Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Ոչինչ չեն արել շրջափակման մեջ հայտնված զինծառայողներին փրկելու համար. Զոհված զինծառայողի հայրը պնդում է՝ իրենց որդիներին փրկելը խաղուպար էր (տեսանյութ) 03/02/2023   16:19  |  Դատական ռեպորտաժներ

Պատերազմից հետո ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ հայտնված և սպանված զինծառայող Հայկ Հարությունյանի հայրը պնդում է՝ իրենց որդիներին փրկելը խաղուպար էր, բայց ոչինչ չեն արել, ասես այդ երեխեքը որևէ մեկին պետք չէին։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր կայացել է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։ Գործը գտնվում է վկաների հացաքննության փուլում, սակայն, նկատի ունենալով, որ դատակոչված վկաների մի մասն Արցախում են և արդեն շուրջ երեք ամիս է, ինչ ադրբեջանական շրջափակման մեջ են, դատարանը որոշել է փոխել ապացույցների հետազոտման կարգը եւ լսել տուժողների իրավահաջորդներին։

Այսօրվա նիստին հարցաքննվեց տուժողի իրավահաջորդ Հրանտ Հարությունյանը, որի որդին՝ Հայկ Հարությունյանը, Խուռհատ սարից նահանջելուց հետո հայտնվել է շրջափակման մեջ, օրեր շարունակ սպասեզ, որ իրենց կփրկեն, բայց ադրբեջանցիներն են նրանց գտել ու սպանել։

Զինծառայողի հայրը դատարանում պատմեց, որ որդին բանակ էր զորակոչվել 2020թ հուլիսի 22-ին, սկզբում ծառայել է Մարտունի 2-ում, հետո՝ Ջաբրայիլ են տեղափոխել, ծառայությունը նորմալ է եղել։ Պատերազմի սկսվելուց հետո մինչև հոկտեմբերի 6-ը տեղեկություն չեն ունեցել որդուց, դիմել են բոլոր պատկան մարմիններին, ոչ ոք չի օգնել, «մարդիկ չուզեցին օգնել, ասացին՝ կապ չկա և վերջ», ծանոթ մարդ են գտել, ում միջոցով իմացել են, որ Հադրութում են, բայց չեն հավատացել, որովհետև գիտեին, որ որդին Ջաբրայիլում է։

«Հոկտեմբերի 6-ին գիշերը երեխեն զանգել է, ասեց՝ նորմալ է, բերել են ստեղ, ապահով է, մինչև հոկտեմբերի 8-ը խոսել ենք երեխու հետ, դրանից հետո կապը էլի կորել է։ Կրկին դիմել ենք պատկան մարմիններին, ոչնչով չեն օգնել, մի բառ գիտեին՝ կապ չկա... բա ծնողները ոնց էի՞ն գտնում։ Այդ ամենը նախապես ծրագրված էր»,- նշեց զինծառայողի հայրը՝ պատմելով, որ ծանոթի միջոցով ձեռք են բերել Գարի Վարդերեսյանի հեռախոսահամարը, նա էլ փոխանցել է սերժանտ Հարութ Ղարախանյանի հեռախոսահամարը. «Զանգել ենք Հարութին, շշուկով էր խոսում, հարցրինք՝ Հարությունյան Հայկը ձեզ հետ է, երեխեքին հարցրեր ու ասեց՝ հա մեզ հետ է, ասեցի՝ տուր խոսենք, անջատեց, հետո՝ հոկտեմբերի 16-ին իմացել ենք, որ երեխեքը շրջափակման մեջ են։ Դրանից հետո նորից զանգել եմ Գարիկին, ասել ինչ է պետք, ինչով կարանք օգնենք, որ երեխեքին փրկենք, ասեց՝ հոպար, ամեն ինչ նորմալ է, մենք զբաղվում ենք, ամսի 19-ին զանգել եմ, ասեցին՝ ճանապարհը ցույց են տվել, որ դուրս գան, ընկել են հրետակոծության տակ»։

