Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ» 03/28/2024   07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ» 03/28/2024   07:31 ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» 03/28/2024   07:27 Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» 03/27/2024   23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար 03/27/2024   23:32 41-ամյա տղամարդը կալանավորվեց 03/27/2024   23:12 Պեսկովը մեկնաբանել է Պուտինի ձայնով կատարված խաբեբաների զանգերը 03/27/2024   22:47 Նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը 03/27/2024   22:42 Ապրիլի 5-ից գործելու է տուգանքները 30 %-ով նվազեցնելու համակարգը 03/27/2024   22:27 Դոնի Ռոստովում ձերբակալված գրոհայինները փորձել են զինվորականների հավաքագրել 03/27/2024   22:10 Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   21:05 1920թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնությամբ Հայաստանի տարածք է ճանաչվել նաև այժմ արհեստածին Ադրբեջանի կազմում գտնվող մի շարք գյուղեր․ իրանագետ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   20:29 Խուսափե՛ք խաբեության զոհ դառնալ. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/26/2024   13:21 Կամուրջը փլուզվել է այն բանից հետո, երբ բեռնատար նավը բախվել է դրան. (տեսանյութ)

Վարչապետի աշխատակազմի փոխղեկավարի կեղծ պնդումները՝ Առաջինի եթերում 03/11/2023   23:47  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը մարտի 9-ին Հանրային հեռուստաընկերության՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում մի շարք մանիպուլյատիվ և կեղծ տեղեկություններ է տարածել, ինչպես նաև կրկնել է իր հետ կապ ունեցող կայքի՝ ամիսներ առաջ տարածած ապատեղեկատվությունը: Նման արձանագրմամբ է հանդես եկել փաստերի ստուգման հարթակը` FIP-ը:

Ստորեւ ուսումնասիրության արդյունքները:

«Հարցազրույցի հիմնական թեման օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցն էր, որի ժամանակ Սարգսյանը խոսել էր հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսից՝ մասնավորապես հայտարարելով, որ անհրաժեշտ է փոխել բանակցողին:

Քոչարյանի բանակցածը


Ի պատասխան բանակցողին փոխելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության՝ Չախոյանը պնդեց, որ նախկին նախագահները բանակցային պրոցեսում արել են ավելի կոպիտ սխալներ, քան ներկա իշխանությունները․

«Լավ, էդ դեպքում ո՞վ պետք է բանակցի։ Ռոբերտ Քոչարյա՞նը, ով բանակցում էր Մեղրիի փոխանակման պլանի շուրջ»։

Խոսքը Քի Վեսթում Քոչարյանի օրոք բանակցված և հանրության շրջանում «Մեղրիի պլան» անվանումը ստացած փաստաթղթի մասին է։ 

Այս փաստաթղթին դեռևս 2005-06 թթ․ հնարավորություն է ստացել ծանոթանալու Արցախի հարցում մասնագիտացած լրագրող-փորձագետ Թաթուլ Հակոբյանը։

Ըստ այդմ, Տարածքների փոխանակման կամ Մեղրիի տարբերակ քննարկվել է, սակայն Քոչարյանը մերժել է այն, քանի որ Հայաստանը չէր կարող ամբողջությամբ կորցնել Իրանի հետ սահմանը:

Ըստ Քի Վեսթի տարբերակի՝ Արցախը Լաչինի 20 կիլոմետր լայնությամբ միջանցքով, միացվում էր Հայաստանի Հանրապետությանը։ Միևնույն ժամանակ, Նախիջևանը Արաքսի ափով՝ Մեղրիի հատվածում 8 մետր լայնությամբ սուվերեն անցումով (փաստաթղթում նշված է sovereign passage)  կապի հնարավորություն էր ստանում Ադրբեջանի հետ:

Այսինքն, Տարոն Չախոյանի պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանը բանակցել է Մեղրին փոխանակելու շուրջ, մանիպուլյատիվ է։

Սարգսյանի բանակցածը. դրվագ

Չախոյանը հայտարարել է նաև, թե նոր իշխանություններն այլ տարբերակ չեն ունեցել, քանի որ Սերժ Սարգսյանն իրենց է փոխանցել տապալված բանակցային ժառանգություն․

«Իշխանությունը ստանձնելուց հետո վարչապետ Փաշինյանը ընդամենը փորձել է ինչ-որ կետից նոր շունչ տալ բանակցային պրոցեսին, որովհետև այլ ելք չկար, չէր մնացել։ 2018-ի ապրիլի դրությամբ Սերժ Սարգսյանը բանակցային պրոցեսը ամբողջությամբ տապալել էր [․․․] կամ հնազանդվում էինք ու կատարում էինք Ադրբեջանի պահանջները, կամ ի վերջո պատերազմ էր լինելու»։

Իրականում, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություն է արել:

Իր թիմակիցների հետ տեղի ունեցած փակ հանդիպմանը խոսելով 2018 թվականին վարչապետ ընտրվելուց 4 օր անց Սոչիում ԱՊՀ առաջնորդների հետ հանդիպման մասին՝ Փաշինյանը պատմել էր, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն հորդորել են իրեն օգտվել ժողովրդական մեծ վստահությունից և լուծել ղարաբաղյան հարցը և շեշտել․ «Ադրբեջանի նախագահ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի»։

Սրանով, ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ինքն էր փաստում, որ ըստ ԱՊՀ երկրների որոշ ղեկավարների՝ բանակցությունները հասել էին այնպիսի փուլի, երբ «Ղարաբաղը երբեք չէր լինելու Ադրբեջանի կազմում»։ Հետևաբար՝ Չախոյանի պնդումը, թե նոր իշխանությունների օրոք արդեն իսկ բանակցությունները տապալված էին, նույնպես մանիպուլյատիվ է։

Փակ հանդիպման ընթացքում Փաշինյանի ձայնագրությունը՝ այստեղ։ 

«Հող հանձնողին կհանձնե՞ն հողին»


Հարցազրույցի ընթացքում Տարոն Չախոյանն ու Պետրոս Ղազարյանը, խոսելով Արցախի հարցում նախկին իշխանությունների քաղաքականության մասին, անդրադարձան նաև հայտնի «հող հանձնողին կհանձնենք հողին» կարգախոսին։

Չախոյանն այստեղ հայտարարեց, թե նախկին իշխանությունները «ոչմիթիզական» էին։

«Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ Արցախյան առաջին պատերազմը հաղթելուց հետո [․․․] փոխզիջումների տարբերակով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծենք։ Իսկ էս մարդիկ ի՞նչ էին ասում։ Հակառակ կողմն ի՞նչ էր ասում. Վերցրել ենք, մերն է, ստացել ենք մեզ ինչ պետք է, մենք քննարկելու բան չունենք»,- ասաց Չախոյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը բանակցում էր 5 շրջանները հանձնելու մասին, Չախոյանը պատասխանեց, որ Սարգսյանը դրա մասին հայտարարել է 2017 թվականին, և հռետորական հարց հնչեցրեց․ «Իսկ մինչև այդ պետական քարոզչությունը մեր երկրում ի՞նչ էր ասում»։

Պետրոս Ղազարյանը պատասխանեց․ «Հող հանձնողին կհանձնենք հողին։ Դա էր պետական քարոզչությունը»։ 

Իրականում, բանակցությունների ընթացքում փոխզիջումների, այդ թվում՝ տարածքային զիջումների գնալու անհրաժեշտության մասին Սերժ Սարգսյանն աղմկահարույց հայտարարություն էր արել 2001 թվականին Ազգային ժողովում: Այդ ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սարգսյանը ԼՂ հակամարտության վերաբերյալ լսումների ընթացքում հայտարարել էր, որ ինքը փոխզիջումների անհրաժեշտության մասին խոսում է 90-ական թվականներից․

«Ընդհանրապես, ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում»։

Սարգսյանն ընդգծել էր, որ չի կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ հայերն Աղդամն ազատագրել են. «Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: […] Հարցին չի կարելի միակողմանի մոտենալ և ամեն քայլափոխի ասել, որ մենք ազատագրել ենք, Աղդամը մերն է, Միրբաշիրը մերն է»,- նշել էր Սերժ Սարգսյանը:

Արդեն նախագահ դառնալուց հետո ևս Սերժ Սարգսյանը հրապարակային մի քանի հայտարարություն էր արել 7 շրջանները վերադարձնելու մասին: Օրինակ, 2010-ին Սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, նշել էր. «… երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»։ 

