Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել

Մայր Աթոռում ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը 03/03/2023   17:19  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ

Փետրվարի 28-ից մարտի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ժողովի նիստերն ատենապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Հայաստանում և Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված կացության և առկա մարտահրավերների մասին զեկույց ներկայացրեց ԳՀԽ անդամ, ի․գ․դ․ Գևորգ Դանիելյանը։ Զեկուցողը, հանգամանորեն ներկայացնելով Հայաստանում և Արցախում ստեղծված կացությունը, անդրադարձ կատարեց երկրի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորաբար անվտանգային մարտահրավերներին:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ ԳՀԽ-ն արձանագրեց, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն Արցախի անկախության ճանաչումն է՝ ելակետ ունենալով ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքը: Այս առնչությամբ կարևորվեց համազգային համընդհանուր ջանքերի միավորումը, միջազգային հանրության ամենալայն շրջանակների աջակցության ապահովվումը և մասնավորաբար այդ ուղղությամբ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքների առավել ընդլայնումը։

Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ժողովականներին տեղեկություններ փոխանցեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների վերաբերյալ։ Ծանուցվեց, որ բարեհաջող ընթացքի մեջ են Մայր Տաճարի ներքին հարդարման, որմնանկարների վերականգման, օդափոխության համակարգի տեղադրման և արտաքին բարեկարգման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է սույն թվականի սեպտեմբեր ամսին։

Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ-ը գոհունակությամբ արձանագրեց, որ տևական դադարից հետո Մայր Տաճարն իր դռները կբացի հուրախություն և ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի:

Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության, եպիսկոպոսաց ձեռնադրության և հարակից միջոցառումների կազմակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրեց, որ արարողություններն ու միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար ձևավորվել են հանձնախմբեր, որոնք կհամակարգեն ծիսական, արարողակարգային, հրատարակչական, քարոզչական և տեղեկատվական ոլորտների աշխատանքները։

Գերագույն Հոգևոր Խորհուրդը գոհունակությամբ ընդունեց ներկայացված տեղեկությունը և ծրագրեց Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողություները և հարակից միջոցառումները կազմակերպել ս․ թ․ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ եպիսկոպոսական ձեռնադրությունը՝ հոկտեմբերի 8-ին։

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ժողովականներին ներկայացրեց Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցին նվիրված տոնակատարությունների շրջանականերում նախատեսված հոգևոր, կրթական, մշակութային միջոցառումների ծրագիրը։

Նշվեց նաև, որ առաջիկա կիրակի՝ մարտի 5-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիներում կընթերցվի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի 850-րդ տարելիցին նվիրված Հայրապետական Կոնդակը:

Նաթան Սրբազանը տեղեկացրեց, որ ի նշանավորումն Երանաշնորհ Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի՝ ս. թ. դեկտեմբերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հռոմի Կաթոլիկ եկեղեցին Վատիկանում կկազմակերպեն համատեղ միջոցառումներ: Սրբազան Հայրը նշեց նաև, որ Սուրբ Ներսես Շնորհալու հիշատակի օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս ներառել է հատուկ նշվող տոների շարքում:

Ժողովականները ծանոթացան նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2022 թվականի գործունեության տեղեկագրին: Արձանագրվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականների ընդհանուր թիվը 721 է՝ 49 արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 72 կուսակրոն քահանա (ծայրագույն վարդապետ, վարդապետ և աբեղա), 504 քահանա, 96 սարկավագ: Անցնող տարում իրականացվել են տարբեր հոգևոր-քարոզչական, կրթական, մշակութային ծրագրեր՝ ՀՀ Զինված ուժերում, քրեակատարողական հիմնարկներում, կրթական ու մշակութային հաստատություններում և համայնքներում։

Կարևորությամբ անդրադարձ կատարվեց 2022 թվականի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված սոցիալական աջակցության և օժանդակության ծրագրերին։ Հիշյալ ծրագրերն ուղղված են եղել ի նպաստ զոհված և վիրավոր զինվորների ընտանիքների, պատերազմի հետևանքով Արցախից և սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ու սոցիալապես ծանր կացության մեջ հայտնված հայորդիների։

Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվեցին նաև Եկեղեցու կանոնական ու հովվական կյանքին, կարգապահական ու իրավական խնդիրներին, կրթական ծրագրերին և Եկեղեցու առաքելության արդյունավորմանը վերաբերող հարցեր:

Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:49 28/02/2023  |  ԼՐԱՀՈՍՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
16:30 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍՏյառնընդառաջի տոնը Մայր Աթոռում. Վեհափառն ընդունել է նորապսակ սարկավագներին
22:40 13/02/2023  |  ԼՐԱՀՈՍՄայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
22:04 13/02/2023  |  ԼՐԱՀՈՍՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն և վարդապետական աստիճանի տվչություն
16:00 29/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱնվտանգության գլխավոր երաշխիքը հայոց բանակն է. Էջմիածնում պատարագ է մատուցվել
22:18 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայորդյաց տների պատասխանատուներին
19:45 20/01/2023  |  ԼՐԱՀՈՍՄայր Աթոռը քննարկել է Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու առաջիկա անելիքները
17:52 20/01/2023  |  ԼՐԱՀՈՍԻ Տեր ննջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մեծանուն բարերար Հայկ Տիտիզյանը
12:26 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱյսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը
12:07 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱմանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ արարողությունների ժամանակացույցը

Արխիվ

[]