Ծնողի խոսքով՝ տեսնելով, որ այլևս հնարավոր չէ, բոլոր ծնողներով հավաքվել են ՊՆ շենքի մոտ, քանի որ, երբ միայնակ էին գնում, իրենց չէին պատասպանում, հանդիպում է եղել Անդրանիկ Քոչարյանի հետ, հետո ծնողները ԳՇ քարտուղարությանն են ներկայացրել իրենց որդիների վերաբերյալ տվյալները, խոստացել էին՝ զբաղվել, իրենք էլ հավատացել են. «Մի շաբաթ էդպես տարել-բերել են ծնողներին։ Հանձնաժողով պետք ա ստեղծվեր, բայց մարդիկ ոչ մի բան չարեցին։ Մինչև օրս էլ դատախազին խնդրել եմ, ասում եմ՝ եթե տեղեկությունն ուզում եք իմանալ, մտեք Ուլնեցու համակարգիչը, ամբողջ տվյալները տվել ենք, էդտեղից կարող եք իմանալ, թե ով էր դավաճանը։ Մեր երեխեքին փրկելը խաղուպար էր։ Քննիչը խաբում է դատարանին, եզրակացության մեջ նշել են, որ 6 երեխուն ՊՆ-ն է փրկել, բայց էդ վեց երեխեքին մենք ենք փրկել ղարաբաղում, ՊՆ-ն ոչինչ չի արել»։


Նրա փոխանցմամբ՝ զինծառայողների գտնվելու վայրը փորձել են նկարագրել, սակայն սպաներից տեղյակ չեն եղել տարածքին. «Ինչքան կոլխոզի նախագահ կար, գեներալ են տվել, դրա համար էլ մեր երեխեքն էս օրն են եղել, տարածք չեն իմացել»։ Ծնողը պատմեց, որ սերժանտ Հարութ Ղարախանյանը, որը ևս զոհվել է, նոյեմբերի 23-24-ին զանգել էր ծնողին, ապա՝ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի օպերատորին, հայտնել, թե որտեղ են գտնվում զինծառայողների խմբերը, ասել է՝ 20 զինծառայող են, սակայն ոչինչ չեն արել այդ զինծառայողներին գտնելու համար, ասես այդ զինվորները ոչ ոքին էլ պետք չեն եղել։ Ավելին, զինծառայողներին փնտրելու համար տվյալներ են փոխանցվել համապատասխան անձանց, ասել են՝ Ձորակ գյուղի անտառում են, սակայն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին այդ մասին հայտնելու և նրա միջնորդությամբ փնտրելու փոխարեն, նրանք իրենց խմբով են գնացել և փնտրել կողքի գյուղերում, ադրբեջանցիներն էլ իմացել են, որ անտառում կենդանի մնացած զինծառայողներ կան, գնացել ու սպանել են նրանց։ Բացի այդ, ծնողը պատմեց նաև, որ ՊՆ ներկայացուցիչ գնդապետ Ոսկանյանը, որը լիազորված էր զբաղվելու զինծառայողների հայտնաբերման հարցով, պարզվում է, որ Արցախում չի փոխանցել այն քարտեզները, որոնցով պետք է ԱԻՊԾ ծառայողները ռուս խաղաղապահների հետ փնտրեին զինծառայողներին։

Որդու մարմինը Հրանտ Հարությունյանը ստացել է 2020թ դեկտեմբերի 20-ին, պատմում է՝ Արցախից բերվել է պոլիէթիլային տոպրակի մեջ։ Որդին պատերազմի ժամանակ վիրավորում չի ստացել, սակայն կրծքավանդակին վիրավորում է եղել, ծնողը թիկունքը չի տեսել, բայց բեկորային վնասվածք եղել է նաև որդու մեջքին։ Հայրը կարծում է, որ երբ ադրբեջանցիները հայտնաբերել են թաքնված զինծառայողների խմբին, նրանց սպանելիս նաև նռնակ են նետել, քանի որ մյուս զինծառայողներից մեկի գլուխը չկար, մյուսինը՝ քիթը և այլն։ Իսկ թե ինչու են շրջափակման մեջ գտնվող զինծառայողները խմբերի բաժանվել, ծնողը պատմեց, որ մի մասը որոշել են տեղափոխվել դեպի Ստեփանակերտ, մի մասը՝ դեպի ՀՀ, իսկ երրորդ խումբը չի ցանկացել տեղափոխվել, քանի որ, ինչպես պատմել էր Ղարախանյանը, զինծառայողների մի մասը վախեցել են, որոշել են մնալ նույն վայրում՝ կարծելով, որ իրենց կփրկեն։ Միևնույն ժամանակ, Հարութ Ղարախանյանն ասել է, որ անկախ նրանից, թե որ խումբը դուրս կգա շրջափակումից, մյուսների գտնվելու վայրը կհայտնի։

Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:48 02/03/2023  |  Դատական ռեպորտաժներՄեկի քիթը չկար, մյուսի՝ գլուխը. զոհված զինվորի հայրը ահասարսուռ մանրամասներ է հայտնում
14:30 02/03/2023  |  Դատական ռեպորտաժներԶինվորը զանգել օգնություն է խնդրել, ասել, որ 20 հոգի մարդ են, ոչինչ չեն արել՝ նրանց փրկելու համար, կարծես իրենց պետք չէին. զոհված զինվորի հայր (տեսանյութ)
13:05 02/03/2023  |  Դատական ռեպորտաժներՀրամանատարը մեղադրվում է մարտադաշտը լքելու մեջ. Իշխան Վահանյանի գործով դատական նիստը. ուղիղ
17:57 16/02/2023  |  Դատական ռեպորտաժներԶինծառայողներին Խուռհատ սար են ուղարկել դիրքավորվելու՝ առանց բահի և դիրքավորման համար այլ պարագաների. Սկանդալային բացահայտումներ դատարանում (տեսանյութ)
16:25 16/02/2023  |  ԼՐԱՀՈՍՏղաս զանգեց, ասաց, որ սրանք մարդ չեն, զորքս անտեր է.դատարանում միմյանց են հաջորդում բացահայտումները (տեսանյութ)
15:51 16/02/2023  |  Դատական ռեպորտաժներՁեր ասածը հավանական չէ, հրամանատարի հետ կողք-կողքի մահճակալներին պառկել եք ու չեք հարցրել ոնց են տղաները, ինչից էիք խոսում՝ մեքենաների մասի՞ն. դատավորը՝ վկային (տեսանյութ)
13:18 16/02/2023  |  Դատական ռեպորտաժներՀրամանատարը մեղադրվում է մարտադաշտը լքելու մեջ. Իշխան Վահանյանի գործով դատական նիստը. ուղիղ
20:35 07/02/2023  |  Դատական ռեպորտաժներԻնչու՞ գեներալախառը նստած չեն Իշխան Վահանյանի կողքը, այստեղ պետք է տեղ չլիներ, ինչու պետք է Վահանյանը մենակ դատվի. Զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ
18:11 07/02/2023  |  Դատական ռեպորտաժներԻմ ձեռքերի մեջ է մահացել, ասեց՝ մրսում եմ, բուշլատով ծածկեցինք, ջուր էր ուզում՝ ջուր չկար, կոմպոտ ենք տվել. Վկան դատարանում պատմեց զինծառայողի մահվան դրվագը
17:31 21/11/2022  |  Դատական ռեպորտաժներՎաշտ ավագը խոստովանեց՝ չի զեկուցել, որ փամփուշտ չկա, շոր չկա (տեսանյութ)

Արխիվ

[]