ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միայն Արցախի շահերը սեփական ցանկություններին ստորադասող մարդը կարող է հետևողականորեն փորձ անել Արցախի պետնախարարին ներկայացնել որպես Արցախում ռուս խաղաղապահ ուժերի դեմ գործող պաշտոնյա. Ներսիսյան 03/15/2023 17:56 | ԼՐԱՀՈՍ

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով իր հասցեին արված քննադատություններին, թե իբրև ինքն Արցախում ռուս խաղաղապահ ուժերի դեմ է։
«ՍՏԻՊՎԱԾ ԵՄ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ
Սիրելի հայրենակիցներ
Արդեն 15 օր է, ինչ աշխատում եմ որպես Արցախի Հանրապետության պետական նախարար: Մինչ այդ օրերի ընթացքում գործադիր իշխանության բոլոր հնարավորությունները լարելով գրեթե շուրջօրյա ռեժիմով փորձում ենք ոչ միայն մեղմել Արցախի շրջափակման հետևանքները, այլև վերականգնել երկրի տնտեսության առաջնահերթ ճյուղերի գործունեությունը, հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, հստակ նպատակներից ու ազդեցությամբ մղված, առանց ծագումն ու ծագումնաբանությունը գոնե քողարկելու անցել են իմ անձի հասցեին կեղծ, պախարակող տեղեկություններ տարածելուն: Հաշվի առնելով, որ նման երևույթները կարող են հանրության մոտ անհիմն կարծիք կամ տպավորություններ ձևավորել՝ այդ պատճառով ցանկանում եմ արձագանքել ու հայտարարել հետևյալը.
1.Մինչպատերազմյան շրջանում ես պետական համակարգում աշխատող այն բացառիկ պաշտոնյաներից էի, ով հրապարակայնորեն անհամաձայնություն հայտնելով երկրում տեղի ունեցող մի շարք երևույթների վերաբերյալ, հրաժարվել էր պետական պաշտոնից: Իսկ պատերազմից հետո, գիտակցելով անձնական պատասխանատվությունս, ստանձնել եմ իմ բաժին առաքելությունը և անխոնջ կերպով անցել պետական ծառայության՝ հասկանալով հետպատերազմյան երկրի առանձնահատկությունները, խնդիրները, անձնականը պետական շահից վեր դասելու անթույլատրելիությունը և համընդհանուր ուժերով Արցախը պահպանելու և պաշտպանելու կարևորությունը:
2. 2021թ. ընտրվելով գլխավոր դատախազի պաշտոնում, ես առաջինը հայտարարեցի թանկարժեք ծառայողական մեքենայից հրաժարվելու մասին և պետական նախարարի պաշտոնում նույն հայտարարությունը չեմ արել՝ ավելորդ մեկնաբանությունների առիթ չտալու համար: Շարունակել եմ օգտվել իմ անձնական մեքենայից, ծառայողական մեքենա ձեռք չեմ բերել և առկա ծառայողական մեքենան օգտագործել եմ հատուկենտ դեպքերում, երբ իմ մեքենան այդ պահին ներգրավված էր ծառայողական այլ խնդրի կատարմանը:
3. Կան մարդիկ, ովքեր մեր քաղաքացիների հետ շփումներում կեղծ լուրեր են տարածում իմ և կառավարության գործունեության վերաբերյալ, անգործություններ կամ թերություններ վերագրում, բացահայտ սուտ հայտարարություններ անում, ինձ պարերաբար նման տեղեկություններ են փոխանցվում: Այդ անձանց բացահայտելուց հետո թեև բացահայտվել էին նաև նման քայլերի շարժառիթներն ու նպատակները, այդուհանդերձ, ուզում եմ հայտարարել, որ պետական նախարարի 15-օրյա աշխատանքի ընթացքում բացահայտել եմ անպատկերացնելի խնդիրներ ու բացթողումներ, բայց իմ սովորության համաձայն զերծ եմ մնացել դրանք հանրայնացնելուց կամ բարձրաձայնելուց և ուրիշին փնովելու միջոցով ինձ բարձրացնելուց, այլ անցել եմ դրանք անհապաղ լուծելու գործին: Հուսով եմ՝ իմ այս մոտեցումը արդարացված ու ճիշտ է, և ոմանք իմ այս զսպվածությունից ու պետականամետ մոտեցումից այլևս չեն առիթավորվի:
4. Վաճառվող ապրանքների մատակարարման ու բարձիթողի գների հետ կապված լրջագույն խնդիրներ են արձանագրվել, որոնց կարգավորման ուղղությամբ արդեն զգալի համակարգային աշխատանք ենք իրականացրել: Վստահ եմ, որ առաջիկա օրերին այդ միջոցառումների արդյունքները տեսանելի կլինեն մեր քաղաքացիների համար՝ շարունակաբար ապահովելով պետական ու հանրային խիստ վերահսկողություն տնտեսվարողների հանդեպ:
5. Իմ պաշտոնավարման առաջին օրվանից ձեռնամուխ եմ եղել գարնանացան մշակաբույսերի սերմացուների ձեռքբերման ու մատակարարման կազմակերպման գործին՝ դա համարելով գլխավոր առաջնահերթություն բնակչության երկարաժամկետ պարենային անվտանգության ապահովման համար: Թե որքան խնդիրներ ենք շտկել այդ ճանապարհին, կրկին կնախընտրեմ չխոսել հրապարակայնորեն:
