ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարզ չէ՝ 6-ամսյա ծառայություն անցնելուց հետո կանայք հաշվառվելո՞ւ են զորահավաքային պահեստազորում, թե՝ ոչ. Տոնոյան.168.am 02/11/2023 18:59 | ԼՐԱՀՈՍ

168.am-ը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմի միջոցով խնդրել է նախկին նախարարին հայտնել իր մասնագիտական կարծիքը կառավարության՝ կամավորության սկզբունքով կանանց պարտադիր ժամկետային ծառայության գաղափարի վերաբերյալ:
Պարոն Տոնոյան, ՀՀ պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթի նախագիծ, որը ենթադրում է լրացումներ ու փոփոխություններ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում: Մասնավորապես, նախատեսված է կանանց համար 6-ամսյա պարտադիր զինվորական ծառայություն: Ի՞նչ է սա տալու զինված ուժերին: Իշխանություններն ասում են, որ Զինված ուժերում կանանց ռեսուրսի լիարժեք օգտագործման եւ ներգրավվածության աճի խնդիր են փորձում լուծել:
Պայմանագրային ժամկետային զինվորական ծառայության պարագայում կանայք որեւէ օրենսդրական սահմանափակում չունեն արական սեռի ներկայացուցիչների համեմատ: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակ մասին» ՀՀ օրենքով զինվորական մասնագիտություն ստանալու՝ կրթվելու, վերապատրաստվելու, վարժվելու, հավասարապես վարձատրվելու առումով իգական եւ արական սեռեր տարբերակում չի տրվում:
Այլ կերպ ասած՝ իգական սեռի ներկայացուցիչները զինվորական մասնագիտություն ստանալու հնարավորություն ունեն: Կանայք հավասարեցված են նաեւ արական սեռի ներկայացուցիչների հետ աշխարհազորին ընդգրկվելու մասով:
Ավելին, կանայք նախնական զինվորական պատրաստության առումով հավասարեցված են տղամարդկանց, նույնիսկ երբեմն այդ փուլում գերազանցում են տղաներին իրենց գիտելիքներով եւ վարժվածությամբ:
Կանայք հնարավորություն ունեն տարբեր ժամկետներով խորացված զինվորական հմտություններ ստանալ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված ծրագրերով:
Ըստ իս՝ նախագծի ռազմավարական նպատակը պետք է լիներ զորահավաքային պահեստազորի ավելացումը կանանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության միջոցով: Եվ այս առումով պարզ չէ՝ այդ 6 ամիսը զինվորական ծառայություն անցնելուց հետո դրան ներգրավված իգական սեռի ներկայացուցիչները որեւէ կարգավիճակով հաշվառվելո՞ւ են արդյոք զորահավաքային պահեստազորում, թե՞ ոչ: Կամ ներգրավվա՞ծ են լինելու արդյոք վարժական հավաքների, զորահավաքային նախապատրաստության այլ միջոցառումների, թե՞ ոչ: Նշեմ, որ իգական սեռի բուժանձնակազմը եւ զորացրված կին զինծառայողներն արդեն իսկ ընդգրկված են պահեստազորում: Այսքանը:
Նշենք՝ Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նախագիծ: Մասնավորապես, նպատակահարմար է համարվել նրանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս:
Ընդ որում, նշված քաղաքացիները ծառայության վայր՝ նախանշված ուսումնական զորամասեր, գործուղվելու են առանց վիճակահանության, սահմանվելու է պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրանց կողմից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը:
Իսկ պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո իգական սեռի այս քաղաքացիների համար ՀՀ կառավարության որոշման համաձայն նախատեսված է 1,5 մլն դրամ պատվովճար:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/26/2023 08:34 Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:31 Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:27 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:24 ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:22 ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ»
- 09/26/2023 08:15 Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»
- 09/26/2023 08:08 Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/25/2023 17:56 Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ․ Սիրուշո
- 09/25/2023 17:10 Արի հրապարակ, որ Երևանը խրամատ չդառնա.Անդրանիկ Թեւանյան
- 09/25/2023 15:50 Ներում չկա, մինչև ներքին թշնամիները չպատժվեն դաժանագույն եղանակով, մենք ապրելու իրավունք չունենք.Ստեփան Դանիելյան
- 09/25/2023 15:42 Եթե ռուսների ռելոկացիայի ժամանակ վարձի գները բարձարացնելը դիտվում էր բիզնես, ապա արցախցիների դեպքում, երբ գիշերը գլուխներդ դնեք բարձին, իմացեք՝ դուք անսիրտ, անինքնասեր ու անհայրենիք եք. Հայրումյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/25/2023 23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
- 09/25/2023 18:33 Շիրակի մարզում տղամարդը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է. shamshyan.com
- 09/24/2023 09:35 Մետրոպոլիտենի դռները փակ են. այսօր չի աշխատելու
- 09/24/2023 09:07 Երկրաշարժ` Թբիլիսիի մոտ. այն զգացվել է Լոռիում, Տավուշում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)