Այսինքն պնդումը, թե Սերժ Սարգսյանը տարածքների վերադարձի մասին խոսել է միայն 2017-ին, կեղծիք է:

Հղում կեղծ լուրերին կամ «ինքնացիտում»


Հարցազրույցի մեկ այլ հատվածում Չախոյանը, խոսելով Արթուր Վանեցյանի մասին, ասում է, որ վերջինս հայտարարել էր, թե ցանկացած պահի կարող է հարյուր հազարավոր քաղաքացիների հանել փողոց։

«Հա, Վանեցյանն էլ 22 թվականի գարնանը կամ ամռանը ավելի շուտ, որքան հիշում եմ, հայտարարում էր, թե առանց ոտքը գետնին խփելու 200 հազար մարդ է փողոց հանելու։ Լո՞ւրջ։ Դուրս էկա՞ն էդ մարդիկ»,- հռետորական հարց է հնչեցնում Չախոյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս անցյալ տարվա գարնանը անդրադարձել էր այս թեմային՝ ցույց տալով, որ Վանեցյանը նմանատիպ հայտարարություն չի արել։

Ապացուցել էինք, որ այս կեղծ լուրի սկզբնաղբյուրը armenianews.net անունով սունկ կայքն էր, որը, ի դեպ, գրանցված է Տարոն Չախոյանի անունով։

Ավելին՝ սունկ կայքի հրապարակումից հետո այն տարածել էին իշխանամերձ  freenews.am, araratnews.am լրատվական կայքերը։ 

Ստացվում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ կապ ունեցող կայքում հրապարակված և իշխանամերձ լրատվական հարթակներով տարածված ապատեղեկատվությունն ամիսներ անց կրկնվում է Հանրային հեռուստաընկերության եթերում՝ դրա հերքումից և կեղծիքը բացահայտելուց շուրջ տասն ամիս անց:

Armenianews.net սունկ կայքի ու Տարոն Չախոյանի կապի վերաբերյալ ապացույցները՝ այստեղ։

Վանեցյանին վերագրվող կեղծ հայտարարության մասին՝ այստեղ։


Սևադա Ղազարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:25 11/03/2023  |  ՄեկնաբանությունՏարոն Չախոյանը տնօրինում է պոռնոկայք․ Վազգեն Սաղաթելյան
08:24 11/03/2023  |  ՄամուլՓաշինյանի թիմակիցները խաբել են․ մաս 14․ «Ժողովուրդ»
10:34 03/12/2022  |  ՄամուլՏարոն Չախոյանը տիրապետում է Հրապարակի տեսախցիկների կադրերին. ով է թույլ տվել. «Ժողովուրդ»
10:16 22/11/2022  |  Մամուլ«Պալատական խարդավանքներ» հյուսողի հաստիք՝ Կառավարությունում․ ում դեմ է աշխատում աշխատակազմի ղեկավարի տեղակալը․ «Ժողովուրդ»
22:01 14/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱյս պահին որևէ փաստաթուղթ չկա և որևէ փաստաթուղթ չի քննարկվում ստորագրման համար․ Տարոն Չախոյան
14:49 12/08/2022  |  ՄեկնաբանությունԸնդդիմադիրներն ամեն կերպ փորձում են խուսափել ՊՆ եռամսյա վարժական հավաքներից.Տարոն Չախոյան
15:20 14/06/2022  |  ՄեկնաբանությունԸնդդիմությանը չէր հաջողվում լցնել Ֆրանսիայի հրապարակը, իսկ հիմա էլ փորձում են համոզել, թե այն փոքր է․ Տարոն Չախոյան
17:43 12/06/2022  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը քավության նոխազ է ընտրել Իշխան Սաղաթելյանին՝ ձախողման պատասխանատվությունը թողնելով նրա վրա. Տարոն Չախոյան
15:43 06/06/2022  |  ՄեկնաբանությունՏապալված շարժման փակուղուց դուրս գալու համար պետք չէ ակնարկներ անել, թե եկեք հավաքեք վրանները, պետք է սեփական պարտությունն ընդունել ու հավաքել վրանները. Չախոյան
17:21 07/05/2022  |  ՄեկնաբանությունԱխպոր պես, հրաժարականից հետո մի երկու ամիս շարունակ ու ամեն օր չհերքես էլի, որ հրաժարական չի լինելու․ Ռաֆայել Վարդանյանը՝ Չախոյանին

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]