ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավինյանին մեկուսացրել են. Կառավարության աշխատակազմում թեժ քննարկումներ են գնում 02/15/2023 17:47 | ԼՐԱՀՈՍ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու քննարկումներից Տիգրան Ավինյանը մեկուսացվել է։
«Փաստինֆոն»-ն ավելի վաղ հայտնել էր, որ իր վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ «ՔՊ»-ում քննարկվում է Երեւանում արտահերթ ընտրությունների անցկացման հարցը՝ մայրաքաղաքում վերարտադրվելն ավելի դյուրին դարձնելու համար։ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, որը նաեւ հանդիսանում է ՔՊ-ի՝ քաղաքապետի թեկնածու, համենայն դեպս՝ այդ մասին նա հայտարարել էր Սուրմալուի պայթյունի փլատակների վրա, երեկ փորձել էր հերքել այս տեղեկությունը՝ նշելով, թե «այս պահին» արտահերթ ընտրություններ անցկացնելու քննարկում չկա ՔՊ-ում։
Իհարկե, ձեւակերպումը շատ հետաքրքիր է՝ Ավինյանը չի հայտարարել, թե նման անհրաժեշտություն չի տեսնում, այս օգտագործել է «այս պահին» ձեւակերպումը՝ այդպիսով իրեն մանեւրելու հնարավորություն տալով, որ վաղն արդեն կարողանա հայտարարել է, թե երեկ նման քննարկում չկար, իսկ հիմա կա։ Սակայն հարցն այն է, որ հիմա եւս նման քննարկումներ կան ու իր չհաջողված հերքման մեջ Ավինյանը պետք է նշեր, որ նման քննարկումներ տեղի չեն ունենում՝ իր մասնակցությամբ։
«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Երեւանի ավագանու, այդ թվում արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ քննարկումներին ակտվի մասնակցություն է ունենում հատկապես ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Բանն այն է, որ վերջերս կատարվել են հարցումներ, որոնց արդյունքները, մեղմ ասած, այդքան էլ գոհացուցիչ չեն ու փաստում են Ավինյանի ցածր վարկանիշի մասին։ Հարցումները կատարվել են ամերիկացի գործընկերների կողմից, որոնց արդյունքները մասամբ նախատեսվում է հրապարակել փետրվարի վերջերին, սակայն աշխատակազմում արդեն տեղյակ են դրանց։
Այս հարցումների հիման վրա Փաշինյանի աշխատակազմը գտնում է, որ Ավինյանի թեկնածությունը շահեկան չէ ՔՊ-ի համար, որ նա անհույս է ու ակտիվ քննարկվում է նրա՝ քաղաքական ճակատագրի հարցը։ Այս քննարկումներին, մեր տեղեկություններով, մասնակցություն է ունենում նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որի հետ իշխանությունը մեծ հույսեր է կապում հատկապես Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջաններում ՔՊ-ի օգտին քվեների ապահովման հարցում։
Այս գործիչները այնքան էլ կողմնակից չեն Ավինյանի թեկնածությանը՝ գտնելով, որ նրա՝ քաղաքապետ դառնալու համար պետք է ջանքեր գործադրենք իրենք, բայց արդյունքում Ավինյանն է ամբիցիաներ բանեցնելու։ Ա. Հարությունյանը ու Ա. Սիմոնյանը ժամանակին դեմ են եղել նաեւ Հայկ Մարությանի թեկնածությանը, սակայն այն ժամանակ Փաշինյանը նրանց չլսեց, իսկ այս անգամ, կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը չի շտապում ու կարծես հակված է լսել։
Այլ խոսքով՝ ներկայումս ակտիվ քննարկումներ են գնում, որից Ավինյանին մեկուսացրել են հատկապես վերջին շրջանում, երբ երկու հարցի վերաբերյալ նա նյարդեր է ցույց տվել։ Ավինյանը պարզապես վերջնաարդյունքում կստանա հրահանգավորում, թե ինչ պետք է անի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/13/2025 08:17 Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները ձգելու մասին․«Հրապարակ»
- 02/13/2025 08:09 Ալեն Սիմոնյանը Աժ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնում․ «Հրապարակ»
- 02/13/2025 08:04 Փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցել․ «Հրապարակ»
- 02/13/2025 07:59 ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
- 02/13/2025 07:54 Տնօրենը 140 օրից ավելի ապօրինաբար կալանավորված է, իսկ հարյուրավոր աշխատակիցներ հայտնվել են ծանր իրավիճակում. «Փաստ»
- 02/13/2025 07:49 «Փաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունը «սպամ» է հիշեցնում». «Փաստ»
- 02/13/2025 07:47 Պատգամավորի առեղծվածային մահվան դեպքից 1 ամիս անց. փորձաքննության սպասելիս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/12/2025 17:31 Կա հստակ երևացող «կարմիր գիծ», որը յոթ տարի շարունակ քաղաքական ընդդիմությունը հետևողականորեն չի խախտում. Հայկ Դեմոյան
- 02/12/2025 17:23 1988թ. փետրվարի 12-ը Արցախի պատմության համար եղավ շրջադարձային. Պետրոսյան
- 02/12/2025 13:55 Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացիր Իրական Հայաստանը. քաղաքագետ
- 02/12/2025 12:13 Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը աճել է աննախադեպ 2037% ով՝ կազմելով շուրջ 67 միլիարդ ԱՄՆ դոլար.ԱԱԾ պահեստազորի սպաներ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/12/2025 21:21 Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից
- 02/12/2025 20:03 Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ տուժածից հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլար
- 02/12/2025 19:30 Հովիտ գյուղի սկզբնամասում այրվել է միկրոավտոբուս․ տուժածներ չկան
- 02/12/2025 10:53 Գյումրիում 41-ամյա ՌԴ քաղաքացին խմած վիճակում կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին, մտել ներս. նրան դաստակի վնասվածքներով հոսպիտալացրել են. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում