ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը մտադիր է վաճառե՞լ ԶՊՄԿ-ի իր բաժնետոմսերը 03/03/2023 17:29 | Տնտեսություն
Այն, որ ՀՀ կառավարությունը անցյալ տարվա նախավերջին կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շրջանակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 21.9 տոկոս բաժնետոմսերի կառավարումը հանձնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ այդպիսով կառավարումից ազատելով ԱՆԻՖ-ին, բնականաբար, հետագա գործողություններ է ենթադրում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանության շրջանակներում կան տարբեր մոտեցումներ կոռուպցիոն երանգներ պարունակող գործարքի արդյունքում ձեռք բերած ԶՄՊԿ-ի մոտ 21 տոկոս բաժնետոմսերի կառավարման հարցում, որոնց թվում է նաեւ բաժնետոմսերի վաճառքը։ Ու թերեւս դրանով է բացատրվում 1 տարվա ընթացքում երեք անգամ կառավարող մարմնի փոփոխությունը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին կառավարությունը ԶՄՊԿ-ի նոր բաժնետիրոջից՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ից որպես նվիրատվություն ստացել էր բաժնետոմսերի 15 տոկոսը, որի կառավարումը նախ վերապահվել էր Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին, իսկ 2022 թվականի հունվարի 5-ից՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ԱՆԻՖ-ին)։
2022 թվականի օգոստոսի 24-ին հայտնի դարձավ, որ դեռեւս մարտի 24-ին կառավարությունը գաղտնի որոշմամբ նվիրատվություն է ստացել նոր բաժնետոմսեր, այս անգամ՝ «ԱՄՓ» հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,875 տոկոսը, որի կառավարումը եւս վերապահվեց ԱՆԻՖ-ին։ Սակայն դա երկար չտեւեց. 2022 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը նորից փոխեց իր բաժնետոմսերը կառավարող մարմինը։ Ըստ ամենայնի ԱՆԻՖ-ում, որի տնօրենների խորհրդում կան օտարերկրացի անդամներ, տարաձայնություններ են եղել բաժնետոմսերի կառավարման հետ կապված ու խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանին չի հաջողվել կառավարության մոտեցումներն անցկացնել օտարերկրացիների մոտ, քողարկել գործարքի՝ կոռուպցիոն կողմերը ու 2022 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը նոր որոշում ընդունեց՝ ԶՄՊԿ-ի իր՝ ընդհանուր առմամբ 21,9 տոկոս բաժնետոմսերի կառավարումը հանձնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Բանն այն է, որ հենց այս կոմիտեին է վերապահված նաեւ հիսուն տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) ամբողջությամբ կամ մասնակի մասնավորեցումը։ Ընդ որում՝ բաժնետոմսերը կարող են վաճառվել ինչպես աճուրդի։ այնպես էլ ուղղակի վաճառքի ձևերով:
Իսկ ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ կառավարությունն իր՝ նվեր ստացած բաժնեմասը կարող է և չի բացառվում նաև, որ առաջիկայում հանի վաճառքի։ Մանավանդ, որ նման տեսակետ ունեցողները կառավարության ներսում շատ են, իսկ ներքաղաքական հնարավոր արձագանքը զսպող հանգամանք լինել չի կարող։ Ակներեւ է, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ դեսպանատունը, որոնք մշտապես խոսել են կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության, խոսքի ազատության ու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության մասին, վերջին շրջանում ուղղակի աչք են փակում այս իշխանությունների կողմից արձանագրվող կոռուպցիոն երեւույթների նկատմամբ՝ առաջին պլան մղելով քաղաքական կոմպոնենտը։ Այն է՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իրականացնում է ակնկալվող արտաքին քաղաքականությունը, այնքան ժամանակ նրան «ներելի» կլինի կոռուպցիան, սակայն փոքր ինչ այլ է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կեցվածքը, որոնք, լոյալություն ցուցաբերելով հանդերձ, չեն կարողանում աչք փակել աղմկահարույց դեպքերի վրա ու ու ի վերջո բարձրաձայն փաստեցին, որ ՀՀ իշխանությունները նահանջ են արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում։
Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ միջազգային նման գնահատականի համար պատճառներից մեկը նաեւ ԶՄՊԿ-ի շուրջ ստեղծված վիճակն է, բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու գործարքի գաղտնիությունը։ Եւ հիմա կառավարության որոշ անդամներ լուրջ անհանգստացած են, որ բաժնետոմսերի վաճառքը կարող է ավելի լուրջ բացասական արձագանքի արժանանա միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, թեեւ արդեն կան գնորդի հավակնորդներ, որոնց թվում է իշխանամերձ օլիգարխներից մեկը, որի միջոցով էլ մտածում են իրականացնել բաժնետոմսերի հնարավոր վերաբաշխումը հավատարիմ քպականների միջեւ։
Իշխանությունը ոտով-գլխով մտել է կոռուպցիոն կոստյումի մեջ և ոչ մի կերպ դուրս գալ չի ցանկանում կամ էլ արդեն չի կարողանում։ Ամեն օր քպական ասպետներից մեկի մասին կոռուպցիոն նոր պատմություն է ի հայտ գալիս։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել