ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եթե վերջինս չկատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը 03/16/2023 13:00 | ԼՐԱՀՈՍ

Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը մարտի 15-ին ընդունել է ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների 2021-2022թթ. զեկույցները, որոնք անդրադառնում են Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների առանցքային կետերին, Արցախի հակամարտությանը և տարածաշրջանում Եվրամիության դերին՝ կայունության ու խաղաղության հաստատման գործում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի
Երկու զեկույցները վերահաստատում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Արցախում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։
Եվրախորհրդարանն ընդգծում է՝ ղարաբաղյան հակամարտությունը պահանջում է միջազգային իրավունքին համապատասխան համապարփակ քաղաքական կարգավորում, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009թ. հրապարակված բանակցային հիմնարար սկզբունքները։
Եվրախորհրդարանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության քայլերն ուղղված տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղության հասնելու համար, սակայն միևնույն ժամանակ դատապարտում է Ադրբեջանի ղեկավարների պահվածքը, ինչը խաթարում է այդ ջանքերը: Մասնավորապես՝ նկատի են առնված հետագա հարձակումների բացահայտ սպառնալիքները, սահմանային հաճախակի ագրեսիան, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» նկատմամբ տարածքային պահանջները կամ հայ բնակչության նկատմամբ ատելության խոսքի տարածումը, հատկապես կրթության ոլորտում։
Երկու զեկույցներում էլ Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի ռազմական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ ԵՄ-Ադրբեջան զեկույցում նշվում է բազմաթիվ հայ ռազմագերիների ֆիզիկական բռնության և ադրբեջանական ուժերի կողմից հայ խաղաղ բնակիչներին նվաստացնելու ու խոշտանգումների ենթարկելու մասին:
Հայաստանի մասին զեկույցում Եվրախորհրդարանն ընդգծվում է, որ ղարաբաղյան հակամարտության բուն պատճառը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կարգավիճակի և բնակչության անվտանգության չլուծված խնդիրն է։
Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության 9-րդ հոդվածի կատարմանը՝ ԵԽ-ն երկու զեկույցներում էլ ընդգծում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակումը չի կարող ոտնահարել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։
Եվրախորհրդարանն ընդգծում է Ադրբեջանի պարտավորություններն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը կատարելու վերաբերյալ, որը պահանջում է Ադրբեջանից ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ Այս համատեքստում Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե Դատարանի որոշումն անհապաղ չկատարվի։
Նշենք՝ ԵՄ-Ադրբեջան զեկույցում ԵՄ խորհրդարանականներն ափսոսանք են հայտնում, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման հուշագիրը կենտրոնանում է միայն էներգետիկ համագործակցության վրա և ենթակա չէ որևէ պայմանի։
Ավելին, ԵՄ խորհրդարանը դատապարտում է Թուրքիայի առավելապաշտական և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, այդ թվում՝ սիրիացի վարձկաններ ուղարկելու միջոցով, որոնք Ադրբեջանի կողմից կռվել են Արցախի դեմ: Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է անում կառուցողական դեր խաղալ տարածաշրջանում և վերանայել Ադրբեջանին իր անվերապահ աջակցությունը: Թուրքիան պետք է շոշափելի քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Եվրախորհրդարանը երկու կողմերին, հատկապես Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ատելության կամ բացահայտ բռնություն հրահրող խոսք:
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, մեկնաբանելով զեկույցները, նշում է. «Զեկույցները հստակորեն դատապարտում են ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ և Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե նա չկատարի Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
Կարևոր է, որ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում ընդգծվում է, որ Արցախի հակամարտության լուծումը պետք է համապատասխանի միջազգային իրավունքին, մասնավորապես 3 հիմնարար սկզբունքներին»։ Ըստ Կարապետյանի՝ «Եվրախորհրդարանի դիրքորոշումը կարևոր է հայկական կողմի համար, այնուամենայնիվ, ԵՄ գործադիր իշխանությունն է, որ պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ՝ հիմք ընդունելով Եվրախորհրդարանի դիրքորոշումը։ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը կշարունակի եռանդուն կերպով աշխատել այս ուղղությամբ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/30/2023 08:42 Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:38 Վահագն Խաչատուրյանը կորել է. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:33 Տարօրինակ «զուգադիպություն»․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:30 ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:26 Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:23 Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:07 Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/30/2023 16:42 Հավատում եմ, որ մեր նահատակների զորեղ բարեխոսությամբ վերականգնելու ենք մեր հզորությունը և նորեն վերատիրելու ենք մեր Հայկական լեռնաշխարհին. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան
- 09/30/2023 14:04 Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ․ Շարմազանով
- 09/30/2023 12:49 Հայությունը կրկին բռունցքվելու, միմյանց թիկունք դառնալու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է․ Զաքարյան
- 09/30/2023 12:40 Ալե՛ն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/30/2023 00:23 ՃՏՊ՝ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ
- 09/29/2023 23:59 Սյունիքում վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են. shamshyan.com
- 09/29/2023 22:18 Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
- 09/29/2023 17:03 15-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)