ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թշնամին Ջերմուկից 4 կմ հեռավորության վրա է, Ամուլսարի շահագործման դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ ցիանիդային հարթակի մեջ ռումբ չի ընկնելու. Վարդանյան 03/03/2023 22:16 | ԼՐԱՀՈՍ
Ջերմուկցիները չեն հանդուրժելու, որ իրենց տարածքում հանք լինի՝ հատկապես հիմա։ Եթե նախկինում միակ վտանգն այն էր, որ հանքի շահագործման հետևանքով կարող են առողջական խնդիրներ ունենալ, փոշի շնչել, կվնասի իրենց բիզնեսին, կկորցնեն իրենց ապրուստի միջոցը, ապա այժմ ավելացել են նաև անվտանգային խնդիրները։ Թշնամին Ջերմուկից 4 կմ հեռավորության վրա է գտնվում, մի քանի ամիս առաջ ռմբակոծել է Ամուլսարի շուրջ բոլորը և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ վաղն այնտեղ ցիանիդային հարթակ լինելու դեպքում, ռումբ չի ընկնելու, որի հետեւանքով ամբողջ Հայաստանի խմելու ջուրը չի աղտոտվելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նազելի Վարդանյանը՝ նշելով, որ դրանով կլինի Հայաստանի վերջը։
Հիշեցնենք, որ 2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։ Ընդ որում՝ շահագործումը թույլատրելու դիմաց Կառավարությունն անհատույց ստանալու է Լիդիան Արմենիա ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը։
Կնքված հուշագիրը, Վարդանյանի դիտարկմամբ, իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ չէ, հույս ունի՝ չի էլ լինի։ Ինչ վերաբերում է քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, ապա 2015-2018թթ դատական գործընթացներ կան, որոնցով դեռևս օրինական ուժի մեջ մտած վճիռներ չկան, ինչը ևս ռիսկային է։
«Ինչպես են ասում, որ ռիսկեր չկան։ Կառավարությունն ինչպե՞ս է երաշխավորում։ Եթե վաղը լինի դատական ակտ, որով թույլտվությունները կամ փորձաքննությունների եզրակացությունները ուժը կորցրած կճանաչվի, ինչ են անելու, այդ վնասների հատուցումներն իրենց գրպանի՞ց են տալու, թե՞ պետական բյուջեից, թե՞ ազդեցություն են ունենալու, ճնշո՞ւմ են գործադրելու դատարանների վրա։ Ինչպես են այդ երաշխիքները տալիս»,- նշեց Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ առհասարակ հանքարդյունահանումը չի սկսվի, գումարն էլ բավարար չէ, որ հանքարդյունահանում սկսվի, որովհետև Գնդեվազի և Ջերմուկի բնակիչները դեմ են, ամբողջ Վայոց Ձորի մարզում 12000 ստորագրություն է հավաքվել, հանրագիր է ներկայացվել ավագանուն, որը հավանություն է տվել։
Հատկապես ջեմուկցիների խնդիրը, Վարդանյանի դիտարկմամբ, լուրջ է, ընդհանրապես լսումներ չեն իրականացվել Ջերմուկում, Ջերմուկի ժողովուրդն արհամարհված է, այն դեպքում, եթե ազդագիր համայնքներից որևէ մեկում լսումներ չեն եղել կամ դեմ են բնակիչներն, ապա ընդհանրապես չի կարող դրական եզրակացություն լինել, չի կարող տարածքում հանքարդյունաբերություն իրականացվել։
«Սա անօրինական գործընթաց է, որը սկսվել է 2009թ.-ից և մինչև օրս շարունակվում է, իշխանափոխություն եղավ, բայց նույն գիծը մեր կառավարությունը բռնել է և չի շեղվում»,- նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ջերմուկցիները բողոքում են, չեն հանդուրժելու, որ տարածքում հանք լինի։
«Ջերմուկցին հիմա երկու քարի արանքում է, ինքը չի կարող համաձայն լինել, որ մի կողմից թշնամին կանգնած լինի, մյուս կողմից էլ՝ իրենց հողն ու ջուրը, օդը աղտոտված լինի, իրենք ընդհանրապես չկարողանան այդտեղ ապրել, իսկ եթե հանդուրժեն դա, ապա հետևանքը կլինի այն, որ կթողնեն, կհեռանան, մեկ-երկու տարի այդտեղ ինչ-որ բան որպես հանք կլինի, քանի որ ռուսական կապիտալ է, եւ կհանձնվի ադրբեջանցիներին, ինչպես՝ Սոթքի հանքի դեպքում»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով. «Հիմա ի՞նչ անվտանգության մասին են խոսում մեր պետական այրերը։ Ինձ համար այդ անտրամաբանական եզրույթն անհասկանալի է։ Ինչ անվտանգության մասին է խոսքը, եթե շուրջբոլորը վտանգ է, քանի գնում՝ վտանգներն ավելանում են։ Ի՞նչ երաշխիքների մասին է խոսքը, որ առկա են այնպիսի ռիսկեր, որոնք իրենք չեն կարող հաղթահարել»։
Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք իշխանությունները չեն գիտակցում այդ ռիսկերը, նաև՝ անվտանգային, ռազմավարական տեսանկյունից, Վարդանյանը նշեց, որ գուցե գիտակցում են, հատուկ են անում, այդ հարցը պետք է իրենց տալ։ «Ինչ անվտանգության մասին է խոսքը, եթե 2020թ Արծվանիկի պոչամբարում ռումբ է ընկել այն դեպքում, երբ պատերազմը Արցախում էր, իսկ այժմ նրանք ՀՀ տարածքում են գտնվում, ինչպե՞ս ենք վտանգի նոր օբյեկտ ստեղծում, քի՞չ են այդ օբյեկտները։ Եթե իրենք մտածում են, որ ինչ-որ հանք զսպելու է Ադրբեջանին հարձակումից ու ռմբակոծությունից, թող ամեն մետրի վրա հանք բացեն, ամեն տեղ էլ մի բան կա։ Հակառակը, ինքն ասելու է՝ իրենց ջրերն էլ ենք աղտոտելու, դրա համար են իբրև հարձակվում։ Ի՞նչ են պատասխանելու այդ դեպքում։ Մեզ են գժի տեղ դրել, թե իրենք են տգետ, թե հատուկ են անում՝ չեմ կարող ասել»։
Վարդանյանի կարծիքով՝ երեք դատական գործերը դառնալու են 300-ը, 3000-ը, բոլոր ջերմուկցիները, բիզնեսի սեփականատերերը դիմելու են՝ կառավարությունից վնասի հատուցում ստանալու համար։
«Միայն այն հայտարարությունները, որ պարբերաբար ասվում է՝ Ջերմուկը վտանգի տակ է, ինչու է միայն Ջերմուկի մասին խոսվում, Գեղարքունիքում, մյուս հատվածներում էլ նույն իրավիճակն է, ադրբեջանցին մտել է, հատու՞կ են Ջերմուկի մասին ասում, որ մարդիկ չգնան, Ջերմուկի բիզնեսը կանգ առնի, այս մարդիկ էլ ստիպված թողնեն գնան, դիմադրություն չլինի, մտնեն տիրանան։ Ամեն իրենց խոսքը ջերմուկցու և բիզնեսի դեմ է։ Հիմա էլ հանքը։ Ո՞ր մի նորմալ մարդը կգնա իր հանգիստն այնտեղ անցկացնի, եթե երկու կողմից վտանգ է լինելու։ Ջերմուկցիները կարող են հանգիստ դիմել, կարող են ցույց տալ, թե անցած տարի ինչքան եկամուտ են ստացել, այս տարի՝ ինչքան, բանկի տոկոսներով, վնասներով, աշխատակիցների կորուստներով իրենք վնասի հատուցում հիմա պահանջելու են պետությունից, ոչ թե՝ ընկերությունից»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ հնարավորություն է ընձեռնվել նաև, որ ընկերությունը դիմի Արբիտրաժային դատարան, տարիներ շարունակ շանս չեն ունեցել, իսկ հիմա՝ ունեն. «Քիչ է Ադրբեջանը բնապահպանական վնաս է ուզում մեզնից, հիմա էլ՝ մնում է իրենք ուզեն, կամ մեր ժողովրդին, մեր կայացրած բիզնեսները վերցնեն գցեն դատարանների դռները, իսկ եթե դատարան գնա գործը, «Լիդիանի»-ի գործունեությունը պետք է կասեցվի»։ Վարդանյանի խոսքով՝ եթե համատարած հայցեր ներկայացվեն, դատական պրոցեսներից չեն կարող խուսափել, քանի՞ դատավորին են ազատելու պաշտոնից, քանի դատավորի՝ ճնշելու։
«Սա Հայաստանի լինել-չլինելու հարցն է, ինչ-որ մեկի քմահաճույթի, ամբիցիաների հարցը չէ։ Որևէ մեկի անձնական շահերով չպետք է ուղղորդվենք, պետք է գործենք ազգային շահերով, որովհետև ճգնաժամային իրավիճակում ենք գտնվում։ Ռիսկերից մեկն այն է, որ տարածաշրջանում ամեն օր երկրաշարժներ են լինում, այդտեղ 10 բալանոց երկրաշարժի գոտի է, մեր էկանոմիկայի նախարարը կարողանալու է կառավարել այդ պրոցեսները։ Դե թող ներկայացնեն նրան «Նոբելյան մրցանակի», եթե ինքն այդ գյուտը գիտի, որ կարող է կառավարել »,- նշեց Վարդանյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