնյան – «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․ Զոլաքար
Շարքային Գևորգ Ստամբուլցյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Սոթք
Շարքային Սահակ Գաբրիելյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Սոթք
Ավագ լեյտենանտ Վեմիր Հարությունյան - Մարտական 2-րդ աստճանի շքանշան, գ․ Ակունք
Լեյտենանտ Լյովա Սահակյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․Ծովակ
Լեյտենանտ Գարիկ Բադեյան – Արիության մեդալ, ք․Վարդենիս
Շարքային Տիգրան Հովակիմյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս
Սերժանտ Շահեն Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ակունք
Շարքային Սաղաթել Սարգսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Կարճաղբյուր
Սերժանտ Հայկ Մուրադյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ծովակ
Սերժանտ Իրինա Գասպարյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, ք․Վարդենիս
Սերժանտ Արայիկ Հովհաննիսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ակունք
Շարքային Վարազդատ Վարդանյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ակունք
Սերժանտ Արմեն Հարությունյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ծովակ
Շարքային Արմեն Մխեյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Լուսակունք
Սերժանտ Լևոն Հարությունյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար երկրորդ աստիճան» մեդալ, գ․ Փոքր Մասրիկ
Կրտսեր սերժանտ Վարդան Զիրոյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս
Շարքային Վաղարշակ Սարմոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Շատջրեք
Կրտսեր սերժանտ Արա Հովհաննիսյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․Ծովակ
Շարքային Վահան Հակոբյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Արեգունի
Կրտսեր սերժանտ Կամո Պողոսյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, ք․ Վարդենիս
Սերժանտ Լևոն Նավասարդով - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Սոթք
Սերժանտ Արմեն Աբրահամյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Մարտունի
Շարքային Արսեն Սարգսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս
Շարքային Մխիթար Ավագյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Արծվանիստ
Շարքային Արմեն Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Այգուտ
Շարքային Մխիթար Մարտիրոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս
Շարքային Գրիգոր Գևորգյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Խաչաղբյուր
Շարքային Արամ Մնացականյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Վաղաշեն
Կրտսեր սերժանտ Գուրգեն Զաքարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Վարդենիկ
Շարքային Արթուր Մարգարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Լիճք
Շարքային Կարեն Գրեյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Գեղհովիտ
Կրտսեր սերժանտ Ազատ Զոհրաբյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ձորագյուղ
Ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս
Կրտսեր սերժանտ Ադամ Կիրակոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Աղբերք
Կրտսեր սերժանտ Հենրիկ Հարությունյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Զոլաքար
Շարքային Արտյոմ Մինասյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս
Սերժանտ Մանուկ Կարապետյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս
Ավագ սերժանտ Վիլգեն Ավագյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Փոքր Մասրիկ
Աշխարհազորային Արմեն Ասլանյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Արփունք
Աշխարհազորային Քաջիկ Բարեյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․Ծովակ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/18/2023 08:22 Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ»
- 03/18/2023 08:17 Քաղաքապետի թեկնածուները. ովքեր կգլխավորեն ցուցակները ընտրությունների ժամանակ. «Ժողովուրդ»
- 03/18/2023 08:13 Անիում կենաց-մահու պայքար է ընթանում․ «Հրապարակ»
- 03/18/2023 08:07 Քննչական կոմիտեի և դատախազության ջրերը մեկ առվով չեն հոսում. «Ժողովուրդ»
- 03/18/2023 08:02 Ինչ են քննարկել Արցախում՝ փակ նիստի ժամանակ․ «Հրապարակ»
- 03/18/2023 07:58 Անառողջ մթնոլորտ տեսչական մարմնում. ահազանգ․ «Ժողովուրդ»
- 03/18/2023 07:55 24 մլն դրամ՝ ցախավելների համար․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/20/2023 15:52 Բաքու-Ստեփանակերտ VS Բելգրադ-Պրիշտինա. Աշոտյան
- 03/20/2023 14:20 Ինչ-որ մեկի ցուցումով արցախահայության իրավունքներն արդեն բռնաբարվում են. Ղուլյան
- 03/20/2023 11:52 Հաջողության բանաձևը նույնն է. մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն Վարդանյան
- 03/20/2023 11:30 Ադրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններին. ռազմական տեխնիկայի խոշոր շարասյան կադրեր են հրապարակել իրանական ալիքները. Պողոսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
- 03/13/2023 19:26 Անդրեասյանը սկսել է աշխատել «Չիկատիլոյի ստվերը» սերիալի վրա
- 03/12/2023 21:59 Արգենտինացի բլոգերն ամուսնացել է ինքն իր հետ, իսկ մեկ օր անց ամուսնալուծվել` հայտարարելով, թե չի դիմանում
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը