ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ում դեսպոտիզմի տենդենց կա. Սահակյան 03/09/2023 13:34 | ԼՐԱՀՈՍ
Դատավորներին պատժելու համար առիթ են օգտագործել համատարած խնդիր, որը կախված է յուրաքանչյուր դատավորի գլխին, գործ ունենք ոչ թե տիկին Նախշքարյանի կամ այլ դատավորի շահերի պաշտպանության հետ, այլ՝ ողջ դատական համակարգի։ Դատավորներին պատժելու առիթ են ընտրում գերծանրաբեռնվածությամբ երևույթները, որոնք համատարած են և դատական համակարգում չկա մի դատավոր, որը չի առերեսվում և այդ սուրը կախելով՝ իրական սպառնալիքներ են ներկայացնում ողջ դատական համակարգին և այն մեխանիզմը, որը գործարկվում է, պատրաստ է ամեն պահի խժռել ողջ դատական համակարգը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց լիազորությունները դադարեցված դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Անդրադառնալով ինստիտուցիոնալ խնդիրներին՝ Սահակյանը նախ հիշեցրեց, որ օրենսդրական փոփոխություններով ստեղծվել էր ԲԴԽ-ն, որը պետք է կանգներ դատավորների կողքին, երաշխավորեր դատական համակարգի անկախությունը, օբյեկտիվացներ կարգապահական քաղաքականությունը, մինչդեռ, ԲԴԽ-ում պարբերաբար կադրային փոփոխություններ են եղել, որոնք չեն հանգեցրել ԲԴԽ կազմի բարելավման։ Եթե գիտնական-անդամների դերում անձինք էին, որոնք ունեին ճանաչում, ընտրվել էին խորհրդարանական ընդդիմության հետ կոնսենսուսով, ապա այժմ դրանք փոխարինվել են մեկ քաղաքական ուժի կողմից ընտրված անձանցով, ավելին՝ կուսակցական անդամներ, ընդ որում, այդ փոփոխությունները եղել են հարկադիր հրաժարականներով պայմանավորված։ Ինչ վերաբերում է ԲԴԽ դատավոր-անդամներին, Սահակյանն ընդգծեց, որ դատավոր-անդամների նշանակման մեխանիզմն այնպիսին էր, որ կարող էր ապահովել նրանց անկախ որոշումների կայացումը ԲԴԽ-ում, մինչդեռ, ներկայումս այնպիսի իրավիճակ ունենք, որ բացառում է նաև նրանց կողմից պրոֆեսիոնալ որոշումների կայացումը։
«Նախ՝ ընդհանրական դեսպոտիզմի տենդենց գոյություն ունի ԲԴԽ-ում, այստեղ քաղաքական ուժի քաղաքական թեկնածուները ոչ թե անդամներից մեկն են, այլ՝ ունեն դոմինանտ և ղեկավար դիրք, ավելին, շատ գործերում իրենց պատժողական քաղաքականությունն իրականացնում են հենց այդ կազմի ձեռքերով՝ իրենք անմասն մնալով այդ գործընթացից։ Այստեղ անկախության պակաս գոյություն ունի, քանի որ լոյալություն և չեզոքություն դրսևորողների պարագայում կա առաջխաղացման հեռանկար, իսկ ընդդիմադիր կեցվածքի պարագայում նրանք ևս կարող են կարգապահական ճանապարհով հեռացվել համակարգից»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ ԲԴԽ դատավոր անդամները ևս ունեն խնդիրներ՝ կապված դատական ակտերի ուշ հրապարակումների, ողջամիտ ժամկետներում գործերի քննության խախտումների հետ, եթե այդ հիմքով դատավորի լիազորություն են դադարեցրել, ապա հաջորդ դատավորը կարող է լինել նաև ԲԴԽ անդամ դատավորը, հատկապես, երբ հինգ ձայնով ԲԴԽ-ն կարող է որոշում կայացնել.«ԲԴԽ դատավոր-անդամները կարգապահական գործիքի միջոցով ևս կարող են լքել դատական համակարգը, եթե չենթարկվեն ղեկավար անձնակազմի ցուցումներին, կավարտվի նրանց կարիերան, իսկ առաջխաղացման սպասումներ ունեցող դատավորների պարագայում նաև խոստումներ կտրվեն, եթե նրանք բարեխիղճ ծառայություն իրականացնեն ԲԴԽ-ում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