Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին

Ադրբեջանական ուժերը համակարգված հարձակվել են ՀՀ սահմանի երկայնքով՝ գրավելով հայկական որոշ տարածքներ. ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույց 03/11/2023   21:41  |  ԼՐԱՀՈՍ

Ամերիկյան հետախուզական ծառայությունները տարեկան իրենց զեկույցում հավանական են համարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ երկարատև ընդհարումները:


«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ պաշտոնական և փորձագիտական շրջանակները մեկնաբանում են տարածաշրջանային կայունության հետ կապված հարցեր
 
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու մասին: Այս մասին տեղեկությունը հաստատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
 
Հիշեցնենք, որ տարեսկզբից ի վեր սա ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում Երևանի երկրորդ աղմկահարույց որոշումն է։ Այս տարվա սկզբին՝ հունվարի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ՀԱՊԿ-ի զորավարժություններ հյուրընկալելուց։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Երևանը մշտապես դժգոհություն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության պայմաններում ՀԱՊԿ-ի անդամ երկրների ու Ռուսաստանի ղեկավարած կառույցի դիրքորոշման վերաբերյալ:
 
Իսկ այդ ընթացքում Վաշինգտոնը կանխատեսում է հայ-ադրբեջանական նոր զինված ընդհարումներ` կարճատև զինված առճակատումների տեսքով։ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հրապարակած «ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների սպառնալիքների գնահատման տարեկան զեկույց»-ում ամերիկյան հետախուզությունը հայ-ադրբեջանական լարվածության պահպանումը բացատրում է խաղաղության պայմանագրի բացակայությամբ, սահմանին երկու երկրների զինված ուժերի չափազանց մոտ տեղեկայմամբ, հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների բացակայությամբ, ինչպես նաև Հայաստանի հետ բանակցություններում ռազմական ճնշումներ կիրառելու Ադրբեջանի քաղաքականությամբ: Զեկույցն ընդգծում է, որ խաղաղ բանակցություններում առկա է որոշակի առաջընթաց, սակայն ամենախնդրահարույց հարցերը, կապված պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու են կարգավորված լինելուց:
 
«2021 թվականի մայիսից պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շրջանի շուրջ: Առավել ինտենսիվ ընդհարումներ տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում են սկսել սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ գրավելով հայկական որոշ տարածքներ: Բախումների արդյունքում զոհվել են մոտ 300 զինվորականներ»,- նշված է փաստաթղթում:
 
Ամերիկյան հայտնի իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն իր տարեկան զեկույցում նույնպես խոսել է հայ-ադրբեջանական լարվածության մասին՝ շեշտելով՝ «Ադրբեջանական ուժերը շարունակել են հարձակումները և գրավել հայկական տարածքներ սահմանի երկայնքով՝ սպառնալով Երևանի ժողովրդավարական իշխանությանը և մեծացնելով լայնածավալ պատերազմի վտանգը»:
 
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ի պատասխան լրագրողի հարցին, թե որքանով է ամերիկյան հետախուզական մարմինների վերոհիշյալ զեկույցը հրատապություն հաղորդում տարածաշրջանին խաղաղություն բերելու Վաշինգտոնի ջանքերին, նշել է, որ հրատապության գործոնը մշտապես առկա է այս հարցում, քանի որ իրավիճակը չափազանց փխրուն է:
 
«Սա մի իրավիճակ է, որը մեծապես հակում ունի վերածվելու բռնության, ինչպես մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շրջանում: Սա երկարատև հակամարտություն է, որի լուծմանն աջակցելու համար Միացյալ Նահանգները ցանկանում է անել ամեն ինչ», – ասել է Փրայսը:
 
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նաև շեշտել է, որ Վաշինգտոնը կաջակցի կողմերի դիվանագիտական ջանքերին:
 
«Մենք կշարունակենք դա անել՝ աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ ձևաչափով՝ աջակցելով երկխոսության և դիվանագիտության նրանց սեփական ջանքերին, ինչպես նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելու այդ երկրներին, որ իրենք դիվանագիտություն վարեն և հասնեն համաձայնությանը, ինչը, հուսով ենք, կկարողանան անել», – եզրափակել է Փրայսը։
 
Կանադական Քարլթոն համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի ու Եվրասիայի հարցերով ինստիտուտի պրոֆեսոր Ջեֆֆ Սահադեոն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այսօր Արևմուտքն այս հարցում ստացել է բավականաչափ լայն տարածություն ներգրավման համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա: Ըստ նրա՝ Արևմուտքի համար Հարավային Կովկասն ունի մեծ աշխարհաքաղաքական կարևորություն՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի գործոններն ու ռուսական էներգակիրներին փոխարինող այլընտրանքային էներգիայի աղբյուրները:
 
«Արևմուտքը շատ ավելի ներգրավված է այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացում, և կարծում եմ՝ կա գիտակցում, որ այս շատ բարդ իրավիճակը կարող է շարժվել տարբեր ուղղություններով: Այն կարող է հանգեցնել մեկ այլ պատերազմի, ինչպիսին ականատես եղանք 2020 թ-ին, կամ կարող է բերել մի իրավիճակի, երբ հարաբերությունները որոշակիորեն կկարգավորվեն, մասնավորապես Հայաստանի և Թուրքիայի միջև, և դա կհանգեցնի տարածաշրջանում առևտրային հարաբերությունների խորացմանը, որն էլ իր հերթին կնպաստի բռնությունը նվազագույնի հասցնելուն»,- ասել է Սահադեոն:
 
Պրոֆեսոր Սահադեոն կարևորում է այս հարցում Արևմուտքի հետևողական քաղաքականության և ներգրավվածության անհրաժեշտությունը:
 
«Ինչպես գիտեք, Արևմուտքը կարող է ներգրավված լինել մեկ կամ երկու տարի, իսկ այնուհետև նրա ուշադրությունը կարող է շեղվել դեպի այլ տեղ: Ուստի ես հուսով եմ, որ տարածաշրջանի երկրները և Արևմուտքը միասին կձեռնակեն ավելի ինտենսիվ խաղաղ գործընթաց, քան որը տեղի է ունենում վերջին մի քանի ամիսների ընթացքում, և դա կարող է հանգեցնել որոշակի դրական արդյունքների»,- ասում է նա:
 
Իր հերթին, Open Democracy էլեկտոնային պարբերականը «Երկրաշարժը վերաբացեց Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը» վերնագրով հոդվածում մեջբերում է հայազգի վերլուծաբան Դիանա Յայլոյանի կարծիքը, ըստ որի՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողությունները, որոնցից է Թուրքիայի շարունակական աջակցությունն Ադրբեջանին, կարող են խանգարել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերլուծաբանը պնդում է ՝ Թուրքիայի համար ցանկացած առաջընթաց կախված կլինի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, իսկ Էրդողանի կառավարությունը կզգուշանա կտրուկ քայլերից Թուրքիայում գալիք նախագահական ընտրությունների պատճառով։ Նրա պնդմամբ, Անկարայի ու Երևանի դիրքրոշումներում առկա է հսկա անհամաչափություն, որտեղ Թուրքիան չի ցանկանում շտապել Հայաստանի հետ հարաբերություններում առնվազն ընտրություններից առաջ, մինչդեռ Հայաստանը հույս ունի որքան հնարավոր է շուտ հասնել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը,- նշել է վերլուծաբանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:07 11/03/2023  |  ԼՐԱՀՈՍՄարտակերտի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտում է եղել․ փաստի առնչությամբ խաղաղապահները քննություն են անցկացնում
12:31 11/03/2023  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանության նախարարությունից հերքել են ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ լուրերը
23:16 10/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
22:15 10/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Արցախում հումանիտար իրավիճակը և դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները
20:34 10/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ
17:44 10/03/2023Արցախում երբեմն արձանագրվում են բանջարեղենի պակասորդի դեպքեր
17:32 10/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
12:04 10/03/2023  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԱրցախում քսաներեք շահառուների կհանձնվեն գույքի ձեռքբերման վկայագրեր
23:32 09/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱՀ պետնախարարն ընդունել է ռուսական համայնքի ներկայացուցիչներին
13:25 09/03/2023  |  ԼՐԱՀՈՍԻ պաշտպանություն Արցախի՝ Փարիզում բողոքի ակցիա է կազմակերպվել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]