Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/18/2024   14:13 Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/18/2024   14:07 Գերմանիայում ձերբակալվել է 2 մարդ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 04/18/2024   13:54 Կարմիր ու սեւ բերետավորներ են բերվել կառավարության շենքի մոտ. քաղաքացիները պատ են կազմել (տեսանյութ) 04/18/2024   13:33 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/18/2024   13:33 Սկսվում է ազատագրական պայքար՝ հանուն հայրենիքի. Մխիթարյան 04/18/2024   13:30 Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը 04/18/2024   13:23 Նիկոլի ասածները կոպեկի արժեք չունեն, կարևորը գործողություններն են. իսկ ինչ է անում՝ նպաստում է Հայաստանը խեղդելուն.Վրթանեսյան 04/18/2024   13:17 Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Աթանեսյան 04/18/2024   13:13 Գոնե մեր ժողովրդի 50 տոկոսը պետք է էստեղ լինի, որ հասկանա՝ մենք դեմ ենք հողերը հանձնելուն. որ չենք գալիս, մտածում են՝ «օքեյա, էլի կհանձնենք». ակցիայի մասնակից
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը սիրիահայության հետ է. Վեհափառ Հայրապետն այցելել է Հալեպ 02/16/2023   22:22  |  ԼՐԱՀՈՍ

Արամ Ա. Կաթողիկոս. «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը Իր Թեմերով, Կառոյցներով, Մարմիններով, Իր Բոլոր Կարելիութիւններով Սուրիահայութեան Հետ Է»

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը զորակցության հովվապետական այց է կատարել Հալեպ՝ աղետալի երկրաշարժից հետո զորակցությունը հայտնելու սիրիահայությանը։ Այս մասին տեղեկացնում  է սիրիահայերի «Գանձասար» պարբերականը։

«Սուրիոյ մէջ տեղի ունեցած աղէտալի երկրաշարժէն ետք, Հինգշաբթի, 16 Փետրուար 2023-ին, առաւօտեան ժամը 11:00-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետ, հովուապետական զօրակցական այցելութեամբ, շքախումբով ժամանեց Հալէպ, գօտեպնդելու սուրիահայութիւնը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան զօրակցութիւնը յայտնելու անոր:

 
Ս. Աստուածածին եկեղեցւոյ ղօղանջին ներքոյ, Նորին Սրբութիւնը դիմաւորուեցաւ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Եպս. Աշգարեանի, Բերիոյ Թեմի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհի Տ. Պետրոս Արք. Միրիաթեանի, Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքի Համայնքապետ Վերապատուելի դոկտ. Յարութիւն Սելիմեանի, Հալէպի գլխաւոր հիւպատոսութեան խորհրդական-հիւպատոս Բաբգէն Պատալեանի, ՀՀ մարդասիրական առաքելութեան խումբի պատասխանատուին, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րէիսեանի, Ազգային Երեսփոխանական Ժողովի եւ Ազգային Վարչութեան անդամներուն, հալէպահայ երեք կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն, հալէպահայ մշակութային, մարզական եւ բարեսիրական միութիւններու՝ Համազգայինի, ՀՄԸՄ-ի, ՍՕ Խաչի, ՀԲԸՄ-ի, ՀԵԸ-ի, Նոր Սերունդ, Կրթասիրաց, Ազգային Մշկթ., Գերմանիկ Վասպուրական Մշկթ. միութեանց, կրթական հաստատութիւններու ներկայացուցիչներուն, եկեղեցիներու թաղական խորհուրդներուն, դպրաց դասերուն, ՍԵՄ-ի, Սուրիոյ Պատանեկան Միութեան անդամներուն, ՀՄԸՄ-ի տարազաւոր սկաուտներուն եւ հաւատացեալ ժողովուրդին կողմէ:

Վեհափառ Հայրապետի շքախումբին մաս կը կազմէին «Կիլիկիա» Մատենադարանի տնօրէն եւ Բերիոյ Հայոց Թեմի նախկին Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսեան, գաւազանակիր Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան, Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան, Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Նաճարեան, Լիբանանի ՀՅԴ Կ․Կոմիտէի ներկայացուցիչ եւ Լիբանանի խորհրդարանի երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգ. Կեդրոնական Վարչութեան աւագ ատենապետ Ստեփան Տէր Պետրոսեան։

Եկեղեցւոյ մուտքին տեղի ունեցաւ աղ ու հացի աւանդական օրհնութիւն, Համազգայինի «Սարդարապատ» պարախումբի պարմանուհիներուն տարազաւոր ներկայութեամբ, ապա Վեհափառ Հայրապետը թափօրով եւ դպրաց դասի «Հրաշափառ» շարականի երգեցողութեամբ մուտք գործեց Ս. Աստուածածին եկեղեցի, ուր հանդիսապետեց Սրբ. Վարդանանց Զօրավարաց տօնին նուիրուած Սուրբ եւ Անմահ Պատարագին, հոծ հաւատացեալներու ներկայութեան։ Պատարագը մատուցեց Արժ. Տ. Զարեհ Քհնյ. Շաքարեան։

Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Մակար Սրբ. Եպս. Աշգարեան հոգեւորանակաց դասուն, Ազգ. Իշխանութեան, միութիւններուն եւ հալէպահայութեան անունով ողջունեց վեհափառ հայրապետը եւ փառք տուաւ Աստուծոյ, որ երկրաշարժէն փրկուած հալէպահայութիւնը արժանի դարձաւ հայրապետին զօրակցական այցելութեան:

Արամ Ա. Կաթողիկոս ժողովուրդին ուղղեց իր հայրապետական պատգամը, ըսելով. «Եկած եմ Հալէպ ձեր ցաւը բաժնելու, ձեր մտահոգութիւնը իմանալու եւ երկրաշարժին յառաջացուցած վնասներուն աւելի մօտէն տեղեակ դառնալու»: Ապա աւելցնելով ըսաւ. «Հրաշք է մեր գոյութիւնը այսօր, փոքր ազգ եղանք, սակայն Աստուծոյ դառնալով, Աստուծոյ ներկայութեամբ մեր կեանքը հզօրացնելով գոյատեւեցինք․ այսօր մեր ժողովուրդը տագնապի մէջ է փաստօրէն ամէն տեղ, Հայաստանի մէջ, Ղարաբաղի մէջ, Լիբանանի մէջ, Սուրիոյ մէջ եւ ամէնուր։ Տագնապին ձեւը, տարողութիւնը տարբեր է, սակայն ըստ էութեան մեր ազգը տագնապներով շրջապատուած է, տագնապներով լեցուն է մեր կեանքը: Այս պայմաններուն մէջ մենք պէտք չէ յուսահատինք, այլ մեր հաւատքով հզօրացած պէտք է դառնանք Աստուծոյ, միշտ ըսելով. «Դուն ես, Աստուած, մեր կեանքի հզօրութեան աղբիւրը»»։

Արամ Ա. Կաթողիկոս հաստատեց. «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իր թեմերով, կառոյցներով, մարմիններով, իր բոլոր կարելիութիւններով ձեզի հետ է սիրելի ժողովուրդ հայոց, Սուրիոյ տարածքին հաստատուած մեր ժողովուրդի զաւակներուն հետ։ Կը ցաւիմ որ մենք վնասներ, մահեր ունեցանք այստեղ, նաեւ նախկին Կիլիկիան աշխարհի մեր քաղաքներուն մէջ՝ Մալաթիա, Մարաշ, Իսկէնտերուն, … այս բոլորը կը յիշենք այսօր, որ Աստուած իր երկնքի թագաւորութեան մէջ ընդունի հոգիները զոհերուն, շուտափոյթ ապաքինում պարգեւէ բոլոր հիւանդներուն, վիրաւորներուն։ Տակաւին վիրաւոր են մեր ժողովուրդի զաւակները, գիտեմ, յառաջիկայ ժամերուն աւելի մօտէն ամբողջական կերպով պիտի իմանամ թէ ի՞նչ են կարիքները, մտահոգութիւնները մեր ժողովուրդի զաւակներուն եւ մեր կարելին, գերագոյնը պիտի կատարենք, որպէսզի ձեր ցաւերը բուժուին, ձեր մտահոգութիւնները վերանան, որպէսզի կարենանք ՄԻԱՍՆԱԲԱՐ ծառայել մեր ժողովուրդի զաւակներուն»:

Վարդանանց տօնը յիշատակելով, Վեհափառ Հայրապետը յայտնեց, թէ հայ ժողովուրդը Ղեւոնդներ ու Վարդաններ տուաւ, որոնք վասն հաւատոյ ու վասն հայրենեաց գիտակցօրէն ու հաւատքով Աւարայր գացին եւ իրենց արիւնը թափեցին։ Հետեւաբար, մեր կեանքի տագնապներուն ու չարիքներուն դիմաց պէտք չէ ընկճուինք։

Նորին Սրբութիւնը եզրափակելով ըսաւ. «Այս պահուն, այս սրբազան խորանէն ես կոչ կ՚ուղղեմ մեր ժողովուրդի զաւակներուն ամէն տեղ, մեզի համար սրբազան պարտաւորութիւն է օգնել Սուրիոյ հայերուն եւ մասնաւորաբար Հալէպի հայերուն, տանք ինչ որ կրնանք եւ մասնակից դառնանք Սուրիոյ հայութեան վերականգնումին»:

Պատարագէն ետք, Վեհափառ Հայրապետը լրատուամիջոցներուն դիմաց կոչ ուղղեց միջազգային ընտանիքին՝ չեղեալ համարելու Սուրիոյ վրայ սահմանուած պատժամիջոցները եւ փութալու աղէտահար ժողովուրդի օգնութեան։

Աւարտին, եկեղեցւոյ ներքնասրահէն ներս ժողովրդային աջահամբոյր տեղի ունեցաւ։

Արամ Կաթողիկոս այս առիթով շնորհաւորեց Մակար Եպս. Աշգարեանը՝ Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ ընտրուելուն առիթով եւ գնահատեց ընտրութեան առաջին իսկ օրէն իր բերած ծառայութիւնը, յատկապէս աղէտալի երկրաշարժի օրերուն, երբ ժողովուրդի զաւակներուն կողքին կենալով գօտեպնդեց զանոնք: Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձաւ նաեւ Սուրիոյ պատերազմի տարիներուն Բերիոյ Հայոց Թեմի նախկին Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսեանի ծառայութեան: Նորին Սրբութիւնը գնահատեց Ազգ. Երեսփոխանական Ժողովը, Ազգ. Վարչութիւնը, Կրօնական Ժողովը եւ բոլոր կազմակերպութիւններուն եւ միութիւններուն ազգանուէր գործունէութիւնը, յայտնելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան զօրակցութիւնը եւ հրաւիրեց բոլորը յառաջիկայ օրերուն միասնաբար աշխատելու՝ հալէպահայութեան կեանքը վերականգնելու ի խնդիր:

Ժողովուրդի զաւակները միասնաբար երգեցին «Ի Վեհ Բարձանց»-ը, «Թէ Հայրենեաց»-ը եւ «Կիլիկիա» մաղթերգը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:49 16/02/2023  |  ԼՐԱՀՈՍՍիրիան նաև երկիր է, որը հնարավորություն է ստեղծել հայության մի հատվածի գոյության շարունակման. Մելքոնյան
23:29 15/02/2023  |  Միջազգային լրահոսՖիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
23:34 14/02/2023  |  Միջազգային լրահոսՍիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1 414-ի
23:01 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍԵվրոպական երեք երկիր և Իսրայելը իր փրկարարներին հետ է կանչել Թուրքիայից` «մարադյորների» պատճառով․ Հարություն Մնացականյան
19:49 14/02/2023  |  Միջազգային լրահոսՌումինիայում երկրաշարժ է տեղի ունեցել
18:42 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍՀայ փրկարարներն ավարտեցին իրենց առաքելությունը Սիրիայում
12:34 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը Սիրիա է ուղարկել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը
10:58 14/02/2023  |  Միջազգային լրահոսՍիրիան երկու անցակետ կբացի՝ Թուրքիա հումանիտար օգնություն հասցնելու նպատակով
19:47 13/02/2023  |  ԼՐԱՀՈՍ«Ձեր կողքին ենք և պատրաստ ենք օժանդակել՝ փորձությունները հաղթահարելու ճանապարհին». Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանին
17:35 13/02/2023  |  ԼՐԱՀՈՍՍփյուռքի հանձնակատարի գրասենյակի տվյալներով երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհվել է 13 հայ

Արխիվ

[]