6. Որպես պետական նախարար՝ ամենօրյա ռեժիմով ընդունում եմ որոշումներ, կրճատում եմ չհիմնավորված կամ այլևս չարդարացված ֆինանսավորումներ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում մեզ համար տեսանելի է լինում կոնկրետ անձանց կամ շրջանակի կողմից դժգոհությունների կամ հրապարակային քննադատության հնարավորությունը: Անընդունելի եմ համարում պետական կառավարում իրականացնելը ընդամենը անձանց գոհացնելու կամ քննադատության չարժանանալու մղումներով և այսուհետ ևս շարունակելու եմ բարձր դասել պետական շահը որոշակի անձանց կամ շրջանակի շահերից:
7. Ինչպես գլխավոր դատախազի պաշտոնում, այնպես էլ հիմա բարձր գործնական հարաբերություններ ունեմ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավար կազմի հետ, իսկ որոշների հետ հարաբերությունները վաղուց արդեն ընկերական են: Ռուս խաղաղապահների տեղակայման վայրում վերջերս տեղի ունեցած քաղաքացիական ակցիայի հետ որևէ կապ չեմ ունեցել, ակցիայի վայր եմ ներկայացել Արցախի Հանրապետության նախագահի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ներքին գործերի նախարարի առաջարկությամբ և նրանց հետ քննարկելուց հետո՝ մեր քաղաքացիների հետ խոսելու և լարված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով: Եթե որևէ մեկը պատրաստ և ցանկանում էր անձամբ հանդիպել քաղաքացիներին ու քաղաքակիրթ կերպով հարթել խնդիրը, ապա որևէ մեկը չէր կարող նրան խանգարել: Իսկ երբ երես չեն ունենում մարդկանց առաջ դուրս գալու, սկսում են բամբասանքներն ու մեղադրանքները:
Ամեն դեպքում միայն Արցախի շահերը սեփական ցանկություններին ստորադասող մարդը կարող է հետևողականորեն փորձ անել Արցախի Հանրապետության պետական նախարարին ներկայացնել որպես Արցախում ռուս խաղաղապահ ուժերի դեմ գործող պաշտոնյա: Ի դեպ, Արցախում ռուսական համայնքի հետ պլանավորված մեր ծրագրերը առաջիկայում կյանքի կոչելը երևի ոմանց մոտ ծանր ապրումներ կառաջացնի, եթե ոչ նյարդային ցնցումներ:
Որպես ամփոփում՝ կուզեի ընդգծել, որ 15 օրը բավարար չէ նույնիսկ խնդիրներին ծանոթանալու համար, այնինչ ես միանգամից մտել եմ օպերատիվ հարցերի լուծման հորձանուտը՝ զուգահեռաբար ջանքեր գործադրելով երկարաժամկետ ու համակարգային լուծումների ուղղությամբ: Իսկ ներքին համերաշխությունն ու փոխհարգանքը ինձ համար կարևոր առաջնահերթություններ են հատկապես այսպիսի ծանր ճգնաժամի պայմաններում, սակայն ցավում եմ, որ ոմանք նախընտրում են անընդհատ խանգարել ու պառակտել՝ զուգահեռաբար չմոռանալով կենացներ ասել միասնականության անհրաժեշտության մասին: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը բոլորին լսելու և բոլորի հետ համագործակցելու՝ հանուն Արցախի անվտանգության, բարօրության ու հարատևման»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/23/2023 09:12 Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել. «Ժողովուրդ»
- 09/23/2023 09:10 Սպասում են ներվելու մասին խոստումի․ «Փաստ»
- 09/23/2023 09:08 Ինչու են ՔՊ-ական պատգամավորներն արտոնյալ դարձել. բուռն քննարկումներ են. «Ժողովուրդ»
- 09/23/2023 09:05 Կարմիր բերետավորների հոգսը․ «Հրապարակ»
- 09/23/2023 09:00 Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
- 09/23/2023 08:56 Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․«Հրապարակ»
- 09/23/2023 08:53 Ինչո՞ւ են ոստիկաններն այսքան վայրագ․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/22/2023 17:32 Ադրբեջանն այլևս չի կարող հեռարձակել Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները
- 09/22/2023 14:51 Արցախում աշխատանքային խումբ է ստեղծվել՝ զոհվածների հուղարկավորության հարցերով զբաղվելու համար
- 09/22/2023 14:03 Թքած բոլոր կուսակցությունների վրա, հիմա խնդիրը Արցախի հայերին փրկելն ա.Մհեր Մկրտչյան
- 09/22/2023 13:24 Հայ ժողովրդի և Նիկոլ Փաշինյանի համակեցության ռեսուրսը վերջացել է. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/23/2023 14:41 Շինաշխատանքների ժամանակ 30-ամյա տղամարդը նորակառույցի 16-րդ հարկից ընկել է ու մահացել. shamshyan.com
- 09/23/2023 12:18 Երևանի շինհրապարակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, 39-ամյա տղամարդը բեկորային վնասվածքներով՝ հոսպիտալացվել. shamshyan.com
- 09/21/2023 15:12 Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատարներ են բախվել. կա տուժած
- 09/18/2023 23:33 Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)